Տաշ­տու­նը 160 ծուխ ու­ներ, այ­սօր մնա­ցել է 22-ը՝ 60 բնակ­չով

Տաշ­տու­նը 160 ծուխ ու­ներ, այ­սօր մնա­ցել է 22-ը՝ 60 բնակ­չով
01.11.2019 | 01:06

«ՄԻԱԿ ՇՐ­ՋԱ­ՆԱ­ՎԱՐ­ՏԸ ՈՐ­ԴԻՍ ԷՐ, ՆՐԱ­ՆԻՑ ՀԵ­ՏՈ ԴՊ­ՐՈ­ՑԸ ՓԱԿ­ՎԵՑ»


Հա­յաս­տա­նի սահ­մա­նա­մերձ հա­մայ­նք­նե­րի ցան­կում նե­րառ­ված Սյու­նի­քի մար­զի Մեղ­րի խո­շո­րաց­ված հա­մայն­քի Տաշ­տուն բնա­կա­վայ­րը Ստե­փա­նոս Օր­բե­լյա­նի վկա­յու­թյամբ հի­շա­տակ­վում է դեռևս Տաթևի վան­քին պատ­կա­նող (10-րդ դար) գյու­ղե­րի ցու­ցա­կում։ ՈՒշ միջ­նա­դա­րում Տաշ­տու­նը ե­ղել է գր­չու­թյան կենտ­րոն։ Տաշ­տուն է ան­վան­վել (Դաշ­տոն ձևով) նաև Սյու­նիք նա­հան­գի Արևիք գա­վա­ռի մի մա­սը։ Գյու­ղում պահ­պան­վել է գմ­բե­թա­վոր բա­զի­լիկ Սբ. Ստե­փա­նոս ե­կե­ղե­ցին (17-րդ դար)։ Շր­ջա­կայ­քում կան գյու­ղա­տե­ղի­ներ (Ռո­մե­լանց, Քյիլ­դի­զանց, 14-17 դա­րեր), խաչ­քա­րե­րով գե­րեզ­մա­նոց­ներ։


Այն, ինչ այ­սօր կա­րե­լի է տես­նել Տաշ­տու­նում, կող­պած դռ­ներ են, հին տներ, ան­բա­րե­կարգ, բայց աղ­բարկ­ղե­րով լի փո­ղոց­ներ: Տնա­մեր­ձե­րում աշ­խա­տող հա­տու­կենտ տաշ­տուն­ցի­նե­րը զրու­ցա­սեր են, գոր­ծը կթող­նեն ու սի­րով կպա­տաս­խա­նեն ան­ծա­նո­թի հար­ցին, ու չես էլ նկա­տում, թե սո­վո­րա­կան հար­ցու­պա­տաս­խանն ինչ­պես է ձգ­վում ու ա­վարտ­վում իր հո­ղա­մա­սի բա­րի­քից քեզ բա­ժին հա­նե­լու կա­մե­ցո­ղու­թյամբ:


Կար ժա­մա­նակ, երբ Տաշ­տու­նը 160 ծուխ ու­ներ, այ­սօր թեև հաշ­վառ­ված է 37-ը, բայց ի­րա­կա­նում մնա­ցել է 22-ը՝ 60 բնակ­չով: Տաշ­տու­նի վար­չա­կան ղե­կա­վար ՀԵՆ­ՐԻԿ ԳԱԲ­ՐԻԵ­ԼՅԱ­ՆԸ մտա­հոգ­ված է ե­րի­տա­սարդ­նե­րի ար­տա­գաղ­թով, դպ­րո­ցի բա­ցա­կա­յու­թյամբ: «Գյու­ղի միակ շր­ջա­նա­վար­տը որ­դիս էր, նրա­նից հե­տո դպ­րո­ցը փակ­վեց»,- ա­սում է նա: Հե­տո պատ­մում է, որ նախ­կի­նում գյու­ղում խոս­տաց­ված վե­րամ­շակ­ման գոր­ծա­րանն այդ­պես էլ չբաց­վեց, հարևան Լիճք գյու­ղին կից «ԱՏ-ՄԵ­ՏԱԼՍ» ՍՊԸ-ի կող­մից շա­հա­գործ­վող Զվա­րի հան­քը նույն­պես փակ­վեց: Ի դեպ, շի­նա­րա­րա­կան աշ­խա­տանք­նե­րը, ո­րոնք ի­րա­կա­նաց­վում էին «ԱՏ-ՄԵ­ՏԱԼՍ»-ի կող­մից, ա­պօ­րի­նի էին, ո­րոնց ա­նօ­րի­նա­կա­նու­թյու­նը պե­տա­կան մար­մին­նե­րի կող­մից հաս­տատ­վեց, իսկ շի­նա­րա­րու­թյու­նը կա­սեց­վեց, թեև Տաշ­տուն և Լիճք հա­մայ­նք­նե­րի բնա­կիչ­նե­րի հա­վաստ­մամբ` հան­քա­վայ­րում աշ­խա­տանք­ներն ա­մենևին էլ դա­դա­րեց­ված չեն, ու գյու­ղից մի քա­նի­սը գու­մա­րի դի­մաց պա­հա­կու­թյուն են ա­նում այն­տեղ:


Տաշ­տու­նի վար­չա­կան ղե­կա­վարն ա­մենևին դեմ չէ հան­քի շա­հա­գործ­մա­նը՝ աշ­խա­տա­տեղ էր, ի՞նչ վատ էր, աշ­խա­տա­տեղ կլի­ներ, ե­րի­տա­սարդ­նե­րը կմ­նա­յին գյու­ղում, մա­նա­վանդ որ գյու­ղա­պահ­պա­նու­թյան խն­դիր կա:
-Ձմե­ռը յոթ սա­րի հետևում չի, փայ­տի հարցն էլ դժ­վար է,- ա­սում է Հեն­րիկ Գաբ­րիե­լյա­նը:- Նա­խընտ­րում եմ, որ արևա­յին մարտ­կոց­ներ օգ­տա­գործ­վեն, ա­վե­լի ձեռն­տու է, քան ծառ հա­տե­լը: Հա­վա­տա­ցեք, այ­լընտ­րան­քա­յին մի­ջոց է, ծառ կտ­րելն ու փայ­տը տեղ հասց­նե­լը դժ­վար բան է: Ես ա­ռա­ջար­կել եմ ան­գամ էս փոքր գյու­ղի բնա­կիչ­նե­րի ծախ­սած է­ներ­գիա­յի գու­մա­րը հա­տուց­վի Ա­գա­րա­կի կամ Քա­ջա­րա­նի կոմ­բի­նատ­նե­րի կող­մից, հզոր կոմ­բի­նատ­ներ են, ի՞նչ կա որ, բնա­կիչ­նե­րի ծախ­սած է­լեկտ­րաէ­ներ­գիան կոմ­բի­նատ­նե­րի կես ժամ­վա ծախ­սած հո­սանքն է, թող մի քա­նի ա­միս բնա­կիչ­նե­րին անվ­ճար հո­սանք մա­տա­կա­րար­վի, սահ­մա­նա­մերձ գյուղ է,- ա­սում է վար­չա­կան ղե­կա­վա­րը, ո­րը եր­կու տա­րի ա­ռաջ ստեղ­ծել է 28-հո­գա­նոց «Ա­րո­տօգ­տա­գոր­ծող­նե­րի կոո­պե­րա­տիվ», ձեռք է բե­րել գուղ­տեխ­նի­կա: Սա գյու­ղի միակ աշ­խա­տա­տեղն է:
Վե­րա­դառ­նա­լով ջե­ռուց­ման խնդ­րին` նշեմ, որ նա­խորդ տա­րի հա­մայն­քա­պե­տա­րա­նի կող­մից բնա­կիչ­նե­րին ջե­ռուց­ման հա­մար բա­ժան­ված բրի­կետ­նե­րը ջեր­մու­թյուն չեն ար­ձա­կում, այս տա­րի դրանք էլ չեն բա­ժան­վե­լու: «Չգի­տեմ ի՞նչ ա­ռա­ջար­կեմ, կամ պի­տի գյու­ղո­վի դատ­վեն, քա­նի որ ան­տա­ռից ծա­ռեր են հա­տե­լու, կամ էլ չգի­տեմ ինչ ա­նել: Մնում է ար­տա­գաղ­թեն»,- ա­սում է Հեն­րիկ Գաբ­րիե­լյա­նը:


Հա­մայն­քա­պետն այս ա­մե­նին տե­ղյակ է, սա­կայն դեռ լու­ծում չկա, ան­տառն էլ ար­գել­ված է հա­տել, ան­գամ թա­փուկ­ներ չկան, բայց ե­թե նույ­նիսկ լի­ներ, ճա­նա­պարհ­ներն ան­գամ ձիե­րի ու ջո­րի­նե­րի հա­մար ա­նան­ցա­նե­լի են:
Տաշ­տու­նում բուժ­կետ չկա, գյու­ղի միակ բժիշ­կը ծեր է, ինքն էլ շատ հա­ճախ օգ­նու­թյան կա­րիք ու­նի: Գյու­ղա­մի­ջյան ճա­նա­պարհ­ներն աս­ֆալ­տա­պատ­վել են տա­սը տա­րի ա­ռաջ, միակ դրա­կանն այն է, որ գյուղն ու­նի խմե­լու և ո­ռոգ­ման ջուր:

ՀՈ­ՂԱ­ՄԱՍՆ ԷԼ ԱՇ­ԽԱ­ՏԱ­ՏԵՂ Է


Տաշ­տու­նի բա­կե­րից մե­կում տան­տե­րը մոր­թած ոչ­խա­րի մի­սը պատ­րաստ­վում էր տա­նե­լու Մեղ­րի ու Կա­պան, խա­նութ­նե­րի վա­ճա­ռող­նե­րի հետ նա­խա­պես պայ­մա­նա­վոր­վել էր։ Մինչ նա զբաղ­ված էր, իր գոր­ծով զրու­ցե­ցի նրա դս­տեր՝ ԱՍՏ­ՂԻ­ԿԻ հետ։ Նա ա­նուս­նա­ցել էր Շի­նու­հայր գյու­ղում: Նրա պատ­մե­լով, ե­րի­տա­սարդ­նե­րը չեն ու­զում մնալ գյու­ղում, դպ­րոց ու ման­կա­պար­տեզ չկա, հիմ­նա­կա­նում մար­դիկ ա­նաս­նա­պա­հու­թյամբ են զբաղ­վում, ոչ­խա­րի մի­սը կի­լոգ­րա­մը 3000 դրա­մով հանձ­նում են: «Լավ կլի­նի որ մեր գյու­ղում մի բոյ­նի սար­քեն, հերս էդ­քան չչար­չար­վի, ա­նա­սուն մոր­թե­լը դժ­վար գործ է: Էն սա­րը որ կա, դրա­նից դե­նը ադր­բե­ջան­ցի­ներն են, հերս պատ­մում է, որ էն ժա­մա­նակ­նե­րը դրանք սա­րից իջ­նում գա­լիս էին մեր ոչ­խար­նե­րը գո­ղա­նում, տա­նում էին: Մեր կող­մե­րում 7 ա­միս ձմեռ է, ոչ ոք ա­թար չի վա­ռում, թա­փու­կով յո­լա են գնում, բայց քիչ է, դա ի՞նչ է, որ ջանդ տա­քաց­նի: Մենք մի խն­դիր էլ ու­նենք, ոչ­խար­նե­րը խու­զում ենք, մի տեղ չկա, տա­նենք, որ բո­լո­րը հանձ­նենք, տա­նում թա­փում ենք, բայց, դե, ափ­սոս է, է­լի»,- ցա­վով պատ­մում է Աստ­ղի­կը:


Գյու­ղի բնա­կիչ­նե­րից 44-ա­մյա ՄԱ­ՍԻՍՆ ա­վա­նա­կի հետ վե­րա­դառ­նում էր ան­տա­ռից, հա­մա­ձայ­նեց մի փոքր դա­դար առ­նել ու զրու­ցել: Դեռ չի ա­մուս­նա­ցել, իր ա­սե­լով շատ ան­գամ է սի­րա­հար­վել, սա­կայն չի ա­մուս­նա­ցել, «Դժ­վար է, պտի վս­տահ լի­նես, որ կա­րաս ըն­տա­նիք պա­հել, թե չէ, աղ­ջիկն ե­կավ, կարճ ժա­մա­նակ անց տե­սավ, որ չենք կա­րո­ղա­նում լավ ապ­րել, կթող­նի կգ­նա, բա ա­մոթ չի՞: Իմ հո­ղա­մա­սի հին ծա­ռե­րը կտ­րում բե­րում եմ ձմեռ­վա վա­ռե­լիք ա­նեմ, աշ­խա­տա­տեղ չկա, թեև հողն էլ աշ­խա­տա­տեղ է, ամ­բողջ օ­րը հո­ղա­մա­սում եմ, միտք չու­նեմ գյու­ղից հե­ռա­նա­լու, մորս ու ախ­պորս ու՞մ թող­նեմ: Մեր գյու­ղի լա­վը մեկ բնու­թյան գե­ղեց­կու­թյունն է , մեկ էլ էն, որ աղ­բա­հա­նու­թյու­նը տե­ղը տե­ղին ար­վում է»: Ի­րոք, մի քա­նի փո­ղոց­նե­րում մի­մյան­ցից ոչ հե­ռու շար­ված էին աղ­բա­ման­ներ, ո­րոնց շր­ջա­կայ­քը մա­քուր էր:


Տաշ­տու­նում օ­րեր ա­ռաջ քա­մին լուրջ վնաս էր հասց­րել մր­գա­տու այ­գի­նե­րին: Ամ­բողջ բեր­քը՝ խն­ձո­րը, տան­ձը, սերկևիլն ու ըն­կույ­զը, թա­փել էր ծա­ռե­րի տակ: Տաշ­տու­նի բնա­կիչ ՌՈՒ­ԲԻԿ ՀԱ­ՐՈՒ­ԹՅՈՒ­ՆՅԱ­ՆԸ խն­ձո­րը հա­վա­քել էր արկ­ղե­րի մեջ ու պատ­րաստ­վում էր բա­ժա­նե­լու բա­րե­կամ­նե­րին: «Բա ինչ ա­նեմ, էս­քա­նը չենք կա­րա ու­տել, օ­ղի քա­շե­լու ժա­մա­նակ էլ չու­նեմ, աշ­խա­տում եմ Ա­գա­րա­կի կոմ­բի­նա­տում»,- ա­սում է Ռու­բի­կը:


1997 թվա­կա­նից աշ­խա­տում է Ա­գա­րա­կի պղն­ձա­մո­լիբ­դե­նա­յին կոմ­բի­նա­տում` վա­րորդ է: Ա­գա­րա­կում եր­կար տա­րի­ներ աշ­խա­տե­լուց հե­տո տե­ղա­փոխ­վել է Տաշ­տուն, տուն ու տեղ դրել, ե­րե­խա­ներ մե­ծաց­րել ու աշ­խա­տան­քին զու­գա­հեռ հող ու այ­գի մշա­կել: Նրա խոս­քով նախ­կի­նում կոմ­բի­նա­տի տե­րերն ա­վե­լի ա­ռա­տա­ձեռն էին աշ­խա­տող­նե­րի ա­ռող­ջա­կան խն­դիր­նե­րի ու աշ­խա­տա­վար­ձի վճար­ման հար­ցե­րում: Հի­շում է, որ լե­ղա­պար­կի ու ճող­ված­քի վի­րա­հատ­ման հա­մար կոմ­բի­նատն ա­ջակ­ցել է ֆի­նան­սա­պես, սա­կայն հի­մա այլ է: Աշ­խա­տա­վար­ձի չա­փից չի դժ­գո­հում, աշ­խա­տա­վարձն ու հա­վե­լավ­ճարն ի­րար հետ կազ­մում են 200 հա­զար դրամ, կան վա­րորդ­ներ, ով­քեր կրկ­նա­կի ու ե­ռա­կի ա­վե­լի են ստա­նում՝ կախ­ված աշ­խա­տան­քի ծան­րու­թյու­նից: Վեր­ջերս հան­քում քա­րա­թափ­ման պատ­ճա­ռով բան­վոր­ներն ինք­նա­կամ դա­դա­րեց­րել էին աշ­խա­տան­քը, սա­կայն հե­տո շա­րու­նա­կել էին աշ­խա­տան­քը: Նախ­կի­նում ե­րեք հեր­թա­փո­խով 7-ժա­մյա աշ­խա­տա­ժա­մա­նա­կի գրա­ֆիկն այ­սօր փոխ­վել է, բան­վոր­ներն աշ­խա­տում են 12 ժամ, եր­կու հեր­թա­փո­խով՝ ա­ռա­վո­տյան ժա­մը 7:00-ից մինչև ե­րե­կո­յան 19:00-ն և ե­րե­կո­յան 19:00-ից ա­ռա­վո­տյան 7:00-ն, սա­կայն աշ­խա­տա­վար­ձը չի բարձ­րա­ցել:
-Գյու­ղը դժ­վար է ոտ­քի կանգ­նեց­նել, ջա­հե­լը գնա­ցել է, դպ­րոց չկա, հան­քը ո՞նց փակ­վի, բա մենք ի՞նչ ա­նենք, ախր տես ինչ է ստաց­վում, հան­քը բա­ցում ես, մարդն է վնաս­վում, փա­կում ես, է­լի մարդն է վնաս­վում, ո՞նց ա­նես որ ճիշտ լի­նի,- մտա­խոհ ա­սաց Ռու­բիկն ու շա­րու­նա­կեց խն­ձոր­նե­րը դա­սա­վո­րել արկ­ղե­րում:


Ա­նուշ ՆԵՐ­ՍԻ­ՍՅԱՆ

Դիտվել է՝ 426

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao
-link"> Վաս­տա­կած հան­գիստ