Պայթ­յուն­ներ` նոր տար­վա շե­մին

Պայթ­յուն­ներ` նոր տար­վա շե­մին
10.01.2020 | 00:06
Եր­կու քսա­նի տա­րին մեկ­նար­կեց խիստ նշա­նա­յին. չնա­յած հան­գա­ման­քին, որ Թրամ­փի ու­ղեր­ձը խիստ «խա­ղա­ղա­սի­րա­կան» ստաց­վեց, նա պա­տե­րազմ «չհայ­տա­րա­րեց» Ի­րա­քում իր ռազ­մա­կա­յանն­նե­րին հար­վա­ծած Ի­րա­նին` Սո­լեյ­մա­նիի սպա­նու­թյան դի­մաց, այ­նու­հան­դերձ, պետք է հս­տա­կո­րեն ար­ձա­նագ­րել.
ա) ԱՄՆ-ը, գրե­թե ոս­կեր­չա­կան հաշ­վար­կով, ևս մեկ քայ­լով մո­տե­ցավ թի­րա­խին` Ի­րա­նը ցն­ցե­լու իր բաղ­ձա­լի նպա­տա­կին: Պլա­նա­վոր­ված էր այդ­քա­նը, ար­վեց այդ­քա­նը: Սո­լեյ­մա­նին չկա, ինչն ինք­նին նշա­նա­կում է` Մեր­ձա­վոր Արևել­քը զրկ­վեց նրա հզոր աչ­քից. նա էր վե­րահս­կո­ղու­թյան տակ պա­հում ողջ Մեր­ձա­վոր Արևել­քը։ Հո­գե­բա­նո­րեն տրոր­վեց Ի­րա­նը, քան­զի Ա­մա­նո­րը նա սկ­սեց սգով, վրե­ժի «ան­սահ­ման հրով բոր­բոք­ված» ու խե­լամ­տո­րեն չգ­նաց վա­բանկ` ոտ­նա­տակ տա­լու ա­մե­րի­կյան ռտազ­մա­բա­զա­նե­րը «Հզ­բո­լա­հի» և յուր մնա­ցյալ ար­բա­նյակ­նե­րի ձեռ­քով, ա­վե­լին` ռմ­բա­կո­ծե­լով այն ռազ­մա­բա­զան, ո­րը սպա­նել էր Սո­լեյ­մա­նիին, գի­տակ­ցա­բար մեծ վնաս­ներ չպատ­ճա­ռեց ԱՄՆ-ին:
բ) Շա­րու­նա­կա­կան քայ­լով` ԱՄՆ-ը տա­րա­ծաշր­ջա­նում ու­ժե­ղաց­րեց, ա­վե­լի ստույգ` թույլ տվեց ու­ժե­ղա­նա Թուր­քիան. թեև ա­ռա­ջին հա­յաց­քից թվում է, թե Ռու­սաս­տանն է անց­կաց­նում Թուր­քիա­յի հետ մեղ­րա­միս` ի դեմս Պու­տի­նի հետ բաց­ված «Թուր­քա­կան հոս­քի»։ (Չմո­ռա­նանք` Թուր­քիան ՆԱ­ՏՕ-ի ան­դամ է, և Ռու­սաս­տա­նի հետ Լի­բիա­յում ու Սի­րա­յում ու­նի լուրջ տա­րա­ձայ­նու­թյուն­ներ):
Բո­լոր դեպ­քե­րում և դա­սա­կան ա­ռու­մով` գայ­լե­րը կուշտ մնա­ցին, ոչ­խար­նե­րը` ողջ: Բայց սա ժա­մա­նա­կա­վոր դա­դար է: Հիբ­րի­դա­յին և տե­ղե­կատ­վա­կան պա­տե­րազմ­նե­րի ժա­մա­նակ դա­դար­ներ չկան: Բո­լոր դեպ­քե­րում, աշ­խար­հը խոր շունչ քա­շեց` եր­րորդ հա­մաշ­խար­հա­յի­նի շե­մը չտ­րո­րե­լու առն­չու­թյամբ` սպա­սե­լով հա­ջորդ ցն­ցու­մին, ո­րը հաս­տա­տա­պես չի ու­շա­նա, քան­զի հա­մաշ­խար­հա­յին քվան­տա­յին ռե­զո­նան­սը ան­չափ մեծ ա­րա­գու­թյուն է ձեռք բե­րել, և հիբ­րի­դա­յին պա­տե­րազմ­նե­րում հաղ­թում են ա­րա­գա­շարժ­նե­րը:
Չանդ­րա­դառ­նանք հա­յաս­տա­նյան այս օ­րե­րի ան­ցու­դար­ձին, որ­պես­զի նաև չար­ձա­նագ­րենք «նոր» իշ­խա­նու­թյուն­նե­րի` սա­րե­րի գլ­խից գեո­քա­ղա­քա­կա­նու­թյան մա­սին խո­սե­լու դի­լե­տանտ ան­կա­րո­ղու­թյու­նը, ո­րը, ի դեպ, հենց այն­պես չէր` բաք-օ­ֆիս­նե­րից հս­տակ վե­րահ­սկ­վող իշ­խա­նու­թյուն­նե­րի մա­սով, այլ ժպ­տանք ու ևս մեկ ան­գամ բարձ­րա­ձայ­նենք` ա­հա թե ին­չու Հա­յաս­տա­նում տե­ղի ու­նե­ցավ հե­ղա­փո­խու­թյուն, ա­հա թե ին­չու էր սո­րո­սյան մե­քե­նան փոր­ձում պլաց­դարմ սար­քել թե՛ Հա­յաս­տա­նը, թե՛ Ադր­բե­ջա­նը. վեր­ջին­ներս «պետք» են Ի­րա­նի նկատ­մամբ կի­րառ­վե­լիք հա­ջորդ պատ­ժա­մի­ջոց­նե­րի ժա­մա­նակ ԱՄՆ-ին և Իս­րա­յե­լին օ­ժան­դա­կե­լու հա­մար:
ՈՒ մինչ աշ­խար­հը դիր­քա­վոր­վում է մեր տա­րա­ծա­շր­ջա­նում ըն­թա­ցող զար­գա­ցում­նե­րի մա­սով. Հա­յաս­տա­նի «նոր իշ­խա­նը» սա­րից ի­ջել ու «վեք­սա­լագ­րում» է լրատ­վա­մի­ջոց­նե­րը, այն է` չոր­րորդ իշ­խա­նու­թյան նկատ­մամբ իր քայ­լե­րը, ո­րով­հետև բո­լոր իշ­խա­նու­թյուն­նե­րից ա­մե­նաանհ­նա­զան­դը (դի­մա­կա­յող պե­տա­կան ա­պա­րատն առ ո­չինչ է անհ­նա­զանդ լրատ­վա­մի­ջոց­նե­րի ու լրագ­րող­նե­րի հա­մե­մա­տու­թյամբ. ի­րա­կան դի­մա­կա­յու­թյունն ու մար­տե­րը նոր են սկս­վում), ա­մե­նավ­տան­գա­վո­րը, բառ ա­սե­լու ըն­դու­նա­կը, բե­րան­նե­րում շունչ ու­նե­ցո­ղը ԶԼՄ-ներն են, ո­րոնց նկատ­մամբ պայ­քարն սկս­վեց «էքս­տեռն»` դեռ դա­տա­կա­նի, ՍԴ-ի, Հրայր Թով­մա­սյա­նի նկատ­մամբ «լին­չը» չա­վարտ­ված: Սկս­վեց Ար­մեն Թա­վա­դյա­նի կա­լա­նա­վոր­մամբ, իսկ ա­ռա­ջի­կա տա­րին կհռ­չակ­վի լրատ­վա­մի­ջոց­նե­րը օ­րեն­սդ­րո­րեն «կար­գա­վո­րե­լու» ժա­մա­նա­կա­հատ­ված, ո­րի ըն­թաց­քում չի բա­ցառ­վում մի շարք հե­ռուս­տաըն­կե­րու­թյուն­նե­րի լի­ցեն­զիա­նե­րի «օ­րեն­քով» դա­դա­րե­ցում:
Ճա­կա­տա­մար­տի կե­նաց-մա­հու փու­լը նոր է սկս­վում, և ար­դեն իսկ ժա­մա­նակն է իշ­խո­ղին իշ­խա­նու­թյան բե­րած դր­սի ու­ժե­րի հա­մար «թի­թեռ­ներ» նկա­րել` Ստամ­բու­լյան կոն­վեն­ցիա­յի նկատ­մամբ հպա­տա­կու­թյամբ, Ա­մուլ­սա­րի ճամ­փե­քի բաց­մամբ, հան­քի գոր­ծարկ­մամբ, Ղա­րա­բա­ղյան զար­գա­ցում­նե­րով, այն­տեղ տե­ղի ու­նե­նա­լիք ընտ­րու­թյուն­նե­րի «նույ­նա­կա­նաց­մամբ», բո­լոր ո­լորտ­նե­րում «մեկ կամ­քի» հաս­տատ­մամբ` որևէ բա­րո­յա­կան, մաս­նա­գի­տա­կան, մարդ­կա­յին պատ­նե­շի առջև կանգ չառ­նե­լով, չխ­նա­յե­լով ան­գամ յու­րա­յին­նե­րին, վաս­տակ ու­նե­ցող­նե­րին, ի­րեն ան­խոնջ ծա­ռա­յու­թյուն մա­տու­ցած­նե­րին, ինչ­պես, ա­սենք, իր մամ­լո խոս­նակ Վլա­դի­միր Կա­րա­պե­տյա­նի դեպ­քում ե­ղավ: Արդ հա­վաս­տենք բո­լոր դեպ­քե­րում. գոր­ծա­դիր իշ­խա­նու­թյան զավ­թու­մը փո­ղո­ցից տե­ղի ու­նե­ցավ խիստ սա­հուն, խոր­հր­դա­րա­նի զավ­թու­մը տե­ղի ու­նե­ցավ ո­րոշ «դան­դաղ­կո­տու­թյամբ», սա­կայն ան­վե­րա­պահ, եր­րորդ իշ­խա­նու­թյան զավթ­ման ժա­մա­նակ ո­չինչ չս­տաց­վեց` ոչ ՍԴ-ի, ոչ էլ դա­տա­րան­նե­րը շր­ջա­փա­կե­լու մա­սով: Իսկ չոր­րոդ իշ­խա­նու­թյու­նը չի զավթ­վե­լու ու մնա­լու է կո­կոր­դին: Ին­չու՞, այլ թեո­րիա է:
Կար­մեն ԴԱՎ­ԹՅԱՆ
Դիտվել է՝ 1365

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ