«Ի­րա­տե­սի» հա­ջորդ հա­մա­րը լույս կտես­նի հու­նի­սի 2-ին:               
 

Նիկոլ Փաշինյան. Գյուղատնտեսության մեջ հեղափոխություն է տեղի ունենում

Նիկոլ Փաշինյան. Գյուղատնտեսության մեջ հեղափոխություն է տեղի ունենում
23.05.2020 | 14:51

Արարատի մարզ աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նկատեց, որ գյուղացիները սկսել են բարձրացնել գյուղատնտեսության վերաբերյալ գիտելիքի և իմացության խնդրի հարցը։ ՀՀ վարչապետը կարևորեց այն հանգամանքը, որ գյուղացիները սկսել են նման հարցրեր բարձրացնել։


«Գյուղատնտեսության մեջ հեղափոխություն է տեղի ունենում։ Սա առաջին անգամ է, որ հանդիպումների ժամանակ գյուղացին ինքը գիտելիքի և իմացության հարց է բարձրացնում։ Նախկինում այդպիսի խոսակցություն չեմ լսել։ Նախկինում, որ գյուղացուն ասում էինք՝ «գիտես կարող է այդքան էլ ճիշտ չեք մոտենում հարցին», ասում էին՝ «այ քեզ բան, այդքան տարի ծիրան ենք աճեցնում, դուք եկել եք մեզ ասում եք ճիշտ չեք»,- ասաց վարչապետը։ Փաշինյանը գիտելիքի հարց բարձրացնելը ամենակարևորն է համարում, որովհետև հիմա, ըստ նրա, մարդիկ սկսել են արձանագրել, որ գիտելիքի խնդիր կա։

Դիտվել է՝ 515

Մեկնաբանություններ