Չնահանջող փսիխոզ
13.03.2020 | 01:36
Հայաստանի Հանրապետության հպարտ ու արժանապատիվ քաղաքացին խեղճ է, ոտքեր ու ձեռքեր ունի, բայց դժգոհում է կյանքից: Խեղճությունը թակել է նրա դուռը, աղքատությունն ուղեղում է, ՀԴՄ չի պահանջում և ուզում է լավ ապրել: Չնայած այս ամենին՝ նա մենակ չէ, մենակ չէ, մենակ չէ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտեցումները ՀՀ քաղաքացու նկատմամբ երկակի են: Հրապարակում մարդկանց շոյելու, նրանց սիրտը գրավելու պարագայում քաղաքացին բարձրագույն արժեք է, վեհության մարմնացում, ոչ ցանկալի կարծիք ու տեսակետ հայտնելիս՝ ոտք ու ձեռք ունեցող, առողջ տղամարդ, որ պետությունից մուրալու իրավունք չունի: Նաև անգրագետ Պողոս է, որ «Ամուլսարի» հարցից գլուխ հանել չի կարող, հետևաբար ճիշտ կանի, ձայնը կտրի, ինքնակամ ծեփվի ասֆալտին ու հանգիստ նստի տեղը: Կուրթան գյուղի բնակչի հետ տեղի ունեցած միջադեպը քաղաքացուն ընկալելու առումով իշխանության որդեգրած գործելաոճի բյուրեղյա մարմնացում էր: Արտապատկերն էր նաև այն բանի, թե ինչքան երեսպաշտ ու վախկոտ են բոլոր նրանք, որ քիչ չէ վարչապետին որպես սուրբ են ընկալում, դեռ մի բան էլ մեղք են համարում նրան ընդդիմանալն ու ականջին շշնջալը, թե իրավիճակին սխալ եք տիրապետում: Իսկ իրավիճակին, այո՛, վարչապետն իսկապես սխալ էր տիրապետում:
Գործընկերներիս ռեպորտաժից հետո, երբ պարզ դարձավ, որ ոտք ու ձեռք ունեցող երիտասարդն իրականում օգնության կարիք ունի, զազրելի տեսարանի ականատեսը եղանք: Օգնության ձեռք մեկնողների բանակ ի հայտ եկավ՝ էլ պատգամավորներ, էլ հասարակական գործիչներ, էլ ուղղակի քաղաքացիներ, որ բացառապես մեկ օր առաջ հանդիմանում էին տղային, թե ինչպե՞ս կարող էր Հիսուս Փաշինյանից (մեղա քեզ, Տեր Աստված) տուն խնդրել:
Մեխակ Առաքելյանի պատմությունը շարունակությունն է ՊԵԿ-ի այն ծառայակցի հետ տեղի ունեցած միջադեպի, երբ նորից տեսախցիկների առջև ու գործընկերների ներկայությամբ վարչապետը պատին հենած դրոշի համար «մուննաթ եկավ» երիտասարդի վրա, ոտքի վրա խախտեց Աշխատանքային օրենսգրքի նորմերն ու հրամայեց՝ հեռացնել նրան աշխատանքից: Ի դեպ, պատառոտված դրոշը նորով չփոխարինելու համար Մալաթիա-Սեբաստիայի թաղապետը, ըստ նույն տրամաբանության, ո՛չ աշխատանքից ազատվեց, ո՛չ էլ ուղիղ եթերով վարչապետի անզուգական «մուննաթին» արժանացավ: «Եկել ես մեր տոնը փչացնում ես» տրամաբանությունը, որ նորերն ասում են, թե նախկինների ձեռագիրն է, ընդօրինակել են լավագույնս:
Այո, հարգելիներս, դուք իշխանություն եք, ձեզ միայն գեղեցիկ տողեր չեն ձոնելու, բացի ձեր մարմնի մասերը համտեսելուց մարդիկ նաև իրենց խնդիրն են ներկայացնելու: ՀՀ հպարտ ու արժանապատիվ քաղաքացուն մի՛ վիրավորեք, պողոսների ու պետրոսների մի՛ բաժանեք, ու որ ամենաերեսպաշտականն է՝ օգնություն ցուցաբերելու հրահանգներ մի՛ տվեք: Մարդուն օգնություն ցուցաբերում են առանց տեսախցիկների, աջ ձեռքը չպետք է իմանա, թե ձախն ինչ է անում։ Մարդուն պետք է օգնի պետությունը, դա նրա՛ պարտականությունն է։ Այդքան մտահոգ եք խեղճություն երևույթի համար, հրաժարվեք ձեր մի ամսվա պարգևավճարից։ Քաղաքապետերից մեկը, որը, ի դեպ, իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից չէ, աշխատավարձն ամեն ամիս կարիքավորներին է տալիս, բայց դրա մասին խոսել չի սիրում։
Սոցիալական ցանցերում քաոս է, Մեխակից ներողություն խնդրած Փաշինյանով հիանում են, աստվածացնում, սրբի դուռ գնալ է դարձել նրա ուղիղ եթերների տակ մեկնաբանություն թողնելը: Ներեցեք, սա իրական փսիխոզ է, որի ծայրն իրոք չի երևում:
Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ
Հեղինակի նյութեր
- Ծափերի խորհրդարանն ու գորգ մաշեցնողները
- Բանից բեխաբար փոխնախարարն, օրինակ, ելակի տեսակավորման գործը կարող է համակարգել
- Հայաստանը շարունակվում է սեղմվել ու փոքրանալ նույնիսկ պատերազմից հետո. Վազգեն Մանուկյան
- Շուշին Ալիևների համար, հաստատ, դժբախտ ու դժգույն քաղաք չէ
- Նիկոլը կարո՞ղ է դուռը շրխկացնել ու դուրս գալ, իհարկե չի կարող. Վազգեն Մանուկյան
- Ոչ ոքի «խաթրին» չկպչող արտգործնախարարը
- Նաիրա Զոհրաբյանին հանձնաժողովի նախագահի պաշտոնում, հնարավոր է, Մարիա Կարապետյանը փոխարինի
- Իմքայլականներն ընդունում են՝ մանդատը Փաշինյանն է նվիրել
- Ոչ միայն Փաշինյանը, այլև պատգամավորներն են միջամտում դատական գործերին
- «Հայրենիքն օրհասական վիճակից փրկելու համար ենք Փաշինյանին հորդորում հրաժարական տալ»
- Լուսինե Բարսեղյանը Հ1-ում «կոնտենտի» պատասխանատու է նշանակվել
- «Քանի դեռ Փաշինյանը չի հեռացել, Արցախում ո՛չ պատերազմ, ո՛չ խաղաղություն իրավիճակն է լինելու»
- Դեկտեմբերի 19-ը ոչ թե սգո, այլ բարոյալքման ու սրբապղծության օր էր
- Մովսես Հակոբյանի հայտարարություններն իմքայլականներին չեն հետաքրքրում
- Իշխանությունը պաշտպանության փոխնախարարներ չի գտնում
- Հայկ Մարությանի ու «Իմ քայլի» հանդիպումը շիկացած մթնոլորտում է անցել
- «Մտահոգված Փաշինյանի կերպարի տակ իրականում հրեշ էր ապրում»
- «Իմ քայլի» մեկ տասնյակից ավելի պատգամավորներ դնում են Փաշինյանի հրաժարականի հարցը
- «Ձախողված պետություն ենք կառուցել, այսինքն՝ չենք էլ կառուցել, մտածել ենք, թե ինքն իրենով կկառուցվի»
- «Ադրբեջանում հակահայկական քարոզչությունն ու Հայաստանի նկատմամբ տարածքային պահանջների առաջմղումը նոր թափ է ստանալու»
Մեկնաբանություններ