Անկախության օրվա կա­պակցությամբ «Ի­րա­տես» թեր­­թի հա­ջորդ հա­մա­րը լույս կտես­նի սեպտեմբերի 25-ին:               
 

Ասում են...

Ասում են...
20.12.2019 | 00:26
...թե ա­մեն իշ­խա­նու­թյուն իր օ­լի­գարխն ու­նի։ ԼՏՊ-ի­նը Խա­չա­տուր Սու­քիա­սյանն էր, Քո­չա­րյա­նի­նը` Գա­գիկ Ծա­ռու­կյա­նը, Սերժ Սարգ­սյա­նի­նը` բո­լո­րը, իսկ Նի­կոլ Փա­շի­նյա­նի­նը` «ճկուն-ճա­պուկ» Սամ­վել Ա­լեք­սա­նյա­նը։ Վեր­ջինս ժա­մա­նակ­ներ ա­ռաջ, երբ Ար­թուր Վա­նե­ցյա­նը ձիու վրա էր, զան­գել էր Վա­նե­ցյա­նին թե. «Վա­նե­ցյան ջան, դու իմ շեֆն ես»։ Երբ Վա­նե­ցյանն էլ «ձիու վրա» չէր, կր­կին զան­գել է նրան թե. «Վա­նե­ցյան ջան, դու իմ մեծ ախ­պերն ես, բայց էլ իմ շե­ֆը չես»:
Ի դեպ, «ճկուն-ճա­պու­կը» նա­խորդ տա­րի Ա­մա­նո­րին իր գնած շքեղ լու­սա­յին է­ֆեկտ­նե­րով չէր զար­դա­րել Մա­լա­թիա-Սե­բաս­տիա հա­մայն­քը։ Սիրտ չու­ներ։ Ա­սում են՝ քրոջ որ­դուն հա­նել էին թա­ղա­պե­տի պաշ­տո­նից։ Այս տա­րի Փա­շի­նյա­նի անձ­նա­կան օ­լի­գար­խը կր­կին զար­դա­րել է հա­մայն­քը` մի ու­րիշ թա­փով, ո­րով­հետև նս­տում-վեր են կե­նում փա­շի­նյան­նե­րի մեր­ձա­վոր­նե­րի հետ։ Ա­վե­լին` դեռ չեն մա­րել խնա­մի դառ­նա­լուն առ­նչ­վող խո­սակ­ցու­թյուն­նե­րը:
Դիտվել է՝ 14374

Մեկնաբանություններ