«Իրատես» թերթի հետարձակուրդային առաջին համարը լույս կտեսնի սեպտեմբերի 4-ին, իսկ irates.am-ը կթարմացվի սեպտեմբերի 1-ից:               
 
  • Գերմանիան ամենևին շահագրգռված չէ  Ռուսաստանի հետ հարաբերությունների սրմամբ

    Գերմանիան ամենևին շահագրգռված չէ Ռուսաստանի հետ հարաբերությունների սրմամբ

    Եվրոպական քաղաքականության կարևոր հարցերից է Հարավային Կովկասի պետությունների ինտեգրումը ՆԱՏՕ-ին ու Եվրամիությանը։ Եվրամիությունը Հարավային Կովկասի երկրներին առաջարկել է համագործակցության որոշակի «սխեմա», ինչը վերջին ժամանակներս դարձել է այդ երկրների շատ հիասթափությունների պատճառ, քանի որ կառավարող վերնախավերը, ինչպես նաև հասարակությունը, Եվրոպական ընկերակցության պահանջները համարում են չափազանց բարձր և անգամ անհամարժեք, ինչը դրական ազդեցություն չի գործում ո՛չ այդ երկրների ներքին գործընթացների, ո՛չ տարածաշրջանային անվտանգության վրա։
  • ԱՄՆ-ն նոր պատժամիջոցներ է սահմանել Իրանի նկատմամբ

    ԱՄՆ-ն նոր պատժամիջոցներ է սահմանել Իրանի նկատմամբ

    ԱՄՆ վարչակազմը մտցրել է նոր պատժամիջոցներ Իրանի նկատմամբ։ Այդ մասին երեկ հայտարարել է ԱՄՆ ֆինանսների նախարարությունը։ Ձեռնարկված միջոցներն առնչվում են Շվեյցարիայում տեղակայված իրանական Naftiran Intertrade նավթային ընկերությանը, որը գտնվում է Իրանյան ազգային նավթային կազմակերպության ենթակայության տակ։
  • Չիլիում բախվել են ոստիկաններն ու ուսանողները

    Չիլիում բախվել են ոստիկաններն ու ուսանողները

    Չիլիում կրկին փողոց են դուրս եկել ուսանողները, ովքեր պահանջում են անվճար կրթություն։ Երկրի խոշորագույն քաղաքներում անցկացված հանրահավաքներին մասնակցել է ավելի քան 100 հազար մարդ։ Մայրաքաղաք Սանտիագոյում ուսանողների ցույցերն ավարտվել են ոստիկանության հետ բախումներով։ Կան ձերբակալվածներ։
  • Վենեսուելայում ձերբակալվել են զինված կոլումբիացիներ

    Վենեսուելայում ձերբակալվել են զինված կոլումբիացիներ

    Վենեսուելայի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար և նախագահի թեկնածու Նիկոլաս Մադուրոն հայտարարել է կոլումբիական գրոհայինների խմբի ձերբակալության մասին։ Վերջիններիս մոտ հայտնաբերվել է զենք և պայթուցիկ։ Մադուրոն այդ մասին տեղեկացրել է բազմահազարանոց հանրահավաքի ընթացքում։ Նրա խոսքով՝ ձերբակալված կոլումբացիները զինված խմբավորման ներկայացուցիչներ են։
  • ԱՄՆ-ն Չինաստանին կոչ է անում օգնել ԿԺԴՀ-ի հետ բանակցություններում

    ԱՄՆ-ն Չինաստանին կոչ է անում օգնել ԿԺԴՀ-ի հետ բանակցություններում

    Վաշինգտոնը կոչ է արել Պեկինին օգտագործել Չինաստանի բոլոր լծակները՝ Հյուսիսային Կորեայի վրա ճնշում գործադրելու և Փհենյանի միջուկային նկրտումները զսպելու համար։ Ամերիկացի բարձրաստիճան դիվանագետները, որ պետքարտուղար Ջոն Քերիի հետ մեկնում են Սեուլ, հայտնել են, որ Վաշինգտոնը ցանկանում է, որպեսզի Պեկինը Փհենյանի հետ բանակցություններում համոզի ԿԺԴՀ-ին անհապաղ դադարեցնել լարվածությունը։
  • «Եթե մեկը ծարավ է, թող ինձ մոտ գա և խմի…»  (Հովհ. 7:37-38)

    «Եթե մեկը ծարավ է, թող ինձ մոտ գա և խմի…» (Հովհ. 7:37-38)

    Հովհաննու Ավետարանի 7-րդ գլխի 37-րդ համարում կարդում ենք. «Մեծ տոնի օրը Հիսուս կանգնած էր և աղաղակում էր` ասելով. «Եթե մեկը ծարավ է, թող ինձ մոտ գա և խմի: Ով ինձ հավատում է,- ինչպես գիրքն է ասում,- նրա ներսից կենդանի ջրերի գետեր պիտի բխեն»: Նա այս ասում էր Հոգու մասին, որին ընդունելու էին իրեն հավատացողները, քանի որ Հոգին դեռևս չկար, որովհետև Հիսուս դեռ փառավորված չէր» (Հովհ. 7:37-38):
  • Պուտինը կառնի՞ Րաֆֆի Հովհաննիսյանի բարևը

    Պուտինը կառնի՞ Րաֆֆի Հովհաննիսյանի բարևը

    Փաստորեն Րաֆֆի Հովհաննիսյանը խոսքի տերն էր` նա գնաց Մոսկվա, «հաղթանակը բերելու», բայց խնդիրն այն է, որ ցարը տեղում չէ` ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Ուլան Ուդեում է: Եթե այցը մեկօրյա է և մասնավոր, ու՞մ հետ է հանդիպելու Րաֆֆի Հովհաննիսյանը, եթե այցը պաշտոնական հրավերով է, որտե՞ղ և ե՞րբ է հանդիպումը կայանալու:
  • Աֆինան վաճառում է նաև գերեզմաննե՞րը

    Աֆինան վաճառում է նաև գերեզմաննե՞րը

    Արիստոտել Օնասիսի թոռնուհին` Աֆինան վաճառում է այն կղզին, որտեղ հուղարկավորված են պապը և ծնողները: Արիստոտել Օնասիսը Սկորպիոս կղզին գնել էր անցյալ դարի 60-ական թթ., 3 միլիոն դրահմով և այնտեղ կառուցել էր իր դաստակերտները:
  • Այնտեղ ձկնորսել են Անդրեասն ու Պետրոսը

    Այնտեղ ձկնորսել են Անդրեասն ու Պետրոսը

    Իսրայելի տարածքում գտնվող Տիվերիադյան լճի հատակում հայտնաբերվել են չմշակված բազալտե քարաբեկորներ և քարի կտորներ, որոնք ամրացված են միասնական կառույցի մեջ, 60000 տոննա մոտավո քաշով:
  • Իսկ ուրիշ ի՞նչ պիտի ասեր

    Իսկ ուրիշ ի՞նչ պիտի ասեր

    Անդրադառնալով ԱՄՆ-ի Մեն նահանգի խորհրդարանում ԼՂՀ-ի ճանաչման բանաձևի ընդունմանը` Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը ասել է.«Դա միայն կարող է վնաս հասցնել ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին: