«Ի­րա­տե­սի» հա­ջորդ հա­մա­րը լույս կտես­նի հու­նի­սի 2-ին:               
 

Լուկաշենկոն կոչ է արել ծնկի չգալ Ռուսաստանի առջև

Լուկաշենկոն կոչ է արել ծնկի չգալ Ռուսաստանի առջև
23.05.2020 | 14:43

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ծանոթացել է հրթիռաշինության ոլորտում հայրենական ռազմական մշակումներին: Նրան զեկուցել են, որ մշակվող հրթիռի փորձարկման համար, որը կարող է մինչև 300 կիլոմետր հեռավորության վրա թիրախներ խոցել, դիտարկվում են Չինաստանի, Ղազախստանի, Ուզբեկստանի, Սաուդյան Արաբիայի զինափորձարանները: Լուկաշենկոն հայտնել է, որ Ռուսաստանը առայժմ հրաժարվում է փորձարկման համար տրամադրել իր զինափորձարանները:

«Պետք չէ ռուսների առաջ ծնկի գալ։ Դա ազդանշան է. մեր մերձավոր դաշնակիցը ոչ միայն չհամաձայնեց մեզ հետ հրթիռ ստեղծել, այլև՝ զինափորձարան տրամադրել»,- կոչ է արել Բելառուսի նախագահը: Նա նաև կոնկրետ հանձնարարականներ է տվել խնդրահարույց հարցերի լուծման ուղղությամբ։

Դիտվել է՝ 506

Մեկնաբանություններ