«Ի­րա­տե­սի» հա­ջորդ հա­մա­րը լույս կտես­նի հու­նի­սի 2-ին:               
 

Հայ­կա­կան վրձ­նի ֆրան­սիա­կան հե­տա­գի­ծը

Հայ­կա­կան վրձ­նի ֆրան­սիա­կան հե­տա­գի­ծը
21.02.2020 | 01:35
«Ար­վես­տա­բա­նա­կան այս ակ­նարկն ըն­թեր­ցո­ղին կծա­նո­թաց­նի Ֆրան­սիա­յում ապ­րած հայ ար­վես­տա­գետ­նե­րին, գա­ղա­փար կտա նրանց ստեղ­ծա­գոր­ծա­կան դի­ման­կա­րի, ան­ցած ու­ղու և ժա­ռան­գու­թյան գե­ղար­վես­տա­կան ար­ժե­քի մա­սին»։
Շա­հեն ԽԱ­ՉԱՏ­ՐՅԱՆ
«Ֆրան­սա­հայ կեր­պար­վեստ»
ԶԱ­ՔԱՐՆ ՈՒ ԴԵ­ԳԱՆ
1867-ին 18-ա­մյա մի խո­հուն պա­տա­նի իր ծնն­դա­վայր Կ. Պոլ­սից ճա­նա­պարհ ըն­կավ ու­ղիղ դե­պի «աշ­խար­հի մայ­րա­քա­ղաք» Փա­րիզ։ Նպա­տա­կը բժիշկ դառ­նալն էր, ին­չը նաև ծնող­նե­րի ե­րա­զանքն էր։ Նա ու­սա­նում է Սեն-Բարբ բժշ­կա­կան հաս­տա­տու­թյու­նում, որն ա­վար­տեց հանձ­նե­լով քն­նու­թյուն­նե­րը էքս­տեռն ձևով։ Զա­քա­րը Փա­րիզն ըն­կա­լում էր իր հա­մար ա­նըմ­բռ­նե­լի մի մտա­հա­յե­ցո­ղու­թյամբ։ (Նա ե­րա­զում պար­բե­րա­բար տես­նում էր ան­ծա­նոթ մի սե­նյակ, ուր հրա­ցա­նակ­րի ար­տա­քի­նով ան­ծա­նոթ մի ֆրան­սիա­ցի ի­րեն կտավ է նվի­րում և մի քա­նի ըն­կույզ)։ Ա­ռա­վոտ վաղ Զա­քարն ուղևոր­վում էր դե­պի աշ­խա­տա­վայր, Փա­րի­զի այս կամ այն հի­վան­դա­նոց։ Ա­զատ ժա­մե­րին նա զբոս­նում էր քա­ղա­քում, մտ­նում էր սր­ճա­րան­ներ, զար­մա­նա­լիո­րեն խու­սա­փե­լով բժիշկ-գոր­ծըն­կեր­նե­րից։ Կաս­կած չկար, որ բժշ­կու­թյունն իր կյան­քի գոր­ծը չէր, սա­կայն ո՞րն էր իր ճա­նա­պար­հը։
Ե­րի­տա­սարդ Զա­քա­րը հա­ճախ էր այ­ցե­լում ֆրան­սիա­ցի նկա­րիչ­նե­րի ար­վես­տա­նոց­նե­րը։ ՈՒ մի աշ­նա­նա­յին օր ար­վես­տա­նոց­նե­րից մե­կում անս­պա­սե­լի վերց­նում է ներ­կա­թա­թախ մի վր­ձին ու մի սա­փոր նկա­րում։ Նկա­րիչ Լյու­մի­նեն զար­ման­քը չի թաքց­նում և ա­սում է կան­խո­րո­շիչ խոս­քեր. «Ա­յո, եր­բեմն այդ­պես էլ է պա­տա­հում»։ Օ­րեր անց ևս մի գործ է ստեղ­ծում նո­րա­թուխ ար­վես­տա­գե­տը։ Դժ­վա­րա­հաճ Լև Բրոունն այն տես­նե­լով բա­ցա­կան­չում է. «Բայց սա նկա­րիչ է...»։ Բժշ­կու­թյունն ու հի­վան­դա­սե­նյակ­նե­րը ան­դարձ ան­ցյալ էին։ ԶԱ­ՔԱՐ ԶԱ­ՔԱ­ՐՅԱՆՆ ար­դեն գտել էր իր կյան­քի գոր­ծը, կանգ­նել էր գլա­քա­րե­րով և ծա­ռա­շա­րե­րով պատ­ված մայ­րու­ղու սկզ­բում, ո­րի վեր­ջում կեր­պար­վես­տի փա­րոսն էր կա­նա­չա­ցոլք լույս ար­ձա­կում։ Վի­ճա­կը նետ­ված էր, այր­ված էին Հի­պոկ­րա­տի դու­ռը տա­նող բո­լոր կա­մուրջ­նե­րը։ Նա ա­միս­ներ շա­րու­նակ դուրս չէր գա­լիս ար­վես­տա­նոց­նե­րից, ան­թիվ զրույց­նե­րում կռա­հում էր կեր­պար­վես­տի վսեմ խոր­հուր­դը, քայ­լում էր գույ­նի և գծի, հո­րին­ված­քի և կա­ռուց­ման բա­վիղ­նե­րով։
1879 թվա­կան։ «Վոլ­նեյ» ա­կում­բում ցու­ցադր­վում է Զա­քար Զա­քա­րյա­նի նա­տյուր­մորտ­նե­րից մե­կը։ Հայ կեր­պար­վես­տը մուտք է գոր­ծում հա­մաշ­խար­հա­յին կեր­պար­վես­տի հայ­րե­նիք Ֆրան­սիա։ Տա­րի­ներ հե­տո տա­կա­վին ե­րի­տա­սարդ այս նկար­չի գոր­ծե­րից մե­կը, որ ցու­ցադր­ված էր Շանզ-Է­լի­զե սա­լո­նում, գնում է Օռ­լեա­նի թան­գա­րա­նը։ Կարճ ժա­մա­նակ անց ևս 12 ստեղ­ծա­գոր­ծու­թյուն է գն­վում խիստ դժ­վա­րա­հաճ փա­րի­զյան շու­կա­յում։
Զա­քար Զա­քա­րյա­նը նա­տյուր­մոր­տի վար­պետ էր։ Հռ­չա­կա­վոր Էդ­գար Դե­գան գրել է մի ան­գամ. «...ուղևո­րու­թյան ժա­մա­նակ ես հա­ճախ դուրս եմ նա­յում վա­գո­նի պա­տու­հա­նից ու մտա­ծում դուրս չգա­լով տնից` հնա­րա­վոր չէ՞, ար­դյոք, նկա­րել բնու­թյան ու­զածդ պատ­կե­րը։ Ա­հա իմ բա­րե­կամ Զա­քա­րյա­նը։ Նա կա­րող է մի ըն­կույ­զով, մի խա­ղո­ղի հա­տի­կով և մի դա­նա­կով քսան տա­րի աշ­խա­տել, փո­խե­լով միայն նրանց տե­ղե­րը։ Իսկ Ռուա­րը վեր­ջերս մի ջրա­ներկ է ա­րել ան­դուն­դի եզ­րին..., կար­ծես թե նկար­չու­թյու­նը սպորտ է»։
Ֆրան­սիա­կան ար­վես­տի քն­նա­դատ­ներն ա­հա թե ինչ­պես են նրան ո­րա­կել. «Սա­լո­նի նկա­րիչ­նե­րից քա­նի՞­սը կկա­րո­ղա­նան դի­մա­նալ մեր թան­գա­րան­նե­րի վար­պետ­նե­րի հարևա­նու­թյա­նը. Զա­քա­րյա­նի նա­տյուր­մորտ­ներն ա­ռանց տա­տան­վե­լու նրանց կող­քին կդ­նես»։
1889-ին Զա­քար Զա­քա­րյա­նը ստա­նում է Պատ­վո լե­գեո­նի շքան­շան։ Նրա «Ե­րաժշ­տա­կան գոր­ծիք­ներ» կտա­վը, որ 1907-ին ներ­կա­յաց­ված էր ցու­ցադ­րու­թյան, հենց տե­ղում գնում է Փա­րի­զի Լյուք­սեմ­բուր­գյան թան­գա­րա­նը։
Ի դեպ, 1885-ին Էդ­գար Դե­գան կեր­տել է Զա­քար Զա­քա­րյա­նի դի­ման­կա­րը։
Հայ ե­րի­տա­սարդ բժիշ­կը, ա­ռանց մաս­նա­գի­տա­կան կր­թու­թյան և ա­ռանց որևէ ա­ջակ­ցու­թյան մի օր գրա­վեց Փա­րի­զը և դաս­վեց ֆրան­սիա­կան կեր­պար­վես­տի երևե­լի­նե­րի շար­քում։ Մի՞­թե սա կեր­պար­վես­տա­յին ար­տերևույթ չէ, և մի՞­թե այն իր հեր­թին չի հիմ­նա­վո­րում ևս մեկ ան­գամ, որ հայ ազ­գա­յին կեր­պար­վես­տը հա­մաշ­խար­հա­յին երևույթ է։
Մնում է, որ ներ­կա իշ­խա­նա­քա­ղա­քա­կան վեր­նա­խա­վը սույ­նը ա­կան­ջի օղ ա­նի, հետևե­լով մեր հրա­պա­րա­կում­նե­րին։
Օ­ՖՈՐ­ՏԻ ԱՍ­ՊԵ­ՏԸ
ԷԴ­ԳԱՐ ՇԱ­ՀԻ­ՆԸ, ի տար­բե­րու­թյուն Զա­քար Զա­քա­րյա­նի, մաս­նա­գի­տա­կան ո­րո­շա­կի կր­թու­թյուն է ստա­ցել։ Վիեն­նա­յում ծն­ված պա­տա­նին Կ. Պոլ­սում ա­շա­կեր­տել է Մել­քոն Տի­րա­ցու­յա­նին, իսկ Վե­նե­տի­կի Մու­րադ-Ռա­ֆա­յե­լյան վար­ժա­րա­նում ու­սա­նե­լիս մաս­նակ­ցել է Ան­տո­նիո Պաո­լե­տիի գե­ղար­վես­տա­կան դա­սըն­թաց­նե­րին։ 1895-ին 21-ա­մյա Էդ­գար Շա­հի­նյա­նը մեկ­նում է Փա­րիզ և կր­թու­թյու­նը լրաց­նում նշա­նա­վոր Ռ. Ժու­լիա­նի ա­կա­դե­միա­յում։ Նա, ինչ խոսք, պետք է յու­րո­վի նվա­ճեր Փա­րի­զը, ուր հայ­տա­վոր­վել և հա­ջո­ղու­թյան էին հա­սել իր ա­վագ հայ­րե­նա­կից­նե­րը` գնա­հատ­ված ի­րենց ժա­մա­նա­կի նշա­նա­վոր նկա­րիչ­նե­րի և քն­նա­դատ­նե­րի կող­մից։
1898-ին գե­ղան­կա­րիչ Շա­հի­նյա­նը հրա­պուր­վում է տպա­գիր գրա­ֆի­կա­յի բարդ ձևե­րից մե­կով` օ­ֆոր­տով։ Նրա հրա­պու­րան­քը վե­րած­վում է նպա­տա­կի, և կարճ ժա­մա­նակ անց գե­ղան­կա­րիչ Էդ­գար Շա­հի­նյա­նը Եվ­րո­պա­յում հռ­չակ­վում է օ­ֆոր­տի ան­զու­գա­կան վար­պետ Էդ­գար Շա­հին։
Նա նո­րա­րար էր նո­րա­րա­րու­թյան կենտ­րոն Փա­րի­զում։ Մի ա­ռի­թով ի­տա­լա­ցի Վիկ­տո­րիո Պի­կան դրանք բնու­թագ­րեց «կի­նե­մա­տոգ­րա­ֆիկ շար­ժում»։ 1900 թվա­կան։ Փա­րի­զի հա­մաշ­խար­հա­յին ցու­ցա­հան­դե­սում Շա­հինն ար­ժա­նա­նում է ոս­կե մե­դա­լի։ Ե­րեք տա­րի անց երկ­րորդ ոս­կե մե­դալն է նրան շնորհ­վում ար­դեն Վե­նե­տի­կի մի­ջազ­գա­յին գե­ղար­վես­տա­կան ստու­գա­տե­սում։ Ֆրան­սիա­յի հե­ղի­նա­կա­վոր քն­նա­դատ­նե­րը (ի մաս­նա­վո­րի` Ռո­ժե Մարք­սը, Գյուս­տավ Կա­նը և Կա­միլ Մոկ­լե­րը) Շա­հի­նին հա­մե­մա­տել են ժա­մա­նա­կի ճա­նաչ­ված օ­ֆոր­տիստ­նե­րի, ան­գամ աշ­խար­հահռ­չակ Թու­լուզ-Լոտ­րե­կի հետ, նշե­լով, որ հայ վար­պե­տի ստեղ­ծա­գոր­ծու­թյուն­նե­րի հիմ­քում սերն է և կա­րեկ­ցան­քը, ի տար­բե­րու­թյուն Թու­լուզ-Լոտ­րե­կի կծու սար­կազ­մի։
Նա պատ­կե­րում էր Փա­րի­զի շվայտ հա­սա­րա­կու­թյան մերժ­ված­նե­րին։ Զո­րօ­րի­նակ «Կամր­ջի տակ քնած­նե­րը», «Մու­րաց­կա­նը», «Ձոր­ձա­հա­վաք կի­նը», «Մի պնակ ա­պուր ստա­ցող­նե­րը», «Լա­րա­խա­ղաց­նե­րը» և այլն։ Սա­կայն հայ վար­պե­տը չի շր­ջան­ցում Փա­րի­զի բո­հեմ-միջ­նա­բերդ Մոն­մարտ­րը։ Նրա ու­շադ­րու­թյու­նը սևեռ­վում է կուր­տի­զա­նու­հի­նե­րի վրա, ո­րոնց շար­քում և՛ բալ­զա­կյան տա­րի­քին հա­սած կա­նայք են, և՛ նո­րա­թուխ «գի­շե­րա­յին թի­թեռ­նիկ­ներ»։ Մի խոս­քով, Շա­հի­նը գրա­վել էր Փա­րի­զը։
Նրա ո­րո­նող ու գտ­նող էու­թյու­նը կեր­պար­վես­տի նոր բար­ձունք­ներ է նվա­ճում։ Նա դի­ման­կար­նե­րի շարք է ստեղ­ծում` պատ­կե­րում է Ա­նա­տոլ Ֆրան­սին, Օկ­տավ Միր­բո­յին, Պոլ Վեռ­լե­նին և Ռի­խարդ Վագ­նե­րին։ Նաև Փա­րի­զի հին թա­ղա­մա­սերն է բնան­կա­րել, գր­քեր է ձևա­վո­րել (ի մաս­նա­վո­րի` Վեր­գի­լիո­սի «Գեոր­գի­կա» խրա­տա­բա­նա­կան պոե­մը)։ Նրան ճա­նա­չում և գնա­հա­տում էին իր ժա­մա­նա­կի գրա­կան մե­ծե­րը, ի մաս­նա­վո­րի` Ա­նա­տոլ Ֆրան­սը։ Հայ­կա­կան թե­ման, բնա­կա­նա­բար, չի շր­ջանց­վել այս փայ­լուն վար­պե­տի կող­մից։ Նշա­նա­վոր են նրա «Չքա­վոր հա­յը», «Տի­կին Զար­մի­կյա­նը», «Ա­նի։ Հայ որ­բե­րը Հով­վի ե­կե­ղե­ցու մոտ» կտավ­նե­րը։
1936-ին Էդ­գար Շա­հի­նը Հա­յաս­տա­նի պե­տա­կան պատ­կե­րաս­րա­հին նվի­րա­բե­րեց իր օ­ֆորտ­նե­րի ընտ­րա­նին` 125 աշ­խա­տանք։
Նշե­ցի ըն­դա­մե­նը եր­կու վար­պե­տի։ Սա­կայն Ֆրան­սիա­յում գոր­ծել, հա­ջո­ղու­թյան է հա­սել հայ կեր­պար­վես­տա­գետ­նե­րի մի հրա­շա­լի կո­հոր­տա։ Նրանց թվում են նշա­նա­վոր ծո­վան­կա­րիչ Վար­դան Մա­խո­խյա­նը, նա­տյուր­մոր­տի վար­պետ­ներ Հով­սեփ Փուշ­մա­նը, Գառ­զուն և Պետ­րոս Կոն­տու­րա­ջյա­նը, Լևոն Թյու­թյուն­ջյա­նը և Ռա­ֆա­յել Շիշ­մա­նյա­նը...
Նրանք Ֆրան­սիա­յում հայ ազ­գա­յին ինք­նու­թյան գե­ղար­վեստ­կան դրոշն էին պար­զել, ո­րը փող­փո­ղում էր իր ողջ շքե­ղու­թյամբ։ Նրանց թի­կուն­քում պե­տա­կա­նազ­րկ­ված և մաս­նատ­ված հայ­րե­նիքն էր։
Սա­կայն նրանց սր­տում հայ­կա­կան ո­գին էր։
ՎԵՐ­ՋԱ­ԲԱ­ՆԻ ՓՈ­ԽԱ­ՐԵՆ
Մի՞­թե այ­սօր չար­ժե մայ­րա­քա­ղա­քում և երկ­րում որմ­նան­կա­րել Զա­քար Զա­քա­րյա­նի և Էդ­գար Շա­հի­նի մի քա­նի գլուխ­գոր­ծոց­ներ։ Եվ ար­դյոք ժա­մա­նա­կը չէ՞ մի ֆիլ­մա­շար նկա­րա­հա­նե­լու ա­հա այս խո­րագ­րով. «Հայ­կա­կան վրձ­նի ֆրան­սիա­կան հե­տա­գի­ծը»։ Եվ ցու­ցադր­ման ներ­կա­յաց­նել աշ­խար­հահռ­չակ ԽցսՖՑցՐՈ և Mezzo մշա­կու­թա­յին հե­ռուս­տաա­լիք­նե­րով։
Բարձ­րաց­ված ներ­կա և նախ­կին հար­ցե­րի շուրջ հույժ անհ­րա­ժեշտ է լսել մշա­կույ­թի ո­լորտն այ­սօր կար­գա­վո­րող տիար Մխի­թար Հայ­րա­պե­տյա­նի և տի­կին Նա­րի­նե Խա­չա­տու­րյա­նի կար­ծի­քը։ Ա­վե­լի ստույգ, ցան­կա­լի են նրանց քայ­լե­րը` հայ ներ­կա և ա­վան­դա­կան կեր­պար­վես­տի ընտ­րա­նին հա­մաշ­խար­հայ­նաց­նե­լու ուղ­ղու­թյամբ։
Աս­վա­ծը, ան­շուշտ, ե­րա­զան­քի բնա­գա­վա­ռից է։
Վրեժ Ա­ՌԱ­ՔԵ­ԼՅԱՆ
Դիտվել է՝ 2055

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ