«Իրատես» թերթի հետարձակուրդային առաջին համարը լույս կտեսնի սեպտեմբերի 4-ին, իսկ irates.am-ը կթարմացվի սեպտեմբերի 1-ից:               
 
  • Հնարավոր է

    Հնարավոր է

    Մեր տեղեկություններով` իշխանական պլաններում որոշակի «կարիկտիրովկաներ» են տեղի ունեցել: Բանն այն է, որ իշխանական մեր աղբյուրները դեռ երեկ պնդում էին, թե նոր վարչապետի նշանակումը Սերժ Սարգսյանը կձգձգի մինչև վերջին օրը. հիշենք, որ Սահմանադրությունը նախատեսում է տասնօրյա ժամկետ` վարչապետի, քսանօրյա ժամկետ` կառավարության անդամների նշանակման համար:
  • Իրանում 32 մարդ է զոհվել երկրաշարժից

    Իրանում 32 մարդ է զոհվել երկրաշարժից

    Երեկ Իրանում տեղի է ունեցել ուժգին երկրաշարժ։ 4,8-6,1 մագնիտուդ հզորությամբ ստորգետնյա մի քանի ցնցումներ են արձանագրվել Բուշեհր նահանգում։ Ամբողջովին կամ մասամբ ավերվել է մոտ 700 շինություն։ Նախնական տվյալներով տարերային աղետի զոհ է դարձել 32 մարդ, վիրավորվել են 850-ը։
  • Ֆրանսիան օրինականացնում է միասեռ ամուսնությունները

    Ֆրանսիան օրինականացնում է միասեռ ամուսնությունները

    Ֆրանսիայի Սենատը երեկ հաստատել է միասեռ ամուսնություններն օրինականացնող օրինագծի առաջին հոդվածը։ Ավելի քան 10 ժամ տևած քննարկումից հետո օրինագծին կողմ է արտահայտվել 179 սենատոր, դեմ՝ 157-ը։
  • Երդվել է նաև Քենիայի նորընտիր նախագահը

    Երդվել է նաև Քենիայի նորընտիր նախագահը

    Այսօր տեղի է ունեցել Քենիայի նորընտիր նախագահ Ուխուրու Քենիաթայի երդմնակալության արարողությունը։ Նա հաղթել էր մարտին տեղի ունեցած նախագահական ընտրություններում։ Պաշտոնական արարողությանը, որը տեղի է ունեցել մայրաքաղաք Նայրոբիի մարզադաշտում, ներկա էին նորընտիր ղեկավարի տասնյակ հազարավոր կողմնակիցներ։
  • Կորեական թերակղզում իրադարձությունները կարող են անկառավարելի դառնալ

    Կորեական թերակղզում իրադարձությունները կարող են անկառավարելի դառնալ

    ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը նախազգուշացրել է, որ Կորեական թերակղզում տեղի ունեցող իրադարձությունները կարող են անկառավարելի դառնալ։ Նա Հյուսիսային Կորեային կրկին կոչ է արել հրաժարվել «սադրիչ հայտարարություններից»։
  • Տեխասում ուսանողը դանակահարել է 15 մարդու

    Տեխասում ուսանողը դանակահարել է 15 մարդու

    Տեխասում ոստիկանությունը ձերբակալել է 15 մարդու դանակով վիրավորած ուսանողի։ Միջադեպը տեղի է ունեցել Հյուսթոնից ոչ հեռու գտնվող Սայփրես քաղաքի Lone Star կոչվող քոլեջում։
  • Ոստիկանապետն ու Րաֆֆի Հովհաննիսյանը միասին աղոթում են (տեսանյութը՝ «PanoramaamTV»-ի)
  • Պրոբլեմներ մի ստեղծեք այնտեղ, որտեղ դրանք չկան

    Պրոբլեմներ մի ստեղծեք այնտեղ, որտեղ դրանք չկան

    Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի հրավիրած «ԵՄ արտաքին քաղաքականությունը Հարավային Կովկասում» սեմինարի ժամանակ Սլովակիայի փոխվարչապետ և արտաքին գործերի նախարար Միրոսլավ Լայչակը, պատասխանելով մասնակիցներից մեկի հարցին, թե ինչ հետևանք կարող է ունենալ ՄԱԿ-ի կենտրոնակայանը Ստամբուլ տեղափոխելը, ասաց. «Թուրքիան առաջարկում է, որ ՄԱԿ-ի կենտրոնակայանը տեղափոխվի Ստամբուլ: Չեմ կարծում, թե դա լավ գաղափար է»:
  • ԵՄ-ն չունի ռեժիմները փոխելու ամբիցիաներ

    ԵՄ-ն չունի ռեժիմները փոխելու ամբիցիաներ

    «Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնն» այսօր հրավիրել էր սեմինար «ԵՄ արտաքին քաղաքականությունը Հարավային Կովկասում» թեմայով, որի ընթացքում զեկույցով հանդես եկավ Սլովակիայի փոխվարչապետ և արտաքին գործերի նախարար Միրոսլավ Լայչակը: Կենտրոնի ղեկավար Ստեփան Գրիգորյանը բացման խոսքում նշեց, որ Լայչակի կենսագրությունն իրեն ծանոթ է Բուշ-Պուտին հանդիպումից և Բալկանյան հակամարտության հանգուցալուծման մեջ նրա ունեցած դերից:
    Ելույթի սկզբում պարոն Լայչակն ասաց, որ սա իր չորրորդ այցն է Հայաստան, երկու անգամ այցելել է որպես ԱԳ նախարար, երկու անգամ էլ՝ որպես ԵՄ պաշտոնյա:
  • Ավել քան համեստ արդյունք

    Ավել քան համեստ արդյունք

    Ծանրամարտի պատանեկան աշխարհի առաջնությունում ավել քան համեստ է եղել Հայաստանի ընտրանուց 56 կգ քաշային կարգը ներկայացրած Դավիթ Գասպարյանի մրցելույթը: