Երկու պատ­գա­մա­վորներ մեկ­նում են ԱՄՆ՝ մշա­կույթ ու­սում­նա­սի­րե­լու

Երկու պատ­գա­մա­վորներ մեկ­նում են ԱՄՆ՝ մշա­կույթ ու­սում­նա­սի­րե­լու
18.10.2019 | 01:06

Հոկ­տեմ­բե­րի 26-ին «Ար­վես­տի և մշա­կույ­թի կա­ռա­վա­րու­մը ԱՄՆ-ում» ծրագ­րի շր­ջա­նակ­նե­րում ԱԺ եր­կու պատ­գա­մա­վոր՝ «Իմ քայ­լը» խմ­բակ­ցու­թյու­նից Հրա­չյա Հա­կո­բյանն ու «Լու­սա­վոր Հա­յաս­տա­նից» Ան­նա Կոս­տա­նյա­նը կմեկ­նեն Վա­շինգ­տոն:


«Պատ­վի­րա­կու­թյան մեջ են նաև մշա­կույ­թի նախ­կին փոխ­նա­խա­րար Տիգ­րան Գալս­տյանն ու ևս եր­կու հո­գի, ո­րոնց, այս­պես ա­սած, կա­ռա­վա­րու­թյունն է ու­ղար­կում: Ծրագ­րի նպա­տակն է մաս­նա­գետ­նե­րին հնա­րա­վո­րու­թյուն տալ հան­դի­պե­լու ի­րենց գոր­ծըն­կեր­նե­րին ԱՄՆ-ից կամ աշ­խար­հի այլ եր­կր­նե­րից, ծա­նո­թա­նա­լու մաս­նա­գի­տա­կան տե­սան­կյու­նից հե­տաք­րք­րու­թյուն ներ­կա­յաց­նող ո­լոր­տի նո­րա­գույն զար­գա­ցում­նե­րին և նվա­ճում­նե­րին»,- ա­սաց մեր զրու­ցա­կի­ցը, հա­վե­լե­լով, որ բո­լոր ծախ­սե­րը հո­գում է հրա­վի­րող կող­մը՝ ԱՄՆ-ի կա­ռա­վա­րու­թյու­նը:


Ի հա­վե­լումն նշեց նաև, որ պետք է կա­րո­ղա­նալ ա­ռա­վե­լա­գույ­նը քա­ղել ծրագ­րից. «Պարզ է, որ հենց այն­պես՝ որ­պես բա­րի կամ­քի դրսևո­րում չեն մեզ հրա­վի­րում, ու չնա­յած ԱՄՆ-ի նա­խա­գահ Դո­նալդ Թրամ­փի՝ գլո­բա­լա­ցու­մից դե­պի ազ­գայ­նա­կա­նու­թյուն գնա­լու հայ­տա­րա­րու­թյա­նը, պարզ է, որ հենց նմա­նա­տիպ ծրագ­րե­րով փոր­ձում են ո­րո­շա­կի ներ­գոր­ծու­թյուն ու­նե­նալ ա­վե­լի փոքր պե­տու­թյուն­նե­րի մշա­կու­թա­յին կյան­քի վրա»:

Սևակ ՎԱՐ­ԴՈՒ­ՄՅԱՆ

Դիտվել է՝ 1486

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao