«Ի­րա­տե­սի» հա­ջորդ հա­մա­րը լույս կտես­նի հու­նի­սի 2-ին:               
 

Զոհրաբ Մնացականյանը հեռախոսել է Ֆելիպե Սոլայի հետ

Զոհրաբ Մնացականյանը հեռախոսել է Ֆելիպե Սոլայի հետ
23.05.2020 | 14:30

ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց է ունեցել Արգենտինայի ԱԳ, միջազգային առևտրի և պաշտամունքի նախարար Ֆելիպե Սոլայի հետ: Նրանք մտքեր են փոխանակել նոր տիպի կորոնավիրուսով պայմանավորված մարտահրավերների հասցեագրման և սոցիալ-տնտեսական խնդիրների հաղթահարման ուղղությամբ ձեռնարկվող քայլերի շուրջ: ԱԳ նախարարներն առանձնացրել են առևտրատնտեսական, տեղեկատվական տեխնոլոգիաների, զբոսաշրջության, գյուղատնտեսության ոլորտները՝ անմիջական դերակատարների և գործարար շրջանակների միջև կապերի խթանման տեսակետից կարևորելով համապատասխան հարթակների ստեղծումը և միջոցառումների նախաձեռնումը:


Առանձնահատուկ է բարձր գնահատվել ցեղասպանությունների և մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման օրակարգի շուրջ Հայաստանի և Արգենտինայի սերտ համագործակցությունը։

Դիտվել է՝ 384

Մեկնաբանություններ