«Ար­տա­կարգ դրու­թ­յունն ա­վե­լի խիստ սահ­մա­նա­փա­կում­ներ պետք է են­թադ­րեր՝ բա­ցա­ռե­լով վա­րա­կի հա­վա­նա­կան տա­րա­ծու­մը»

«Ար­տա­կարգ դրու­թ­յունն ա­վե­լի խիստ սահ­մա­նա­փա­կում­ներ պետք է են­թադ­րեր՝ բա­ցա­ռե­լով վա­րա­կի հա­վա­նա­կան տա­րա­ծու­մը»
20.03.2020 | 01:48
«Ի­րա­տե­սի» զրու­ցա­կիցն է «Լու­սա­վոր Հա­յաս­տան» խմ­բակ­ցու­թյան պատ­գա­մա­վոր ԱՆ­ՆԱ ԿՈՍ­ՏԱ­ՆՅԱ­ՆԸ։
-ԿԳՄՍ-ն հայ­տա­րա­րել է, որ անց­նում է հե­ռա­վար ու­սուց­ման: Ձեր գնա­հատ­մամբ՝ հա­յաս­տա­նյան ու­սում­նա­կան հաս­տա­տու­թյուն­նե­րը կկա­րո­ղա­նա՞ն «գլուխ հա­նել» դրա­նից. մա­նա­վանդ տա­րեց ու­սու­ցիչ­նե­րի դեպ­քում, կար­ծում ենք, հե­ռա­վար ու­սուց­ման հետ կապ­ված ո­րո­շա­կի խն­դիր­ներ կլի­նեն:
-Այն­քան էլ չէի կի­սի այս տե­սա­կե­տը։ Կար­ծում եմ, որ այս ի­րա­վի­ճա­կը հնա­րա­վո­րու­թյուն կտա նաև փոր­ձար­կե­լու «Հան­րակր­թու­թյան մա­սին» օ­րեն­քում բո­լո­րո­վին վեր­ջերս ի­րա­կա­նաց­րած լրա­ցու­մը՝ կապ­ված հե­ռա­վար ու­սուց­ման կազ­մա­կերպ­ման հետ: Այն հիմ­նա­կա­նում վե­րա­բե­րում է հե­ռա­վոր և բարձրլեռ­նա­յին հա­մայ­նք­նե­րում դա­սապ­րո­ցե­սի կազ­մա­կերպ­մա­նը, հատ­կա­պես այն վայ­րե­րում, որ­տեղ ա­շա­կերտ­նե­րը զրկ­ված են կր­թու­թյան ի­րա­վուն­քի ի­րա­ցու­մից՝ պայ­մա­նա­վոր­ված ո­րո­շա­կի ա­ռար­կա­ներ դա­սա­վան­դող­նե­րի բա­ցա­կա­յու­թյամբ։ Տա­րեց ու­սու­ցիչ­նե­րի պա­րա­գա­յում ու­սու­ցու­մը հնա­րա­վոր է կազ­մա­կեր­պել նաև հենց ա­շա­կերտ­նե­րի և ծնող­նե­րի օգ­նու­թյամբ՝ հե­ռա­կա­պի մի­ջո­ցով: Այ­սինքն, ե­թե նպա­տակ կա հե­ռա­վար դա­սապ­րո­ցես կազ­մա­կեր­պե­լու, ա­պա այն միան­գա­մայն հնա­րա­վոր է, կարևո­րը ցան­կու­թյունն է։ Ինձ հա­մար վառ օ­րի­նակ է իմ եր­կու ե­րե­խա­նե­րի դաս­վար­նե­րի կող­մից հե­ռա­վար դաս հանձ­նա­րա­րե­լու և ա­ռա­ջադ­րանք­նե­րը ստու­գե­լու պատ­րաս­տա­կա­մու­թյու­նը։
-Հե­ռա­վար ու­սու­ցու­մը կա­րո՞ղ է ամ­բող­ջու­թյամբ լրաց­նել դա­սապ­րո­ցե­սը, թե, ա­մեն դեպ­քում, դա­սե­րը կանց­կաց­վեն ար­ձա­կուրդ­նե­րի հաշ­վին:
-Հա­մա­րել, թե հե­ռա­վար ու­սու­ցու­մը լիար­ժեք փո­խա­րի­նե­լու է սո­վո­րա­կան դա­սապ­րո­ցե­սին, այն­քան էլ ճիշտ չէ, քան­զի այն այս պա­հին ի­րա­կա­նաց­վում է որ­պես պի­լո­տա­յին ծրա­գիր։ Անհ­րա­ժեշ­տու­թյուն կլի­նի նաև ար­ձա­կուր­դի մի ժա­մա­նա­կա­հատ­վա­ծի հաշ­վին լրաց­նել բաց­թո­ղա­ծը։
-Կա­ռա­վա­րու­թյան ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րը ե­րեկ հայ­տա­րա­րե­ցին, որ շն­չա­ռա­կան ա­պա­րատ­նե­րի հետ կապ­ված խն­դիր ու­նենք: Ֆի­նանս­նե­րի նա­խա­րա­րու­թյու­նում այն ձեռք բե­րե­լու հա­մար հաշ­վե­հա­մար է բաց­վել, որ­պես­զի մար­դիկ հան­գա­նա­կու­թյուն կա­տա­րեն: Մենք, ըստ ձեզ, առ­հա­սա­րակ պատ­րա՞ստ ենք դի­մա­կա­յե­լու վի­րու­սին։
-Ե­թե հնա­րա­վո­րինս օ­պե­րա­տիվ և ար­դյու­նա­վետ ձևով կազ­մա­կերպ­վեն դրա­մա­հայ­թայ­թու­մը, շն­չա­ռա­կան ա­պա­րատ­նե­րի հրա­տապ ձեռք­բե­րու­մը, կար­ծում եմ, կդի­մա­կա­յենք վի­րու­սին։ Պետք է հաշ­վար­կել տա­րած­ման ա­րա­գու­թյու­նը՝ մեկ ամս­վա կտր­ված­քով, և ել­նե­լով այն կան­խա­վար­կա­ծից, որ ար­դեն մարտ ամս­վա կեսն է, օ­րե­րը դե­պի տա­քա­ցում են գնում, հույսս մեծ է, որ ի տար­բե­րու­թյուն այլ եր­կր­նե­րի, կկա­րո­ղա­նանք հնա­րա­վո­րինս քիչ նե­գա­տիվ դեպ­քե­րով շր­ջան­ցել վա­րա­կը։
-Չնա­յած հոր­դոր­նե­րին և ձեռ­նարկ­ված մի­ջո­ցա­ռում­նե­րին՝ խն­ջույք­նե­րը տնե­րում, ռես­տո­րան­նե­րում և սր­ճա­րան­նե­րում չեն դա­դա­րում։ Գու­ցե մարդ­կանց այդ­քա՞ն էլ լավ չեն ի­րա­զե­կում:
-Իմ գնա­հատ­մամբ՝ ի­րա­զե­կու­մը լրատ­վու­թյան տա­րած­ման բո­լոր հնա­րա­վոր մի­ջոց­նե­րով և օ­ղակ­նե­րով ի­րա­կա­նաց­վում է բա­վա­կա­նին օ­պե­րա­տիվ, խն­դի­րը քա­ղա­քա­ցիա­կան ցածր գի­տակ­ցու­թյունն է: Ցա­վոք սր­տի, մեր հա­սա­րա­կու­թյու­նը շարժ­վում է ծանր մա­հա­կի կի­րառ­ման մե­թո­դա­բա­նու­թյամբ, որ­քան խիստ են սահ­մա­նա­փա­կում­նե­րը, այն­քան ա­վե­լի ար­դյու­նա­վետ կլի­նի ար­տա­կարգ դրու­թյան հայ­տա­րա­րու­մը։ Սրա վառ ա­պա­ցույցն էլ հենց Ձեր մատ­նանշ­ված խն­ջույք­ներն են հան­րա­յին սնն­դի օ­բյեկտ­նե­րում կամ տնե­րում։
-ԱԺ-ն նույն­պես շա­րու­նա­կում է աշ­խա­տանք­նե­րը, նիս­տե­րը չեն դա­դա­րե­լու, քա­ռօ­րյան կա, բայց «Իմ քայ­լի» Ձեր ո­րոշ գոր­ծըն­կեր­ներ, օ­րի­նակ, խոր­հուրդ են տա­լիս նս­տել տա­նը: Հի­մա ի՞նչ ա­նել։
-Վերևում ա­սած միտքս վե­րա­բե­րում է նաև Ազ­գա­յին ժո­ղո­վին՝ թե՛ պատ­գա­մա­վոր­նե­րին, թե՛ աշ­խա­տա­կազ­մին: Պա­րե­տա­տան հայ­տա­րա­րած 20 և ա­վե­լի ան­ձանց կող­մից հա­վաք­նե­րի ար­գել­քի տրա­մա­բա­նու­թյու­նը կոր­չում է: Ար­տա­կարգ դրու­թյու­նը, իմ պատ­կե­րաց­մամբ, պետք է էլ ա­վե­լի խիստ սահ­մա­նա­փա­կում­ներ են­թադ­րեր՝ բա­ցա­ռե­լով վա­րա­կի հա­վա­նա­կան տա­րա­ծու­մը։
-Իշ­խա­նու­թյուն­ներն ա­մե­նաս­կզ­բից ա­սում էին` «ու՞մ շունն է կո­րո­նա­վի­րու­սը», «պին­ցե­տով կհա­նենք» և այլն: Ան­լու՞րջ էր նրանց վե­րա­բեր­մուն­քը:
-Ա­յո, ան­լուրջ էր, վս­տահ եմ աշ­խար­հում տե­ղի ու­նե­ցող ան­ցու­դար­ձին լավ ծա­նոթ էին, և նմա­նօ­րի­նակ մո­տե­ցումն ինձ հա­մար ան­հաս­կա­նա­լի է առն­վազն: «Լու­սա­վոր Հա­յաս­տան» խմ­բակ­ցու­թյու­նը, ի դեմս Էդ­մոն Մա­րու­քյա­նի, պար­բե­րա­բար կոչ էր ա­նում հրա­տապ կեր­պով սահ­ման­նե­րը փա­կել, Ի­տա­լիա­յից Երևան ու­ղիղ չվեր­թերն առ­ժա­մա­նակ կա­սեց­նել և ար­տա­կարգ դրու­թյուն հայ­տա­րա­րել։ Ըստ էու­թյան, այս բո­լոր գոր­ծո­ղու­թյուն­ներն ի­րա­կա­նաց­վե­ցին, սա­կայն ա­վե­լի ուշ, քան կա­րե­լի էր ա­նել:
-Այս օ­րե­րին, օ­րի­նակ, ա­ռող­ջա­պա­հու­թյան նա­խա­րա­րը խո­սում էր իր և Ա­րա Մի­նա­սյա­նի դա­տա­կան գոր­ծըն­թա­ցի մա­սին. ա­ռող­ջա­պա­հա­կան ո­լոր­տի թիվ մեկ պա­տաս­խա­նա­տուին այս օ­րե­րին ի­րա­վա­կան հա­մա­կար­գի «թե­րու­թյուն­նե՞րն» են, որ պետք է հու­զեն:
-Ել­նե­լով այն կան­խա­վար­կա­ծից, որ կո­րո­նա­վի­րու­սից հե­տո այ­նուա­մե­նայ­նիվ կա կյանք, կար­ծում եմ, որ երկ­րում տե­ղի ու­նե­ցող որևի­ցե գոր­ծըն­թաց հնա­րա­վո­րու­թյան սահ­ման­նե­րում չպետք է կաթ­վա­ծա­հար լի­նի, ի­հար­կե ե­թե ի­րա­վի­ճակն ինչ-որ պա­հի ծայ­րա­հեղ չդառ­նա։ Այս պա­հին, թե­կուզ ոչ ակ­տի­վո­րեն, սա­կայն պե­տու­թյան ու­շադ­րու­թյու­նից չպետք է վրի­պի ոչ մի խն­դիր, այդ թվում` ա­ռող­ջա­պա­հա­կան ո­լոր­տում առ­կա դա­տա­վա­րա­կան գոր­ծըն­թաց­նե­րը։
-«Լու­սա­վոր Հա­յաս­տան» խմ­բակ­ցու­թյու­նը հա­ճախ է բարձ­րա­ձայ­նում ան­հան­դուր­ժո­ղա­կա­նու­թյան մթ­նո­լոր­տի մա­սին: Այս պա­հին գո­նե այդ մթ­նո­լոր­տը նվա­զե՞լ է:
-Իմ գնա­հատ­մամբ՝ իշ­խող ու­ժի կող­մից խմ­բակ­ցու­թյանն ուղղ­ված ան­հան­դուր­ժողա­կա­նու­թյան սլաք­ներն այս պա­հին հա­մե­մա­տա­բար թու­լա­ցած են, սա­կայն սո­ցիա­լա­կան հար­թակ­նե­րում ժա­մա­նակ առ ժա­մա­նակ կա­րե­լի է հան­դի­պել «Լու­սա­վոր Հա­յաս­տա­նի» հաս­ցեին քա­ղա­քա­ցիա­կան ֆեյ­քե­րի հն­չեց­րած սադ­րիչ բա­ռամ­թեր­քը, ո­րին այս պա­հին ու­շադ­րու­թյուն չենք դարձ­նում։ Մեզ հա­մար հի­մա ա­ռա­վել, քան երբևէ կարևոր է վա­րա­կի տա­րած­մանն ուղղ­ված կան­խար­գե­լիչ գոր­ծո­ղու­թյուն­նե­րի մա­սին ի­րա­զե­կու­մը, պա­րե­տա­տանն օ­ժան­դա­կու­թյուն ցույց տա­լը, հու­մա­նիս­տա­կան ակ­ցիա­նե­րին մաս­նակ­ցե­լը, քան ո­րոշ օ­ղակ­նե­րի սադ­րան­քին տր­վե­լը։ Սա հա­մազ­գա­յին հարց է, ո­րը վե­րա­բե­րում է ՀՀ յու­րա­քան­չյուր քա­ղա­քա­ցու և հա­յի, և մենք պետք է ցու­ցա­բե­րենք ա­ռա­վե­լա­գույն հա­մախ­մբ­վա­ծու­թյուն՝ հաղ­թա­հա­րե­լու հա­մար հեր­թա­կան ճգ­նա­ժա­մը։
Զրույ­ցը՝
Սևակ ՎԱՐ­ԴՈՒ­ՄՅԱ­ՆԻ
Դիտվել է՝ 4283

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ