«Ի­րա­տե­սի» հա­ջորդ հա­մա­րը լույս կտես­նի հու­նի­սի 2-ին:               
 

«Շա­տե­րը չեն զա­նա­զա­նում վրեժն ու ար­դա­րա­դա­տու­թ­յու­նը»

«Շա­տե­րը չեն զա­նա­զա­նում վրեժն ու ար­դա­րա­դա­տու­թ­յու­նը»
19.05.2020 | 01:12

«Ի­րա­տե­սի» զրու­ցա­կիցն է 1992-1998 թթ. խոր­հր­դա­րա­նի փոխ­նա­խա­գահ, 2013-2018 թթ. Ղա­զախս­տա­նում Հա­յաս­տա­նի դես­պան Ա­ՐԱ ՍԱ­ՀԱ­ԿՅԱ­ՆԸ։

-Ար­տա­կարգ դրու­թյու­նը ևս մեկ ամ­սով եր­կա­րաձգ­վեց, վի­րու­սա­կիր­նե­րի թի­վը շա­րու­նա­կում է մե­ծա­նալ, ա­ռող­ջա­պա­հու­թյան նա­խա­րա­րի հո­ռե­տե­սա­կան կան­խա­տե­սում­ներն էլ ա­վե­լա­նում են։ Իշ­խա­նու­թյու­նը չկա­րո­ղա­ցա՞վ ճգ­նա­ժա­մա­յին կա­ռա­վա­րում ի­րա­կա­նաց­նել, ի՞նչ պի­տի ա­ներ, որ­պես­զի վի­րու­սի տա­րած­ման այ­սօր­վա պատ­կե­րը չու­նե­նա­յինք։
-Հար­կադր­ված եմ կրկ­նել բազ­միցս աս­ված գլ­խա­վոր թե­րա­ցում­նե­րը՝ ու­շա­ցած և թե­րի ո­րո­շում­ներ։ Ա­ծան­ցյալ պատ­ճառ­ներն ա­վե­լի շատ են և պտտ­վում են ա­մեն գնով իշ­խա­նու­թյու­նը պահ­պա­նե­լու պա­րու­նա­կի մեջ՝ դա­տա­կան իշ­խա­նու­թյան են­թար­կում գոր­ծա­դի­րին, պատ­ժիչ մե­քե­նա­յի ներ­քա­շում քա­ղա­քա­կան պայ­քա­րի մեջ, ի­րա­կա­նու­թյան գու­նա­զար­դում և այլն։ Տա­րես­կզ­բին հա­մա­ճա­րա­կը թվում էր հե­ռա­վոր ե­րազ։ Հի­մա այն ա­ռա­ջա­նում է սար­սա­փազ­դու ծա­վալ­նե­րով և թա­կում մեր դռ­նե­րը, սո­ղոս­կում ներս։ Ո՞րն է ել­քը։ Սա մի վի­ճակ է, երբ չպետք է սպա­սել, թե ինչ կա­սի իշ­խա­նու­թյու­նը։ Երբ պա­տու­հա­սում է հե­ղեղ, հր­դեհ կամ մի այլ ա­ղետ, բնազ­դա­բար խույս ենք տա­լիս վտան­գից, գտ­նում պատս­պար­վե­լու ելք։ Այդ­պի­սի վի­ճա­կում ենք։ Ինք­ներս պետք է պահ­պա­նենք մեր ա­ռող­ջու­թյու­նը, հետևենք մաք­րա­կեն­ցա­ղու­թյան կա­նոն­նե­րին, ու հե­ռու մնանք վտանգն ար­հա­մար­հող ինք­նա­հա­վան տգետ­նե­րից։
-Հի­մա Նի­կոլ Փա­շի­նյա­նը մե­ղադ­րում է հա­սա­րա­կու­թյա­նը, որ զգոն չեն, չեն հետևում ցու­ցում­նե­րին, սա­կայն ար­դյոք դրանք վի­րու­սի նախ­նա­կան շր­ջա­նում վար­չա­պե­տի և ա­ռող­ջա­պա­հու­թյան նա­խա­րա­րի հայ­տա­րա­րու­թյուն­նե­րի հետևանք չեն։ Ին­չու՞ է իշ­խա­նու­թյունն այդ­քան շատ հա­կա­սա­կան հայ­տա­րա­րու­թյուն­ներ ա­նում։
-Բա­նա­հյու­սա­կան գո­հար­ներ դար­ձած այդ ար­տա­հայ­տու­թյուն­նե­րը նրա կեն­սագ­րու­թյան ան­սր­բե­լի մասն են ար­դեն։ Ե­թե ո­մանք հա­մա­րում են, թե ա­վե­լորդ ինք­նավս­տա­հու­թյուն էր դա, ան­լր­ջու­թյուն, ան­հա­ջող հու­մոր, ա­պա ես մտա­ծում եմ՝ պե­տա­կան բարձ­րաս­տի­ճան պաշ­տո­նյա­յին հա­կա­ցուց­ված ան­գի­տու­թյուն։ Դուք կար­ծում եք, թե հա­նուն սին փառ­քի՞ է ՀՀ Սահ­մա­նադ­րու­թյու­նը գոր­ծա­դիր իշ­խա­նու­թյան բարձ­րա­գույն մարմ­նի ղե­կա­վա­րին պա­տե­րազ­մի ժա­մա­նակ հռ­չա­կում զին­ված ու­ժե­րի գե­րա­գույն հրա­մա­նա­տար։ Ա­մենևին։ Մեր Սահ­մա­նադ­րու­թյու­նը ել­նում է բո­լոր ժո­ղո­վուրդ­նե­րի հս­կա­յա­կան պատ­մա­կան փոր­ձից, որ վար­չա­պետն ու կա­ռա­վա­րու­թյու­նը, ըստ սահ­ման­ման, ու­նակ են նվա­զա­գույ­նը կես քայլ շուտ, ինչ­պես ա­սում են՝ բնում նկա­տել սպառ­նա­լի­քը և ա­դեկ­վատ վճիռ­ներ ըն­դու­նել՝ դրանք չե­զո­քաց­նե­լու նպա­տա­կով։ Դա նրանց պարտքն է։ Երբ ի­րա­դար­ձու­թյուն­նե­րը ծա­վալ­վում են ու բա­նը բա­նից անց­նում է, ան­դառ­նա­լի կո­րուստ­ներ է կրում այն պե­տու­թյու­նը, ո­րի ղե­կը վս­տահ­վել է այդ գոր­ծին չհա­մա­պա­տաս­խա­նող մարդ­կանց։
-Ա­սու­լի­սում անդ­րա­դառ­նա­լով ար­ցա­խյան հիմ­նախ­նդ­րին՝ Փա­շի­նյա­նը «Ար­ցա­խի իշ­խա­նու­թյուն­ներ» ձևա­կերպ­ման փո­խա­րեն կի­րա­ռեց «Ար­ցա­խի ըն­տր­ված ներ­կա­յա­ցու­ցիչ­ներ» ար­տա­հայ­տու­թյու­նը և հայ­տա­րա­րեց, թե ընդ­դի­մա­խոս­նե­րը չպետք է փոր­ձեն բա­նակ­ցա­յին սե­ղա­նի շուրջ ի­րեն կաշ­կան­դել։ Ի՞նչ կաշ­կանդ­վա­ծու­թյան մա­սին է խոս­քը, նրա պար­զա­բա­նում­նե­րից Ձեզ հա­մար պարզ դար­ձա՞վ՝ ի վեր­ջո, ի՞նչ է կա­տար­վում բա­նակ­ցու­թյուն­նե­րում, կա՞ Լա­վրո­վի մատ­նան­շած փու­լա­յին տար­բե­րակ, հնա­րա­վո՞ր է Փա­շի­նյա­նի՝ ե­րեք կող­մե­րին ըն­դու­նե­լի լուծ­ման տար­բե­րա­կը։
-Բա­նակ­ցու­թյուն­ներն ըն­թա­նում են ան­կախ այն հան­գա­ման­քից, թե ինչ ա­նուն­նե­րով կքո­ղար­կենք դրանք՝ քն­նար­կում, ծա­նո­թա­ցում, աշ­խա­տանք և այլն։ Մաս­նա­կից­նե­րից, ա­ռա­վել ևս կող­մե­րից որևէ մե­կը սահ­մա­նա­փակ­ված չէ բա­նակ­ցու­թյուն­նե­րի սե­ղա­նին որևէ ա­ռա­ջարկ, նա­խա­գիծ դնե­լու իր ի­րա­վունք­նե­րում։ Բա­նակ­ցու­թյունը մր­ցակ­ցու­թյուն է՝ մտ­քի, գի­տե­լի­քի, խոս­քի, կամ­քի, փոր­ձա­ռու­թյան, հմ­տու­թյուն­նե­րի։ Հեշտ չէ, ան­շուշտ, և ա­նի­մաստ է կող­մե­րից մե­կից ա­մեն ինչ ակն­կա­լե­լը կամ պա­հան­ջե­լը։ Սա­կայն ղա­րա­բա­ղյան բա­նակ­ցու­թյուն­նե­րը հս­կա­յա­կան ճա­նա­պարհ են կտ­րել, դրանք վա­րել են բո­լոր նախ­կին նա­խա­գահ­նե­րը, արտ­գործ­նա­խա­րար­նե­րը, բարձ­րաս­տի­ճան դի­վա­նա­գետ­ներ։ Ստեղծ­վել է փաս­տաթղ­թա­յին բա­զա, կան ո­րո­շա­կի ձեռք­բե­րում­ներ։ Ես չեմ պատ­կե­րաց­նում, թե ներ­քա­ղա­քա­կան բա­նա­վե­ճում վառ ճար­տա­սա­նու­թյու­նից զատ ու­րիշ ի՞նչ նպա­տա­կի կա­րող է ծա­ռա­յել բա­նակ­ցու­թյուն­նե­րը նոր կե­տից սկ­սե­լու խոս­տու­մը։ Վս­տահ եմ, որ միջ­նորդ­նե­րը չեն էլ դի­տար­կում Հա­յաս­տա­նի և Ադր­բե­ջա­նի ղե­կա­վար­նե­րի՝ ի­րենց ժո­ղո­վուրդ­նե­րին հաս­ցեագր­ված ոչ դի­վա­նա­գի­տա­կան հա­վաս­տիա­ցում­նե­րը։ Մեզ հա­մար, դի­ցուք, ան­մի­ջա­կան վտանգ կա այն բա­նում, ե­թե մեզ հա­մար ա­նըն­դու­նե­լի ադր­բե­ջա­նա­կան որևէ ա­ռա­ջարկ ար­ժա­նա­նա Մինս­կի խմ­բի հա­մա­նա­խա­գա­հող եր­կր­նե­րի ա­ջակ­ցու­թյա­նը։ Հս­կա­յա­կան վտանգ կլի­նի, ե­թե պարզ­վի, որ քն­նար­կու­մից դուրս է մնա­ցել, այս­պես կոչ­ված, «Վիեն­նա-Սանկտ Պե­տեր­բուրգ-Ժնև օ­րա­կար­գը»։ Հայ­կա­կան կող­մի եր­կա­րատև ջան­քե­րի գնով հա­սու­նա­ցած այս օ­րա­կար­գը նե­րա­ռում է՝ ա¤ շփ­ման գծի եր­կայն­քով է­լեկտ­րո­նա­յին սար­քե­րի տե­ղադ­րում, բ¤ ԵԱՀԿ դի­տոր­դա­կան ա­ռա­քե­լու­թյան էա­կան ընդ­լայ­նու­մը, գ¤ հրա­դա­դա­րի խախ­տում­նե­րի քն­նու­թյան մի­ջազ­գա­յին մե­խա­նիզմ­նե­րի գոր­ծադ­րում։
Ոչ պա­կաս վտան­գա­վոր ու ան­դառ­նա­լի կո­րուստ կլի­նի, ե­թե Հա­յաս­տա­նը, ո­րի դիր­քո­րո­շում­նե­րը տա­րի­ներ շա­րու­նակ ԵԱՀԿ ՄԽ ե­ռա­նա­խա­գա­հող եր­կր­նե­րի կող­մից գնա­հատ­վել են հա­մա­հունչ և ըն­դու­նե­լի, իր այդ կա­ռու­ցո­ղա­կան դիր­քը զի­ջի Ադր­բե­ջա­նին։
Ինչ վե­րա­բե­րում է ՀՀ-ի ա­նու­նից տր­ված «Ար­ցա­խի ըն­տր­ված ներ­կա­յա­ցու­ցիչ­ներ» ան­վան­մա­նը, հրա­պա­րա­կում ար­դեն կա կոշտ քն­նա­դա­տու­թյուն։ Այդ ի­մաս­տով ա­վե­լաց­նե­լու բան չկա։ Ա­նուն­նե­րը կա­րող են միայն իղ­ձեր հու­շել, կա­րող են ո­չինչ չար­ժե­նալ, օ­րի­նակ՝ Աշ­խար­հա­բեկ ա­նու­նը՝ հա­յե­րիս կամ Վլա­դի­մի­րը՝ ռուս­նե­րի հա­մար։ Ըն­դա­մե­նը։ Շատ կարևոր է հաս­կա­նալ, թե նա­խորդ­նե­րին քա­րոզ­չա­կան և տա­րա­տե­սակ այլ ճն­շում­նե­րի են­թար­կե­լով՝ իշ­խա­նու­թյան ե­կած ու­ժը ի՞նչ է հաս­կա­նում «չփոր­ձել կաշ­կան­դել» ա­սե­լով։ Ժո­ղովր­դա­վա­րու­թյու­նը ես հաս­կա­նում եմ այն­պես, որ ճիշտ հա­կա­ռա­կը պետք է լի­նի՝ իշ­խա­նու­թյու­նը չպետք է կաշ­կան­դի ընդ­դի­մու­թյան քն­նա­դա­տու­թյու­նը։ Նա պետք է ան­սա ընդ­դի­մու­թյան ձայ­նին, քա­նի որ հա­մաշ­խար­հա­յին փորձն էլ, ի­րենց փորձն էլ ա­պա­ցու­ցել են, որ ընդ­դի­մու­թյան ձայ­նը անն­կատ դառ­նում է ժո­ղովր­դի ձայն։
-Իր ըն­տա­նի­քի հաս­ցեին մե­ղադ­րանք­նե­րը Փա­շի­նյա­նը եր­բեք ան­պա­տաս­խան չէր թող­նում, բայց վեր­ջին ա­սու­լի­սում նա չցան­կա­ցավ խո­սել ի­րեն և իր մեր­ձա­վոր­նե­րին վե­րագր­վող մե­ղադ­րանք­նե­րից (խոս­քը Մի­քա­յել Մի­նա­սյա­նի հրա­պա­րա­կած փաս­տե­րին է վե­րա­բե­րում). Ձեր դի­տարկ­մամբ, ի՞նչն է պատ­ճա­ռը, որ նա այս ան­գամ սա­կա­վա­խոս է։
-Մի­քա­յել Մի­նա­սյա­նը տևա­կան և ան­զի­ջում պայ­քա­րի մեջ է մտել իշ­խա­նու­թյան հետ՝ տե­սա­նե­լի նպա­տակ­նե­րով։ Օ­տա­րու­թյու­նից պայ­քա­րի ար­դյու­նա­վե­տու­թյունն ա­պա­ցու­ցող պատ­մա­կան ա­ռատ փաս­տեր կան։ Հա­վա­նա­բար նա նույն­պես նման ծրա­գիր ու­նի:
-Այ­սօր իշ­խա­նու­թյա­նը քն­նա­դա­տող­նե­րի պա­կաս չկա, բո­լո­րը մատ­նան­շում են խն­դիր­ներ, ձա­խո­ղում­ներ, ան­ցյա­լի ու ներ­կա­յի սխալ­ներ, սա­կայն ելք ա­ռա­ջար­կող գրե­թե չկա։ Ո՞րն է ի­րա­վի­ճա­կից հնա­րա­վո­րինս ան­կո­րուստ դուրս գա­լու ճա­նա­պար­հը, ըստ Ձեզ։
-Ճա­նա­պար­հը փռ­ված է մեր առջև՝ պե­տա­կա­նու­թյան շուրջ միաս­նա­կա­նու­թյան, հա­սա­րա­կա­կան հա­մե­րաշ­խու­թյան ստեղ­ծում։ Թող թյուր կար­ծիք չս­տեղծ­վի, թե ան­ցյալ 30 տա­րի­նե­րը բո­լո­րին եր­ջան­կու­թյուն են բե­րել։ Ոչ։ Դրան նա­խոր­դած 70-ն էլ ե­դե­մա­կան տա­րի­ներ չեն ե­ղել։ Ան­հատ­նում են կո­րուստ­նե­րը, շատ դառ­նու­թյուն է տե­սել մեր ժո­ղո­վուր­դը, սա­կայն, հաս­կա­նանք՝ վրե­ժը չի ա­մո­քի ան­ցյա­լի ցա­վը, հա­կա­ռա­կը՝ նո­րա­նոր ցա­վեր կբե­րի։ Կստ­վա­րաց­նենք դա­հիճ­նե­րի ու զո­հե­րի բա­նակ­նե­րը։ Շա­տե­րը չեն զա­նա­զա­նում վրեժն ու ար­դա­րա­դա­տու­թյու­նը։ Բո­լորս էլ մեր հո­գու ստ­վե­րոտ ան­կյու­նում ու­նենք գո­նե մեկ թշ­նա­մի, կռիվ ենք տա­լիս մեր հան­դեպ ա­նար­դար ե­ղած­նե­րի խրտ­վի­լակ­նե­րի հետ։ Պա­տիր երևա­կա­յու­թյան ար­գա­սիքն ա­հա­վոր պա­տու­հաս է դառ­նում, երբ դրան տր­վում է իշ­խա­նու­թյու­նը։ ՈՒ­րեմն, ի՞նչ, գնանք ան­ցյա­լը վե­րախմ­բագ­րե­լու, մե­լա­նով հին վեր­քե­րի վրա նոր խա­զեր քա­շե­լու ճա­նա­պար­հո՞վ, թե՞ ապ­րենք մեր ապ­րած ժա­մա­նա­կի ու փր­կած խղ­ճի հետ հաշտ։
Զրույցը՝ Ռու­զան ԽԱ­ՉԱՏ­ՐՅԱՆԻ

Դիտվել է՝ 2203

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ