Վեր­նա­տու՞ն, թե՞ տնե­տուն

Վեր­նա­տու՞ն, թե՞ տնե­տուն
19.11.2019 | 00:13

Որ Հով­հան­նես Թու­մա­նյանն ու նրա «Վեր­նա­տան» տան­տե­րե­րը մի հա­զար ան­գամ շու­ռու­մուռ ե­կան, կաս­կած չկա: Մե­ղա­վո­րը Վազ­գեն Մա­նու­կյանն է: Էլ ա­նուն չէ՞ր մնա­ցել, որ գնաց-ե­կավ, «Վեր­նա­տա­նը» կպավ: Հիմ­նա­դիր հա­վա­քը վկա­յեց, որ ա­վե­լի դի­պու­կը «Տնե­տուն» է: «Վեր­նա­տան» հոտ չե­կավ: Ա­մե­նայն հա­յո­ցի ստ­վեր էլ չկար: Իսկ ի՞նչ կար:

1. ՇՏԱ­ՊՈ­ՂԱ­ԿԱ­ՆՈՒ­ԹՅՈՒՆ: Վազ­գեն Մա­նու­կյա­նը շտա­պում է: Մար­դը 73 տա­րե­կան է, ինչ ա­սես: Մա­մու­լը դեռ ծամծ­մում էր Հան­րա­յին խոր­հր­դից հե­ռա­նա­լը, նա ար­դեն այ­լընտ­րան­քա­յին «Հան­րա­յին խոր­հուրդ» բա­ցեց՝ այ­լընտ­րան­քա­յին խոր­հր­դա­րա­նի հա­վակ­նու­թյուն­նե­րով: Վազ­գեն Մա­նու­կյա­նը ի­զուր է շտա­պում, գնա­լու տեղ չու­նի: Մար­դը ամ­բողջ կյան­քում ու­զում է ա­ռա­ջի­նը լի­նել: Միշտ ինչ-որ մե­կը կանգ­նում է նրա ճա­նա­պար­հին՝ սա իր գնա­հա­տա­կանն է: Ի­րա­կա­նում՝ գու­ցե նա է ինչ-որ մե­կի ոտ­քի տակ ընկ­նում: Սկ­սած ղա­րա­բա­ղյան շար­ժու­մից, երբ ինքն ի­րեն հա­մա­րում էր շարժ­ման ղե­կա­վար, Ա­զա­տու­թյան հրա­պա­րա­կը ընտ­րեց Լևոն Տեր-Պետ­րո­սյա­նին: ՈՒ՝ գնաց այդ­պես ամ­բողջ կյան­քը: ՀՀ ա­ռա­ջին վար­չա­պե­տը չգ­տավ իր տե­ղը կյան­քում, թե­պետ շա­տե­րից խե­լոք է: Նա պարտ­վեց, երբ հրա­ժա­րա­կան տվեց վար­չա­պե­տի պաշ­տո­նից, ու ինքն իր հրա­ժա­րա­կա­նով սկ­սեց իր ան­վերջ պար­տու­թյուն­նե­րի է­ջը: Հի­մա «Վեր­նա­տուն», թե՞ տնե­տուն՝ ա­նի­մաստ ջանք է, փո­փո­խու­թյան դուռ չի բա­ցե­լու՝ ոչ իր, ոչ հան­րու­թյան կյան­քում:


2. ՀՈՒ­ՍԱԼ­ՔՈՒ­ԹՅՈՒՆ: Եվ, այ­նուա­մե­նայ­նիվ, շնոր­հա­կա­լու­թյուն Վազ­գեն Մա­նու­կյա­նին: Նա կա­րո­ղա­ցավ մեկ­տե­ղել ցա­քուց­րիվ դաշ­տը, թե­կուզ՝ մի քա­նի ժա­մով: Ըն­դա­մե­նը եր­կու բա­ցա­կա­յով՝ Լևոն Տեր-Պետ­րո­սյան և Գա­գիկ Ծա­ռու­կյան՝ ՀՀՇ-ՀԱԿ ու ԲՀԿ: Մնա­ցած բո­լո­րը, որ ի­րենց հպար­տո­րեն ան­վա­նում են հայ­րե­նա­սեր ու հա­մա­րում ընդ­դի­մա­դիր, շար­վել էին Մար­զա­հա­մեր­գա­յին հա­մա­լի­րում ու ներ­կա­յաց­նում էին ի­րենց նոր այ­ցե­քար­տը: Նոր ո­չինչ չկար: Նո­րը ի­րենք ի­րենց ու ի­րենց դե­րի ըն­կա­լումն էր: Մնա­ցած ա­մեն ինչ այն­քան հին է, ծա­նոթ, ծամ­ծմ­ված՝ մենք այդ­պի­սի՞ հա­վաք­ներ ենք տե­սել: ՈՒ՝ ի՞նչ: «Վեր­նատն­ված­նե­րից» այն­պի­սի հու­սալ­քու­թյուն էր ծփում, որ թվում էր՝ դուրս են գա­լու հա­մա­լի­րից ու գնա­լու են «Զվարթ­նոց», գնե­լու են ա­ռա­ջին չվեր­թի տոմս, կարևոր չէ՝ ուր: Փր­կու­թյու­նը չու­նի «Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տու­թյուն» հաս­ցեն:


3. Ա­ՆՈ­ՐՈ­ՇՈՒ­ԹՅՈՒՆ: Իսկ ի՞նչ ա­նի Վազ­գեն Մա­նու­կյա­նը: Ոչ միայն նա, մի­ջին վի­ճա­կագ­րա­կան ցան­կա­ցած հայ, որ դեռ չի հրա­ժար­վել մտա­ծե­լու ա­րա­տա­վոր սո­վո­րույ­թից, ստիպ­ված է ար­ձա­նագ­րե­լու՝ ստեղծ­վել է տճահ ու հա­կա­սա­կան վի­ճակ: Մի կող­մում գոր­ծող իշ­խա­նու­թյունն է, որ իշ­խա­նու­թյան է ե­կել հե­ղա­փո­խու­թյան ան­վան տակ, ի­րա­կա­նում՝ գոր­ծար­քով, որ պո­պու­լիստ է, դե­մա­գոգ, ցի­նիկ, մե­ծա­միտ, ու, ա­մե­նա­կարևո­րը, կապ չու­նի պե­տու­թյան, երկ­րի, տե­սա­կի, ար­ժե­հա­մա­կար­գի ու մշա­կույ­թի հետ։ Ինք­նա­բավ կոս­մո­պո­լիտ է, որ ապ­րում է դաշ­տագ­լո­րի սկզ­բուն­քով: Մյուս կող­մում նախ­կին իշ­խա­նու­թյուն­ներն են, նյու­թա­պաշտ, հղ­փա­ցած, եր­կի­րը կո­ղոպ­տած, կեղ­ծի­քի ու ստի մեջ թաղ­ված, հան­րու­թյան ա­նանց զզ­վանքն ու ա­տե­լու­թյու­նը հա­րու­ցած ի­րենց տաս­նա­մյակ­նե­րի կա­ռա­վա­րու­մով: Ոնց պտտ­վում ես՝ ստաց­վում է՝ բո­լո­րին պի­տի պա­տե­րազմ հայ­տա­րա­րես՝ ոչ հներն են ըն­դու­նե­լի, ոչ նո­րե­րը: Նո­րե­րի հետ հույս կա­պած ժո­ղո­վուր­դը հիաս­թափ­վում է՝ նրանց ան­հե­թեթ քայ­լե­րից ու նա­խա­ձեռ­նու­թյուն­նե­րից, վար­չա­պե­տը կորց­նում է վար­կա­նի­շը, բայց երբ դուրս է գա­լիս ժո­ղովր­դի մեջ, է­լի գտն­վում են մար­դիկ, որ կախ­վում են փե­շե­րից՝ փր­կիչ ջան, փր­կիչ, մեզ փր­կի: ՈՒ նրան թվում է, որ ժո­ղո­վուրդն իր հետ է, մե­ծա­մաս­նու­թյու­նը բո­ղո­քում է սե­փա­կան խո­հա­նո­ցում ու չի փոր­ձում բո­ղո­քը ընդ­հան­րա­կան դարձ­նել: Տար­բեր, բայց մեկ հիմ­նա­կան պատ­ճա­ռով՝ ու­րի­շը չկա: Ին­չից բո­ղո­քում է ժո­ղո­վուր­դը, հան­գա­մա­նա­լից տի­րա­ժա­վո­րում են մա­մու­լի բազ­մա­թիվ մի­ջոց­նե­րով, հա­մո­զիչ ու հո­դա­բաշխ բարձ­րա­ձայ­նում են նախ­կին­նե­րը, բայց նրանց ճիշ­տը ըն­կալ­վում է ռևան­շիզմ, ա­բիժ­նի­կու­թյուն և բան­սար­կու­թյուն, թե­պետ 90 %-ը ի­րա­կա­նու­թյունն է։ ՈՒ կա ան­պա­տաս­խան հար­ցը՝ իշ­խա­նու­թյուն էիք՝ ին­չու՞ չեք ա­րել: Կամ՝ ի՞նչ եք ա­րել: ՈՒ հնա­րա­վոր չէ դուրս գալ փակ շր­ջա­նա­կից, ո­րի ա­նու­նը ան­հե­թե­թու­թյուն է: Ա­սես ճիշ­տը ու պա­տե­րազմ հայ­տա­րա­րես բո­լո­րին, միան­շա­նակ կպարտ­վես, հաղ­թող­նե­րին էլ ա­վե­լի կու­ժե­ղաց­նես: Ո­չինչ չա­սե­լու ի­րա­վունք չու­նես՝ նախ իս­կա­պես վտանգ­ներ կան, որ այս ըն­թաց­քով մե­ծա­նում են: Երկ­րորդ՝ ե­թե քա­ղա­քա­կան ուժ ես, պար­տա­վոր ես գնա­հա­տա­կան տալ, ե­թե հպարտ հայ ես՝ ա­ռա­վել ևս, մի­ջին վի­ճա­կագ­րա­կան հայ ես՝ նույն­պես: Եր­րորդ՝ Հա­յաս­տա­նը հայ­րե­նիք է, որ եկ­վոր­նե­րինն ու անց­վոր­նե­րի­նը չէ:

Պա­րա­դոքս է, որ թե հնե­րի, թե նո­րե­րի մեջ կան լուրջ, խե­լա­ցի ու փոր­ձա­ռու, եր­կի­րը սի­րող մար­դիկ, բայց պա­տանդ են թի­մին ու չեն կա­րո­ղա­նում ինք­նար­տա­հայտ­վել: Կու­սակ­ցա­կան պատ­կա­նե­լու­թյու­նից ու թի­մա­յին մտա­ծե­լա­կեր­պից դուրս գա­լու, երկ­րի շա­հից ել­նե­լով՝ ու­ժե­րը հա­մա­տե­ղե­լու դեպ­քում միայն քա­ղա­քա­կան, տն­տե­սա­կան, քա­ղա­քակր­թա­կան հե­ղա­փո­խու­թյուն ա­նե­լը հնա­րա­վոր կդառ­նա: Ան­գամ այս վի­ճա­կում: Բայց դա Վազ­գեն Մա­նու­կյա­նի դեպ­քը չէ:


4. ՀԱ­ԿԱ­ՍԱ­ԿԱ­ՆՈՒ­ԹՅՈՒՆ: Այն­քան բազ­մաբ­ղետ էր Վազ­գեն Մա­նու­կյա­նի «Վեր­նա­տու­նը», որ հարց է ծա­գում՝ մի՞­թե նրան հա­ջող­վել է հա­մա­տե­ղել ան­հա­մա­տե­ղե­լին՝ Ռո­բերտ Քո­չա­րյա­նին ու Սերժ Սարգ­սյա­նին: Մի կող­մից՝ Մի­քա­յել Մի­նա­սյա­նը նա­խօ­րեին գա­վազ­դում է ու «Վեր­նա­տուն» հրա­վի­րում, նախ­կին ու ներ­կա ՀՀԿ-ա­կան­ներն են ի­րենց հին ու նոր թևե­րով ե­լույթ­ներ ու­նե­նում, մյուս կող­մից՝ Վիկ­տոր Սո­ղո­մո­նյանն է՝ Ռո­բերտ Քո­չա­րյա­նի պայ­ծառ կեր­պա­րով: Վազ­գեն Մա­նու­կյանն այդ­պես էլ չպա­տաս­խա­նեց լրագ­րող­նե­րի հար­ցին՝ ո՞վ է ի­րեն ֆի­նան­սա­վո­րում: Մի կերպ գտավ պա­տաս­խա­նը՝ գնա­ցեք բանկ, փո­խան­ցում­նե­րը նա­յեք: Զա­վեշտ, որ մատ­նում է՝ նա էլ չգի­տի, հի­մա ո՞վ է իր պատ­վի­րա­տուն ի­րա­կա­նում: Դա միակ հա­կա­սու­թյու­նը չէ, կա ա­վե­լի խոր­քա­յի­նը: Քա­ղա­քա­կան դաշ­տում ոչ ոք չու­նի ռազ­մա­վա­րու­թյուն, կան տար­բեր մար­տա­վա­րու­թյուն­ներ: Իշ­խա­նու­թյան նկատ­մամբ, որ նույն­պես չու­նի ռազ­մա­վա­րու­թյուն, հնա­րա­վոր են լո­կալ հաղ­թա­նակ­ներ: Տե­ղա­կան նշա­նա­կու­թյան հար­ցե­րում: Ամ­բող­ջա­կան հաղ­թա­նա­կից ա­ռաջ ու հաղ­թա­նա­կի հա­մար հո­դա­բաշխ պա­տաս­խան է պետք՝ ո՞վ է հա­ջոր­դը: Ե­թե Վազ­գեն Մա­նու­կյանն ու իր «Վեր­նա­տու­նը» պա­տաս­խա­նում են՝ մենք, ի­մա՝ տար­բեր ժա­մա­նակ­նե­րի ու լից­քե­րի, մա­կար­դակ­նե­րի նախ­կին­նե­րը, գա­լիս է Ֆու­կու­յա­մա­յի «Պատ­մու­թյան ա­վար­տը»: Ոչ այն պատ­ճա­ռով, որ այդ «մենք»-ը ոչ պա­հան­ջարկ ու­նի, ոչ հե­ռան­կար, թե­պետ նրան­ցից շա­տե­րը ան­ցյալ տա­րի հապ­ճեպ թռ­չում էին հե­ղա­փո­խու­թյան գնաց­քի վեր­ջին վա­գո­նը ու հե­տո հայ­տա­րա­րում, որ ի­րենք են «հա­մա­ժո­ղովր­դա­կանն» ա­րել: Ոչ այն պատ­ճա­ռով, որ ա­պաշ­խա­րանք չի ե­ղել, ան­գամ՝ խոս­տո­վա­նու­թյուն չե­ղավ: Ոչ այն պատ­ճա­ռով, որ ե­րեկ նրանք մի­մյանց դեմ էին պայ­քա­րում ու ՀՀ վեր­ջին Սահ­մա­նադ­րու­թյու­նը Սերժ Սարգ­սյա­նի պա­տաս­խանն էր Ռո­բերտ Քո­չա­րյա­նի նա­խա­գա­հա­կան հա­վակ­նու­թյուն­նե­րին՝ նա­խա­գա­հի պաշ­տո­նի «ո­րա­կազր­կու­մով» ու խոր­հր­դա­րա­նա­կան կա­ռա­վար­ման մո­դե­լով, որ­տեղ վճ­ռա­կան խոս­քը կու­սակ­ցու­թյուն­նե­րինն է. երկ­րորդ նա­խա­գա­հը կու­սակ­ցու­թյուն չու­ներ՝ ԲՀԿ-ն թռել էր, Օս­կա­նյա­նը ձա­խող­վեց: Այլ այն պատ­ճա­ռով, որ այ­սօր­վա շա­հե­րի հա­մընկ­նումն ա­վարտ­վում է, երբ ծա­գում է նոր իշ­խա­նու­թյուն ձևա­վո­րե­լու հար­ցը: Նախ­կին բա­ժա­նա­րար գծե­րը նաև ա­պա­գա­յի բա­ժա­նա­րարն են: Լո­կա­լում միաս­նա­կան են, տո­տա­լում՝ եր­բեք:


5. ԵՐԿ­ՎՈՒ­ԹՅՈՒՆ: Եվ, այ­նուա­մե­նայ­նիվ, Վազ­գեն Մա­նու­կյա­նը բա­ցե՞ց, թե՞ չբա­ցեց երկ­րորդ ճա­կատ: Մինչև «Վեր­նա­տու­նը» ընդ­հան­րա­կան ըն­կա­լումն էր, որ «նախ­կին­նե­րի» միջ­նա­բեր­դը ՍԴ-ն է ու Հրայր Թով­մա­սյա­նի ձեռ­քում է «պա­շար­ված ամ­րո­ցի» դրո­շը: Հի­մա ո՞վ է դրո­շա­կա­կի­րը՝ Վազ­գեն Մա­նու­կյա՞­նը, թե՞ Հրայր Թով­մա­սյա­նը: Ա­վե­լի ստույգ՝ «նախ­կին­նե­րը» խա­ղը ՍԴ-ից տե­ղա­փո­խու՞մ են, հանձ­նու՞մ են ՍԴ-ն: Թե՞ Վազ­գեն Մա­նու­կյա­նը հա­մա­ձայն չէ կյան­քում ա­ռա­ջի­նը լի­նել այդ կար­գա­վի­ճա­կով:


6. ԾԱ­ՌԱ­ՅՈՒ­ԹՅՈՒՆ ԻՇ­ԽԱ­ՆՈՒ­ԹՅԱ­ՆԸ: Իս­կա­պես ող­բեր­գա­կան է Վազ­գեն Մա­նու­կյա­նի ճա­կա­տա­գի­րը՝ իշ­խա­նու­թյան հա­վերժ ձգ­տում, բայց՝ միշտ ծա­ռա­յու­թյուն իշ­խա­նու­թյա­նը: Ան­գամ՝ այս: Գի­տակց­ված, թե հար­կադր­ված, գու­ցե՝ ա­կա­մա, Վազ­գեն Մա­նու­կյանն իր բազ­մաբ­ղետ «Վեր­նատ­նով» կա­րող է դառ­նալ կլոր ու կոշտ քար՝ ընդ­դի­մու­թյան ճա­նա­պար­հին: Նրանք խո­սե­լու են, մե­ղադ­րե­լու են, քն­նա­դա­տե­լու են, միով բա­նիվ՝ ստեղ­ծե­լու են հիմ­նա­վոր տպա­վո­րու­թյուն, որ ի­րենք են ընդ­դի­մու­թյու­նը, ու հենց այդ տպա­վո­րու­թյամբ խան­գա­րե­լու են ի­րա­կան ու հե­ռան­կար, պա­հան­ջարկ ու­նե­ցող ընդ­դի­մու­թյան ձևա­վոր­մա­նը: Դա ա­մե­նա­մեծ ծա­ռա­յու­թյունն է գոր­ծող իշ­խա­նու­թյա­նը, ո­րով­հետև ինչ քն­նա­դա­տու­թյուն էլ հն­չի «Վեր­նատ­նից», ըն­կալ­վե­լու է նախ­կին «ա­բիժ­նիկ­նե­րի» խոսք, որ ար­դեն իսկ գի­նը հա­վա­սա­րեց­նում է ար­ժե­քին ու ի­մաս­տազր­կում:


7. ՀԱ­ՎԱ­ՏԻ ԲԱ­ՑԱ­ԿԱ­ՅՈՒ­ԹՅՈՒՆ: Վազ­գեն Մա­նու­կյա­նին հնա­րա­վոր էր հա­վա­տալ, ե­թե նա 1992-ին հրա­ժա­րա­կան տված չլի­ներ վար­չա­պե­տի պաշ­տո­նից: Ե­թե նա 1996-ին՝ 20 րո­պեով խոր­հր­դա­րան մտ­նե­լուց հե­տո Դե­միր­ճյա­նի մուտ­քից չհե­ռա­նար ու տեր կանգ­ներ իր Բաղ­րա­մյան 19-ը գրո­հող կողմ­նա­կից­նե­րին: Ե­թե Սերժ Սարգ­սյա­նի ա­ռա­ջար­կով չդառ­նար Հան­րա­յին խոր­հր­դի նա­խա­գահ՝ 10 տա­րի պաշ­տո­նա­վա­րե­լով ան­գույն ու ան­դեմ մի կա­ռույ­ցում, ո­րի ո­րո­շում­ներն ըն­դա­մե­նը խոր­հր­դատ­վա­կան են: Ե­թե «Վեր­նա­տու­նը» ո­րո­շեր հիմ­նել 2008-ին, ոչ թե 2019-ին: Նա կա­րող է թվար­կել 3, 13. 103, 1003 խն­դիր, բայց ոչ մի խն­դիր չի կա­րող լու­ծել՝ ինչ­պես չէր լու­ծում ա­ռաջ, այն­պես էլ չի լու­ծե­լու երբևէ: ՈՒ դա ող­բեր­գու­թյուն է՝ մար­դու ու հա­սա­րա­կու­թյան, որ մե­կընդ­միշտ մար­դուն գցում է լու­սանցք ու թույլ չի տա­լիս ինք­նար­տա­հայտ­վել՝ ա­ռա­ջին սխա­լից հե­տո: 1999-2000՝ հա­զա­րա­մյա­կից հա­զա­րա­մյակ Վազ­գեն Մա­նու­կյա­նը ԱԺՄ հա­մա­գու­մար էր ա­նում ու կու­սակ­ցու­թյու­նը վե­րա­կանգ­նե­լու խն­դիր էր դրել: Ա­պար­դյուն: Մի քա­նի օր ա­ռաջ նա հայ­տա­րա­րեց, որ 2020-ի գար­նա­նը կու­սակ­ցու­թյու­նը վե­րա­կանգ­նե­լու է, դա էլ կդառ­նա վե­րա­դարձ քա­ղա­քա­կա­նու­թյուն: Ին­չու՞ և ու՞ր: Ո՞վ է լի­նե­լու նրա կու­սակ­ցու­թյան ան­դա­մը: Հա­մե­նայն դեպս՝ ար­ժի գո­նե մեկ ան­գամ այս հար­ցով խոր­հր­դակ­ցել Վար­դան Օս­կա­նյա­նի հետ: Փո­ղը գա­ղա­փար չի դառ­նում:
Իսկ ընդ­հան­րա­պես՝ «Վեր­նա­տու­նը» հա­սա­րա­կա­կան-քա­ղա­քա­կան ա­կումբ է, այն­քան ա­կումբ­ներ են ե­ղել, մի ժա­մա­նակ նույ­նիսկ նախ­կին վար­չա­պե­տե­րի ա­կումբ կար: ՈՒ՝ ի՞նչ: Ո­չինչ: Թու­մա­նյանն է ափ­սոս:


Ա­նա­հիտ Ա­ԴԱ­ՄՅԱՆ

Հ. Գ. ԱԺ-ն քն­նար­կում էր 2020-ի պետ­բյու­ջեի նա­խա­գի­ծը: 2020-ին նա­խա­տես­վում է 1 տրի­լիոն 697 մի­լիարդ դրամ ե­կա­մուտ, 1 տրի­լիոն 880 մի­լիարդ դրամ ծախս, տն­տե­սա­կան ա­ճը՝ 4,9 %: ԼՀԿ+ԲՀԿ-ն պն­դում էր, որ նա­խա­գի­ծը հե­ղա­փո­խա­կան չէ, ինչ­պես ո­րա­կում է Նի­կոլ Փա­շի­նյա­նի կա­ռա­վա­րու­թյու­նը, պահ­պա­նո­ղա­կան է, ի­ներ­ցիոն: ՈՒ նրանք ճիշտ են: Նի­կոլ Փա­շի­նյա­նը հա­մա­ձայն չէ: Աժ-ում նա հայ­տա­րա­րեց. «2018-ին հե­ղա­փո­խու­թյան շր­ջա­նում, երբ դեռ ՀՀ վար­չա­պետ չէի, հրա­պա­րա­կա­յին հայ­տա­րա­րել եմ՝ 1-2 տա­րում ՀՀ բյու­ջեն կա­րող է և պետք է ա­վե­լա­նա 30-35-ով: 2020-ի պե­տա­կան բյու­ջեում ե­կամ­տա­յին մա­սը 2018-ի հա­մե­մատ գե­րա­զան­ցում է 27,4 %-ով, ե­թե սրան գու­մա­րենք նաև 2018-ի ըն­թաց­քում բյու­ջեի գե­րա­կա­տար­ման ցու­ցա­նիշ­նե­րը` 62 մլրդ, ու­րեմն բյու­ջեի ա­ճը կազ­մում է 33 %: Իսկ ե­թե սրան ա­վե­լաց­նում ենք այն բյու­ջե­տա­յին կո­րուստ­նե­րը, որ մենք մեր ո­րո­շում­նե­րի ար­դյուն­քում ու­նե­ցել ենք հար­կա­յին օ­րենս­գր­քի փո­փո­խու­թյան, պար­տա­դիր կեն­սա­թո­շա­կի ար­դյուն­քում, ա­ճը կազ­մում է 35 %»՝ սա պա­տաս­խանն է հար­ցի՝ բյու­ջեն հե­ղա­փո­խա­կա՞ն է: «Ա­յո, այս բյու­ջեն հե­ղա­փո­խա­կան է, ո­րով­հետև ճշգ­րիտ ի­րա­գոր­ծումն է այն խոստ­ման, ո­րը ոչ թե նա­խընտ­րա­կան, այլ նա­խա­հե­ղա­փո­խա­կան խոս­տում էր, ո­րը հն­չեց­րել եմ»,- ա­սաց նա: Եվ ո­րով­հետև ա­վան­դույթ է, որ պի­տի նաև սպառ­նա՝ թվե­րից ու տո­կոս­նե­րից հե­տո ինքն ի­րեն հարց­րեց՝ հե­ղա­փո­խա­կա­նը պո­զով-պո­չո՞վ է լի­նում ու ի­րեն ա­վե­լորդ հար­ցեր տվող­նե­րին՝ ե՞րբ է փոխ­վե­լու մար­դու կյան­քը, նե­տեց. «Մարդ ա­սե­լով ու՞մ նկա­տի ու­նեն ո­մանք: Այդ­պես ա­սող­նե­րի կյան­քը սրա­նից հե­տո միայն վա­տա­նա­լու է, ու­րիշ բա­նի հույս հան­կարծ չու­նե­նան»: Ի­մա­ցա՞ք: Դե գնա­ցեք «Վեր­նա­տուն», ԼՀԿ+ԲՀԿ, ու այլք ներ­կա նախ­կին­ներ:

Դիտվել է՝ 1367

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao