Չեխիայի խորհրդարանի Սենատն ընդունել է Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձև

Չեխիայի խորհրդարանի Սենատն ընդունել է Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձև
22.05.2020 | 22:39

Չեխիայի խորհրդարանի Սենատը մաիսի 20-ին ընդունել է փոխնախագահ Միլան Շտյեխի ներկայացրած բանաձևը, որը նվիրված էր երկու աշխարհամարտերի ընթացքում մարդկության դեմ գործած ոճրագործությունների, այդ թվում՝ Հայոց ցեղասպանության դատապարտմանը և Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտի 75-ամյակին: Միլան Շտյեխը դեռևս 2019-ի մայիսի 6-ին Հայաստան կատարած այցի ընթացքում Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի ընդունելության ժամանակ էր շեշտել, որ Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձևի ընդունումն իրենց օրակարգում է:

Դիտվել է՝ 307

Մեկնաբանություններ