ReAnimania 2019

Սաուդյան Արաբիան նախազգուշացնում է

Սաուդյան Արաբիան նախազգուշացնում է
01.10.2019 | 11:00

Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մուհամեդ բին Սալմանը նախազգուշացրել է, որ նավթի գները կարող են վերև սլանալ, եթե համաշխարհային առաջնորդները չսկսեն ջանքեր գործադրել Իրանին զսպելու համար:

«Եթե աշխարհը վճռական գործողություններ չձեռնարկի Իրանին զսպելու համար, մենք տեսնելու ենք հետագա էքսպանսիա, որ սպառնում է համաշխարհաին շահերին: Նավթի մատակարարումները խախտվելու են, իսկ նավթի գինը հասնելու է անպատկարեցնելի բարձր ցուցանիշների, որ երբեք չենք տեսել՚՝ ասել է Սալմանը ՍիԲիԷս-ին հարցազրույցում: Թագաժառանգի խոսքով՝ Մերձավորր Արևելքը ապահովում է էներգակիրների համաշխարհային մատակարարումների 30% -ը, գլոբալ առևտրական շուկաների միջանցքների 20% , համաշխարհային ՀՆԱ-ի 4%-ը: «Պատկերացրեք, որ այս երեք բաղկացուցիչներն անհետանում են: Դա կնշանակի ոչ միայն Սաուդյան Արաբիայի ու Մերձավոր Արևելքի, այլև՝ համաշխարհային տնտեսության լիակատար կոլապս՚՝ կանխատեսել է Մուհամեդ բին Սալմանը: Անցած շաբաթ Էր Ռիադը մեղադրեց Իրանին հրթիռակոծության ու դրոնների օգտագործման մեջ իր նավթային օբյեկտների վրա հարձակման ժամանակ: ԱՄՆ իշխանությունները ներկայացրին տիեզերքից արված լուսանկարներ ու հետախուզության տվյալներ՝ որպես ապացույց, որ հարձակման հետևում իրոք Իրանն է: Սակայն Թեհրանը կտրականապես հերքում է իր մասնակցությունը Սաուդյան Արաբիայի տարածքի հրթիռակոծմանը:

BBC


Հ.Գ. Petro China չինական էներգահսկան՝ նավթի-գազի CNPC ազգային կորպորացիայի դուստր ձեռնարկությունը, նավթի խոշոր հանքավայր է հայտնաբերել երկրի հյուսիս-արեւմուտքի Օրդոսի ավազանում, որի պաշարները գնահատվում են 1 միլիարդ տոննա: Հանքավայրը հայտնաբերվել է Գանսու նահանգի Ցինյան քաղաքային օկրուգի Ցինչեն գավառում: Նավթի ապացուցված պաշարների ծավալը հասնում է 358 մլն տոննայի, ենթադրվող պաշարները գնահատվում են 693 մլն տոննա:


Սպասվում է, որ այս տարի հանքավայրում կարդյունահանվի մոտավորապես 640 հազար տոննա նավթ, ապագայում արդյունահանման տարեկան ծավալը կհասնի 3 մլն տոննայի:
Պարզվում է՝ նավթ ու գազ կա նաև Հայաստանում՝ Արմավիրի մարզում՝ 15 միլիարդ խորանարդ մետր՝ պնդում է Ինտեգրալ Պետրոլիումի գլխավոր տնօրեն Վաչագան Պետրոսյանը: Բայց ոչ մեկին նավթն ու գազը չեն հետաքրքրում: Հետաքրքիր է՝ ինչու՞:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 838

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao