Պե­տու­թ­յան պա­հակ­նե­րը

Պե­տու­թ­յան պա­հակ­նե­րը
22.11.2019 | 00:05

ՀՀ 103-րդ նա­խա­գա­հի գրա­սե­նյա­կից տե­ղե­կաց­րել են, որ ինչ­պես վաղն­ջա­կան ժա­մա­նակ­նե­րում, երբ Հա­յաս­տա­նը դեռ խոր­հր­դա­րա­նա­կան հան­րա­պե­տու­թյուն էր ու պայ­քա­րում էր այն­պի­սի մո­ռաց­ված հաս­կա­ցու­թյուն­նե­րի դեմ, ինչ­պես կո­ռուպ­ցիան, «օ­րեն­քով գո­ղերն» ու օ­րի­նա­կար­գու­թյան դաշտ էր բե­րել նույն­քան մո­ռաց­ված հաս­կա­ցու­թյուն­ներ, ինչ­պես ՏՏ տեխ­նո­լո­գիա­ներն ու տրանս­գեն­դեր­նե­րը, կա­տար­վել են նույն սխալ­նե­րը, ինչ կա­տար­վում են 3061-ին: ՀՀ նա­խա­գահ Ա­նուն Ազ­գա­նու­նյա­նը խոր ցավ է հայտ­նել, որ ի­րեն չհա­ջող­վեց հա­մախմ­բել հա­սա­րա­կու­թյու­նը ու լու­ծել հա­սա­րա­կու­թյա­նը փո­թոր­կող ցա­վոտ հարց՝ կան­խար­գե­լե՞լ գրի­պը, թե՞ բու­ժել, ուս­տի ին­քը հրա­ժա­րա­կան է տա­լիս ու հայ­տա­րա­րում է ար­տա­հերթ ընտ­րու­թյուն­ներ՝ 3 օր տա­լով քա­րո­զար­շա­վի հա­մար: ՀՀ 103-րդ նա­խա­գա­հը նաև տե­ղե­կաց­րել է, որ չի դնե­լու իր թեկ­նա­ծու­թյու­նը, ո­րով­հետև գրիպ է, ու չի հասց­նի ա­ռող­ջա­նալ, որ մաս­նակ­ցի ընտ­րար­շա­վին:
Փոր­ձա­գետ­նե­րի կար­ծի­քով՝ եր­կի­րը մտ­նում է ան­կա­յու­նու­թյան ու ցն­ցում­նե­րի նոր փուլ, որ­տե­ղից դուրս կգա կամ շա­հած, կամ տա­նուլ տված: Քաղ­տեխ­նո­լոգ­նե­րը նոր ընտ­րու­թյուն­նե­րում հաղ­թող թեկ­նա­ծու են հա­մա­րում Ազ­գա­նուն Ա­նու­նյա­նին՝ նրան հա­մա­րե­լով բա­ցար­ձակ ֆա­վո­րիտ՝ եր­բեք գրիպ չի ըն­կել՝ ըստ ա­ռող­ջա­պա­հու­թյան նա­խա­րա­րու­թյան: Նա ժա­մա­նա­կին պատ­վաստ­վել է:


Ար­տա­սահ­մա­նյան լրատ­վա­մի­ջոց­նե­րը ևս անդ­րա­դար­ձել են ՀՀ 103-րդ նա­խա­գա­հի հրա­ժա­րա­կա­նին: Տե­սա­կետ­նե­րը հա­կա­սա­կան են. ո­մանք նրան հա­մա­րում են դա­վա­ճան, որ գրի­պի պատր­վա­կով հանձ­նում է իշ­խա­նու­թյու­նը ընդ­դի­մու­թյա­նը, եր­կի­րը մատ­նե­լով քաո­սի ու բռ­նու­թյուն­նե­րի: Ո­մանք դր­վա­տում են, որ 47 տա­րի կա­ռա­վա­րու­մից հե­տո իր մեջ ուժ գտավ հրա­ժար­վել իշ­խա­նու­թյու­նից, երբ մնա­ցել էր 3 ա­միս, թե­կուզ և երկ­րի հա­մար ծանր՝ գրի­պի հա­մա­ճա­րա­կի պա­հին: Դա խի­զախ ա­րարք է ու դա­րե­րի պատ­մու­թյու­նը նրան չի մո­ռա­նա: 4 օր անց ՀՀ-ի հա­մար կսկս­վի նոր դա­րաշր­ջան: Շա­տերն են հույս հայտ­նում, որ ՀՀ 104-րդ նա­խա­գա­հի ա­ռա­ջին գոր­ծը կլի­նի վե­րա­կանգ­նել հա­յե­րե­նի ի­րա­վունք­նե­րը ու հա­յե­րե­նը կս­տա­նա պե­տա­կան լեզ­վի կար­գա­վի­ճակ: Ո­մանք նույ­նիսկ հույս ու­նեն, որ դպ­րոց­նե­րում ու ան­գամ բու­հե­րում կվե­րա­կան­գն­վի հայ ժո­ղովր­դի պատ­մու­թյան ու­սու­ցու­մը: Շատ ա­վե­լի հան­դուգն տե­սա­կետ­ներ էլ են ար­ձա­նագր­վել՝ առ այն, որ ի­րենց պատ­մու­թյան մեջ երկ­րորդ ան­գամ հա­յե­րը քրիս­տո­նեու­թյուն կըն­դու­նեն: Թե­պետ կան տե­սա­կետ­ներ, որ նրանք կշա­րու­նա­կեն դա­վա­նել ի­րենց 2018-ին ըն­դու­նած կրո­նը, որ կոչ­վում է ազ­գա­յին ա­նար­խիզմ:


Օ­րերս ինչ-որ մե­կը «Ան­կա­խու­թյան փայ­տիկ» հար­թա­կում գրել էր, որ ե­րա­զում տե­սել է նախ­կի­նում մի քա­նի տա­րի վար­չա­պետ աշ­խա­տած Նի­կոլ Փա­շի­նյա­նին, ու սուրբն ի­րեն ա­սել է՝ «Ես սխալ­վե­ցի, դուք ճիշտ եք»: Տե­սիլքն այն­քան կարճ է ե­ղել, որ ին­քը չի հասց­րել հարց­նել՝ մենք՝ ո՞վ: Տա­րօ­րի­նակ է, որ թե ընդ­դի­մա­դիր, թե իշ­խա­նա­կան գոր­ծիչ­նե­րը «Ան­կա­խու­թյան փայ­տի­կի» հրա­պա­րա­կումն ան­վա­նել են սադ­րանք: Նրանք միա­հա­մուռ վս­տահ են` Նի­կոլ Փա­շի­նյա­նը եր­բեք այդ­պի­սի հի­մա­րու­թյուն չէր ա­սի, նա իր սխալ­նե­րը ամ­բողջ կյան­քում չի ըն­դու­նել: ՈՒ դա էլ նրա պար­տու­թյան պատ­ճառն էր: Կա նաև «Փայ­տի­կի ան­կա­խու­թյան» գրա­ռու­մը՝ ինչ-որ մե­կը արև էր նկա­րել ու տա­կը խզբ­զել՝ հետգ­րու­թյամբ հայտ­նե­լով, որ դա նոր նա­խա­գա­հի ստո­րագ­րու­թյունն է:


Գրի­պի հա­մա­ճա­րա­կը իս­կա­պես իր ա­վե­րա­ծու­թյուն­ներն է գոր­ծում՝ ընտ­րող­նե­րը ջեր­մում են, իսկ բարձր ջեր­մու­թյան ժա­մա­նակ ի­րա­կան են դառ­նում թե տե­սիլք­նե­րը, թե զա­ռան­ցանք­նե­րը: Բայց ա­մեն ինչ այդ­քան վատ չէ՝ բնու­թյան դեմ պայ­քա­րի նա­խա­րա­րու­թյու­նը պար­զել է, որ Սևա­նա լճի ձկ­նորս­նե­րից մե­կի ուռ­կանն է ըն­կել լճի միակ իշ­խա­նը: Ձկ­նոր­սը տե­սա­կա­պով պար­զել է ձկան ինք­նու­թյու­նը ու հետ գցել լի­ճը: Կա­ռա­վա­րու­թյան ո­րո­շու­մով նրան շնորհ­վել է «Իշ­խա­նի իշ­խան» շքան­շան: Հա­ման­ման դեպք է գրանց­վել նաև ան­տա­ռում. ան­տա­ռա­պա­հը պա­տա­հա­բար սայ­թա­քել է, ըն­կել փո­սը ու փո­սում հան­դի­պել է ան­տա­ռի միակ ար­ջին: Նրանք միա­սին՝ ի­րար օգ­նե­լով, դուրս են ե­կել թա­կար­դից, բա­ցա­տում ար­ջը ջեր­մո­րեն շնոր­հա­կա­լու­թյուն է հայտ­նել ան­տա­ռա­պա­հին ու նրան իբրև ե­րախ­տա­գի­տու­թյան նշան՝ խոս­տա­ցել մեղր: Շփոթ­ված ան­տա­ռա­պա­հը ար­ջին է նվի­րել իր կրծ­քան­շանն ու համ­բու­րել նրա բր­դոտ ճա­կա­տը: Բնու­թյան դեմ պայ­քա­րի նա­խա­րա­րու­թյու­նը քրեա­կան գործ է հա­րու­ցել ան­տա­ռա­պա­հի դեմ՝ կո­ռուպ­ցիա­յի կաս­կա­ծով: Ա­ռերևույթ հան­ցա­գոր­ծու­թյան մա­սին վկա­յու­թյուն է տվել ագ­ռա­վը, որ ամ­բողջ ըն­թաց­քում մշ­տա­դի­տար­կում էր ա­նում փո­սի պոս­տում:

Թռ­չող ավ­տո­նե­րի միու­թյան նա­խա­գահ Մեր­սե­դես Վոլ­վո­յա­նը նս­տա­ցույց է սկ­սել կա­ռա­վա­րու­թյան շեն­քի ա­ռաջ. նա իր միու­թյան ա­նու­նից պա­հան­ջում է թույ­լտ­վու­թյուն՝ մե­քե­նա­նե­րը վա­րել նաև գետ­նի վրա: Մեր­սե­դես Վոլ­վո­յա­նը սպառ­նում է հա­ցա­դուլ սկ­սել, չմաս­նակ­ցել ընտ­րու­թյուն­նե­րին ու իր ձայ­նը ոչ մե­կին չտալ, ե­թե կա­ռա­վա­րու­թյունն ար­տա­հերթ նիս­տով չկա­յաց­նի պատ­մա­կան ո­րո­շու­մը: Նս­տա­ցույց է նաև ժո­ղո­վա­տան դի­մաց՝ Ազ­գա­յին ժո­ղո­վի պատ­գա­մա­վոր­նե­րի ժա­ռանգ­նե­րի միու­թյու­նը պա­հան­ջում է վե­րա­կանգ­նել Ժո­ղո­վա­տան շուրջ ցան­կա­պա­տը և ար­գե­լել քա­ղա­քա­ցի­նե­րի մուտ­քը Ժո­ղո­վա­տան տա­րածք՝ հի­շեց­նե­լով ան­ցյա­լի դա­ռը փոր­ձը, երբ ՀՀ հպարտ քա­ղա­քա­ցի­նե­րը այ­գու տա­րածք էին բե­րում ի­րենց հա­վե­րին: Նրանց կար­գա­խոսն է. «Մեր պատ­գա­մա­վոր­նե­րը հավ չեն»:


Ոս­տի­կան­նե­րը ե­րեկ կան­խել են նրանց և հա­կա­ռակ կող­մի ակ­տի­վիստ­նե­րի բա­խու­մը, որ պա­հան­ջում էին վե­տո դնել ցան­կա­պա­տի պա­հան­ջի վրա ու ա­զա­տու­թյուն տալ հա­վե­րին՝ նրանք ևս Հա­յաս­տա­նի հպարտ հա­վեր են՝ որ­տեղ ու­զեն, այն­տեղ կուտ կու­տեն: Գի­շերն ան­ցել է խա­ղաղ: Միայն լու­սա­դե­մին վա­րար անձրև է ե­կել, կայ­ծակ­ներ են ե­ղել և Ժո­ղո­վա­տան այ­գու լու­սար­ձակ­նե­րը կարճ միա­ցու­մից ան­ջատ­վել են: Ան­հայտ պատ­ճառ­նե­րով հր­դեհ է բռնկ­վել Ժո­ղո­վա­տան ընդ­հա­նուր բաժ­նում, այր­վել են միայն փաս­տաթղ­թեր, նյու­թա­կան այլ վնաս­ներ չեն ե­ղել, ինք­նահր­դե­հա­շիջ­ման հա­մա­կար­գը միա­ցել է 7 վայր­կյան ու­շա­ցու­մով, այ­լա­պես փաս­տաթղ­թերն էլ ողջ կմ­նա­յին՝ նրանք ե­ղել են ան­տե­սա­նե­լի արկ­ղի­կում: Հե­տաքն­նու­թյու­նը պար­զել է, որ կնի­քը կեղծ­ված էր, ուս­տի հա­րուց­վել է քրեա­կան գործ՝ ան­հայտ հան­ցա­գոր­ծի դեմ, ո­րի մատ­նա­հետ­քե­րը չեն պահ­պան­վել:


Գլ­խա­վոր դա­տա­խազն այ­սօր հա­ղոր­դեց, որ կա կաս­կա­ծյա­լի լու­սա­պատ­ճե­նը և նրան գտ­նե­լը մի քա­նի ժա­մի հարց է: Ո­մանք են­թադ­րում են, որ հր­դեհն էլ ար­հես­տա­ծին է: Գլ­խա­վոր դա­տա­խա­զին հարց­րել են նաև ըն­թա­ցող դա­տա­վա­րու­թյուն­նե­րի մա­սին, նա ոչ մի հար­ցի չի պա­տաս­խա­նել, միայն ա­սել է, որ հա­վաս­տի տե­ղե­կու­թյուն­նե­րով՝ ընտ­րու­թյուն­նե­րից մեկ ա­միս անց բո­լոր դա­տա­վա­րու­թյուն­նե­րը ա­վարտ­վե­լու են՝ քա­ղա­քա­կան ի­րա­վի­ճա­կի փո­փո­խու­թյան հիմ­նա­վո­րու­մով և հա­րուց­վե­լու են նոր քրեա­կան գոր­ծեր՝ ինք­նի­րավ­չու­թյան, սն­կի պա­հա­ծո թռց­նե­լու, գրի­պի դեմ պայ­քա­րը ոչ պատ­շաճ մա­կար­դա­կով կազ­մա­կեր­պե­լու, գրի­պի վի­րու­սը օ­դա­կա­թի­լա­յին ճա­նա­պար­հով դի­տա­վո­րու­թյամբ տա­րա­ծե­լու և այլ մե­ղադ­րանք­նե­րով: «Դուք ձեզ մե­ղա­վոր հա­մա­րու՞մ եք» հար­ցին գլ­խա­վոր դա­տա­խա­զը պա­տաս­խա­նել է. «Ոչ, ես ինքս զոհ եմ, ես ինքս երկ­րորդ օրն է՝ գրիպ եմ»: Հա­մո­զիչ լի­նե­լու հա­մար նա ե­րեք ան­գամ փռշ­տա­ցել է՝ ա­ռանց դեմ­քը ծած­կե­լու: Լրագ­րող­նե­րը մտա­դիր են նրա դեմ իր իսկ նշած մե­ղադ­րանք­նե­րով քրեա­կան գործ հա­րու­ցել՝ գրի­պի վա­րակն ա­կա­մա կամ չա­րամ­տու­թյամբ տա­րա­ծե­լու կաս­կա­ծան­քով: Հա­վաք­վել է 167 ստո­րագ­րու­թյուն: Պա­կա­սում է ևս 3-ը՝ գոր­ծը հա­րու­ցե­լու հա­մար:


Լրագ­րող­նե­րի միու­թյու­նը և լրագ­րող­նե­րի արհ­միու­թյու­նը հա­մա­տեղ հայ­տա­րա­րու­թյուն են տա­րա­ծել, ո­րով կա­ռա­վա­րու­թյու­նից պա­հան­ջում են ի­րենց աշ­խա­տան­քա­յին պայ­ման­նե­րի բա­րե­լա­վում: Զար­մա­նա­լի է, բայց նրանց պա­հանջ­նե­րի ա­ռա­ջին կե­տում տպա­գիր թեր­թե­րի ու ամ­սագ­րե­րի ի­րա­վուն­քի վե­րա­կանգ­նումն է: Կա­ռա­վա­րու­թյու­նը միան­շա­նակ չի ըն­դու­նի նրանց պա­հան­ջը. պե­տու­թյու­նը որ­տե­ղի՞ց այդ­քան ֆի­նանս­ներ գտ­նի տպագ­րա­կան մե­քե­նա­ներ գնե­լու հա­մար, ա­ռա­վել ևս որ դրանք վա­ղուց դուրս են ե­կել ար­տադ­րու­թյու­նից: Նրանք ա­ռա­ջար­կում են կոմպ­րո­միս՝ է­լեկտ­րո­նա­յին թեր­թեր: Լրագ­րող­ներն ա­սում են, որ ի­րենք կա­րո­տել են ա­ռա­վո­տյան թեր­թե­րի տպա­րա­նա­յին հո­տին ու ա­ռանց այդ բա­ղադ­րի­չի չեն կա­րող աշ­խա­տել: Նրանց երկ­րորդ պա­հան­ջը հար­թակ­նե­րի վե­րա­ցումն է, որ­տեղ ցան­կա­ցո­ղը ինչ ա­սես կա­րող է գրել: Դա ար­ժեզր­կում է ի­րենց ազ­նիվ աշ­խա­տան­քը: Լրագ­րող­նե­րի արհ­միու­թյու­նը նույ­նիսկ հան­դես է ե­կել նա­խա­ձեռ­նու­թյամբ՝ ի­րենց պա­հան­ջը չըն­դու­նե­լու դեպ­քում՝ չլու­սա­բա­նել նա­խա­գա­հա­կան ընտ­րու­թյուն­նե­րը: «Միա­ցյալ Հար­թակ­նե­րի» տնօ­րեն Շիմ Սա­նյա­նը նրանց պա­տաս­խա­նել է, որ ժա­մա­նա­կա­կից ընտ­րող­նե­րը վա­ղուց կորց­րել են հե­տաք­րք­րու­թյու­նը լրագ­րող­նե­րի ու լրագ­րու­թյան բար­բա­ջանք­նե­րի նկատ­մամբ, և շնոր­հա­կա­լու­թյուն է հայտ­նել զանգ­վա­ծա­յին ինք­նաս­պա­նու­թյան հա­մար: «Դուք վեր­ջա­պես հաս­կա­ցաք՝ ով­քեր են պե­տու­թյան պա­հակ­նե­րը: Ձեր ժա­մա­նակն ա­վարտ­վել է: Գնա­ցեք այ­ցի ձեր նախ­նի­նե­րի շի­րիմ­նե­րին, ե­թե պահ­պան­վել են: Այն­տեղ ան­ցյա­լի լա­ցը լա­ցեք: Մահ հի­շո­ղու­թյուն­նե­րին: Վերջ՝ պատ­մու­թյա­նը:

Դուք վեր­ջա­պես տե­սաք, որ ժա­մա­նա­կա­կից կյան­քում ձեր կա­րի­քը ա­տա­վիզմ է՝ տուրք ան­ցյա­լի ո­րոշ ա­րա­տա­վոր սո­վո­րույթ­նե­րի: Պե­տու­թյու­նը պետք է ինք­նա­գի­տակ­ցու­թյուն ու­նե­նա: Ե­թե ձեր պատ­կե­րաց­րած ինք­նա­գի­տակ­ցու­թյու­նը թղ­թի վե­րա­կանգ­նումն է, դուք ար­ժա­նի չեք ձեր մաս­նա­գի­տու­թյա­նը: Պա­տիվ ու­նե­ցեք, ու խա­վա­րամ­տու­թյուն մի ար­տա­ծեք մեր լու­սա­վոր ժա­մա­նակ­ներ», հար­թա­կում ար­ձա­նագ­րել է Շիմ Սա­նյա­նը: Լրագ­րող­նե­րը նրան պա­տաս­խա­նել են 7 րո­պե անց. «Մեզ գող պա­հակ­ներ պետք չեն: Մեզ կույր պա­հակ­ներ պետք չեն: Մեզ խուլ պա­հակ­ներ պետք չեն: Պե­տու­թյան պա­հա­կը բարձ­րա­գույն պա­տիվ է, որ դուք չու­նեք ու չեք ու­նե­ցել եր­բեք: Իսկ մենք մեր պե­տու­թյան սահ­մա­նա­պահն ենք, որ­տեղ ու­զում ենք՝ այն­տեղ պա­հա­կում ենք: Բա­րի ճա­նա­պարհ՝ դե­պի նախ­նի­նե­րիդ ան­հայտ շի­րիմ­ներ»: Տա­րօ­րի­նակ է, որ Շիմ Սա­նյա­նը դեռ չի պա­տաս­խա­նել: Ըստ օ­դում շր­ջա­նառ­վող լու­րե­րի՝ նա կազ­մում է անհ­նա­զանդ լրագ­րող­նե­րի ցու­ցակ­նե­րը՝ ընտ­րու­թյուն­նե­րից հե­տո նրանց երկ­րից ար­տաք­սե­լու հա­մար: Դա գե­րա­գույն պա­տիժն է, որ այս պա­հին գոր­ծում է մեր երկ­րում:


3000-ին ըն­դուն­ված Սահ­մա­նադ­րու­թյամբ՝ Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տու­թյու­նը մե­կընդ­միշտ միա­ցել է Հռո­մի ան­կախ պե­տու­թյուն­նե­րի կոն­վեն­ցիա­յին, ո­րով ընդ­հան­րա­պես ար­գել­վում են քա­ղա­քա­կան, տն­տե­սա­կան, մաս­նա­գի­տա­կան, սե­ռա­յին ու անձ­նա­կան հա­լա­ծանք­նե­րը: Հի­շեց­նեմ՝ Հռո­մի կոն­վեն­ցիան չե­ղյալ հայ­տա­րա­րեց Ստամ­բու­լի կոն­վեն­ցիան ու օ­րեն­քի ու­ժով վե­րաց­րեց «գեն­դեր» հաս­կա­ցու­թյու­նը: Վե­նե­տի­կի հանձ­նա­ժո­ղո­վի ո­րո­շու­մով ու Հռո­մի պա­պի կոն­դա­կով ՄԱՐ­ԴԸ հայ­տա­րար­վեց Աստ­ծո բարձ­րա­գույն ստեղ­ծա­գոր­ծու­թյուն, որ կա­րիք չու­նի մարդ­կա­յին մի­ջամ­տու­թյամբ տր­ված բնո­րո­շում­նե­րի ու հնա­րո­վի պաշտ­պա­նու­թյան: Դա վի­րա­վո­րում է մարդ­կանց ի­րա­կան ար­ժա­նա­պատ­վու­թյու­նը: Ճիշտ է՝ ՀՀ-ն միա­ցել է Հռո­մի կոն­վեն­ցիա­յին, բայց 3000-ին ըն­դուն­ված Սահ­մա­նադ­րու­թյու­նից հե­տո 3010-ի հան­րաք­վեով փորձ ար­վեց վե­րա­կանգ­նել ինչ-որ ար­տո­նու­թյուն­ներ: Հան­րաք­վեն մեր­ժեց փո­փո­խու­թյուն­ներն ու Հռո­մը հայ­տա­րա­րեց Հա­վեր­ժա­կան քա­ղաք: Ճիշտ է՝ ե­ղան ազ­գայ­նա­կան դրսևո­րում­ներ՝ Գեն Վա­զյա­նը ազ­գայ­նա­կան շար­ժում սկ­սեց՝ «Երևա­նը Հռո­մից 25 տա­րով մեծ է» կար­գա­խո­սով: Գեն Վա­զյանն ու նրա կողմ­նա­կից­նե­րը պն­դում էին, որ Հռո­մի կոն­վեն­ցիան թե­րի է ու մեր՝ իբրև կով­կաս­ցի­նե­րի պարտքն է աշ­խար­հին ներ­կա­յաց­նել Երևա­նի կոն­վեն­ցիան՝ ա­վե­լի ընդ­գր­կուն ու հա­մա­պար­փակ: Նրա շար­ժու­մը մա­րեց, երբ Մա­տե­նա­դա­րա­նի մա­գա­ղաթ­նե­րով ա­պա­ցուց­վեց, որ մենք ոչ թե կով­կաս­ցի, այլ հն­դեվ­րո­պա­ցի ենք: Գտն­վեց նաև վկա­յու­թյուն, որ հա­յոց այ­բու­բե­նը ոչ թե ին­տեր­նետն է հնա­րել, այլ Մես­րոպ Մաշ­տո­ցը: Ան­ձամբ: Միով բա­նիվ՝ ե­րեք օ­րից հայտ­նի կդառ­նա ՀՀ 104-րդ նա­խա­գա­հը, և նա կշա­րու­նա­կի գրի­պի դեմ պայ­քա­րը: Մյուս ի­րա­դար­ձու­թյուն­նե­րի մա­սին՝ ար­դեն տպա­գիր թեր­թով: Հու­սանք:


Ա­նա­հիտ Ա­ԴԱ­ՄՅԱՆ

Հ.Գ. Ես չեմ խե­լա­գար­վել: Պար­զա­պես գրիպ եմ: ՈՒ ոչ թե մեկ շա­բաթ, կամ 7 օր, այլ՝ կաս­կա­ծե­լի եր­կար ու կաս­կա­ծե­լի ել­քով՝ գրի­պին հրա­ժեշ­տի տե­սա­կե­տից: Իսկ դա ի­րա­վունք ու հնա­րա­վո­րու­թյուն է տա­լիս՝ ի­րա­կա­նու­թյա­նը նա­յել ոչ միայն այ­սօր­վա տագ­նա­պած, զայ­րա­ցած կամ զար­մա­ցած հա­յաց­քով՝ ես վա­ղուց ոչ զայ­րա­նում, ոչ զար­մա­նում եմ, ոչ տագ­նա­պում, այլ՝ հե­ռա­վոր ա­պա­գա­յի տե­սա­կե­տից, որ­տեղ ա­մեն ինչ կա­րող է լի­նել հենց այս­պես... ե­թե շա­րու­նա­կենք այս ըն­թաց­քով սպա­նել պատ­մու­թյու­նը: Ա­ռող­ջու­թյուն ձեզ:

Դիտվել է՝ 1263

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao