Լի­նել ու ապ­րել` որ­պես երկ­րի աղ և աշ­խար­հի լույս

Լի­նել ու ապ­րել` որ­պես երկ­րի աղ և աշ­խար­հի լույս
08.11.2019 | 01:37

Ցո­րե­նի հա­տիկն ըն­կավ հո­ղի մեջ. վե՞րջ, ո՛չ, վեր­ջա­պես ե­կավ և ի՛ր հեր­թը` ի­մաս­տա­վոր­վեց ի՛ր գո­յու­թյու­նը:
Իր մա­հը ծնունդ տվեց ամ­բողջ մի հաս­կի, ինչ­պես անձ­նա­զոհ մե­կի մա­հը կա­րող է վե­րած­նունդ տալ մի ողջ ազ­գի:
Ցո­րե­նի հա­տի­կը շատ տա­ռա­պեց, և ար­դեն ա­լյուր է ու հաց, բայց նա եր­ջա­նիկ է. վա­յե­լեք և դո՛ւք այդ եր­ջան­կու­թյու­նը և... կշ­տա­ցե՛ք:


Լույ­սը բաց­վեց, ծա­գեց նոր օր­վա, նոր հույ­սե­րի ա­ռա­վո­տը, ցր­վեց խա­վա­րը, ա­մեն բան ակն­հայտ է: Բայց ու՞ր է ին­քը` լույ­սը:
Փա՜ռք քեզ, Աստ­ված, որ կե­րակ­րում և լիաց­նում ես մեզ, շնոր­հա­կա­լու­թյուն ա­ղի հա­մար, որ ին­քը ան­հե­տա­նում ու բա­ցա­հայ­տում է կե­րակ­րի ի­մաս­տը` սե­փա­կան հա­մը, ին­չի շնոր­հիվ հաս­կա­նում ենք, թե ինչ ենք ու­տում, ին­քը լուծ­վում, բայց և լու­ծում է շատ հար­ցեր` իբրև պա­րար­տա­նյութ, մաք­րող ու հա­կա­նե­խիչ մի­ջոց:


Ա­հա այս հայտ­նի ու ան­հայտ հատ­կու­թյուն­նե­րի պատ­ճա­ռով է, որ Հի­սուս Իր հետևորդ­նե­րին հոր­դո­րում է նման­վել ցո­րե­նի հա­տի­կին, լի­նել ու ապ­րել որ­պես երկ­րի աղ և աշ­խար­հի լույս: Մեռ­նել երկ­րի` հո­ղի մեջ. խո­նարհ լի­նել մարդ­կանց մեջ, մե­ռած լի­նել աշ­խար­հի հա­մար, անն­կատ լի­նել լույ­սի պես և լույ­սի պես երևան հա­նել երևույթ­նե­րի էու­թյու­նը, լի­նել լույ­սի նման բա­ղադ­րյալ և պարզ դարձ­նել ի­րա­կա­նու­թյու­նը, ա­ղի նման համ ու հոտ շնոր­հել մարդ­կանց` լի­նե­լով ու մնա­լով անն­կատ, բայց կարևոր, չմո­ռա­նա­լով չա­փի մա­սին:
Ե­թե ցո­րե­նը ցա­նում են, ցա­նում են, որ­պես­զի ստաց­ված բեր­քը ոչ թե կր­կին ամ­բող­ջու­թյամբ հո­ղին հանձ­նեն, այլ ա­ղան, թխեն: Այ­սինքն, ան­ձը զո­հե­լը պետք չէ պար­տա­դիր կեր­պով ֆի­զի­կա­կան մահ հաս­կա­նալ, այլ` նե­ղու­թյուն, զր­կանք, «ա­նանձ­նա­կան» սի­րո ար­տա­հայ­տու­թյուն:
Երբ լույ­սը բաց­վում է, սկս­վում է նոր օր, մենք ստա­նում ենք ա­մեն ինչ նո­րից սկ­սե­լու, ա­վե­լի լա­վը լի­նե­լու ևս մեկ հնա­րա­վո­րու­թյուն:


Այ­սօր շա­տե­րից կա­րող ենք լսել. «Ա­ղը սպի­տակ մահ է», բայց նույ­նիսկ այդ մար­դիկ ա­ղի հան­դեպ ի­րենց վե­րա­բեր­մուն­քը պատ­ճա­ռա­բա­նում են նրա­նով, որ սնն­դի մեջ ար­դեն իսկ անհ­րա­ժեշտ քա­նա­կով աղ կա, այ­սինքն, նրանք չեն մեր­ժում ա­ղը, նրանք ա­ռա­վել զգա­յուն են ա­ղի նկատ­մամբ և ա­ռա­վել լավ են ըն­կա­լում նրա նշա­նա­կու­թյու­նը:
Քրիս­տո­նյա լի­նե­լը պա­տաս­խա­նա­տու է, պար­տա­վո­րեց­նող և պատ­վա­բեր: Լի­նել քրիս­տո­նյա, նշա­նա­կում է լի­նել ա­մե­նաանն­կա­տը, անն­շա­նը, ան­տե­սա­նե­լին, բայց... ա­մե­նա­կարևո­րը:


Լի­լիթ ՀՈՎ­ՀԱՆ­ՆԻ­ՍՅԱՆ
Գո­րիս

Դիտվել է՝ 370

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao