«Ի՜նչ ա­րագ մո­ռա­ցանք, որ մենք եր­կիր ենք ա­զա­տագ­րել»

«Ի՜նչ ա­րագ մո­ռա­ցանք, որ մենք եր­կիր ենք ա­զա­տագ­րել»
08.11.2019 | 01:41

«Ի­րա­տե­սի» հյու­րը դե­րա­սան, բե­մադ­րիչ, ՀՀ վաս­տա­կա­վոր ար­տիստ ԴԱ­ՎԻԹ ՀԱ­ԿՈ­ԲՅԱՆՆ է:

-Պա­րոն Հա­կո­բյան,Դուք և՛ ռե­ժի­սոր եք, և՛ դե­րա­սան, բա՞րդ են Ձեր և ռե­ժի­սոր­նե­րի հա­րա­բե­րու­թյուն­նե­րը: Հարցս մաս­նա­վո­րա­պես առ­նչ­վում է Հա­մազ­գա­յի­նի «Մի­նուս 2» ներ­կա­յաց­մա­նը: Իմ զգա­ցո­ղու­թյամբ՝ Դուք Ձեզ հար­մա­րա­վետ չէիք զգում բե­մում: Կա՞ նման բան:
-Ե՞րբ եք նա­յել ներ­կա­յա­ցու­մը:
-Պրե­միե­րա­յին:
-Շատ ճիշտ դի­տար­կում եք ա­նում: Բռա­վո՛, լավ եք նկա­տել: Ես իմ ու­սա­նող­նե­րին էլ խոս­տո­վա­նել եմ դա, ո­րով­հետև այդ­պի­սի բա­նե­րը նրանց պետք է ան­պայ­ման բա­ցատ­րեմ: Ա­յո՛, ա­ռա­ջին եր­կու-ե­րեք ներ­կա­յա­ցու­մը ես ինքս ինձ հաղ­թա­հա­րե­լով եմ խա­ղա­ցել: Հե­տո հան­կարծ հաս­կա­ցա, որ իս­կա­պես, ի­րա­կա­նում հուզ­վում եմ. հուզ­վում է ոչ թե իմ խա­ղա­ցած կեր­պա­րը, այլ ես ինքս: Իսկ դա վատ է, այդ դեպ­քե­րում ես դառ­նում եմ ան­կա­ռա­վա­րե­լի: ՈՒ ես հաղ­թա­հա­րե­ցի դա, ար­դեն հաղ­թա­հար­ված է այդ խն­դի­րը: Ի­հար­կե, ան­հար­մա­րու­թյան զգա­ցո­ղու­թյու­նը նաև այն պատ­ճա­ռով էր, որ պիե­սը մի քիչ ան­սո­վոր էր, ու­րիշ է­ներ­գե­տի­կա ու­ներ: Շատ հե­տաքր­քիր պիես է: Եր­կու մարդ ո­րո­շում են փախ­չել ի­րա­կա­նու­թյու­նից և ի­րենց վեր­ջին օ­րե­րը ապ­րել: Ապ­րե՛լ: Գե­րա­գույն հա­ճույ­քով եմ խա­ղում այդ ներ­կա­յաց­ման մեջ: Ընդ­հան­րա­պես ա­մեն ինչ եմ հա­ճույ­քով խա­ղում, բայց կան դե­րեր, որ ա­ռանձ­նա­կի հա­ճույ­քով եմ խա­ղում, «Մի­նուս 2»-ի դե­րը այդ­պի­սին է: Այդ­պի­սին է «Կա­րոտ» ներ­կա­յաց­ման մեջ իմ խա­ղա­ցած կեր­պա­րը, և ես օ­րերն եմ հաշ­վում, թե երբ այն կլի­նի Մա­լյան թատ­րո­նի խա­ղա­ցան­կում, որ գնամ խա­ղամ:

-Դուք աշ­խա­տում եք տար­բեր թատ­րոն­նե­րում՝ Հա­մազ­գա­յի­նում, Սուն­դու­կյա­նում, Մա­լյա­նում, Կա­մե­րա­յի­նում էիք: Նկա­րա­հան­վում եք ֆիլ­մե­րում, սե­րիալ­նե­րում, դա­սա­վան­դում եք: Ժա­մա­նա­կի հետ հա՞շտ եք, տե­ղա­վոր­վու՞մ եք ժա­մա­նա­կի մեջ:
-Աշ­խա­տում եմ այդ մա­սին չմ­տա­ծել: Հենց մտա­ծեմ, չեմ հասց­նի գոր­ծերս ա­նել: Հի­մա մեկ այլ զբաղ­վա­ծու­թյուն էլ է ա­վե­լա­ցել Ձեր թվար­կած­նե­րին՝ նկա­րա­հան­վում եմ Մոսկ­վա­յում՝ CTC ա­լի­քում: Հոգ­նե­ցու­ցիչ է, ի­հար­կե, այդ վազ­քը, մա­նա­վանդ այս տա­րի­քում: Բայց ես աշ­խա­տում եմ հա­վա­տա­րիմ մնալ իմ վար­պետ­նե­րից ստա­ցած դաս­տիա­րա­կու­թյա­նը՝ ան­դա­դար մնալ «ֆոր­մա­յի» մեջ: Պի­տի միշտ պա­հանջ­ված լի­նես, հենց զգաս, որ պա­հանջ­ված չես, ու­րեմն վերջդ ե­կել է: Պետք է ձիու վրա մեռ­նել: Ես իմ կյան­քում շատ տե­ղե­րից եմ հե­ռա­ցել, բայց ոչ մե­կի հետ բա­ժա­նու­մը խզու­մով չի ե­ղել: Ներ­կա­յումս չեմ աշ­խա­տում Կա­մե­րա­յին թատ­րո­նի հետ, բայց իմ ներ­կա­յա­ցում­նե­րը գնում են, ինձ հրա­վի­րում են կր­կին հա­մա­գոր­ծակ­ցե­լու: Հա­մազ­գա­յի­նից էլ եմ ինչ-որ ժա­մա­նակ հե­ռա­ցել, Մա­լյան թատ­րո­նից էլ, Բեյ­րու­թում եմ աշ­խա­տել, և հի­մա նո­րից փոր­ձում են ինձ հետ հա­մա­գոր­ծակ­ցել բեյ­րութ­ցի­նե­րը: Ես ոչ մե­կի հետ կապս չեմ խզում, չի կա­րե­լի նման բան ա­նել: Երկ­րագն­դի վրա երևի թե 8 մի­լիարդ մարդ կա, նրան­ցից ոչ մե­կի հետ չի կա­րե­լի վերջ­նա­կա­նո­րեն խզել կա­պը:

-Այ­սօր տես­նում ենք հայ­կա­կան սե­րիալ­նե­րի ո­րա­կա­կան ա­ճի մի­տում: Կա­րո՞ղ ենք ա­սել, որ Ձեզ նման դե­րա­սանն այլևս միայն նյու­թա­կան շա­հի նկա­տա­ռում­նե­րով չի նկա­րա­հան­վում սե­րիալ­նե­րում, որ նաև պրո­ֆե­սիո­նալ կողմն է տրա­մադ­րում հան­դես գա­լու սե­րիա­լի ձևա­չա­փում:
-Ա­յո, թերևս: Տա­րի­ներ ա­ռաջ փոր­ձա­ռու­թյուն ու­նե­ցա «Հայ TV» հե­ռուս­տաա­լի­քում՝ Գա­րիկ Մաշ­կա­րյա­նի սե­րիա­լում: Նա­խա­պես աս­վեց, որ ըն­դա­մե­նը չորս օր­վա նկա­րա­հա­նում պի­տի ու­նե­նամ (քն­նի­չի դեր էի խա­ղում): Չորս օ­րը ձգ­վեց-դար­ձավ ա­միս­ներ: Սե­րիալն այդ­պի­սի բան է. երբ հա­մա­գոր­ծակ­ցու­թյու­նը ստաց­վում է, երբ կեր­պա­րը հա­ջող­վում է, պրո­դյու­սեր­ներն աշ­խա­տում են այդ կեր­պարն ա­ռա­ջին պլան բե­րել: Շատ դեպ­քե­րում նույ­նիսկ ի­մաստն են փո­խում, միայն թե սե­րիա­լը դառ­նա շա­հե­կան: Սե­րիալն ամ­բող­ջա­կան գե­ղար­վես­տա­կան պրո­դուկտ չէ, ինչ­պես ֆիլ­մը, որ սկզ­բից ա­մեն բան ո­րո­շեն, հե­տո նկա­րեն: Այն մեծ մա­սամբ ստեղծ­վում է հենց նկա­րա­հան­ման ըն­թաց­քում: Ե­ղել են նաև այլ ա­ռա­ջարկ­ներ, բայց ես հրա­ժար­վել եմ, ո­րով­հետև չեմ հա­վա­նել նյու­թը: Ի­հար­կե, շատ գայ­թակ­ղիչ է, երբ քեզ ա­ռա­ջարկ­վում է բարձր վար­ձատ­րու­թյուն, բայց, վեր­ջին հաշ­վով, հա­զար դո­լար այս կողմ, հա­զար դո­լար այն կողմ՝ էա­պես բան չի փոխ­վում: Բայց որ­պես դե­րա­սան, որ­պես ար­վես­տա­գետ կա­րող եմ հե­ղի­նա­կու­թյան կո­րուստ ու­նե­նալ, ե­թե հայ­տն­վեմ վատ նա­խագ­ծում: «Շանթ» հե­ռուս­տաըն­կե­րու­թյու­նից ստա­ցա հրա­վեր, որն ինձ հե­տաքր­քիր թվաց՝ թե՛ կեր­պա­րի, թե՛ ար­տա­հայտ­չա­մի­ջոց­նե­րի ի­մաս­տով: Պետք է սայ­լա­կին գամ­ված պա­պիկ խա­ղա­յի, այ­սինքն՝ հնա­րա­վո­րու­թյուն ու­նեի խա­ղա­լու միայն դեմ­քով, լա­վա­գույն դե­պքում՝ նաև ձեռ­քե­րով: Դա ինձ հե­տաք­րք­րեց և մեծ ար­ձա­գանք ու­նե­ցավ: Հե­տո է­լի ե­ղան հե­տաքր­քիր դե­րեր, և ես հա­ճույ­քով դրանք խա­ղա­ցի տար­բեր սե­րիալ­նե­րում: Հե­տո ստա­ցա ա­ռա­ջարկ խա­ղա­լու ար­դեն ոչ թե սե­րիա­լում, այլ «Մեր գյու­ղը» ֆիլ­մա­շա­րում, ո­րը նկար­վեց կոնկ­րետ սցե­նա­րով՝ Հով­հան­նես Ե­րա­նյա­նի հե­ղի­նա­կու­թյամբ: Ռե­ժի­սորն էր Ե­լե­նա Ար­շա­կյա­նը: Ֆիլ­մա­շա­րը Հան­րա­յին հե­ռուս­տաըն­կե­րու­թյան ե­թե­րով էր հե­ռար­ձակ­վում: Պար­բե­րա­բար կրկն­վում է ցու­ցադ­րու­թյու­նը, և աշ­խար­հում որ­տեղ հայ կա, այդ­տե­ղից ես նա­մակ­ներ եմ ստա­նում այդ հե­ռուս­տա­ֆիլ­մի վե­րա­բե­րյալ: Նա­մակ­ներ եմ ստա­նում նաև հաշ­ման­դամ պա­պի­կի դե­րի հետ կապ­ված: Լայն ար­ձա­գան­քի է ար­ժա­նա­ցել «Է­լե­նի օ­րա­գի­րը» սե­րիա­լը, ո­րում կր­կին պա­պի­կի դեր էի խա­ղում:
-Գյում­րու մա­սին պատ­մող մի սե­րիա­լում դա­գա­ղա­գոր­ծի կեր­պար եք մարմ­նա­վո­րել: Ես էլ Ձեր այդ դե­րի մա­սին եմ շատ հիա­ցա­կան կար­ծիք­ներ լսել հե­ռուս­տա­դի­տող­նե­րից:
-Դա ա­ռայժմ վեր­ջին դե­րա­կա­տա­րումս է հե­ռուս­տա­տե­սու­թյու­նում: Նախ՝ ռե­ժի­սորն էր նոր՝ իր մտա­ծե­լա­կեր­պով: Դր­սից՝ Մոսկ­վա­յից ե­կած հայ էր՝ այն­տեղ ար­դեն թրծ­ված մաս­նա­գի­տա­կան դաշ­տում: Կար­ծեմ այն­քան է ոգևոր­վել, որ մտա­ծում է մեկ այլ նա­խա­գիծ էլ ա­նել մեզ մոտ:

-Գյում­րին մեր պատ­կե­րա­ցում­նե­րում ա­ղե­տի գո­տի էր տաս­նա­մյակ­ներ շա­րու­նակ, հա­մար­վում էր սո­ցիա­լա­կան դժ­վար վի­ճա­կի, գոր­ծազր­կու­թյան տա­րածք: Վեր­ջին շր­ջա­նում այս­տեղ մթ­նո­լորտ է փոխ­վել, բազ­մա­մարդ մշա­կու­թա­յին մի­ջո­ցա­ռում­ներ են կազ­մա­կերպ­վում, քա­ղա­քին նվիր­ված ֆիլմ է ստեղծ­վում: Սա նպաս­տու՞մ է, որ փոխ­վի Գյում­րու հան­դեպ ձևա­վոր­ված կարծ­րա­տի­պը դր­սից և գյում­րե­ցու հո­գե­բա­նու­թյունն ու տրա­մադ­րու­թյու­նը՝ ներ­սում:
-Ան­կաս­կած նպաս­տում է: Եվ ե­թե տո­կո­սա­յին հա­րա­բե­րու­թյամբ դի­տար­կենք, գու­ցե Երևա­նում ա­վե­լի շատ են գոր­ծա­զուրկ­ներն ու սո­ցիա­լա­պես ա­նա­պա­հով մար­դիկ, քան Գյում­րիում: Եվ չեմ կար­ծում, որ մեր մյուս մար­զե­րում վի­ճակն ա­վե­լի լավ է: Պար­զա­պես հո­գե­բա­նա­կան խն­դիր կա այս­տեղ: Մարդ­կանց վար­ժեց­րին նվեր­նե­րի, օգ­նու­թյան, իսկ դա վատ բան է: Ի­հար­կե, ա­ռա­ջին պա­հին դրանք կարևոր բա­ներ էին, մարդ­կանց պետք էր փր­կել հու­սա­հա­տու­թյու­նից: Բայց ան­դա­դար վար­ժեց­նել այդ ապ­րե­լա­կեր­պին ան­թույ­լատ­րե­լի է: Հայտ­նի խոսք է՝ ոչ թե մար­դուն ձուկ տուր, այլ սո­վո­րեց­րու ձուկ որ­սալ: Հի­մա, կար­ծում եմ, Գյում­րին շատ ա­վե­լի ա­ռողջ վի­ճա­կի մեջ է: Այն­տեղ մեծ գործ ար­վեց նաև թատ­րո­նում՝ ե­րի­տա­սարդ­նե­րի ու­ժե­րով: Այ­սօր Գյում­րու թատ­րո­նը հան­րա­պե­տու­թյան լա­վա­գույն թատ­րոն­նե­րից մեկն է դար­ձել: Կար­ծում եմ՝ շու­տով շատ ա­վե­լի լավ է լի­նե­լու:

-Դուք մեծ ի­մաս­տո՞վ եք լա­վա­տես, երկ­րի մասշ­տաբ­նե­րո՞վ, թե՞ միայն Գյում­րու:
-Մեծ ի­մաս­տով: Ե­կեք հի­շենք ան­ցյա­լը: Հա­յաս­տա­նը սրա­նից շատ ա­վե­լի ան­հույս վի­ճակ­նե­րի մեջ է ե­ղել իր պատ­մու­թյան ըն­թաց­քում: Շատ ա­վե­լի դա­ժան վի­ճակ­նե­րի մեջ է ե­ղել, քան հի­մա: Ե­թե մենք պատ­մու­թյու­նը ճիշտ գնա­հա­տենք, ե­թե կա­րո­ղա­նանք գնա­հա­տել այն, ինչ ու­նենք այ­սօր և այդ ու­նե­ցա­ծին տեր կանգ­նենք, հրա­շա­լի վի­ճա­կում կհայ­տն­վենք: Ա­մեն մար­դու թվում է, թե ա­մե­նա­վատ ժա­մա­նակն իր ապ­րած ժա­մա­նակն է:
-Սկ­սած Խո­րե­նա­ցու ժա­մա­նակ­նե­րից. վկա­յու­թյու­նը՝ «Ող­բը»:
-Ա­յո՛, թվում է, թե բան չի փոխ­վել: Բայց տե­սեք, Հա­յաս­տանն իր պատ­մու­թյան ըն­թաց­քում շատ մեծ է ե­ղել, կի­սա­մեծ է ե­ղել, փոքր է ե­ղել, եր­բեմն չի էլ ե­ղել՝ որ­պես այդ­պի­սին: 1918 թի­վը հի­շենք. ամ­բող­ջո­վին դա­տարկ եր­կիր, բնա­կեց­ված էին միայն Սյու­նի­քը, Լո­ռին, մա­սամբ՝ Շի­րա­կի հյու­սի­սը: Եվ սկս­վե­ցին կո­տո­րած­նե­րը. գաղ­թա­կան­ներ, սով, հա­մա­ճա­րակ: ՈՒ այդ հու­սա­հա­տու­թյան դռա­նը կանգ­նած ժո­ղո­վուր­դը ի վի­ճա­կի ե­ղավ ոտ­քի կանգ­նե­լու և հաղ­թե­լու թուր­քա­կան բա­նա­կին: Ա­մեն ճգ­նա­ժամ մի նոր թռիչ­քի սկիզբ է:
-Ի՞նչ է, մեր ճա­կա­տա­գի՞րն է, որ պի­տի ան­վերջ ճգ­նա­ժա­մեր ապ­րենք, հե­տո սպա­սենք հեր­թա­կան թռիչ­քին:
-Ո՛չ, ես չեմ ա­սում, թե թռիչ­քի հա­մար ան­պայ­ման պի­տի կո­տոր­վենք, սո­վի ու հի­վան­դու­թյուն­նե­րի մատն­վենք: Բայց մեր պատ­մու­թյու­նից պի­տի դա­սեր քա­ղենք: Ի՜նչ ա­րագ մո­ռա­ցանք, որ մենք եր­կիր ենք ա­զա­տագ­րել: Այդ երկ­րին պետք է տեր կանգ­նել: Այդ երկ­րում պետք է ապ­րել, այդ երկ­րում պետք է ստեղ­ծել, պետք է շի­նել այդ եր­կի­րը, ոչ թե ան­դա­դար հե­ռա­նալ երկ­րից: Այ, երբ մենք կա­րո­ղա­նանք սա հաս­կա­նալ և մեր եր­կի­րը հար­մա­րա­վետ դարձ­նել ապ­րե­լու հա­մար, ա­մե­նա­կարևոր բանն ա­րած կլի­նենք: Այն­պես չէ, որ հայ­րե­նա­սի­րու­թյու­նից դրդ­ված՝ բո­լորս պի­տի հա­մա­կերպ­վենք վատ ապ­րե­լու մտ­քի հետ, ինչ է թե սա մեր եր­կիրն է: Ո՛չ: Պար­զա­պես ով կա­րող է մի բան ա­նել՝ ա­վե­լի հա­րա­մա­րա­վետ դարձ­նե­լու հա­մար կյան­քը մեր երկ­րում, պետք է ա­նի դա ան­պայ­ման: Թող ոչ ոք ձև չըն­դու­նի, թե ին­քը ո­չինչ չի կա­րող ա­նել. ա­մեն մեկս էլ կա­րող է ինչ-որ բան ա­նել:


Զրույ­ցը վա­րեց
Կա­րի­նե ՌԱ­ՖԱ­ՅԵ­ԼՅԱ­ՆԸ

Դիտվել է՝ 1040

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao