Նիկոլ Փաշինյան. 2020-ին ՀՆԱ-ի կանխատեսումը 2 % անկումն է, բայց հույս ունեմ, որ առնվազն զրոյական կամ դրական ցուցանիշով կամփոփենք տարին

Նիկոլ Փաշինյան. 2020-ին ՀՆԱ-ի կանխատեսումը 2 % անկումն է, բայց հույս ունեմ, որ առնվազն զրոյական կամ դրական ցուցանիշով կամփոփենք տարին
17.05.2020 | 00:47

2020 թ. համախառն ներքին արդյունքի պաշտոնական կանխատեսումը 2 տոկոս անկումն է, բայց հույս ունեմ, որ առնվազն զրոյական կամ դրական ցուցանիշով կամփոփենք տարին՝ մամուլի ասուլիսում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Մենք խթանելու ենք աշխատանքը։ Այո, արտաքին միջավայրը որոշակի անկանխատեսելիություն է ունենալու, բայց մնացած հատվածով մենք կարող ենք հույս ունենալ»,- ասաց նա։ Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ Կառավարությունը 100 և ավելի կապիտալ նոր ծրագրեր է իրականացնում, որպեսզի աշխատանքով ապահովեն նաև արտագնա աշխատանքի չմեկնած և արտագնա աշխատանքից վերադարձած քաղաքացիները։ «Պարզ է, որ տուրիզմը շատ մեծ վնասներ է կրելու, բայց մյուս կողմից էլ մենք ոչ միայն տուրիստներ ընդունող երկիր ենք, մենք նաև տուրիստներ ճանապարհող երկիր ենք։ Հայաստանից տարեկան 1․4 մլն զբոսաշրջիկ է գնում և միլիոնավոր գումարներ են ծախսում։ Հիմա մեր զբոսաշրջային ընկերությունները կարող են ճիշտ քաղաքականություն վարել։ Իհարկե պարզ է, որ քաղաքացիների միջոցներն այնքան շատ չեն լինելու, բայց մենք կարող ենք 2020 թ. հայտարարել ներքին զբոսաշրջության տարի»,- նշեց վարչապետը։ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն օրերս վարչապետին հայտնել է, որ Ստեփանավանի տարածաշրջանի առողջարանների սենյակները պատվիրված են 100 տոկոսով․ «Միայն այս օրինակը ցույց է տալիս, որ կարող է նույնը տեղի ունենալ ամբողջ hանրապետությունում։ Պետք է ուղղակի ստեղծենք պայմաններ, որ աշխատենք»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։

Դիտվել է՝ 1125

Մեկնաբանություններ