ՀՅԴ-ն ի՞նչ է քն­նար­կել Փա­շի­ն­յա­նի հետ

ՀՅԴ-ն ի՞նչ է քն­նար­կել Փա­շի­ն­յա­նի հետ
06.03.2020 | 01:44
Սահ­մա­նադ­րա­կան փո­փո­խու­թյուն­նե­րի հան­րաք­վեն բոյ­կո­տե­լու կոչ ա­նող ՀՅԴ ներ­կա­յա­ցու­ցիչ­ներն օ­րերս հան­դի­պում են ու­նե­ցել վար­չա­պետ Նի­կոլ Փա­շի­նյա­նի հետ: «Ի­րա­տե­սի» հետ զրույ­ցում վար­չա­պե­տի նո­րան­շա­նակ մա­մու­լի խոս­նակ Մա­նե Գևոր­գյանն ա­սաց, որ հան­դիպ­ման նա­խա­ձեռ­նու­թյու­նը, ո­րին մաս­նակ­ցել են Դաշ­նակ­ցու­թյան Բյու­րո­յի ներ­կա­յա­ցու­ցիչ Հա­կոբ Տեր-Խա­չա­տու­րյա­նը, ՀՅԴ Հա­յաս­տա­նի Գե­րա­գույն մարմ­նի ներ­կա­յա­ցու­ցիչ Իշ­խան Սա­ղա­թե­լյա­նը, վար­չա­պետ Նի­կոլ Փա­շի­նյանն ու Սփյուռ­քի հար­ցե­րի գլ­խա­վոր հանձ­նա­կա­տար Զա­րեհ Սի­նա­նյա­նը, որևէ կող­մի­նը չի ե­ղել: «Ի­րա­տե­սին» այդ­պես էլ պարզ չդար­ձավ, թե կող­մե­րը, ի վեր­ջո, ինչ­պե՞ս են ո­րո­շել հան­դի­պել, ո՞վ է ում հրա­վեր ու­ղար­կել, փո­ղո­ցու՞մ են տեսն­վել ու ջեն­թլ­մե­նա­կան հա­մա­ձայ­նու­թյամբ հան­դի­պե­լու ո­րո­շում կա­յաց­րել, թե՞, ա­մեն դեպ­քում, կող­մե­րից որևէ մե­կը խո­սե­լու կամ քն­նար­կե­լու բան է ու­նե­ցել:
«Հան­դիպ­ման ըն­թաց­քում մտ­քեր են փո­խա­նակ­վել հա­մա­հայ­կա­կան և տա­րա­ծաշր­ջա­նա­յին նշա­նա­կու­թյուն ու­նե­ցող հար­ցե­րի շուրջ»,- մեզ հետ զրույ­ցում նշեց Մա­նե Գևոր­գյա­նը:
«Ի­րա­տե­սի» հետ զրույ­ցում նույն պա­տաս­խա­նը տվեց նաև ՀՅԴ ԳՄ ներ­կա­յա­ցու­ցիչ Իշ­խան Սա­ղա­թե­լյա­նը՝ նո­րից չհս­տա­կեց­նե­լով, թե ով է ե­ղել հան­դիպ­ման նա­խա­ձեռ­նո­ղը: Վս­տա­հեց­րեց՝ ներ­քա­ղա­քա­կան որևէ հար­ցի շուրջ չեն զրու­ցել: «Տա­րա­կու­սե­լի չէ՞, երբ կա­ռա­վա­րու­թյան քայ­լե­րը քն­նա­դա­տող ու­ժի ներ­կա­յա­ցու­ցի­չը հան­դի­պում է վար­չա­պե­տի հետ»,- հարց­րինք: «Բնավ, ու ե­թե մեր նե­րու­ժը կա­րող ենք ծա­ռա­յեց­նել ի շահ Հա­յաս­տա­նի, ա­պա միան­շա­նակ պետք է օգ­տա­կար լի­նել, բայց դա չի նշա­նա­կում, թե շեղ­վում ենք քա­ղա­քա­կան մեր օ­րա­կար­գից կամ կաշ­կանդ­ված ենք ներ­քա­ղա­քա­կա­նու­թյանն առ­նչ­վող մի շարք հար­ցեր քն­նա­դա­տե­լու հար­ցում»,- ըն­դգ­ծեց նա: ՀՅԴ-ա­կան­նե­րի հան­դի­պու­մը Փա­շի­նյա­նի հետ մի հս­տակ մե­սիջ ու­նի՝ ուղղ­ված իշ­խա­նու­թյուն­նե­րի կող­մից հրա­պա­րակ նետ­վող այն թե­զին, թե հա­յաս­տա­նյան իշ­խա­նու­թյուն­նե­րի նկատ­մամբ ու­նե­ցած վե­րա­բեր­մուն­քի մա­սով ներ­սի ու դր­սի դաշ­նակ­ցա­կան­նե­րի միջև տա­րա­ձայ­նու­թյուն­ներ կան։ Ան­հաս­կա­նա­լի է, թե որն է ե­ղել հան­դիպ­մա­նը Զա­րեհ Սի­նա­նյա­նի ներ­կա լի­նե­լու տրա­մա­բա­նու­թյու­նը, ե­թե, ըստ Սա­ղա­թե­լյա­նի ու վար­չա­պե­տի մա­մու­լի խոս­նա­կի, բա­ցա­ռա­պես տա­րա­ծաշր­ջա­նա­յին հար­ցեր են քն­նարկ­վել: Բա­ցի այդ՝ Սի­նա­նյա­նը Հա­կոբ Տեր-Խա­չա­տու­րյա­նի հետ մոտ եր­կու շա­բաթ ա­ռաջ է հան­դի­պում ու­նե­ցել, հետևա­բար՝ ի՞նչ նոր օ­րա­կար­գի շուրջ է ե­ղել խո­սակ­ցու­թյու­նը:
Այս ա­մե­նի ֆո­նին ու­շադ­րու­թյան է ար­ժա­նի Մե­ծի Տանն Կի­լի­կիո կա­թո­ղի­կոս Ա­րամ Ա-ի և Լի­բա­նա­նի ար­տա­կարգ և լիա­զոր դես­պան Վա­հագն Ա­թա­բե­կյա­նի՝ օ­րերս տե­ղի ու­նե­ցած հան­դի­պու­մը, ո­րի ժա­մա­նակ, ըստ մեր տե­ղե­կու­թյուն­նե­րի, կա­թո­ղի­կո­սը դժ­գո­հու­թյուն է հայտ­նել Սի­նա­նյա­նի գոր­ծե­լաո­ճից: Բա­ցառ­ված չէ, որ ՀՅԴ-Փա­շի­նյան հան­դիպ­ման ժա­մա­նակ նաև Սփյուռ­քի հանձ­նա­կա­տա­րի գրա­սե­նյա­կի աշ­խա­տաոճն է դար­ձել քն­նարկ­ման ա­ռար­կա:
Սևակ ՎԱՐ­ԴՈՒ­ՄՅԱՆ
Դիտվել է՝ 1700

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ