Լուկաշենկոյի ծրագիրը պարզ է՝ նա ցանկանում է Բրյուսելին տրամադրել Մոսկվայի դեմ ու նվերներ ստանալ երկուսից էլ

Լուկաշենկոյի ծրագիրը պարզ է՝ նա ցանկանում է Բրյուսելին տրամադրել Մոսկվայի դեմ ու նվերներ ստանալ երկուսից էլ
17.11.2019 | 16:27

Կիրակի Բելառուսում արտահերթ խորհրդարանական ընտրություններ են: Արդյունքներն արդեն հայտնի են: Արդեն հիմա բազմաթիվ կեղծիքներ են գրանցվել՝ գրում է Die Tageszeitung-ը: Հանդիպումը սրճարանում է՝ Մինսկի Հաղթանակի հրապարակի մոտակայքում: Կուսակցության շտաբ-բնակարանում ժուչոկներ կան՝ ասում է եվրոպամետ, ընդդիմադիր «Ազատության համար» կուսակցության նախագահ Յուրի Գուբարևիչը: Նրա խոսքով՝ 571 ընտրատեղամասում արդեն 11 քվեաթերթիկ է եղել քվեատուփերում: Հաջորդ օրը արձանագրության մեջ նշվել է 107 ընտրող: Գուբարևիչը ոստիկանություն է կանչել և ցանկացել է կեղծիքի մասին հայտարարություն տալ: Նույնը կրկնվել է 565 ընտրատեղամասում: Այնտեղ ևս քվեաթերթիկները 10 անգամ ավելի շատ է եղել իրականից: Ոստիկանությունը հրաժարվել է դիմում ընդունել՝ սպառնալով պատասխան քայլերով: Ընդդիմադիրը ամեն ինչ նկարել է բջջայինով: «Լուկաշենկոն, միևնույն է, հաղթելու է: Ձայների թիվը 10 անգամ մեծացնում են: Ընտրությունները կայացել են, եթե քվեարկել է ընտրողների 50%-ից ավելին»՝ ասում է Գուբարևիչը: Քվեարկության հիմնական օրը կիրակին է, սակայն քվեարկել կարելի է նախընթաց ամբողջ շաբաթ: ԵԱՀԿ-ի ու ընդդիմության կարծիքով՝ արտահերթ քվեարկությունը խրախուսում է ընտրությունների արդյունքների կեղծումը:

«Շաբաթ գիշերն արդեն լրացված քվեաթերթիկների տրցակներ են շարվում,-ասում է Գուբաչևիչը: -Արդյունքներն արդեն հայտնի են: Հաղթել են Լուկաշենկոյի թեկնածուները»: Беларусь сегодня թերթի տվյալներով՝ պատգամավորի 516 թեկնածու կա, 13-ին վերջին պահին արգելել են, 33-ը հրաժարվել է կամավոր: Հեռացվածներից մեկը լիբերալ Միավորված քաղաքացիական կուսակցությունն է: «Լուկաշենկոյի օրոք խորհրդարանը, մեկ է, իշխանություն չունի»՝ ասում է ընդդիմադիր Անատոլի Լեբեդկոն: 2016-ի խորհրդարանական ընտրություններում Լուկաշենկոն առաջին անգամ թույլ տվեց, որ խորհրդարանի վերին պալատում 2 ընդդիմադիր լինի: Լեբեդկոյի կարծիքով՝ 2019-ին էլ 2 «անկախ» պատգամավոր կլինի, որ ավելի շուտ լռելու են: Դիտորդների կարծիքով՝ 2019-ին ընտրություններում կեղծիքների անհրաժեշտությունն ավելի մեծ է՝ Լուկաշենկոյի կառավարությունը վաղուց այսքան քիչ աջակիցներ չի ունեցել: Երբ Ռուսաստանը գործնականում ամբողջությամբ հանեց տնտեսական սուբսիդիաները, ավտոկրատն այլևս չի կարողանում նախընտրական խոստումներ շռայլել: Լուկաշենկոյի ու Պուտինի հարաբերությունները շատ լարված են: Այդ պատճառով Մինսկում շատ ուրախ էին Լուկաշենկոյի Վիեննա այցով: Լուկաշենկոյի ծրագիրը պարզ է՝ նա ցանկանում է Բրյուսելին տրամադրել Մոսկվայի դեմ ու նվերներ ստանալ երկուսից էլ: ԵՄ-ն, կարծես, պատրաստ է խայծը կուլ տալ: «Այլևս չի զգացվում, որ Արևմուտքը ճնշումներ է գործադրում ազատ ու արդար ընտրություններ անցկացնելու համար»՝ ասում է Լեբեդկոն:
Պաուլ Ֆլյուկիգեր, Tageszeitung


Հ.Գ. Վիեննական հովերով՝ Լուկաշենկոն մեղադրել է Ռուսաստանին, որ չի ցանկանում ժամանակակից զենք մատակարարել իրենց: «Վերջերս Բելառուսն իր գումարներով Ռուսաստանից գնեց Су-30СМ ինքնաթիռներ: Բայց դրանով մենք կատարում ենք նաև Ռուսաստանի բնակչության անվտանգության ապահովումը: Ուրեմն ինչո՞ւ մեզ չօգնել: Մենք կարողանում ենք զենքից օգտվել ռուսներից ոչ պակաս լավ, սակայն դրա համար վճարում ենք ահռելի գումարներ»,-հայտարարել է Լուկաշենկոն՝ 2017-ին պատվիրած 12 կործանիչներից առաջին երկուսի՝ Բելառուսի 61-րդ ավիաբազա բերվելու առիթով: ՌԴ բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը հակադարձել է՝ «Լուկաշենկոյի հայտարարությունը ցույց է տալիս նրա՝ կործանիչներն անվճար ստանալու հույսը, սակայն Ռուսաստանն առանց այն էլ ՀԱՊԿ գործընկերներին զենք է վաճառում Ռուսաստանի ներքին գներով, ոչ թե արտահանման արժեքով:


Բելառուսի համար բացառություն անելը կնշանակեր, որ ստեղծվում է իրավիճակ, որը «կհնձի» ամբողջ զենքի վաճառքը ՀԱՊԿ-ում: Բացի այդ, Ալեքսանդր Գրիգորևիչը բավականին հետաքրքիր կարծիք ունի, թե որ միջոցներն են իր սեփականը, որը ոչ, քանի որ կա հավանականություն, որ այդ զենքերը նրանք գնել են հենց Ռուսաստանի կողմից վերցված վարկով»: Հետաքրքիր է, իսկ ինչու՞ Լուկաշենկոն ձրի զենք չի տալիս Հայաստանին՝ չէ որ ՀԱՊԿ անվտանգությունն են ապահովում՝ նույն գործն են անում:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 1111

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao