Նի­կո­լի տա­րին

Նի­կո­լի տա­րին
24.12.2019 | 00:41
«Ժամն է ար­դեն ի­րիկ­նա­հա­ցի». ամ­փո­փենք տա­րին:
Ամ­բող­ջա­կան հա­մայ­նա­պատ­կե­րի մեջ, կա­րե­լի է ա­սել, ա­ռար­կա­յա­կան մեծ կո­րուստ­ներ, որ­պես այդ­պի­սին, կար­ծես չկան. Ղա­րա­բա­ղը տե­ղում է, տն­տե­սու­թյու­նը հե­ղա­փո­խա­կա­նու­թյուն չի գրան­ցել, չի էլ պայ­թել, արտ­քա­ղա­քա­կան կա­զուս­նե­րը շա­րու­նակ­վում են, բայց դեռ «պատ­ժա­մի­ջոց­ներ» չկան, և այդ­պես շա­րու­նակ:
Մեծ կո­րուստն այլ տեղ է. հա­սա­րա­կու­թյու­նը դեգ­րա­դաց­վել է, տագ­նա­պը` խո­րա­ցել, հո­գի­նե­րի մեջ ա­հա­վոր մեծ ան­ջա­տում է ա­ռա­ջա­ցել, ինչն էլ «ամ­բող­ջա­նա­լու» շատ մեծ նե­րու­ժով է օժտ­ված` ա­մեն րո­պե գոր­ծարկ­ման մեջ դնե­լու հե­ղա­փո­խու­թյան «սակ­րալ» նպա­տակ­նե­րը, ին­չին միտ­ված են իշ­խա­նու­թյան բո­լոր քայ­լե­րը` ստեղ­ծել «նոր»-սին­թե­տիկ մարդ, այն է` աշ­խար­հա­քա­ղա­քա­ցի` աշ­խար­հա­քա­ղա­քա­կան նպա­տակ­ներն սպա­սար­կե­լու հա­մար, ո­րի հա­մար միևնույն է` Ար­ցախն «այս կող­մում է, թե այն»:
Իշ­խա­նու­թյուն­նե­րի և իշ­խո­ղի անց­նող մեկ տար­վա ըն­թաց­քը մեկ եզ­րա­կա­ցու­թյան հան­գեց­րեց. նրան թույ­լատր­ված է լի­նել խեղ­կա­տակ, ստ­րուկ, ա­մեն ինչ` «Հի­սուս», «Հռո­մի պապ». ա­սել է` ա­նել ա­մեն ինչ` հաս­նել ա­ռողջ-բա­նա­կան մտ­քի հնա­րա­վոր ոչն­չաց­ման, ազ­գա­յին-ար­ժե­քա­յին հա­մա­կար­գե­րի խե­ղա­թյուր­ման, ա­տե­լու­թյան խոս­քի, վար­քի ա­մե­նայն տա­րած­ման, օրն ու կյան­քը քրեա­կան քրո­նո­լո­գիա­յի վե­րած­ման, վա­խի մթ­նո­լոր­տի տա­րած­ման, բո­լոր կար­գի կան­գուն ինս­տի­տուտ­նե­րի քայ­քայ­ման` ընդ­հուպ անվ­տան­գա­յին բա­ղադ­րի­չի ոչն­չաց­ման` բա­նա­կի քայ­քայ­ման (բա­նա­կում սնն­դի բա­րե­լավ­ման «ամ­պա­գոռ­գոռ» ծխա­ծած­կույ­թի սքո­ղում­նե­րով), մարդ­կանց նյար­դե­րը սուր­սայր սրի վրա պա­հե­լով, քա­ղա­քա­կան ողջ լանդ­շաֆ­տը բզկ­տե­լով, սե­փա­կան բա­րե­կե­ցու­թյան բո­լոր բա­ղադ­րիչ­նե­րը բյու­ջեի ա­նու­նից կա­տա­րե­լա­գոր­ծե­լով… Չես թվի ամ­բող­ջը:
Իսկ թույ­լատր­ված էր, ո­րով­հետև Ղա­րա­բա­ղյան խնդ­րի լուծ­ման հրա­մա­յա­կանն է դր­ված: Ինչ է կա­տար­վում «Ղա­րա­բա­ղի շուրջ»` ոչ ոք չգի­տի: Հաս­կա­նա­լի է` ըն­թա­նում են բազ­մա­շերտ այս­բեր­գա­յին գոր­ծըն­թաց­ներ: Եվ որ­քան էլ հայ­կա­կան կող­մից պն­դում կա, թե բա­նակ­ցա­յին սե­ղա­նին եր­կու տա­րի է փաս­տա­թուղթ չկա, ոչ ոք չի հա­վա­տում, քան­զի բա­նակ­ցա­յին գոր­ծըն­թացն ա­հա­վոր մեծ ա­րա­գու­թյուն է ձեռք բե­րել, հա­կա­մար­տող կող­մե­րը բա­նակ­ցա­յին սե­ղա­նի ու «չե­ղած» թղ­թի շուրջ նս­տում են 3-4 ժամ և ին­չի՞ շուրջ են այդ­քան ժա­մա­նակ խո­սում։ Աբ­սուրդ է ինք­նին: Այ­նու­հան­դերձ, նաև` հաս­կա­նա­լի:
Սպա­սում են եր­կու կարևոր «մի­ջո­ցա­ռում­նե­րի» ա­վար­տին. ար­ցա­խյան նա­խա­գա­հա­կան և ար­դր­բե­ջա­նա­կան պառ­լա­մեն­տա­կան ընտ­րութ­յուն­նե­րին, ո­րոնց ար­դյուն­քում նոր մար­դիկ կգան իշ­խա­նու­թյան, և բա­նակ­ցու­թյուն­նե­րը «ֆոր­մատ կար­վեն»` գո­նե նոր դեմ­քե­րի մա­կար­դա­կում` պայ­մա­նա­վոր­վա­ծու­թյուն­նե­րը հեշ­տաց­նե­լու հա­մար:
Հաս­կա­նա­լի է` հա­յաս­տա­նյան «թավ­շյա» հե­ղա­փո­խու­թյու­նը թավ­շո­րեն «դուրս մղեց» ղա­րա­բա­ղյան խա­րիզ­մա­տիկ ղե­կա­վար­նե­րին. Ար­ցա­խյան ընտ­րու­թյուն­ներն էլ կբե­րեն նոր դեմ­քի (լի­նի Ա­րա­յիկ Հա­րու­թյու­նյա­նը, թե Մա­սիս Մա­յի­լյա­նը), ո­րոնք, ինչ­պես հայ­տա­րա­րել է Նի­կոլ Փա­շի­նյա­նը, նույ­նա­կան մո­տե­ցում ու­նեն Ար­ցա­խի հար­ցում: Ա­սել է` կա­նեն այն, ինչ Նի­կո­լը կթե­լադ­րի, Իսկ Ադր­բե­ջա­նի կող­մից բա­նակ­ցու­թյուն­նե­րի սե­ղա­նի շուրջ կնս­տի Մեհ­րի­բան Փա­շաևան, ո­րը «նոր պար­տա­վոր­վա­ծու­թյուն­ներ» կու­նե­նա, քան որ էր` Ա­լիևնե­րի կլա­նը (Մեհ­րի­բանն ու Իլ­հա­մը, ըստ հա­վաս­տի աղ­բյուր­նե­րի, վա­ղուց ա­մու­սին­ներ չեն):
Ա­հա և տա­րին ա­վարտ­վում է աշ­խար­հա­քա­ղա­քա­կան-տա­րա­ծաշր­ջա­նա­յին բա­վա­կա­նին հե­տաքր­քիր այլ «դր­վագ­նե­րով». Ռու­սաս­տա­նի նկատ­մամբ բա­վա­կա­նին կոշտ պատ­ժա­մի­ջոց­ներ, նաև ա­մե­րի­կյան լրատ­վա­մի­ջոց­նե­րի կող­մից ար­տա­հոսք` Ադր­բե­ջա­նը հա­մա­ձայ­նել է, որ իր տա­րած­քից Իս­րա­յե­լի «ա­նօ­դա­չու­նե­րը» հար­ձա­կում գոր­ծեն Ի­րա­նի վրա:
Ա­վե­լին` վեր­ջին շր­ջա­նում փոր­ձա­գետ­նե­րը (ոչ միայն հա­յաս­տա­նյան, այլև մի­ջազ­գա­յին, այդ թվում`ռու­սա­կան) շատ են խո­սում Ղա­րա­բա­ղի շուրջ նոր էս­կա­լա­ցիա­յի, նոր պա­տե­րազ­մի մա­սին` ապ­րիլ-մա­յիս ա­միս­նե­րին: Պատ­ճա­ռա­բա­նու­թյունն էլ մեկն է. ութ հո­գով քայ­լած-հե­ղա­փո­խու­թյուն ա­րած, իշ­խա­նու­թյան հա­սած Փա­շի­նյա­նի ռեյ­տինգն ընկ­նում, է. հե­ղա­փո­խու­թյու­նը հենց այն­պես չէր ար­ված, այն գին ու­ներ, և «հե­ղա­փո­խու­թյան հայ­րե­րը» նրան կամ պետք է հի­շեց­նեն, թե ին­չու ին­քը բեր­վեց իշ­խա­նու­թյան, կամ, հենց իր գե­րա­գույն գլ­խա­վոր հրա­մա­նա­տա­րու­թյան կար­գա­վի­ճա­կով և «ա­ռաջ­նոր­դու­թյամբ, տա­նեն «Դեյ­թոն»` կն­քե­լու (սրան ար­դեն անդ­րա­դար­ձել ենք):
Հաս­կա­նա­լի է` մտա­ծում են մար­դիկ, աշ­խար­հի մե­ծե­րը, տնօ­րի­նում է Աստ­ված: Բո­լոր դեպ­քե­րում, տա­րին ա­վարտ­վում է մտա­հո­գու­թյուն­նե­րի, «սպա­սում­նե­րի» շատ մեծ գե­նե­րա­ցիա­յով:
Աստ­ված պա­հի Հա­յաս­տանն ու Ար­ցա­խը:
Կար­մեն ԴԱՎ­ԹՅԱՆ
Դիտվել է՝ 2622

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ