Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն հրաժարվել է հրաժարականից

Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն հրաժարվել է հրաժարականից
22.05.2020 | 22:41

Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն հայտարարել է, որ մտադիր չէ պաշտոնաթող լինել՝ չնայած Տոկիոյի դատախազ Հիրոմու Կուրոկավայի սկանդալային հրաժարականին:

Խորհրդարանի ստորին պալատի մասնագիտական կոմիտեի նիստի ժամանակ նա ասել է. «Ինձ վրա դրված է նոր կորոնավիրուսի տարածումը կանխելու, քաղաքացիների կյանքն ու առողջությունը պաշտպանելու, նաև՝ ընկերությունների շարունակական աշխատանքն ապահովելու առաքելություն»: Խորհրդարանի ընդդիմադիր պատգամավորները քննադատել էին վարչապետին՝ հայտարարելով, որ «վարչապետ Աբեն և արդարադատության նախարար Մասակո Մորին ոչ մի պատասխանատվություն չեն կրել դատախազի գործողությունների համար»:

Դիտվել է՝ 337

Մեկնաբանություններ