Կով­կա­ս­յան գնաց­քի վեր­ջին վա­գո­նում

Կով­կա­ս­յան գնաց­քի վեր­ջին վա­գո­նում
07.02.2020 | 02:07
«Իր գոր­ծու­նեու­թյան ըն­թաց­քում` 1916-1921 թթ., Վրա­ցա­կան գե­ղար­վես­տա­կան միու­թյու­նը կազ­մա­կեր­պել է ըն­դա­մե­նը ե­րեք ցու­ցա­հան­դես (1919-1920 թթ.), ո­րոնք, Հայ ար­վես­տա­բան­նե­րի միու­թյան անց­կաց­րած ցու­ցա­հան­դես­նե­րի հա­մե­մատ, ա­վե­լի փոք­րա­թիվ ու սա­կա­վա­մարդ էին, թե, վրա­ցի և ռուս վար­պետ­նե­րի հետ, այս­տեղ ցու­ցադր­վել են նաև Հմա­յակ Հա­կո­բյա­նը, Վահ­րամ Գայ­ֆե­ճյա­նը, Ա­լեք­սանդր Բաժ­բեուկ-Մե­լի­քյա­նը, Եր­վանդ Քո­չա­րը և ու­րիշ­ներ»։
Ա­րա­րատ Ա­ՂԱ­ՍՅԱՆ,
«Հայ կեր­պար­վես­տի զար­գաց­ման
ու­ղի­նե­րը 19-20-րդ դա­րե­րում»
ՀԱՅ ՆԿԱ­ՐԻՉ­ՆԵ­ՐԸ` ԹՈՒՐ­ՔԻԱ­ՅԻ ՊԱՐ­ԾԱՆՔ
Սե­պուհ Մա­նա­սը (1816-1889 թթ.) պոլ­սա­հայ էր, ո­րը մաս­նա­գի­տա­կան բարձ­րա­գույն կր­թու­թյունն ստա­ցել էր Ի­տա­լիա­յում։ Նա Աբ­դուլ Մե­ջիդ և Աբ­դուլ Ա­զիզ սուլ­թան­նե­րի պա­լա­տա­կան նկա­րիչն էր։ Առ­հա­սա­րակ Մա­նաս­նե­րը ծան­րակ­շիռ ներ­կա­յու­թյուն ու­նեին թուր­քա­կան սուլ­թա­նու­թյու­նում։ Պա­լա­տա­կան նկա­րիչ էր նաև Ռու­բեն Մա­նա­սը (1810-1876 թթ.), ո­րը նույն­պես Ի­տա­լիա­յում էր կրթ­վել և գլ­խա­վո­րա­պես զբաղ­վում էր փղոսկ­րի վրա ման­րան­կար­չու­թյամբ։ Ի մաս­նա­վո­րի նա գե­ղա­կեր­տում է Աբ­դուլ Ա­զի­զի տաս­նա­մյա դուստր Ֆաթ­մա­յին, ո­րը ժա­մա­նա­կին հա­մար­վեց թր­քու­հու ա­ռա­ջին ի­րա­պաշ­տա­կան դի­ման­կա­րը, և, բնա­կա­նա­բար, «թուր­քա­կան կեր­պար­վես­տի» գան­ձե­րից է։ Եվս մի Մա­նաս է ստեղ­ծա­գոր­ծել թուր­քա­կան սուլ­թա­նու­թյու­նում` Հով­սե­փը (1835-1916 թթ.), ո­րը ստեղ­ծել է Դե­լի Ֆաուդ փա­շա­յի դի­ման­կա­րը և գեր­մա­նա­կան կայս­րու­հի Ավ­գուս­տա-Վիկ­տո­րյա­յի ման­րա­կերտ պատ­կե­րը (1898 թ.)։ Առ­հա­սա­րակ սա մի փա­ռա­հեղ ստեղ­ծա­գոր­ծա­կան տոհմ էր։ Հիմ­նա­դիրն էր Զե­նոբ Մա­նա­սը, զա­վակ­ներն էին Ռու­բե­նը, Սե­պու­հը, Ա­լե­քոն, Գաս­պա­րը և Մաք­սու­դը։ Նկա­րիչ էր նաև նրանց հո­րեղ­բո­րոր­դի Ժո­զե­ֆը (Հով­սեփ)։
Նույն ժա­մա­նա­կաշր­ջա­նում Կ. Պոլ­սում և Զմյուռ­նիա­յում գոր­ծում էին Աբ­դուլ­լահ (Աբ­դուլ­լա­հյան) լու­սան­կա­րիչ եղ­բայր­նե­րը, ո­րոն­ցից Վեն­սա­նը (1834-1900 թթ.), Գևոր­գը (1839-1918 թթ.) և Հով­սե­փը (՞-1902) նաև ման­րան­կա­րիչ­ներ էին։ Այ­սինքն, հայ տար­րը թուր­քա­կան կայս­րու­թյան կեր­պար­վես­տի հնոցն էր։ Այս­տեղ հի­շենք, որ Կ. Պոլ­սում ծն­ված Հով­հան­նես Պեյ­զա­տը (1809-1874 թթ.) կեր­տում է ա­վե­լի քան եր­կու հա­զար ստեղ­ծա­գոր­ծու­թյուն, ե­կե­ղե­ցա­կան պատ­կեր­ներ և հաս­տո­ցա­յին կտավ­ներ։ Այս վար­պե­տը, ըստ ժա­մա­նա­կի գի­տակ մարդ­կանց վկա­յու­թյան, օժտ­ված էր դե­կո­րա­տիվ սուր զգա­ցո­ղու­թյամբ։ Աբ­դուլ Մե­ջիդ սուլ­թա­նը հենց նրան է վս­տա­հում Չրա­ղա­նի, Դոլ­մա-Բախ­չեի և այլ պա­լատ­նե­րի նկա­րա­զար­դում­նե­րը։ Ի դեպ, 1864-ին Կ. Պո­լիս է ժա­մա­նում Ֆրան­սիա­յի գե­ղար­վես­տա­կան միու­թյան նա­խա­գահ, նշա­նա­վոր նկա­րիչ Պյու­վի դը Շա­վա­նը և այս հայ վար­պե­տի մա­սին ա­սում է. «Բնա­տիպ նկա­րիչ է, ո­րի պատ­կեր­նե­րը շող­շո­ղում են խին­դով ու փայ­լով»։
Անհ­նար է ան­տե­սել Պետ­րոս Սրա­պյա­նին (1833-1898 թթ.)։ Ծն­վել է Կ. Պոլ­սում, սո­վո­րել է Սկյու­տա­րի ճե­մա­րա­նում։ Ճե­մա­րա­նա­կան ըն­կեր­նե­րի հետ հրա­տա­րա­կել է «Ծաղ­կոց» ձե­ռա­գիր կի­սա­մյա հան­դե­սը` նկա­րա­զար­դե­լով հան­դե­սի է­ջե­րը։ Նա ու­սա­նել է Հռո­մի գե­ղար­վես­տի ա­կա­դե­միա­յում, իսկ Կ. Պոլ­սում ար­դյու­նա­վետ հա­մա­գոր­ծակ­ցել է նշա­նա­վոր Պա­լյան ճար­տա­րա­պե­տա­կան ըն­տա­նի­քի հետ` նկա­րա­զար­դե­լով վեր­ջին­նե­րիս կա­ռու­ցած սուլ­թա­նա­կան պա­լատ­նե­րը, հան­րա­յին շեն­քերն ու ա­ռանձ­նատ­ներ։
Այլ վար­պետ­ներ ևս շե­նաց­րել են Հայ­կա­կան լեռ­նաշ­խար­հը բռ­նա­կա­լած, կեն­սա­բա­նո­րեն անմ­շա­կույթ և գե­նե­տի­կո­րեն հա­կա­քա­ղա­քա­կիրթ թուրք էթ­նո­սի ստեղ­ծած կայս­րու­թյու­նը։ Հի­շենք Մել­քոն Տի­րա­ցու­յա­նին (1837-1904 թթ.), ո­րը թուրք մե­ծա­հա­րուստ­նե­րին էր պատ­կե­րում, նաև բնան­կա­րում էր Կ. Պո­լիսն իր գե­ղա­տե­սիլ ար­վար­ձան­նե­րով։
Չմո­ռա­նանք Սո­փոն Պե­զիր­ճյա­նին (1839-1919), ո­րը ինք­նուս նկա­րիչ և քան­դա­կա­գործ էր, սա­կայն սուլ­թա­նա­կան ար­քու­նի­քի զար­դան­կա­րիչն էր։ ԳԱԱ թղ­թա­կից ան­դամ Ա­րա­րատ Ա­ղա­սյա­նը նշում է. «Դե­կո­րա­տիվ ճո­խու­թյամբ ու հն­չեղ գու­նա­գե­ղու­թյամբ նրա հար­դա­րած սուլ­թա­նա­կան պա­լատ­նե­րի պա­տերն ու ձե­ղուն­նե­րը ժա­մա­նա­կին հիաց­րել են Հ. Այ­վա­զովս­կուն»։ Ի դեպ, Սո­փոն Պե­զիր­ճյա­նը ճա­կա­տագ­րի թե­լադ­րան­քով տե­ղա­փոխ­վում է Ե­գիպ­տոս, այ­նու­հետև Լոն­դոն։ Անգ­լիա­յի մայ­րա­քա­ղա­քում ար­ժա­նա­նում է թա­գա­վո­րա­կան ըն­տա­նի­քի բա­րե­հա­ճու­թյա­նը։ Ի դեպ, նրա կտավ­նե­րից մե­կը ձեռք է բե­րում Լոն­դո­նի Հնդ­կա­կան թան­գա­րա­նը։
ՄԻՐ­ԶԱ­ՅԱՆ­ՑԻ ՊԱՏ­ԿԵ­ՐԱՍ­ՐԱ­ՀԸ
Սա­կայն ժա­մա­նակն է, որ լքեմ Կ. Պո­լիսն ու սուլ­թա­նու­թյու­նը, զի կա­րող եմ ուղ­ղա­կի գե­ղա­գի­տո­րեն շն­չա­հեղձ­վել, հի­շե­լով, որ 19-րդ դա­րի վեր­ջե­րում հայ մշա­կույ­թի կենտ­րոն Թիֆ­լի­սում չկա­յին ո՛չ բարձ­րա­գույն, ո՛չ միջ­նա­կարգ, ո՛չ էլ (չզար­մա­նաք) տար­րա­կան գե­ղար­վես­տա­կան հաս­տա­տու­թյուն­ներ։ Սա­կայն կա­յին նկար­չա­կան փոք­րիկ վա­ճա­ռատ­ներ։ Ա­լեք­սանդր Շիր­վան­զա­դեի վկա­յու­թյամբ` Թիֆ­լի­սի ա­ռա­ջին գե­ղար­վես­տա­կան պատ­կե­րաս­րա­հը բաց­վել է 1880-ա­կան­նե­րին, հա­յազ­գի Միր­զա­յան­ցի ջան­քե­րով` (շն­չա­հեղձ­մանս պատ­ճա­ռը հայտ­նի կդառ­նա քիչ անց)։
Ա­րա­րատ Ա­ղա­սյանն իր հիմ­նա­րար աշ­խա­տու­թյու­նում նաև նշում է. «Ա­կա­նա­տես­նե­րից մե­կի վկա­յու­թյամբ` Արևե­լյան Հա­յաս­տա­նի վար­չա­կան կենտ­րոն Երևա­նում 19-րդ դա­րի կե­սե­րին կար ըն­դա­մե­նը եր­կու նկա­րիչ, դրանք էլ ի­րենց հա­մեստ տա­ղան­դի հա­մար մե­կե­նաս­ներ չգտ­նե­լու հետևան­քով թշ­վառ վի­ճա­կի մեջ էին հայ­տն­վել»։ Սա­կայն Թիֆ­լի­սում աղ­քատ ազ­գա­կա­նի դե­րում չէին հայ նկա­րիչ­նե­րը, ի մաս­նա­վո­րի` Հով­նա­թա­նյան փա­ռա­հեղ տոհ­մը, Վա­նո Խո­ջա­բե­կյա­նը և այլք։ Կով­կա­սի փո­խար­քա­յա­նիստ Թիֆ­լիս քա­ղա­քը, որ զար­գա­նում էր ռու­սա­կան և եվ­րո­պա­կան քա­ղաք­նե­րից ներ­թա­փան­ցած մշա­կու­թա­յին մթ­նո­լոր­տում, զար­գա­ցավ նաև հայ նկա­րիչ­նե­րի, նկար­չա­կան տոհ­մե­րի ու ըն­տա­նիք­նե­րի մաս­նակ­ցու­թյամբ։
Ա­ԿԱ­ԴԵ­ՄԻԱ­ԿԱՆ ՈՂ­ԲԵՐ­ԳԱ­ԶԱ­ՎԵՇՏ
Թբի­լի­սիի գե­ղար­վես­տի ա­կա­դե­միան տե­ղա­կայ­ված է վրա­ցա­կան մայ­րա­քա­ղա­քի սր­տում` Ռուս­թա­վե­լի պո­ղո­տա­յում։ Հիմ­նադր­վել է 1922-ի մար­տի 8-ին և կոչ­վել է Վրաս­տա­նի գե­ղար­վես­տի ա­կա­դե­միա։ Ի թիվս վրա­ցի­նե­րի և այլ ազ­գե­րի ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րի շատ հայ վար­պետ­ներ են ա­վար­տել սույն հաս­տա­տու­թյու­նը։ Ի մաս­նա­վո­րի` Վա­հան Տե­րու­նին, Կա­րա­պետ Մե­ծա­տու­րյա­նը, Հրա­չյա Ռուխ­կյա­նը, Ար­փե­նիկ Նալ­բան­դյա­նը, Նի­կո­լայ Մա­նու­կյա­նը (Նի­կօ) և Հրանտ Հա­կո­բյա­նը։ (Մի՞­թե չար­ժե Թբի­լի­սիի գե­ղար­վես­տի ա­կա­դե­միա­յում ու­սա­նած հայ նկա­րիչ­նե­րի պատ­կե­րա­գիր­քը հրա­տա­րա­կել։ Վս­տա­հա­բար ար­ժե, զի նրանք հայ ազ­գա­յին կեր­պար­վես­տի գու­նեղ և ե­րա­զա­յին զար­կե­րակն են)։ Շուրջ մեկ­դա­րյա պատ­մու­թյուն ու­նե­ցող այս պատ­վա­կան հաս­տա­տու­թյան ռեկ­տոր­նե­րի թվում հա­յեր, բնա­կա­նա­բար, չեն ե­ղել։ ՈՒ­սու­ցու­մը կա­տար­վել և կա­տար­վում է վրա­ցե­րե­նով։ Ա­կա­դե­միա­յում այ­սօր գոր­ծում է Մեծ ցու­ցաս­րա­հը, ուր ի մի են բեր­ված 600-ից ա­վե­լի գե­ղան­կար­ներ, կուր­սա­յին և դիպ­լո­մա­յին աշ­խա­տանք­ներ, Գի­գո Գա­բաշ­վի­լու, Լյուդ­վիգ Լուի­ժի Լոն­գո­յի, և այ­լոց գոր­ծե­րը։ Շար­դե­նի փո­ղո­ցում է գտն­վում Ա­կա­դե­միա­յի գո­բե­լե­նի թան­գա­րա­նը։ Մի խոս­քով և ա­ռանց որևէ վե­րա­պա­հու­թյան Թբի­լի­սիի գե­ղար­վես­տի ա­կա­դե­միան մի­ջազ­գա­յին մա­կար­դա­կի ու­սում­նա­կան կենտ­րոն է։
1945-ին բաց­վում է Երևա­նի գե­ղար­վես­տա­կան ինս­տի­տու­տը։ 1953-ից այն գոր­ծել է գե­ղար­վես­տա-թա­տե­րա­կան ինս­տի­տու­տի, 1994-ից` պե­տա­կան գե­ղար­վես­տա­կան ինս­տի­տու­տի կար­գա­վի­ճա­կով։ 2000 թվա­կա­նից մինչև 2017-ը երկ­րի թիվ 1 գե­ղար­վես­տա­կան հաս­տա­տու­թյու­նը ան­վա­նա­կոչ­ված էր Երևա­նի գե­ղար­վես­տի պե­տա­կան ա­կա­դե­միա, 2017-ից` Հա­յաս­տա­նի գե­ղար­վես­տի պե­տա­կան ա­կա­դե­միա։ Սույն տե­ղե­կատ­վա­կան շա­րադ­րան­քը հրամց­նում եմ «Ի­րա­տե­սի» ըն­թեր­ցող­նե­րին` ուղ­ղա­կի ցն­ցող մի գլուխ­կոտ­րու­կի պա­տաս­խան ստա­նա­լու հա­մար, ի­հար­կե ոչ թե մեր ըն­թեր­ցող­նե­րից, այլ ՀՀ գոր­ծող կա­ռա­վա­րու­թյու­նից։
Թբի­լի­սիի գե­ղար­վես­տի ա­կա­դե­միան ամ­բող­ջա­պես գտն­վում է Վրաս­տա­նի Հան­րա­պե­տու­թյան, այն է` պե­տա­կան հո­գա­ծու­թյան ներ­քո։ Սա­կայն նրա ան­վան­ման մեջ բա­ցա­կա­յում է «պե­տա­կան» բա­ռը, թեև ի­րա­վա­կան կար­գա­վի­ճա­կով լիո­վին պե­տա­կան է։ Հա­յաս­տա­նի գե­ղար­վես­տի պե­տա­կան ա­կա­դե­միայն ինք­նա­պահ­պան­ման և բնա­կա­նոն գոր­ծե­լու ծախ­սե­րի շուրջ 80 տո­կո­սը հո­գում է սե­փա­կան մի­ջոց­նե­րով, հիմ­նա­կա­նում` ի հա­շիվ ու­սա­նող­նե­րից գանձ­վող ու­սում­նա­կան վար­ձե­րի։ Պե­տու­թյու­նը ըն­դա­մե­նը մի քա­նի տաս­նյակ անվ­ճար տե­ղեր է հատ­կաց­րել նշյալ հաս­տա­տու­թյա­նը, և լվա­ցել է ձեռ­քե­րը, ինչ-ինչ շր­ջա­բե­րա­կան­նե­րով վե­րահս­կում է նրա գոր­ծու­նեու­թյու­նը պահ­պան­ման հոգ­սը խո­հե­մա­բար բեռ­նե­լով ղե­կա­վա­րու­թյան և դա­սա­խո­սա­կան կազ­մի ու­սե­րին։
Իսկ հոգ­սը ծան­րա­բեռ է ու մշ­տա­կան։ Չէ՞ որ գե­ղար­վես­տա­կան ու­սում­նա­կան կենտ­րոն­նե­րը բա­վա­կա­նին ծախ­սա­տար են, ու­սա­նող­նե­րին անհ­րա­ժեշտ է ա­պա­հո­վել մաս­նա­գի­տա­կան բազ­մաբ­նույթ պի­տույք­նե­րով, նրանց և դա­սա­խո­սա­կան կազ­մի հա­մար պետք է ստեղ­ծել գե­ղար­վես­տա-գործ­նա­կան պատ­շաճ մի­ջա­վայր և այլն։
Թբի­լի­սիի գե­ղար­վես­տի ա­կա­դե­միան հիմ­նա­նո­րոգ­վել է հա­վուր պատ­շա­ճի, ա­պա­հով­ված է ա­մեն բա­նով և ան­վր­դով զբաղ­վում է իր բուն գոր­ծով` նոր սերն­դի գե­ղար­վես­տա­կան կրթ­մամբ։ Հա­յաս­տա­նի գե­ղար­վես­տի պե­տա­կան ա­կա­դե­միան ե­րեկ էլ, այ­սօր էլ հիմ­նա­նո­րոգ­ման խիստ կա­րիք ու­նի։ Շատ կնե­րեք, 3-րդ հան­րա­պե­տու­թյան կա­ռա­վա­րիչ­ներ, բայց սույն խնդ­րում, այն է` գե­ղար­վես­տա­կան հաս­տա­տու­թյան նկատ­մամբ դրսևոր­վող պե­տա­կան մո­տե­ցում­նե­րում, դուք էա­պես զի­ջում եք հարևան հան­րա­պե­տու­թյան կա­ռա­վա­րիչ­նե­րին։ Ինչ­պես որ (թող սա չհա­մար­վի ազ­գա­յին սնա­պար­ծու­թյան դրսևո­րում) Թբի­լի­սիի գե­ղար­վես­տի ա­կա­դե­միան է իր դա­սա­խո­սա­կան կազ­մի և սա­նե­րի ու­նա­կու­թյուն­նե­րով զի­ջում մե­րոնց։ Այս­պի­սով շր­ջա­նը փակ­վում է։
ՎԵՐ­ՋԱ­ԲԱ­ՆԻ ՓՈ­ԽԱ­ՐԵՆ
3-րդ հան­րա­պե­տու­թյան ներ­կա կա­ռա­վա­րու­թյու­նը պետք է կամ «Հա­յաս­տա­նի գե­ղար­վես­տի պե­տա­կան ա­կա­դե­միան» ամ­բող­ջա­պես վերց­նի պե­տա­կան հո­վա­նու ներ­քո, կամ էլ սույն պատ­վա­կան հաս­տա­տու­թյու­նը վե­րան­վա­նի «Հա­յաս­տա­նի գե­ղար­վես­տի ան­կախ ա­կա­դե­միա»։
Վրեժ Ա­ՌԱ­ՔԵ­ԼՅԱՆ
Դիտվել է՝ 2585

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ