Երջա­նիկ հա­մադ­րու­թ­յան մո­հի­կա­նը

Երջա­նիկ հա­մադ­րու­թ­յան մո­հի­կա­նը
28.02.2020 | 10:06
«Սու­րեն Սա­ֆա­րյա­նի ցու­ցա­հան­դե­սում տար­բեր մար­դիկ տար­բեր գոր­ծե­րի կտան նա­խա­պատ­վու­թյու­նը, տար­բեր հետևու­թյուն­նե­րի կհան­գեն։ Բայց վս­տահ եմ, դրա­նով հան­դերձ, միա­հա­մուռ կլի­նի այն հա­մո­զու­մը, որ այս ցու­ցա­հան­դե­սը չէր լի­նի, ե­թե չլի­ներ Սա­ֆա­րյա­նի սր­տա­գին նվիր­վա­ծու­թյու­նը կեր­պար­վես­տին»։
Վա­հան ՀԱ­ՐՈՒ­ԹՅՈՒ­ՆՅԱՆ

ՆԿԱ­ՐԻ­ՉԸ
Նա Եր­կիր Նաի­րին էր նկա­րում։ Եր­կիր, որ 20-րդ դա­րում ա­րյու­նա­քամ­ված և ան­դա­մա­հատ­ված, այ­նուա­մե­նայ­նիվ, հառ­նել էր և կա­յուն պե­տա­կա­նու­թյուն ստեղ­ծել, թե­կուզ և Խոր­հր­դա­յին կայս­րու­թյան կազ­մում։ Նա նկա­րիչ էր Ա­մե­նա­կա­լի օրհ­նու­թյամբ։ Նա գոր­ծիչ էր մտ­քով և սր­տով։
Նախ մեր ար­վես­տա­սեր ըն­թեր­ցող­նե­րին «մո­տի­կից» ծա­նո­թաց­նենք գե­ղան­կա­րիչ ՍՈՒՐԵՆ ՍԱ­ՖԱ­ՐՅԱ­ՆԻՆ։ Եվ ծա­նո­թաց­նենք՝ ա­պա­վի­նե­լով վաս­տա­կա­շատ ար­վես­տա­բան Վա­հան Հա­րու­թյու­նյա­նի բեղմ­նա­վոր գր­չին։
«Զուտ տպա­վոր­վե՞լն է պատ­ճա­ռը, թե՞ բո­լոր բույ­րերն ըմ­բոշխ­նե­լու, ոչ մի հա­ճույ­քից ան­մասն չմ­նա­լու մարդ­կա­յին ա­գա­հու­թյու­նը (գու­ցե թե այս, թե այն, կամ որևէ այլ պատ­ճառ), բայց փաս­տը մնում է փաստ, որ Սա­ֆա­րյանն ար­վես­տում ի­րեն դրսևո­րել է բազ­մա­ժանր։ Նրա հե­տաք­րք­րու­թյուն­նե­րում ու ձեռ­նար­կում­նե­րում տեղ են գտել ինչ­պես երփ­նա­գի­րը, այն­պես էլ գրա­ֆի­կան, երփ­նագ­րում` այդ բնա­գա­վա­ռի գրե­թե բո­լոր ժան­րե­րը, կա­տա­րո­ղա­կան տար­բեր-տար­բեր ե­ղա­նակ­ներ, վրձ­նագ­ծե­րի կող­քին` հյու­թեղ վրձ­նում­ներ, է­տյու­դայ­նու­թյան կող­քին` ա­վարտ­վա­ծու­թյուն, գու­նա­շա­րում` մե­նա­թույ­րին (գրի­զայլ) հարևա­նող զսպ­վա­ծու­թյու­նից ու «մա­րած» տո­նե­րից մինչև հն­չեղ ու գու­նա­ռատ լու­ծում­ներ։
Ա­ռա­վել խուռ­նե­րա­մը նրա ընդ­գր­կումն է թե­մա­տիկ պատ­կեր­նե­րում, ո­րոն­ցում նա մե՛րթ մխրճ­վել է դա­րե­րի խոր­քը և հա­սել մինչև Մաշ­տոց և Ար­գիշ­տի, մե՛րթ պատ­կե­րել մո­տիկ ան­ցյա­լը, մե՛րթ ներ­կան, իսկ եր­բեմն դի­մել է ան­ժա­մա­նակ ռեա­լա­կա­նու­թյուն­նե­րի»։ Հիմ­նա­վո՞ր է վե­րոն­շյալ բնու­թագ­րու­մը, ի­հար­կե։
Սու­րեն Սա­ֆա­րյա­նը (1923-1988) հայ կեր­պար­վես­տի աս­պա­րեզ մտավ և ներգ­րավ­վեց տա­ղան­դա­վոր վար­պետ­ներ Գրի­գոր Խան­ջյա­նի, Սեդ­րակ Ռաշ­մա­ճյա­նի, Եփ­րեմ Սա­վա­յա­նի, Է­դուարդ Ի­սա­բե­կյա­նի, Ար­փե­նիկ Նալ­բան­դյա­նի, Ռու­բեն Շահ­վեր­դյա­նի, Ա­նա­տո­լի Պա­պյա­նի և մյուս­նե­րի հետ, ար­դեն հետ­պա­տե­րազ­մա­կան տա­րի­նե­րին։ Բարդ, բայց բազ­մա­ժանր մի սե­րունդ էր ստեղ­ծա­գոր­ծում, ո­րի թի­կուն­քում հա­մաշ­խար­հա­յին կեր­պար­վես­տի եր­կու հս­կա­ներ էին լեռ­նա­ցած` Սա­րյանն ու Քո­չա­րը, ո­րոնք ոչ թե ստ­վե­րում, այլ լու­սա­վո­րում էին ե­րի­տա­սարդ ստեղ­ծա­գոր­ծող­նե­րի ոչ այն­քան դյու­րին ու­ղին։ Սա­ֆա­րյա­նը հա­մար­ձակ ըն­թա­ցավ այդ ու­ղիով, և նրա ար­վես­տում քնա­րա­կան տրա­մադ­րու­թյուն­նե­րին հա­ջոր­դում են դյու­ցազ­ներ­գու­թյան շն­չով պա­րուր­ված որմ­նա­պատ­կեր­նե­րը։
Ա­հա «Հե­ղա­փո­խու­թյան եր­գի­չը» կտա­վը (1977), որ ձոն է Ե­ղի­շե Չա­րեն­ցին։ Առջևի պլա­նում բա­նաս­տեղծն է, հա­յաց­քում՝ խոր տագ­նապ կա և գա­լիք ար­հա­վիր­քի ա­հա­զանգ։ Նաև` ճա­կա­տագ­րի նա­խան­շած վայ­րի­վե­րում­նե­րին ա­րիա­բար դի­մագ­րա­վե­լու կամք։ Չա­րեն­ցը պատ­րաստ է իր Գող­գո­թա­յին։ Նրա թի­կուն­քում պայ­քա­րի հոր­ձա­նու­տում հայ­տն­ված հայ այ­րերն են, կար­միր դրոշն են ծա­ծա­նում, հրա­ցա­նը պար­պած, սա­կայն նրանք սե­փա­կան պայ­քա­րի ան­սա­սան ճշ­մար­տու­թյան մեջ ան­վա­րան հա­վա­տա­ցյալ են։ Չա­րեն­ցից աջ և ձախ Եր­կիր Նաի­րիի զա­վակ­ներն են, հա­վա­նա­բար մե­կը պոետ, մյու­սը՝ հոգևո­րա­կան, եր­րոր­դը՝ ռանչ­պար, չոր­րոր­դը` հե­ղա­փո­խա­կան գոր­ծիչ։ Բայց բո­լորն էլ՝ Սար­դա­րա­պա­տի հե­րո­սա­մար­տի զին­վոր­ներ։
Նա չէր կա­րող ան­տե­սել պա­տե­րազ­մի թե­ման։ Վկա՝ «Ա­զա­տա­րար­նե­րը» (1960) կտա­վը։ Հայ զին­վո­րը գե­հե­նից դուրս է բե­րում մա­նուկ­նե­րին։ Գույ­նե­րը թանձր են, վրձ­նա­հար­ված­նե­րը՝ հյու­թեղ ու ամ­բող­ջա­կան։ Գու­ցե ա­զա­տա­րար զին­վո­րի կեր­պա­րում հենց ինքն է, Մեծ հայ­րե­նա­կա­նի մաս­նա­կի­ցը, ո­րը 1942-ին, 19 տա­րե­կա­նում մեկ­նեց ռազ­մա­ճա­կատ և զո­րացր­վեց 1946-ին։
Ա­հա «Ցլա­մարտ» կտա­վը (1975)։ Ըստ իս, նա և՛ ցլին, և՛ ցլա­մար­տի­կին հա­մա­հա­վա­սա­րեց­րել է որ­պես ան­հե­թեթ բար­քե­րի զո­հե­րի։
ԳՈՐ­ԾԻ­ՉԸ
Սու­րեն Սա­ֆա­րյա­նը Հա­յաս­տա­նի նկա­րիչ­նե­րի միու­թյան 6-րդ նա­խա­գահն էր։ Ղե­կա­վա­րել է միու­թյու­նը 1969-1982 թվա­կան­նե­րին։ Եվ միակն է, ո­րը ջերմ ու բա­րի ան­թիվ հի­շո­ղու­թյուն­ներ է թո­ղել միու­թյան բո­լոր ան­դամ­նե­րի սր­տում և մտ­քում։ Նրա ղե­կա­վար­ման տա­րի­նե­րին բա­զում նկա­րիչ­ներ ստա­ցան ար­վես­տա­նոց և բնա­կա­րան։ Վար­չա­րա­րու­թյունն ան­տես­ված էր լիո­վին։ Պետք է նշել, որ տիար Սու­րե­նը հիա­նա­լի ժո­ղովր­դա­վար վար­չա­րար էր, ըն­տր­վել է Հայ­կա­կան ՍՍՀ Գե­րա­գույն սո­վե­տի դե­պու­տատ, ՀԿԿ կենտ­կո­մի վերս­տու­գիչ հանձ­նա­ժո­ղո­վի ան­դամ, ՍՍՀՄ նկա­րիչ­նե­րի միու­թյան ան­դամ և քար­տու­ղար։ Ժա­մա­նա­կը ըստ ար­ժան­վույն գնա­հա­տեց նրան. 1972-ին ար­ժա­նա­ցավ Հա­յաս­տա­նի ար­վես­տի վաս­տա­կա­վոր գործ­չի, 1977-ին` Հայ­կա­կան ՍՍՀ ժո­ղովր­դա­կան նկար­չի կոչ­ման։ Սա­կայն գլ­խա­վոր կո­չու­մը հա­մընդ­հա­նուր սերն ու հար­գանքն էր նրա նկատ­մամբ թե Երևա­նի գե­ղար­վես­տա-թա­տե­րա­կան ինս­տի­տու­տում, թե՛ հան­րա­պե­տու­թյան ղե­կա­վար ա­տյան­նե­րում, թե՛ (ա­մե­նա­կարևո­րը) կեր­պար­վես­տա­գետ­նե­րի շր­ջա­նում։
Նրան ա­հա թե ինչ­պես է հի­շում գե­ղան­կա­րիչ Կա­րեն Գաս­պա­րյա­նը. «Սո­վո­րում էի գե­ղար­վես­տա-թա­տե­րա­կան ինս­տի­տու­տում։ Երբ գու­մա­րի կա­րիք կար, դի­մում էինք գրում նկա­րիչ­նե­րի միու­թյան նա­խա­գա­հին և ստա­նում էինք ստեղ­ծա­գոր­ծա­կան օգ­նու­թյուն` 300 ռուբ­լի։ Ես միու­թյան ան­դամ չէի, սա­կայն ՀՆՄ նա­խա­գահ Սու­րեն Սա­ֆա­րյանն ար­տա­կարգ բա­րի և կա­մե­ցող մարդ էր և ա­ռի­թը բաց չէր թող­նում սա­տա­րե­լու նկա­րիչ­նե­րին։ Ռես­տո­րա­նի դահ­լի­ճում էինք, երբ ներս մտավ Սու­րեն Սա­ֆա­րյա­նը։ Հրա­վի­րե­ցինք մեր սե­ղան, նա­յեց և ա­սաց՝ էդ իմ փո­ղով ինձ լա­վու­թյու՞ն եք ա­նում, հի­մա ես ձեզ պա­տիվ կտամ։ Բայց, ի­հար­կե, մո­տե­ցավ և մի բա­ժակ կո­նյակ խմեց մեզ հետ»։
Նա որ­քան որ շնոր­հա­շատ ստեղ­ծա­գոր­ծող էր, որ­քան որ գի­տակ և նվի­րյալ գոր­ծիչ ու ղե­կա­վար էր, նույն­քան էլ ա­ռանձ­նա­հա­տուկ մի ստեղ­ծա­գոր­ծու­թյուն էր։ Ղե­կա­վա­րել նկա­րիչ­նե­րին չա­փա­զանց բարդ, եր­բեմն անշ­նոր­հա­կալ գործ է։ Քա­նի որ յու­րա­քան­չյուր նկա­րիչ ինք­նին մի ա­ռան­ձին աշ­խարհ է, իր ա­լե­կո­ծուն ե­րե­կո­նե­րով և խա­ղա­րար լու­սա­բաց­նե­րով։ Նաև, ի­հար­կե, զար­մա­նա­լի հա­վակ­նու­թյուն­նե­րով։ Սու­րեն Սա­ֆա­րյանն օժտ­ված էր ան­նա­խա­դեպ մի տա­ղան­դով` ստեղ­ծա­գոր­ծա­կան անմ­նա­ցորդ բա­րյա­ցա­կա­մու­թյամբ։ Ի դեպ, նա վեր­ջի­նը միու­թյու­նում դար­ձավ ստեղ­ծա­գոր­ծա­կան ար­վես­տա­նո­ցի տեր. ե­զա­կի ի­րո­ղու­թյուն նկա­րիչ­նե­րի միու­թյան կյան­քում։ Ի տար­բե­րու­թյուն շատ ղե­կա­վար­նե­րի, նրա ա­ռանձ­նա­սե­նյա­կի դու­ռը բաց էր բո­լո­րի ա­ռաջ։ ՈՒ տա­րի­նե­րի հեռ­վից զար­մա­նում և հիա­նում եմ, թե այս պատ­վա­կան այրն ինչ­պես է կա­րո­ղա­ցել ա­մե­նուր մնալ իր ուխ­տի զին­վո­րը, շա­րու­նակ կա­ռու­ցե­լով և նվի­րա­բե­րե­լով։ Դիրք, հե­ղի­նա­կու­թյուն, իշ­խա­նա­կան բա­րե­հա­ճու­թյուն և վար­չա­կան քմա­հա­ճու­թյուն աս­ված բա­նե­րը նրա­նից օ­տար­ված էին։ Նա միա­ժա­մա­նակ նուրբ դի­վա­նա­գետ էր և գտ­նում էր ելքն ան­գամ ա­մե­նախր­թին ի­րա­վի­ճակ­նե­րում։ Գտ­նում էր միակ ել­քը, ո­րը տա­նում էր դե­պի տա­ճար։
ԻՆՔ­ՆԱՆ­ԿԱՐ
1979-ին նա ինք­նան­կար է պատ­կե­րել։ Ինք­նան­կար, ո­րում ար­տա­հայտ­ված է նկար­չի և գործ­չի էու­թյու­նը։ Չնա­յած պետք է խոս­տո­վա­նել, որ ինք­նան­կա­րում նա այն­քան էլ բա­րե­հաճ չէ սե­փա­կան ան­ձի հան­դեպ։ Հա­յաց­քը ինչ-որ չա­փով խս­տա­կյաց է։ Սա­կայն գու­ցե նա ինք­նան­կար­վել է կյան­քի մի բարդ փու­լում։ Մի բան, որ ան­խու­սա­փե­լի է առ­հա­սա­րակ բո­լոր նվի­րյալ գոր­ծիչ­նե­րի հա­մար։
1971-ին վրձ­նում է «Դոն Քի­շոտ» նկա­րը։ Վե­հանձ­նու­թյան և մարդ­կայ­նու­թյան մարմ­նա­ցում աս­պետն ա­մա­յի և քա­րա­ծածկ սա­րա­հարթն է հաղ­թա­հա­րում։ Աջ ձեռ­քը վեր է պար­զած, ձա­խում նի­զակն է, թի­կուն­քում ան­բա­ժան ու­ղե­կից-զին­վո­րը` Սան­չոն։ Վերևում ամ­պա­կույ­տեր են, ներքևում՝ լեռ­նա­զանգ­ված­նե­րը։ Աս­պե­տը «հաղ­թա­նա­կել» է հեր­թա­կան մի ճա­կա­տա­մար­տում և ըն­թա­նում է դե­պի երկ­րորդ ա­զա­տա­րար, թե­կուզ և ա­հեղ դի­մա­կա­յու­թյու­նը։ Նկա­րի­չը հա­վա­տում է Դոն Քի­շո­տի հաղ­թա­նա­կին, զի նա ի վեր­ջո հաղ­թում է բո­լո­րին և ա­մե­նուր, քա­նի որ ար­դա­րու­թյան և վե­հու­թյան աս­պետն է։ Կտա­վում գույ­նե­րը կար­ծես թե պայ­ծառ չեն, բայց կեն­սա­կա­նո­րեն լու­սա­վոր են։ Եր­կին­քը բարձր է, կա­պույտ է և խոր­հր­դան­շում է հա­վա­նա­բար բա­րու մշ­տա­կան պայ­քա­րը և հաղ­թա­նա­կը չա­րի նկատ­մամբ։ Թե­կուզ և կի­սաց­նոր­ված աս­պե­տի կեր­պա­րում։
ՎԵՐ­ՋԱ­ԲԱՆ
Սու­րեն Սա­ֆա­րյա­նը, ան­վե­րա­պա­հո­րեն, «Կեր­պար­վես­տի Ե­րու­սա­ղեմ եր­կիր» Հա­յաս­տա­նի ար­ժա­նա­վոր բնա­կիչն է և այ­գե­պա­նը։ Զի ողջ կյան­քում նա Եր­կիր Նաի­րի է նկա­րել։ Եվ ապ­րել է այդ երկ­րի կյան­քով։
Եվ մի՞­թե ժա­մա­նա­կը չէ մայ­րա­քա­ղա­քում և երկ­րում որմ­նան­կա­րե­լու նրա ստեղ­ծա­գոր­ծու­թյուն­նե­րը։ Ի մաս­նա­վո­րի` «Ինք­նան­կա­րը»։
Ժա­մա­նակն է, կաս­կած չկա։ Կա հա­մո­զում։
Վրեժ Ա­ՌԱ­ՔԵ­ԼՅԱՆ
Դիտվել է՝ 1386

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ