«Գր­քի հա­ջո­ղու­թ­յու­նը դր­սում պայ­մա­նա­վոր­ված չէ վա­ճառ­քի ցու­ցա­նի­շով»

«Գր­քի հա­ջո­ղու­թ­յու­նը դր­սում պայ­մա­նա­վոր­ված չէ վա­ճառ­քի ցու­ցա­նի­շով»
07.02.2020 | 02:10

Ի՞նչ քայ­լեր են ար­վում հայ գրո­ղին, գրա­կա­նու­թյու­նը հա­յաս­տա­նյան ու մի­ջազ­գա­յին գրա­շու­կա­յում ներ­կա­յաց­նե­լու հա­մար: Ո՞րն է գրա­կան գոր­ծա­կա­լի գոր­ծա­ռույ­թը: Ի՞նչ խո­չըն­դոտ­ներ են հան­դի­պում այդ ճա­նա­պար­հին և ի՞նչ ձեռք­բե­րում­ներ են ար­ձա­նագր­վել: Այս մա­սին է մեր զրույ­ցը «Ա­ՐԻ» գրա­կան գոր­ծա­կա­լու­թյան հիմ­նա­դիր տնօ­րեն, գրա­կան գոր­ծա­կալ Ա­ՐԵ­ՎԻԿ ԱՇ­ԽԱ­ՐՈ­ՅԱ­ՆԻ հետ:

-Հա­յաս­տա­նում այս պա­հին գոր­ծում է եր­կու գրա­կան գոր­ծա­կա­լու­թյուն, ին­չո՞վ է ա­ռանձ­նա­նում «Ա­ՐԻ»-ն և ի՞նչ գոր­ծա­ռույթ­ներ է ի­րա­կա­նաց­նում ներ­սում ու դր­սում:
-«Ա­ՐԻ» գրա­կան գոր­ծա­կա­լու­թյու­նը հիմն­վել է 4 տա­րի ա­ռաջ, սա­կայն ես, որ­պես գրա­կան գոր­ծա­կալ, գոր­ծու­նեու­թյունս սկ­սել եմ շուրջ տա­սը տա­րի ա­ռաջ: Գրա­կան գոր­ծա­կա­լու­թյու­նը, առ­հա­սա­րակ, միջ­նորդ է հե­ղի­նա­կի և հրա­տա­րակ­չի միջև:
-Հա՞յ, թե՞ ար­տա­սահ­ման­ցի հրա­տա­րա­կիչ­նե­րի հետ է ձեր աշ­խա­տան­քը:
-Գիր­քը ա­ռա­ջին հեր­թին պետք է հրա­տա­րակ­վի Հա­յաս­տա­նում, հե­տո ար­դեն այլ լե­զու­նե­րով հրա­տա­րակ­ման հա­մար պետք է կապ հաս­տա­տես ար­տա­սահ­մա­նյան հրա­տա­րա­կիչ­նե­րի հետ` փոր­ձե­լով ներ­կա­յաց­նել հե­ղի­նակ­նե­րին, հե­տաք­րք­րու­թյուն ա­ռա­ջաց­նել ու վա­ճա­ռել տվյալ գրա­կան ստեղ­ծա­գոր­ծու­թյան թարգ­մա­նու­թյան հե­ղի­նա­կա­յին ի­րա­վուն­քը:
-Կա­րո՞ղ ենք խո­սել ար­դյունք­նե­րի մա­սին։
-Ա­րագ չեն գա­լիս ար­դյունք­նե­րը: Գր­քե­րը, որ հի­մա հրա­տա­րակ­վում են ար­տերկ­րում, 3-4 տա­րի ա­ռաջ ար­ված գոր­ծարք­նե­րի, բա­նակ­ցու­թյուն­նե­րի ար­դյունք են, եր­բեմն՝ նույ­նիսկ ա­վե­լի: Դա կախ­ված է ընդ­հա­նուր հրա­տա­րակ­չա­կան դաշ­տից: Կան հրա­տա­րակ­չու­թյուն­ներ, որ քեզ հետ բա­նակ­ցում են, ձեռք են բե­րում ի­րա­վունք, բայց տպագ­րում են մի քա­նի տա­րի հե­տո, քա­նի որ նախ­նա­կան ծրա­գիրն ար­դեն ու­նեն: Բա­ցի այդ, թարգ­ման­չի խն­դիր կա, եր­բեմն տա­րի­ներ են պետք թարգ­մա­նիչ գտ­նե­լու ու նրա հետ աշ­խա­տե­լու հա­մար: Այ­սօր շատ եր­կր­նե­րում չու­նենք թարգ­մա­նու­թյուն­ներ ոչ թե այն պատ­ճա­ռով, որ չկա հե­տաք­րք­րու­թյուն, այլ որ չկա թարգ­մա­նիչ: Ստաց­վում է՝ եր­կր­ներ ես ընտ­րում թարգ­մա­նիչ լի­նե­լու-չլի­նե­լու փաս­տը հաշ­վի առ­նե­լով: Օ­րի­նակ, սկան­դի­նա­վյան եր­կր­նե­րում կա հե­տաք­րք­րու­թյուն, բայց դեռ չենք գտել թարգ­մա­նիչ­ներ: ՈՒ­նենք հա­յե­րե­նից անգ­լե­րե­նի լավ թարգ­մա­նիչ­ներ (նույ­նիսկ դա հեշտ չէր): Իմ ներ­կա­յաց­րած բո­լոր գր­քե­րը թարգ­ման­վել են անգ­լե­րեն, և դրանց մեծ մա­սը հրա­տա­րակ­ված է:
-Կար­ծում եմ՝ ըն­թեր­ցո­ղին կհե­տաք­րք­րի, թե որ հե­ղի­նակ­ներն են ներ­կա­յաց­վել դր­սում:
-Վեր­ջերս հրա­տա­րակ­վե­ցին Սու­սան­նա Հա­րու­թյու­նյա­նի «Ագ­ռավ­նե­րը Նո­յից ա­ռաջ» վե­պը, Կա­րի­նե Խո­դի­կյա­նի պատմ­վածք­նե­րի ժո­ղո­վա­ծուն, մյուս տա­րի կհ­րա­տա­րակ­վի Ա­րամ Պա­չյա­նի «Ռո­բին­զոն» պատմ­վածք­նե­րի ժո­ղո­վա­ծուն: Ֆրան­սե­րե­նում ու­նենք հա­ջո­ղու­թյուն­ներ. հրա­տա­րակ­վել են Հով­հան­նես Թեք­գյո­զյա­նի «Փախ­չող քա­ղա­քը», այս տա­րի կհ­րա­տա­րակ­վի Ա­րամ Պա­չյա­նի «Ցտե­սու­թյուն, ծիտ»-ը: Գոր­ծարք­ներ ու­նենք Մա­կե­դո­նիա­յի հետ, Սեր­բիա­յի: Բուլ­ղա­րիա­յում ու­նենք լավ թարգ­մա­նիչ, ար­դեն հրա­տա­րակ­վել է Ա­րամ Պա­չյա­նի «Ցտե­սու­թյուն, ծիտ»-ը: Այդ ա­մե­նը փոխ­կա­պակց­ված է:
-Ո՞ր ժան­րերն ու թե­մա­ներն են պա­հանջ­ված դր­սի հրա­տա­րակ­չու­թյուն­նե­րում:
-Կան հրա­տա­րա­կիչ­ներ, ո­րոնց հա­մար ոչ թե կարևոր է՝ ին­չի մա­սին է գիր­քը, այլ՝ ինչ­պես է գր­ված: Այ­սինքն, ու­շադ­րու­թյուն են դարձ­նում լեզ­վին, ո­ճին: Ո­րոշ հրա­տա­րա­կիչ­ներ սյու­ժե­տա­յին, կո­մեր­ցիոն գոր­ծեր են ու­զում, նրանք ա­ռաջ­նա­հերթ հարց­նում են` ին­չի՞ մա­սին է գիր­քը, փնտ­րում են պա­տե­րազ­մին, քա­ղա­քա­կան ի­րա­վի­ճակ­նե­րին վե­րա­բե­րող գրա­կա­նու­թյուն, ին­չը մեզ մոտ գրե­թե բա­ցա­կա­յում է: Վրաս­տանն, օ­րի­նակ, այդ թե­մա­յով ա­ռաջ գնաց. մեծ թվով գրա­կա­նու­թյուն ու­նեն ռուս-վրա­ցա­կան պա­տե­րազ­մի մա­սին:
-Գրա­կան գոր­ծա­կա­լը կա­րո՞ղ է պատ­վի­րել կամ հոր­դո­րել գրո­ղին՝ անդ­րա­դառ­նալ այս կամ այն թե­մա­յին՝ հաշ­վի առ­նե­լով պա­հան­ջար­կը:
-Ի­րա­կա­նում հրա­տա­րակ­չու­թյու­նը պետք է պատ­վի­րի: Սա­կայն ես այս ա­մեն ին­չի մա­սին պատ­մում եմ գրող­նե­րին, ա­սում եմ, որ ներ­կա­յաց­նում եմ ձեր գր­քերն ու այս­պի­սի խն­դիր­նե­րի եմ բախ­վում: Բայց միան­շա­նակ պատ­վի­րել այն գրող­նե­րին, ո­րոնց հետ ես եմ աշ­խա­տում, հնա­րա­վոր չէ: Ընդ­հա­նուր առ­մամբ, Ձեր ա­սա­ծի մեջ կա ճշ­մար­տու­թյուն, ամ­բողջ աշ­խար­հում դա աշ­խա­տում է. հրա­տա­րա­կի­չը, գրա­կան գոր­ծա­կա­լը կո­մեր­ցիոն թե­մա­յով գիրք են պատ­վի­րում, և այդ գիր­քը մեծ հա­ջո­ղու­թյուն է ու­նե­նում: Հե­տա­գա­յում հի­շու՞մ են այդ գիր­քը, թե՞ ոչ, չեմ կա­րող ա­սել:
-Այ­սինքն, գր­քի գրա­կան ար­ժեքն այն­քա՞ն էլ կապ չու­նի լավ վա­ճառ­քի հետ:
-Շատ մեծ կապ ու­նի, ինչ­քան գե­ղար­վես­տա­կան գոր­ծը բարձ­րա­ժեք է, այն­քան վատ է վա­ճառ­վում, ո­րով­հետև դրա ըն­թեր­ցողն այ­սօր քիչ է: Գր­քի հա­ջո­ղու­թյու­նը դր­սում պայ­մա­նա­վոր­ված չէ վա­ճառ­քի քա­նա­կով: Օ­րի­նակ, հրա­տա­րա­կիչն ա­սում է՝ տա­սը գրաքն­նա­դատ խո­սե­ցին գր­քի մա­սին, ու դա մեծ հա­ջո­ղու­թյուն է, վա­ճա­ռե­ցինք 500 հատ: Սա տա­րած­ված հայ­տա­րա­րու­թյուն է, որ հն­չեց­նում են Գեր­մա­նիա­յի, Ֆրան­սիա­յի ու եվ­րո­պա­կան այլ եր­կր­նե­րի հրա­տա­րա­կիչ­նե­րը: Ե­թե ու­զում են շատ վա­ճառ­վի, պետք է լի­նի կո­մեր­ցիոն գիրք, ո­րը հեշտ է ըն­կալ­վում ըն­թեր­ցող­նե­րի լայն շր­ջա­նա­կի կող­մից: Իսկ ար­ժե­քա­վոր, ա­վե­լի ծան­րա­մարս գրա­կա­նու­թյան հա­ջո­ղու­թյու­նը ար­ձա­գան­քով է պայ­մա­նա­վոր­ված, ոչ թե վա­ճառ­քի ցու­ցա­նի­շով:
-Մեր օ­րե­րում մեծ դեր ու­նի նաև գո­վազ­դը: Երբ հա­մա­գոր­ծակ­ցում եք որևէ հրա­տա­րակ­չու­թյան հետ՝ հաշ­վի առ­նու՞մ եք հան­րահռ­չակ­ման պայ­մա­նը:
-Մենք ա­մեն ինչ հաշ­վի առ­նում ենք, բայց, ցա­վոք, ընտ­րու­թյուն չու­նենք: Այ­սինքն, այս փու­լում պի­տի աշ­խա­տենք նրա հետ, ով «հե­տաքր­քիր» է, նույ­նիսկ ե­թե տվյալ հրա­տա­րակ­չու­թյու­նը լա­վա­գույ­նը չէ, ո­րով­հետև լա­վա­գույ­նի հետևից մր­ցա­վազ­քը տա­րի­ներ կտևի, քո գիր­քը կհ­նա­նա և այդ­պես էլ ի հայտ չի գա: Դու այդ հար­ցում գնում ես ո­րո­շա­կի զի­ջում­նե­րի: Մենք շատ նոր ենք այս ո­լոր­տում, մեր լա­վա­գույն վա­ճառ­ված գիր­քը հինգ լեզ­վով է թարգ­ման­ված, ին­չը շատ քիչ է, սա­կայն մեր երկ­րի հա­մար շատ մեծ ցու­ցա­նիշ է:
-Կարևոր է նաև, թե ինչ հնա­րա­վո­րու­թյուն­ներ ու­նես, ֆի­նան­սա­կան ինչ ներդ­րում­ներ ես ա­նում գրա­կա­նու­թյունդ հան­րահռ­չա­կե­լու հա­մար:
-Ա­մեն ինչ նշա­նա­կու­թյուն ու­նի, ա­ռա­ջին կարևոր հար­ցը հետևյալն է. ե­թե դու փոքր եր­կիր ես, պա­կաս հայտ­նի, պի­տի խրա­խու­սես, որ քո գրո­ղին հրա­տա­րա­կեն: Դա ա­նում են բո­լոր եր­կր­նե­րը՝ թարգ­մա­նու­թյան դրա­մաշ­նոր­հի տես­քով: Շատ կարևոր է, որ եր­կիրն իր ա­ջակ­ցու­թյու­նը ցու­ցա­բե­րի՝ ռիս­կե­րի կեսն իր վրա վերց­նե­լով (թարգ­մա­նու­թյան ծախ­սը, եր­բեմն նաև գո­վազ­դը): Հա­յաս­տա­նում մի քա­նի տա­րի է, ինչ գոր­ծում է «Հայ գրա­կա­նու­թյու­նը թարգ­մա­նու­թյուն­նե­րում» դրա­մաշ­նոր­հա­յին ծրա­գի­րը, ո­րով ԿԳՄՍ նա­խա­րա­րու­թյու­նը ա­ջակ­ցում է ար­տա­սահ­մա­նյան հրա­տա­րակ­չու­թյուն­նե­րին՝ օ­տար լեզ­վով հայ դա­սա­կան և ժա­մա­նա­կա­կից գրա­կա­նու­թյուն հրա­տա­րա­կե­լու հա­մար: Այն­տեղ էլ շատ խն­դիր­ներ կան: Օ­րի­նակ, պետք է թույլ տանք միջ­նորդ լեզ­վից թարգ­մա­նու­թյուն­ներ, ո­րով­հետև շատ լե­զու­նե­րից չկան բնագ­րա­յին թարգ­մա­նիչ­ներ: Կամ՝ ինչ­պե՞ս ենք մենք ներ­կա­յա­նում ար­տա­սահ­մա­նյան գրա­շու­կա­յում: Մի­ջազ­գա­յին ցու­ցա­հան­դես­նե­րի ենք գնում փոքր, ան­շուք տա­ղա­վար­նե­րով, որ­տեղ գրե­թե ո­չինչ չի կա­տար­վում կամ ե­թե կա­տար­վում է, դեռ մենք աչ­քի չենք ըն­կել մեր կա­տա­րա­ծով: Ին­չու՞: Ո­րով­հետև դա մեծ ֆի­նանս­ներ է պա­հան­ջում: Մեր պե­տու­թյու­նը պետք է մշա­կի մշա­կու­թա­յին քա­ղա­քա­կա­նու­թյուն ու հատ­կաց­նի մի­ջոց­ներ գրա­կա­նու­թյու­նը ներ­սում ու դր­սում նե­րկա­յաց­նե­լու, ըն­թեր­ցա­նու­թյու­նը խթա­նե­լու հա­մար: Ոչ թե պետք է գրող­նե­րին ընտ­րի, տպագ­րի, այլ պայ­ման­ներ ստեղ­ծի, որ հայ գրա­կա­նու­թյու­նը պա­հան­ջարկ ու­նե­նա ներ­սի շու­կա­յում, դր­սում էլ ներ­կա­յա­նա­լի լի­նի:
-Խո­սենք ներ­սի գրա­շու­կա­յի մա­սին: Ինչ­պի­սի՞ն է պատ­կերն այս դեպ­քում:
-Շատ տխուր վի­ճակ է: Մեր ըն­թեր­ցո­ղը գնում է այն գիր­քը, ո­րի մա­սին լսել է. կա՛մ խոր­հուրդ են տվել, կա՛մ սոց­ցան­ցում է նկա­տել, կա՛մ հրա­տա­րա­կիչն է լավ գո­վազ­դել: Օ­րի­նակ, վեր­ջերս հրա­տա­րակ­վեց Հա­րու­թյուն Ղու­կա­սյա­նի «Հան­ճար­նե­րի գիր­քը» վե­պը, ո­րը, որ­պես ժան­րա­յին վեպ, մր­ցու­նակ է դր­սի շու­կա­յում: Մեկ ա­միս է վա­ճառ­քում է, սա­կայն ար­դյունք­նե­րը դեռ գո­հաց­նող չեն: ՈՒ ես գի­տեմ՝ ին­չու: Ո­րով­հետև նոր հե­ղի­նակ է, ա­նու­նը ծա­նոթ չէ ըն­թեր­ցո­ղին: «Էջ» հրա­տա­րակ­չու­թյու­նը նույն­պես նոր է , իսկ գր­քի գո­վազ­դը թանկ հա­ճույք է: Ի՞նչ են ա­նում գրա­խա­նութ­նե­րը, որ այս գիր­քը վա­ճա­ռեն: Կամ լրատ­վա­մի­ջոց­նե­րը, ո­րոնց ար­ձա­գան­քը կուղ­ղոր­դի ըն­թեր­ցո­ղին: Չեն լու­սա­բա­նում, թեև Հա­յաս­տա­նում այս ժան­րի վեպ ա­մեն օր լույս չի ըն­ծայ­վում: Մեր ըն­թեր­ցող­ներն էլ, լսե­լով հայ­կա­կան ֆեն­թը­զիի մա­սին, ա­սե­լու են՝ ո՞նց կա­րող է հա­յե­րեն լավ ֆեն­թը­զի լի­նել: Բայց վե­պը ըն­թեր­ցո­ղին ան­պայ­ման գրա­վե­լու է, երբ հայ­տն­վի նրա ձեռ­քում։
-Գրա­կան գոր­ծա­կա­լին հե­տաք­րք­րում են միայն հայտ­նի՞ գրող­նե­րը՝ ի­րենց քիչ թե շատ գո­վազդ­ված գր­քե­րով, թե՞ նաև ան­հայտ հե­ղի­նակ­նե­րը:
-Ի­հար­կե, ինձ հե­տաք­րք­րում են դեռ ան­հայտ հե­ղի­նակ­նե­րը։ Ա­սեմ, որ շատ գրող­ներ են մեզ ու­ղար­կում ի­րենց գոր­ծե­րը՝ և՛ ա­վագ, և՛ ե­րի­տա­սարդ սերն­դի: Պետք է ժա­մա­նակ տրա­մադ­րես, կար­դաս, դի­տար­կում ա­նես՝ որ­պես գրա­կան գոր­ծա­կալ, հե­տո այլ մաս­նա­գե­տի տրա­մադ­րես կար­դա­լու, բայց մենք չու­նենք այդ նե­րու­ժը բո­լո­րի հետ հա­մա­գոր­ծակ­ցե­լու, հրա­տա­րա­կիչ­նե­րի հետ կա­պե­լու: ՈՒս­տի շատ զգու­շա­վոր ընտ­րու­թյուն ենք կա­տա­րում, հաշ­վի առ­նե­լով ստեղ­ծա­գոր­ծու­թյան՝ մի­ջազ­գա­յին շու­կա­յում ներ­կա­յա­նա­լու նե­րու­ժը։
-Ինքս բո­լո­րո­վին վեր­ջերս հան­դի­պել եմ գրո­ղի, ո­րին քիչ ենք ճա­նա­չում: Դրա­կան ար­ձա­գանք կա, բայց նեղ շր­ջա­նա­կում: Խոսքս Ա­րամ Ա­լա­վեր­դյա­նի մա­սին է, ո­րը հե­տաքր­քիր գոր­ծեր է գրում ար­ցա­խյան ա­զա­տա­մար­տի մա­սին՝ ա­կա­նա­տե­սի աչ­քե­րով: Այ­նինչ տևա­կան ժա­մա­նակ խո­սում էինք այն մա­սին, որ չու­նենք պա­տե­րազ­մի մա­սին լավ գրա­կա­նու­թյուն: Գրա­կա­նա­գետ­նե­րը, հրա­տա­րա­կիչ­նե­րը պետք է տան հիմ­նա­վոր գնա­հա­տա­կան, բայց գոր­ծը չի էլ հաս­նում նրանց:
-Ին­չու՞ է այդ­պես, գրող­նե­րի միու­թյու­նը տաս­նյակ ան­դամ­ներ ու­նի, կար­ծում եք՝ այն­տեղ չկա՞ն լավ գրող­ներ: Ի­հար­կե կան, բայց ի­րենց ա­ռաջ­խա­ղաց­մամբ չեն զբաղ­վում, և մենք եր­բեք չենք ի­մա­նա այդ գրող­նե­րի մա­սին: Տա­րի­ներ շա­րու­նակ ի՞նչ է ա­րել պե­տու­թյու­նը՝ ֆի­նան­սա­վո­րել է, ՀԳՄ հրա­տա­րակ­չու­թյու­նը տպագ­րել է գրո­ղին, ու վերջ: Ոչ ոք չի կար­դա­ցել այդ գրո­ղին, որ ա­սեն՝ լավն է, թե վա­տը, գրողն էլ կողմ­նո­րոշ­վի ըստ ըն­թեր­ցող­նե­րի, գրաքն­նա­դատ­նե­րի ար­ձա­գան­քի, շա­րու­նա­կի գրե­լը կամ դա­դա­րի գրե­լուց՝ տես­նե­լով, որ ի­րեն կար­դա­ցող չկա:
Մի օ­րի­նակ բե­րեմ. Սու­սան­նա Հա­րու­թյու­նյա­նի «Ագ­ռավ­նե­րը Նո­յից ա­ռաջ» վե­պը պե­տա­կան ա­ջակ­ցու­թյամբ է հրա­տա­րակ­վել, ու կո­րել է այդ գիր­քը, չի հա­սել ըն­թեր­ցո­ղին: Վեր­ջերս «է­դիթ պրին­տը» վե­րահ­րա­տա­րա­կեց: Հո­յա­կապ վեպ է: Ե­թե մենք Սու­սան­նա­յի ան­վան փո­խա­րեն գրեինք, ա­սենք, Խուան Պաբ­լո, նշեինք, որ թարգ­ման­ված է իս­պա­նե­րե­նից, ո­ճա­կան, բո­վան­դա­կա­յին, կա­ռուց­ված­քա­յին ա­ռու­մով չէին տար­բե­րի լա­տի­նաա­մե­րի­կյան վե­պից: Բայց նրան որ­պես լավ հե­ղի­նա­կի գի­տեն գրա­կան նեղ շր­ջա­նա­կում, լայն ըն­թեր­ցո­ղը, որ սի­րում է կար­դալ, չգի­տի:
-Վեր­ջին հար­ցը. դր­սում ներ­կա­յաց­ված գրո­ղը դրա­մա­կան շա­հույթ ու­նե­նու՞մ է:
-Ի­հար­կե, ես չեմ կա­րող ա­սել, թե դրանք մեծ գու­մար­ներ են, բայց դր­սի հրա­տա­րա­կի­չը գնում է հե­ղի­նա­կա­յին ի­րա­վուն­քը: Ես փոր­ձում եմ բա­նակ­ցել, հնա­րա­վո­րինս բարձր գու­մար պա­հան­ջել, բայց գու­մա­րի չա­փը կախ­ված է տպա­քա­նա­կից, գր­քի ար­ժե­քից, երկ­րից… Մենք դեռ այն­քա՜ն ճա­նա­պարհ պետք է անց­նենք:
Զրու­ցեց
Ար­մի­նե ՍԱՐԳ­ՍՅԱ­ՆԸ

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 2588

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ