«Ի­րա­տես» թեր­­թի հա­ջորդ հա­մա­րը լույս կտես­նի հուն­վա­րի 31-ին:               
 

Լավ է եր­բեք, քան ուշ

Լավ է եր­բեք,  քան ուշ
06.12.2019 | 00:18
Միշտ մտա­ծել եմ՝ լավ է եր­բեք, քան ուշ: Գու­ցե ժա­մա­նա­կի սր­ված ըն­կալ­ման պատ­ճա­ռով, գու­ցե կորց­րած հնա­րա­վո­րու­թյուն­նե­րի հա­մար ցա­վի: Հի­մա ինձ ոչ ոք չի կա­րող հա­մո­զել, որ պե­տու­թյունն ի­րա­վունք ու­նի իմ հաշ­վին, նաև ձեր հաշ­վին, որ բա­րե­խիղճ, թե ան­բա­րե­խիղճ հար­կա­տու եք, ձրիա­կեր­ներ պա­հել: Ինչ վեհ նպա­տակ էլ ու­նե­նա: Չու­նի, բայց ա­նում է: Օ­րի­նակ՝ ՍԴ դա­տա­վոր Վա­հե Գրի­գո­րյա­նին: Որ չի աշ­խա­տում, բայց աշ­խա­տա­վարձ է ստա­նում: Ա­վե­լին՝ իշ­խա­նու­թյու­նը պատ­րաստ­վում է ևս մի քա­նի­սին չաշ­խա­տե­լու դի­մաց վճա­րել: Օ­րեն­քով: Այ­սինքն՝ բա­ցա­հայտ ըն­դու­նում է սե­փա­կան ան­զո­րու­թյու­նը և ու­զում է օ­րի­նա­կա­նաց­նել ա­նօ­րի­նա­կա­նու­թյու­նը՝ այն պա­րա­գա­յում, երբ օր­վա լրա­հո­սում պար­տա­դիր հա­ղոր­դում­ներ կան՝ այ­սինչ մար­զի, այ­նինչ դպ­րո­ցի տնօ­րե­նը, գյու­ղա­պե­տը, հի­վան­դա­նո­ցի գլ­խա­վոր բժիշ­կը աշ­խա­տան­քի է ըն­դու­նել այ­սինչ-այ­սին­չին, որ չի աշ­խա­տել ու վճար­վել է: Հա­րուց­վել է քրեա­կան գործ: Իսկ հի­մա այդ «քրեա­կան գոր­ծը» պատ­րաստ են դարձ­նել օ­րենք: Ին­չու՞:
1. Իշ­խա­նու­թյու­նը չկա­րո­ղա­ցավ կամ չցան­կա­ցավ սոց­հար­ցում անց­կաց­նել՝ պար­զե­լու հան­րա­յին տրա­մադ­րու­թյուն­նե­րը ՍԴ-ի նկատ­մամբ և շա­րու­նա­կում է ապ­րիո­րի պն­դել հա­սա­րա­կա­կան ան­վս­տա­հու­թյու­նը ՍԴ-ի նկատ­մամբ: Ե­թե կա ան­վս­տա­հու­թյուն, ոչ թե ՍԴ-ի, այլ դա­տա­կան հա­մա­կար­գի նկատ­մամբ է, բայց իշ­խա­նու­թյու­նը կենտ­րո­նա­ցել է ՍԴ-ի վրա՝ այն­տեղ տես­նե­լով իր նպա­տակ­նե­րի ի­րա­կա­նաց­ման կոնկ­րետ խո­չըն­դո­տի: Սա փաս­տա­ցի ՍԴ-ի կեղծ հե­րո­սա­ցում է:
2. Իշ­խա­նու­թյու­նը չի կա­րո­ղա­նում ա­պա­ցու­ցել, որ ՍԴ-ն մատն­ված է ան­գոր­ծու­թյան կամ զբաղ­վում է քա­ղա­քա­կան գոր­ծու­նեու­թյամբ: Իշ­խա­նու­թյու­նը իր օ­րա­կար­գում ու­նի բա­զում օ­րի­նագ­ծեր ու հա­մա­ձայ­նագ­րեր, ո­րոնց` Սահ­մա­նադ­րու­թյա­նը չհա­կա­սե­լու վե­րա­բե­րյալ ՍԴ-ն պետք է տա եզ­րա­կա­ցու­թյուն, մինչ­դեռ այդ օ­րի­նագ­ծերն ու հա­մա­ձայ­նագ­րե­րը հա­կա­սահ­մա­նադ­րա­կան են:
3. Փաս­տա­ցի՝ հի­մա, ինչ զար­գա­ցում­ներ էլ ու­նե­նա ՍԴ-ի շուրջ ստեղծ­ված ի­րա­վի­ճա­կը, Հա­յաս­տա­նը չի ու­նե­նա­լու ան­կախ ՍԴ, ու­նե­նա­լու է գոր­ծող իշ­խա­նու­թյա­նը են­թա­կա նոր կազ­մով գոր­ծող ՍԴ: Իսկ դա բնավ չի նշա­նա­կում հա­սա­րա­կու­թյան վս­տա­հու­թյան վե­րա­կանգ­նում և հան­գեց­նե­լու է ան­վս­տա­հու­թյան խո­րաց­ման: ՍԴ ներ­կա կազ­մին կա­մա­վոր-պար­տա­դիր կեն­սա­թո­շա­կի ու­ղար­կե­լու նա­խագ­ծի պատ­ճա­ռը ՔՊ-ա­կան­նե­րով ՍԴ-ն հա­մալ­րե­լու ցան­կու­թյունն է: 2018-ին մար­դիկ փո­ղոց դուրս չէին ե­կել, որ 2019-ից հե­տո ի­րենց գր­պա­նի հաշ­վին իշ­խա­նու­թյուն­նե­րի չըն­դու­նած դա­տա­վոր­նե­րին թո­շա­կի ու­ղար­կեն ու ա­պա­հո­վեն բա­րե­կե­ցիկ կյան­քը: Ոչ վար­չա­պե­տը, ոչ ար­դա­րա­դա­տու­թյան նա­խա­րա­րը, ոչ ՔՊ պատ­գա­մա­վոր­նե­րը չեն կա­րող ա­սել, որ կա­տա­րում են ժո­ղովր­դի կամ­քը, նրանք լու­ծում են քա­ղա­քա­կան խն­դիր­ներ:
4. Ար­դա­րա­դա­տու­թյան նա­խա­րար Ռուս­տամ Բա­դա­սյանն ա­սում է, որ Վե­նե­տի­կի հանձ­նա­ժո­ղո­վը հոր­դո­րում է վաղ կեն­սա­թո­շա­կի ու­ղար­կե­լու գոր­ծի­քա­կազ­մը կի­րա­ռել հնա­րա­վո­րինս նեղ շր­ջա­նա­կի, ոչ թե ամ­բողջ դա­տա­կան հա­մա­կար­գի նկատ­մամբ և ժո­ղովր­դի գր­պա­նի հաշ­վին ՍԴ դա­տա­վոր­նե­րի վաղ կեն­սա­թո­շա­կի ու­ղար­կե­լով ոչ ոք ոչ ո­քի լա­վու­թյուն չի ա­նում, ուղ­ղա­կի պատ­վով հե­ռա­նա­լու գոր­ծըն­թաց է: Ոչ, դա ան­պա­տիվ հե­ռա­նա­լու գոր­ծըն­թաց է: Պատ­վի մա­սին ա­ղա­վաղ­ված պատ­կե­րա­ցում­ներ ու­նե­ցո­ղը կա­րող է ան­պատ­վու­թյու­նը հա­մա­րել պա­տիվ:
5. Իշ­խա­նու­թյու­նը ա­ռայ­սօր հո­դա­բաշխ պա­տաս­խան չի տվել հար­ցին՝ կոնկ­րետ ին­չի՞ հա­մար պի­տի հրա­ժա­րա­կան տան ՍԴ ան­դամ­նե­րը: Մինչև հի­մա չի պա­տաս­խան­վել՝ հար­ցը ի­րա­վա­կա՞ն, թե՞ քա­ղա­քա­կան հար­թու­թյու­նում է, թե­պետ բո­լո­րին ակն­հայտ է, որ քա­ղա­քա­կան է: Կա՞, թե՞ չկա ճգ­նա­ժամ ՍԴ-ում: ՍԴ նա­խա­գահ Հրայր Թով­մա­սյա­նի դեմ կոնկ­րետ գոր­ծո­ղու­թյուն­նե­րի ձա­խո­ղու­մից հե­տո պայ­քա­րի ճա­կատն ընդ­լայն­վեց ու վե­րած­վեց ՍԴ-ի ամ­բողջ կազ­մի դեմ պայ­քա­րի, բա­ցա­ռու­թյամբ Վա­հե Գրի­գո­րյա­նի, որ հայ­տա­րա­րում է՝ ՍԴ չկա, դրա հա­մար էլ չի աշ­խա­տում, չե­ղած տե­ղից վար­ձատր­վե­լը չպատ­ճա­ռա­բա­նե­լով:
6. Փաս­տա­ցի՝ վա­ղա­ժամ կեն­սա­թո­շա­կի անց­նե­լու ա­ռա­ջար­կը ոչ ինս­տի­տու­ցիո­նալ փո­փո­խու­թյուն է, ոչ բա­րե­փո­խում, ի­րա­դար­ձա­յին ու կար­ճա­ժամ­կետ լու­ծում է: Ե­թե ՍԴ ան­դամ­նե­րը հա­մա­ձայ­նեն ու հե­ռա­նան, նրանք ե­րաշ­խիք չու­նեն, որ կարճ ժա­մա­նա­կից, ան­գամ հեր­թա­կան ընտ­րու­թյուն­նե­րին չս­պա­սե­լով, իշ­խա­նու­թյու­նը կգտ­նի ևս մեկ ի­րա­վի­ճա­կա­յին լու­ծում, ա­սենք, հան­րա­յին դժ­գո­հու­թյու­նը, և կփո­խի ո­րո­շու­մը՝ վեր­ջա­կե­տե­լով ձրիա­կե­րու­թյու­նը: Ե­թե մար­դը վատ է աշ­խա­տում, նրան աշ­խա­տան­քից հե­ռաց­նում են:
7. ՍԴ-ի հար­ցը չի կա­րող ու չպի­տի ու­նե­նա ի­րա­դար­ձա­յին կամ ի­րա­վի­ճա­կա­յին լու­ծում: ԱԺ ԲՀԿ+ԼՀԿ խմ­բակ­ցու­թյուն­նե­րը ար­դեն հայ­տա­րա­րել են, որ դեմ են քվեար­կե­լու օ­րի­նագ­ծին, ցան­կու­թյան դեպ­քում ՔՊ-ն ա­ռանց նրանց էլ կանց­կաց­նի, բայց դա էլ հար­ցի լու­ծում չէ, բո­լոր դեպ­քե­րում վա­ղա­ժամ կեն­սա­թո­շա­կի գնա­լը կա­մա­վոր է: ՍԴ դա­տա­վոր­նե­րի վրա հի­մա գոր­ծադր­վում է ա­նըն­դու­նե­լի ճն­շում՝ քա­ղա­քա­կան ու բա­րո­յա­կան, և այս պայ­ման­նե­րում նրանք պի­տի ըն­դու­նեն ի­րենց ո­րո­շու­մը, որ վա­ղուց դա­դա­րել է անձ­նա­կան լի­նել:
Լա­վա­գույն տար­բե­րակ կա­րող էր լի­նել նրանց հան­գիստ թող­նելն ու սահ­մա­նադ­րա­կան փո­փո­խու­թյուն­նե­րով զբաղ­վե­լը, որ­տեղ նե­րառ­ված կլի­ներ ՍԴ-ն լու­ծա­րելն ու նոր կա­ռույց ստեղ­ծե­լը: Դա պա­հան­ջում է հան­րաք­վե: Հետևա­բար՝ ժա­մա­նակ: Փո­խա­րե­նը՝ հնա­րա­վոր է լու­ծել դա­տա­կան հա­մա­կար­գում կու­տակ­ված խն­դիր­նե­րը: Նաև՝ պե­տա­կան կա­ռա­վար­ման հա­մա­կար­գի՝ վեր­ջա­պես հրա­ժեշտ տա­լով սու­պեր­վար­չա­պե­տա­կա­նին ու ստեղ­ծե­լով ի­րա­կան խոր­հր­դա­րա­նա­կան կա­ռա­վար­ման մո­դել՝ իշ­խա­նու­թյան կող­մե­րի հա­վա­սա­րակ­շռ­ված ի­րա­վունք­նե­րով ու պար­տա­կա­նու­թյուն­նե­րով: Լու­ծե­լով նաև ոս­տի­կա­նու­թյան ու ԱԱԾ-ի նա­խա­րա­րու­թյուն­ներ դառ­նա­լու հար­ցը՝ ա­ռանց Սահ­մա­նադ­րու­թյան հետ խն­դիր­ներ հա­րու­ցե­լու; Սա ոչ միայն իշ­խա­նու­թյա­նը, պե­տու­թյանն է վե­րա­բե­րում: Սա միակ ճա­նա­պարհն է վերջ դնե­լու մի կող­մից պո­ռո­տա­խո­սու­թյանն ու ցի­նիզ­մին, պո­պու­լիզ­մին, մյուս կող­մից՝ պե­տու­թյան վախ­ճա­նի հա­րատև գու­շա­կու­թյուն­նե­րին ու մո­տա­լուտ կորս­տի խոս­տում­նե­րին: Հա­սա­րա­կու­թյա­նը ոչ մեկն է պետք, ոչ մյու­սը, ոչ էլ ա­ռա­վել ևս՝ եր­կու­սի կռի­վը: Դա քա­ղա­քա­կա­նու­թյուն չէ, դա քա­ղա­քա­կա­նու­թյան ծաղ­րան­մա­նու­թյուն է: Լա­վա­գույն դեպ­քում պե­տու­թյան օ­րա­կար­գի փո­խա­րի­նում իշ­խա­նու­թյան օ­րա­կար­գով: Եվ՝ ճա­նա­պարհ է դե­պի ոչ­մի­տեղ: Իսկ մենք չա­փա­զանց եր­կար ենք այդ­տեղ ե­ղել՝ նո­րից նույն տե­ղապ­տույ­տին տր­վե­լու հա­մար:
Նույ­նիսկ Ադր­բե­ջանն է փոր­ձում տե­ղապ­տույ­տից պոկ­վել: ՈՒ դա պատ­մու­թյուն չէ այն մա­սին, թե ինչ ե­ղավ, երբ 3 հայ լրագ­րող Ադր­բե­ջան գնա­ցին-ե­կան, պատ­մու­թյուն է այն մա­սին, թե ինչ­պես է Ադր­բե­ջա­նը փոր­ձում փո­խել իր ի­մի­ջը ու մի­ջազ­գա­յին ա­տյան­նե­րում Հա­յաս­տա­նից խլել միակ հզոր զեն­քը՝ ժո­ղովր­դա­վա­րու­թյան տար­բե­րու­թյու­նը տո­տա­լի­տա­րիզ­մից: Ադր­բե­ջա­նում իշ­խա­նա­փո­խու­թյուն է լի­նում՝ նույն իշ­խա­նու­թյան շր­ջա­նակ­նե­րում: Ա­լիևներ-Փա­շաևներ տան­դեմն այ­սու­հետ կոչ­վե­լու է Փա­շաևներ-Ա­լիևներ: Մնա­ցա­ծը հե­քիաթ է քա­ղա­քա­կան ա­կանջ­նե­րի հա­մար: Զա­վեշտ է, որ Մի­լի մեջ­լի­սը նա­խա­գա­հից ինք­նա­լու­ծար­ման ի­րա­վունք է խնդ­րում ու ստա­նում, թե­պետ դա հա­կա­սահ­մա­նադ­րա­կան է: Սահ­մա­նադ­րու­թյան հա­մա­ձայն՝ խոր­հր­դա­րա­նը պետք է պա­րա­պուր­դի մատն­ված լի­ներ, որ նա­խա­գահն ի­րա­վունք ու­նե­նար լու­ծա­րել: Բայց դա ու՞մ է հե­տաք­րք­րում: 80-ա­մյա­նե­րին, որ Ա­լիևնե­րի կլա­նից էին, հան­գս­տի ու­ղար­կե­լով՝ Իլ­համ Ա­լիևը ի­րեն-հլու հնա­զանդ խոր­հր­դա­րա­նը վա­ղա­ժամ­կետ ար­ձա­կե­լով՝ ար­տա­հերթ ընտ­րու­թյուն­նե­րում հա­վա­քե­լու է նոր հլու-հնա­զանդ­նե­րի, բայց ա­վե­լի ե­րի­տա­սարդ ու Փա­շաևնե­րի կլա­նից: Նա հայ­տա­րա­րել է նաև կա­ռա­վա­րու­թյան նոր կա­ռուց­ված­քի մա­սին: «Ադր­բե­ջա­նի բո­լոր ան­կյուն­նե­րում բա­րե­փո­խում­ներ են ի­րա­կա­նաց­վում, այդ թվում՝ կա­ռուց­ված­քա­յին: Դա նոր­մալ գոր­ծըն­թաց է: Ան­ցած շա­բաթ հաս­տատ­վել է նա­խա­գա­հա­կան աշ­խա­տա­կազ­մի նոր կա­ռուց­ված­քը, մոտ ա­պա­գա­յում կձևա­վոր­վի նոր խոր­հր­դա­րա­նը, իսկ ա­ռա­ջի­կա օ­րե­րին ար­դեն կհաս­տատ­վի կա­ռա­վա­րու­թյան նոր կա­ռուց­ված­քը»՝ ա­սել է Իլ­համ Հեյ­դա­րո­վի­չը՝ խոս­տա­նա­լով պայ­ման­ներ ստեղ­ծել նոր, ե­րի­տա­սարդ կադ­րե­րի հա­մար, որ ի­րենց դրսևո­րե­լու հնա­րա­վո­րու­թյուն ու­նե­նան: Եվ ոչ ոք նրան չի հարց­նում, թե ով էր խան­գա­րում ե­րի­տա­սարդ­նե­րին ի­րենց դրսևո­րել նախ­կի­նում: Իլ­համ Ա­լիևը իս­կա­պես ճա­կա­տագ­րա­կան քայլ է ա­նում՝ սիմ­վո­լիկ հրա­ժեշտ տա­լով Արևմուտ­քին, ու, ինչ­պես Թուր­քիան, պահ առ պահ նետ­վե­լով Ռու­սաս­տա­նի գիր­կը, նա ակն­հայ­տո­րեն ռևան­շի հույ­սեր ու­նի: Մի հն­գա­մյակ իշ­խա­նու­թյու­նը ա­ռա­ջին փոխ­նա­խա­գա­հին, ի­մա՝ Մեհ­րի­բան Փա­շաևա-Ա­լիևա­յին, որ ե­րա­զում է Ղա­րա­բա­ղում մու­ղամ լսել, հանձ­նե­լով, նա կվե­րա­դառ­նա նո­րից կամ թա­գա­ժա­ռան­գին՝ որ­դուն (Հեյ­դար Իլ­հա­մո­վիչ Ա­լիևը 2019-ի հու­լի­սի 1-ին ա­վար­տել է ծա­ռա­յու­թյու­նը բա­նա­կում) կփո­խան­ցի նա­խա­գա­հի ա­թո­ռը: Բայց դա չէ կարևո­րը, կարևո­րը, որ նա հույս ու­նի Ռու­սաս­տա­նից ստա­նալ բա­ցար­ձակ ա­ջակ­ցու­թյուն Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղի հար­ցում: ՌԴ ԱԳՆ՝ մինչև նա­խա­րար Սեր­գեյ Լավ­րո­վի Բա­քու մեկ­նե­լը հայ­տա­րա­րել էր, որ «Ռու­սաս­տա­նը շա­րու­նա­կում է ակ­տիվ դեր ու­նե­նալ ղա­րա­բա­ղյան հիմ­նախ­նդ­րի կար­գա­վոր­ման միջ­նոր­դա­կան ջան­քե­րում: Ղա­րա­բա­ղյան հա­կա­մար­տու­թյան կող­մե­րին ա­ջակ­ցու­թյու­նը ՌԴ ար­տա­քին քա­ղա­քա­կա­նու­թյան ա­ռաջ­նա­հեր­թու­թյուն­նե­րից է և գտն­վում է Ռու­սաս­տա­նի նա­խա­գա­հի ու­շադ­րու­թյան կենտ­րո­նում»: Լավ­րովն ար­դեն սկ­սել է ինքն ի­րեն խմ­բագ­րել: Երևա­նում նո­յեմ­բե­րի 11-ին նա ա­սել էր. «Ա­ռանց Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղի ժո­ղովր­դի հա­մա­ձայ­նու­թյան որևէ պայ­մա­նա­վոր­վա­ծու­թյուն հնա­րա­վոր չի լի­նի ձևա­կեր­պել», Բաք­վում ա­սել է. «Ցան­կա­ցած լու­ծում պետք է ըն­դու­նե­լի լի­նի այս հո­ղում ապ­րող մարդ­կանց հա­մար՝ Ադր­բե­ջա­նում, Ղա­րա­բա­ղում և Հա­յաս­տա­նում ապ­րող մարդ­կանց հա­մար», և ըն­դգ­ծել է, թե կարևոր է, որ մի­մյանց հետ սկ­սեն շփ­վել նաև Ղա­րա­բա­ղում ապ­րող հա­յերն ու Ղա­րա­բա­ղի ադր­բե­ջա­նա­կան հա­մայն­քը, Ղա­րա­բա­ղի ամ­բողջ բնակ­չու­թյունն է ո­րո­շե­լու, թե ինչ­պես են նրանք ապ­րե­լու այ­սու­հետ: Փաս­տա­ցի՝ նա ար­դեն ըն­դու­նել է փախս­տա­կան­նե­րի՝ հան­րաք­վեին մաս­նակ­ցե­լու ադր­բե­ջա­նա­կան տե­սա­կե­տը, որ նոն­սենս է: Պա­տա­հա­կան չէ, որ Էլ­մար Մա­մե­դյա­րովն էլ Սեր­գեյ­ Լավ­րո­վի ­հետ հա­մա­տեղ մա­մու­լի ա­սու­լի­սում հայ­տա­րա­րել է, թե հու­սով է, որ Բրա­տիս­լա­վա­յում ին­քը և ՀՀ ԱԳ նա­խա­րար Զոհ­րաբ Մնա­ցա­կա­նյա­նը բա­նակ­ցա­յին նոր փուլ են սկ­սե­լու: Մա­մե­դյա­րո­վը խո­սել է Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղի խնդ­րի կար­գա­վոր­ման փու­լա­յին տար­բե­րա­կի մա­սին, նշել է, թե զոր­քե­րը պետք է հետ քաշ­վեն շփ­ման գծից, փախս­տա­կան­նե­րը վե­րա­դառ­նան ի­րենց մշ­տա­կան բնա­կա­վայ­րեր, սկզ­բից՝ 5 շր­ջան­ներ, հե­տո՝ 2, հե­տո՝ հենց Ղա­րա­բաղ: Նա նաև հա­վե­լել է, թե ԵԱՀԿ Մինս­կի խմ­բի հա­մա­նա­խա­գահ­նե­րը պետք է անվ­տան­գու­թյան հետ կապ­ված հա­տուկ զե­կույց նա­խա­պատ­րաս­տեն: Սեր­գեյ Լավ­րո­վը հույս ու­ներ, որ Բրա­տիս­լա­վա­յում կըն­դուն­վի ընդ­հա­նուր հայ­տա­րա­րու­թյուն, ո­րի տակ կս­տո­րագ­րեն 5 նա­խա­րար­ներ՝ Հա­յաս­տա­նի, Ադր­բե­ջա­նի և Մինս­կի խմ­բի հա­մա­նա­խա­գահ ԱՄՆ-ի, Ֆրան­սիա­յի ու ՌԴ-ի: Հայ­տա­րա­րու­թյուն չե­ղավ, փո­խա­րե­նը ի­մա­ցանք, որ նա­խա­րար­նե­րը 2020-ի սկզ­բին նո­րից կհան­դի­պեն: Ա­հա այս­պես, իսկ մենք զբաղ­ված ենք «Հու­զանք ու Զան­գով»: ՈՒ՝ հետևանք­նե­րով: Խիստ ենք զբաղ­ված:
Ա­նա­հիտ Ա­ԴԱ­ՄՅԱՆ
Հ. Գ. Բաք­վում Լավ­րո­վը նաև ա­սել է, որ ռուս-ադր­բե­ջա­նա­կան հա­մա­գոր­ծակ­ցու­թյան ա­ռանց­քա­յին ո­լորտ­նե­րից մե­կը ռազ­մա­տեխ­նի­կա­կան հա­մա­գոր­ծակ­ցու­թյունն է, որ թա­փան­ցիկ է, և ա­մեն դեպ­քում հաշ­վի է առն­վում տա­րա­ծաշր­ջա­նում սպա­ռա­զի­նու­թյան բա­լան­սը: Սա էլ պա­տաս­խան Նի­կոլ Վո­վաևի­չին: Հա­մե­նայն դեպս՝ նրան չէ, այլ Ա­լիևին է Լավ­րո­վը ե­րախ­տա­պարտ, որ «այն գա­ղա­փար­նե­րը, ո­րոնք ՌԴ-ն խթա­նում է, ըմ­բռ­նում են գտ­նում»: ՈՒ ի՞նչ պի­տի ա­ներ Զոհ­րաբ Մնա­ցա­կա­նյա­նը, որ չա­րեց Բրա­տիս­լա­վա­յում: Հար­ցը տվեք ում կու­զեք, բայց նախ՝ ինք­ներդ ձեզ: Մեր սև-սպի­տակ խա­ղի ըն­թաց­քում մենք հայ­տն­վե­լու ենք ցուգց­վան­գում, իսկ Բա­քուն սևե­րով շա­հում է պար­տիան Կրեմ­լի հետ: Այս ըն­թաց­քով՝ գու­ցե նաև մեզ հետ:
Դիտվել է՝ 1934

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao