«Ի­րա­տե­սի» հա­ջորդ հա­մա­րը լույս կտես­նի հու­նի­սի 2-ին:               
 

Ձեռք ես տվել` խա­ղա

Ձեռք ես տվել` խա­ղա
24.04.2020 | 00:17
«Ան­տես­ված ո­լորտ­նե­րից մե­կը կեր­պար­վեստն է։ ՈՒ­նե­նա­լով հս­կա­յա­կան ռե­սուրս, ինք­նա­տիպ մտա­ծող նկա­րիչ­ներ, ո­րոնց աշ­խա­տանք­նե­րը հա­զա­րա­վոր եվ­րո­նե­րով վա­ճառ­վում են տար­բեր եր­կր­նե­րում, մեր ազ­գը չի ճա­նա­չում նրանց։
Նա­խա­րա­րու­թյու­նը խո­շոր քա­ղա­քա­կան ու­ղերձ­ներ, գե­րա­կա­յու­թյուն­ներ մշա­կող մար­մին է»։
Ա­րա ԽԶ­ՄԱ­ԼՅԱՆ
ՀՀ ԿԳՄՍ փոխ­նա­խա­րար
ՖՐԱՆ­ՍԻԱ­ՑՈՒ ՀԱ­ՅԱ­ՑՈՒ­ՄԸ
Տիար Խզ­մա­լյան, եկեք ծուռ նս­տենք, շի­տակ մտո­րենք։ Ա­ռի­թը «Հրա­պա­րակ» օ­րա­թեր­թի մշա­կու­թա­յին հա­վել­վա­ծում աչքս շո­յած Ձեր խոս­տո­վա­նու­թյունն էր, ո­րից էլ ծաղ­կա­քա­ղել եմ բնա­բա­նը։
Անց­նենք գոր­ծի։ «Ի­րա­տե­սի» թիվ 25-ում «Կեր­պար­վես­տի կեռ­ման­ներ» խո­րագ­րի «Հա­յաս­տա­նը «Կեր­պար­վես­տի Ե­րու­սա­ղեմ» եր­կիր» նյու­թում (ինչ­պես և նշյալ խո­րագ­րի նա­խորդ հրա­պա­րա­կում­նե­րում, նաև նո­րաս­տեղծ «Կեր­պար­վեստ կենտ­րոն» ամ­սագ­րում) ի լուր հայ ար­վես­տա­սեր հան­րու­թյան և ԿԳՄՍ-ի նշել եմ հայ կեր­պար­վես­տի զար­գաց­ման քա­ղա­քա­կան ու­ղերձ­ներն ու գե­րա­կա­յու­թյուն­նե­րը։
Ծա­նո­թա­ցեք վե­րոն­շյալ ու­ղերձ­նե­րին։ Փոր­ձեք դրանք կեն­սա­գոր­ծել։ Եվ կշա­հեք, չկաս­կա­ծեք։
Ի խո­րոց սր­տի պատ­րաստ եմ ա­ջակ­ցե­լու Ձեր (ի­մա` ՀՀ ԿԳՄՍ-ի) կեր­պար­վես­տա­շահ նա­խա­ձեռ­նու­թյուն­նե­րին։ (Սա պատ­րա՞նք է, կար­ծես թե)։ Կաս­կած չու­նեմ, որ զար­ման­քով եք նշում, թե` «...ու­նե­նա­լով հս­կա­յա­կան ռե­սուրս, ինք­նա­տիպ մտա­ծող նկա­րիչ­ներ, ո­րոնց աշ­խա­տանք­նե­րը հա­զա­րա­վոր եվ­րո­նե­րով վա­ճառ­վում են տար­բեր եր­կր­նե­րում, մեր ազ­գը չի ճա­նա­չում նրանց։ Դարձ­նենք ճա­նա­չե­լի` հայ­կա­կան կեր­պար­վես­տը հռ­չա­կե­լով հա­մաշ­խար­հա­յին կեր­պար­վես­տի արևե­լա-արևմտյան զար­կե­րակ»։
Սա պատ­րա՞նք է, բնա՛վ։ Չէ՞ որ մե­կու­կես դար ա­ռաջ Արևմտյան Հա­յաս­տա­նից ար­տա­գաղ­թած և Փա­րի­զում հաս­տատ­ված հայ նկա­րիչ­նե­րը ան­վա­րան շր­ջում էին հա­մաշ­խար­հա­յին կեր­պար­վես­տի օ­րենս­դիր մայ­րա­քա­ղա­քի մայ­րու­ղի­նե­րում։ «1920-1930-ա­կան­նե­րին ծո­վան­կար­չու­թյու­նը Ֆրան­սիա­յում ա­ռաջ է բե­րում լայն հե­տաք­րք­րու­թյուն և հան­ձինս Մա­խո­խյա­նի, Շա­բա­նյա­նի, Ա­դա­մյա­նի, ինչ­պես նաև հրա­պա­րա­կի վրա գտն­վող Այ­վա­զովս­կու նկար­նե­րի, այդ ժան­րը, ա­սես դառ­նում է հա­յե­րի մե­նաշ­նոր­հը։ ՈՒ­շագ­րավ է, որ Ֆրան­սիա­ցի ծո­վան­կա­րիչ Ժան Լա­ֆո­նը, ճա­նաչ­ման ար­ժա­նա­նա­լու նպա­տա­կով, Շա­բա­նյա­նի բնան­կար­նե­րը հի­շեց­նող իր կտավ­նե­րի տակ ստո­րագ­րում է` Քյո­լե­յան»։
Շա­հեն ԽԱ­ՉԱՏ­ՐՅԱՆ
«Ֆրան­սա­հայ կեր­պար­վեստ»
ՀՅՈՒ­ՍԻ­ՍԱ­ՅԻՆ ԴՐ­ԿԻ­ՑԻ ԴԱ­ՍԸ
Վրաս­տա­նի կա­ռա­վա­րու­թյու­նը 7 մլն եվ­րո գու­մար է հատ­կաց­րել Թբի­լի­սիի գե­ղար­վես­տի ա­կա­դե­միա­յի հիմ­նա­նո­րոգ­ման գոր­ծին։ Նկա­տենք, որ պե­տու­թյան կող­մից խիստ մաս­նա­կիո­րեն սա­տար­վող Հա­յաս­տա­նի (նախ­կի­նում Երևա­նի) գե­ղար­վես­տի պե­տա­կան ա­կա­դե­միա­յի ան­վան մեջ հպարտ ար­ձա­նագր­ված է «պե­տա­կան» բա­ռը։ ՀՀ ԿԳՄՍ-ն ի զո­րու՞ է հա­յոց ա­կա­դե­միան առ­նե­լու պե­տա­կան լիար­ժեք սա­տար­ման մեջ, այ­սինքն հիմ­նա­նո­րոգ­ման հա­մար հատ­կաց­նե­լու, թե­կուզ 5 մլն եվ­րո գու­մար։ Սա դի­տար­կեք Ձեր նշած ԿԳՄՍ-ի «խո­շոր քա­ղա­քա­կան ու­ղերձ­նե­րի» տի­րույ­թում։ Եվ հատ­կաց­րեք նշ­ված գու­մա­րը։
Մի խոս­քով, մեր հյու­սի­սա­յին դր­կիցն ազ­գա­յին կեր­պար­վես­տի ա­վան­դույթ­նե­րի նո­րո­վի պահ­պան­ման (վրա­ցա­կան ա­կա­դե­միա­յում գոր­ծում է Մեծ ցու­ցաս­րահ, ուր ի մի են բեր­ված 600-ից ա­վե­լի գե­ղան­կար­ներ և դիպ­լո­մա­յին աշ­խա­տանք­ներ, Գի­գո Գա­բաշ­վի­լու, Լյուդ­վիգ Լոն­գո­յիի և մյուս­նե­րի գոր­ծե­րը։ Թբի­լի­սիի Շար­դե­նի փո­ղո­ցում է գտն­վում Ա­կա­դե­միա­յի գո­բե­լե­նի թան­գա­րա­նը և այլն), և ժա­մա­նա­կի ո­գուն հա­րիր ապ­րե­լու-ա­րա­րե­լու (ոչ թե գո­յատևե­լու) դաս է տա­լիս կեր­պար­վես­տի նե­րու­ժով, շատ կնե­րեք, բայց ա­վե­լի հա­րուստ հա­րա­վա­յին դր­կից երկ­րին։ Այն է` Հա­յաս­տա­նին։ Ողջ լե­րուք։
«ՆԿԱ­ՐԻՉ­ՆԵ­ՐԻ ԱՐ­ՏԱ­ԳԱՂ­ԹԸ»
Հար­գար­ժան Ա­րա Խզ­մա­լյան, վե­րոն­շյալ վեր­նագ­րով նյու­թը հրա­պա­րակ­վել է «Ի­րա­տե­սի» սույն տար­վա մար­տի 13-ին։ Գրե­թե կաս­կած չու­նեմ, որ այն չի ար­ժա­նա­ցել Ձեր մշա­կու­թա­սեր ու­շադ­րու­թյա­նը։ Ար­ժա­նաց­նում եմ, մի քիչ ան­հա­մես­տա­բար հղում կա­տա­րե­լով սե­փա­կան հրա­պա­րակ­մանս. «Ան­կա­խու­թյան սերն­դի նկա­րիչ­ներն ու քան­դա­կա­գործ­ներն այժմ չու­նեն տա­նիք գլխ­նե­րի վերևում, նրանք զրկ­ված են ստեղ­ծա­գոր­ծա­կան տա­րածք­նե­րից, նրանք կա­մա-ա­կա­մա հույ­սեր են տա­ծում, թե մի հրաշ­քով ար­վես­տա­նոց ձեռք կբե­րեն և լիա­րյուն կն­վիր­վեն ի­րենց գոր­ծին, կապ­րեն և կա­րա­րեն։ Տո­տա­լի­տար հա­մա­կարգն ա­պա­հո­վում էր նկար­չին և քան­դա­կա­գոր­ծին անվ­ճար ստեղ­ծա­գոր­ծա­կան ար­վես­տա­նոց­նե­րով։ Է­լի­տար կա­խյա­լու­թյու­նը 1991-ից ի վեր սկզ­բուն­քո­րեն չե­ղար­կել է խոր­հր­դա­յին հա­կա­մարդ­կա­յին մո­տե­ցու­մը` նվի­րա­բե­րել ստեղ­ծա­գոր­ծո­ղին ար­վես­տա­նոց։ Բայց չէ՞ որ 1991-ից ի վեր երկ­րի ողջ տն­տե­սա­կան հա­մա­կար­գը ջրի գնով վա­ճառ­վեց իշ­խա­նա­կան հրամ­կազ­մին և վեր­ջի­նիս տար­բեր տրա­մա­չա­փի սին­լքոր սպա­սա­վոր­նե­րին»։ Սույն մեջ­բե­րու­մը մի՞­թե չի հաս­տա­տում Ձեր խոս­տո­վա­նան­քը` «Ան­տես­ված ո­լորտ­նե­րից մե­կը կեր­պար­վեստն է...»։
«ՀԱ­ՅԱՍ­ՏԱ­ՆԸ` ԿԵՐ­ՊԱՐ­ՎԵՍ­ՏԻ «ՈՍ­ԿԵ­ԲԵՐ Ե­ՐԱԿ»
Սույն «ինք­նա­հա­վան» վեր­նագ­րով նյու­թը հրա­պա­րակ­վել է 2020-ի փետր­վա­րի 14-ին։ Դր­վա­գեմ այն. «Առ­հա­սա­րակ քա­ղա­քակ­րթ­ման հա­կում ու­նե­ցող և նոր զար­գա­ցող յու­րա­քան­չյուր եր­կիր նախ ա­պա­վի­նում է սե­փա­կան նե­րու­ժին։ Ո­րոշ եր­կր­նե­րում ազ­գա­յին նե­րու­ժը բնաշ­խար­հի բա­րիք­ներն են, օ­րի­նակ նավ­թը, բա­նանն ու կո­կո­սը, ալ­մաս­տի հան­քերն ու հնա­գույն հու­շար­ձան­նե­րը։ Մեր բա­րի­քը մտա­վոր և ա­րար­չա­կան նե­րուժն է և, կար­ծես սույն հան­րա­հայտ սահ­ման­ման հետ որևէ կա­ռա­վա­րու­թյուն և խոր­հր­դա­րան երբևէ չի տա­րա­ձայն­վել։ Սա­կայն թե՛ մտա­վոր (գի­տու­թյուն և մշա­կույթ), թե՛ ա­րար­չա­կան (ար­վեստ, գե­ղար­վեստ, կեր­պար­վեստ) նե­րու­ժը մղ­վել է փա­կու­ղի, տրոհ­վել և ի­մաս­տազ­րկ­վել է տա­րաբ­նույթ հան­դի­սա­խա­ղե­րի հե­ղե­ղատ­նե­րում։
Հա­յաս­տա­նի կեր­պար­վեստն այ­սօր ու­նի հս­կա նե­րուժ, ո­րը վա­րակ­ված չէ վար­կա­յին բա­ցիլ­նե­րով, այ­սինքն ազ­գա­յին և պե­տա­կան երևույթ է, մի ոս­կե­բեր ե­րակ է, ո­րը բազ­մա­պա­տիկ վար­ձա­հա­տույց կլի­նի իր հու­նը մաք­րո­ղին, այն է` ներդ­րում­ներ կա­տա­րո­ղին»։
Են­թա­վեր­նագ­րե­րից մե­կը բա­վա­կա­նին հան­դուգն է։ Ա­հա այն. «Կեր­պար­վես­տի նա­խա­րա­րու­թյու­նը` փր­կօ­ղակ»։ Ա­հա նաև ոչ պա­կաս տպա­վո­րիչ պար­զա­բա­նու­մը. «ՀՀ կա­ռա­վա­րու­թյու­նում ստեղ­ծել ազ­գա­յին կեր­պար­վեսս­տի նա­խա­րա­րու­թյուն, ո­րի ու­ղե­ղա­յին կենտ­րո­նը կեր­պար­վես­տի զար­գաց­ման և մի­ջազ­գայ­նաց­ման վար­չու­թյունն է, օժտ­ված ան­սահ­մա­նա­փակ լիա­զո­րու­թյուն­նե­րով և հա­մալր­ված գի­տակ գոր­ծիչ­նե­րով»։
Ի ԽՈ­ՐՈՑ ՍՐ­ՏԻ
Տիար փոխ­նա­խա­րար, իմ հրա­պա­րա­կագ­րա­կան գոր­ծու­նեու­թյու­նը վեր­ջին տա­սը տա­րի­նե­րին շաղ­կապ­ված էր հան­րա­յին, եր­բեմն էլ քա­ղա­քա­կան հա­կազ­գա­յին և հա­կա­պե­տա­կան խն­դիր­նե­րի բա­ցա­հայտ­մամբ և դրանց հա­կազդ­մամբ։ Նկա­տի ու­նեմ «Ի­րա­տե­սի» ոչ ան­հայտ «Լճից լիճ Հա­յաս­տան» և «ՈՒր­բա­թօ­րյա հող­մա­ղաց» պամֆ­լե­տա­շա­րե­րը։ Բա­ցա­հայ­տե­լով և հա­կազ­դե­լով` պար­բե­րա­բար ել­քեր եմ ա­ռա­ջար­կել և մատ­նան­շել եմ վա­րա­կի աղ­բյու­րը։ Այժմ նույ­նը շա­րու­նա­կում եմ «Կեր­պար­վես­տի կեռ­ման­նե­րում»։
Տիար փոխ­նա­խա­րար, Ձեզ հրա­վի­րում եմ հան­դիպ­ման «Հաղ­թա­նակ» կամր­ջի աջ հատ­վա­ծի ճիշտ կենտ­րո­նում։ Կամր­ջից վար չեմ նետ­վե­լու, վս­տա­հեց­նում եմ։ Ե­կեք նա­յենք ձախ դա­րա­վան­դին։ Բա­զալ­տե պարս­պով շր­ջա­փակ­ված այս գե­ղա­տե­սիլ տա­րած­քում տա­րի­ներ շա­րու­նակ շի­նա­րա­րու­թյուն չի ըն­թա­ցել։ Սե­փա­կա­նա­տե­րը վա­ղուց պարս­պին հայ­տա­րա­րու­թյուն է փակց­րել, ո­րը տե­ղե­կաց­նում է, որ 9 հա­զար քմ մա­կե­րես ու­նե­ցող տա­րած­քը վա­ճառ­վում է։ Եվ ա­ռա­ջարկս։ Պե­տա­կան բյու­ջեում ե­ղած պա­հուս­տա­յին ահ­ռե­լի գու­մար­նե­րից հատ­կա­ցում կա­տա­րել, գնել տա­րած­քը և այն­տեղ կա­ռու­ցել ար­վես­տա­նո­ցա­յին հա­մա­լիր։ Կա­ռու­ցել և հանձ­նել ի տնօ­րի­նում երկ­րի կեր­պար­վես­տա­յին գլ­խա­վոր դարբ­նո­ցին` Հա­յաս­տա­նի գե­ղար­վես­տի պե­տա­կան ա­կա­դե­միա­յին։ Վե­րոն­շյալ հաս­տա­տու­թյունն ար­վես­տա­նոց­ներն անվ­ճար (կամ խոր­հր­դան­շա­կան գու­մա­րով) եր­կա­րա­ժամ­կետ (ա­սենք մի տա­սը տա­րով) կտ­րա­մադ­րի հաս­տա­տու­թյունն ա­վար­տած նկա­րիչ­նե­րին, քան­դա­կա­գործ­նե­րին և ար­վես­տա­բան­նե­րին։ Վեր­ջին­ներս այն­տեղ կա­րա­րեն, գլխ­նե­րի վրա ա­պա­հով տա­նիք կու­նե­նան և ա­նամպ եր­կինք։ Այլ կերպ ա­սած` չեն ան­տես­վի։
ՎԵՐՋ­ՆԱ­ԳԻՐ
Հայ նկա­րիչ­նե­րը (նաև քան­դա­կա­գործ­ներն ու ար­վես­տա­բան­նե­րը), միան­գա­մայն ճիշտ եք` ինք­նա­տիպ են, և նրանց աշ­խա­տանք­նե­րը հա­զա­րա­վոր եվ­րո­նե­րով, ա­յո՛, վա­ճառ­վում են տար­բեր եր­կր­նե­րում։ Բայց մեր ազ­գը, ցա­վոք, նրանց չի ճա­նա­չում։ Կա­ռու­ցենք կեր­պար­վես­տա­յին հա­մա­լի­րը, ո­րի մի պա­տու­հա­նից երևում է Սուրբ Սար­գիս ե­կե­ղե­ցին, մյու­սից էլ` լյառն Ա­րա­րատ։ Իսկ ներքևում հո­սում է Հրազ­դա­նը, շր­ջա­պատ­ված դա­լար բար­դի­նե­րով։
Ա­ռա­ջարկ­ներս մի՞­թե խո­շոր քա­ղա­քա­կան ու­ղերձ և գե­րա­կա­յու­թյուն չեն։
Այս­պի­սով կա՛մ ի­րա­գոր­ծեք վե­րոն­շյա­լը, կա՛մ էլ, շատ կնե­րեք, Ձեր հրա­պա­րա­կած հայ­տա­րա­րու­թյուն­ներն ըն­դա­մե­նը թն­դա­նո­թաձ­գու­թյուն են ճնճ­ղուկ­նե­րի ե­րա­մի վրա։
Վրեժ Ա­ՌԱ­ՔԵ­ԼՅԱՆ
Դիտվել է՝ 710

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ