Alexander Romanovsky - Armenian STATE Symphony OrchestraYerevan Perspectives
 
  • Ձեր ճակատագրով տագնապած

    Ձեր ճակատագրով տագնապած

    19.04.2019| 03:03
    Հայտնի են Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ ելած թիմերը: Ավելին՝ հայտնի են կիսաեզրափակչում զույգեր կազմածները, սակայն, ի՞նչ եք կարծում, այս ամենը մեզ ազատու՞մ է մեկ քառորդում եղածին չանդրադառնալուց, մանավանդ որ եղածն արդեն այնպիսի մի անցյալ է, որ այսուհետ գրեթե մշտակա ներկայություն է լինելու մեծ ֆուտբոլի մասին ծավալվելիք զրույցներում:
  • «Նման աշխարհում ոչ ոք չի կարող երջանիկ լինել, եթե Մարդ է իսկապես»

    «Նման աշխարհում ոչ ոք չի կարող երջանիկ լինել, եթե Մարդ է իսկապես»

    19.04.2019| 03:00
    Դերասանուհի, արձակագիր, թարգմանիչ ԱՆԱՀԻՏ ԹՈՓՉՅԱՆԻ հետ զրուցել ենք նրա թարգմանությամբ լույս ընծայված շվեյցարացի աշխարհահռչակ արձակագիր և դրամատուրգ Ագոտա Կրիստոֆի «Երկվորյակների եռապատում» ծավալուն ժողովածուի մասին, որում տեղ են գտել «Հաստ տետրը», «Ապացույց», «Երրորդ սուտը» վեպերը: Անահիտ Թոփչյանի բնորոշմամբ՝ «Երկվորյակների եռապատումը» պատմական որոշակի ժամանակաշրջանում տեղի ունեցած իրադարձությունների նկարագրությունն է երեք վեպերի մեջ:
  • Ե՛վ վախը կանցնի, և՛ ցավը

    Ե՛վ վախը կանցնի, և՛ ցավը

    19.04.2019| 02:55
    Երբ գիտես, որ ատամնաբույժի աքցանից պրծում չունես, ցավոտ ատամից ինչքան շուտ ազատվես, այնքան լավ: Ե՛վ վախը կանցնի, և՛ ցավը, բաց տեղն էլ դատարկ չի մնա: Համարյա նույն զգացումով սպասում ենք, որ ամեն նախարարություն իր տեղն ընկնի, ՊՈԱԿ-ների ճակատագիրը պարզվի:
  • Պետական շահի ու ազգային արժանապատվության ջրբաժանը

    Պետական շահի ու ազգային արժանապատվության ջրբաժանը

    19.04.2019| 02:33
    Անցյալ շաբաթ Արցախի «Ազատ հայրենիք» կուսակցության ղեկավար Արայիկ Հարությունյանը, անդրադառնալով Փաշինյան-Ալիև առաջին պաշտոնական հանդիպմանը, հրապարակայնորեն հայտնեց իր տեսակետները, որոնք հասարակական բուռն քննադատության արժանացան:
  • Թողել ենք՝ քաղաքապետն աշխատի

    Թողել ենք՝ քաղաքապետն աշխատի

    19.04.2019| 02:31
    «Մաքրելու ենք»: Այս նախադասությունը Երևանի ներկա քաղաքապետ Հայկ Մարությանի նախընտրական քարոզարշավի ժամանակ նախատեսվող «քայլերթի» երկրորդ քայլն էր, որ հաջորդում էր «Հաղթելու ենք, ձեզ հետ միասին» և նախորդում «Կառուցելու ենք», «Բարեկարգելու ենք», «Վերականգնելու ենք», «Կանաչապատելու ենք» և «Փոխելու ենք» կարգախոսներին:
  • Թոկատ

    Թոկատ

    19.04.2019| 02:25
    Թեպետ այս քաղաքի անվանումն ունի բազմաթիվ գրելաձևեր, իսկ խոշորագույն պատմաբան Ա. Ալպոյաճյանն իր ծավալուն աշխատությունը վերնագրել է «Պատմութիւն Եւդոկիոյ հայոց», ես կգործածեմ Թոկատ ձևը:
  • Հողն ու գյուղը սիրելու նուրբ արվեստը

    Հողն ու գյուղը սիրելու նուրբ արվեստը

    19.04.2019| 02:21
    Երկրի, բնակավայրի զարգացման գլխավոր ուժը երիտասարդությունն է, որն իր գիտելիքներն ու ունակությունները, ավյունն ու գաղափարները ծառայեցնում է համընդհանուր գործին: Մշտապես երիտասարդների ուսերին է եղել ծնողների մասին հոգալու պարտականությունը, պարտք ունեն նաև մանուկների ու տարեցների հանդեպ, որոնց ժպիտներն ու անհոգ կյանքը մեծապես կախված են նաև նրա բարյացակամ վերաբերմունքից, աշխատասիրությունից ու ձգտումից՝ այսօրն ավելի լավը դարձնել, քան երեկ և վաղն ավելի բարեկեցիկ դարձնել, քան այսօր:
  • «Տասնամյակների ընթացքում ձևավորվել է մի հսկայական շարժում, որը պարզապես ներշնչված է Կոմիտասով»

    «Տասնամյակների ընթացքում ձևավորվել է մի հսկայական շարժում, որը պարզապես ներշնչված է Կոմիտասով»

    19.04.2019| 02:11
    «Իրատեսի» հյուրը կոմպոզիտոր, երգիչ, Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ ՎԱՀԱՆ ԱՐԾՐՈՒՆԻՆ է:
  • Քաղաքականությունը շա՜ռ է, շա՛ռ

    Քաղաքականությունը շա՜ռ է, շա՛ռ

    19.04.2019| 02:07
    Օլիմպիական փոխչեմպիոն, հունահռոմեական ոճի ըմբիշ, պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանը պարտվեց Եվրոպայի առաջնության 1/8 եզրափակչում: Քաղաքականությունը շառ է, կարո՞ղ է հաղթելուն դա խանգարեց՝ հարցրի պատգամավորին։
  • Ոստիկանությունն ու ԱԱԾ-ն հիմա էլ կտրոններով կզբաղվեն

    Ոստիկանությունն ու ԱԱԾ-ն հիմա էլ կտրոններով կզբաղվեն

    19.04.2019| 02:06
    Տուգանել, քրեական գործ հարուցել, բռնել։ Այս արտահայտություններից զերծ չէր նաև կառավարության ապրիլի 18-ի նիստը։