Parker quartet
 
«Իրատես» թերթի հաջորդ համարը լույս կտեսնի մայիսի 31-ին:               
 
  • Արցախում կայանալիք CONIFA Sportsbet.io Euro Cup 2019-ի հիմնը

    Արցախում կայանալիք CONIFA Sportsbet.io Euro Cup 2019-ի հիմնը

    26.05.2019| 13:30
    Արցախում կայանալիք CONIFA Sportsbet.io Euro Cup 2019-ը հիմն ունի։ Հիմնը, որ կոչվում է «Լոխ Լավա», կատարել են «Արցախի ձայները»: Երաժշտության և գործիքավորման հեղինակը «Արցախի ձայների» նախկին սաներից Արտեմ Վալտերն է, իսկ երգի խոսքերը գրել է Սարինե Բալասանյանը՝ նույնպես «Արցախի ձայներից»։
  • Ամերիկյան «Պարկեր» քառյակը առաջին անգամ հանդես կգա Երևանում

    Ամերիկյան «Պարկեր» քառյակը առաջին անգամ հանդես կգա Երևանում

    25.05.2019| 15:06
    «Երևանյան Հեռանկարներ» 20-րդ միջազգային երաժշտական փառատոնի շրջանակներում մայիսի 28-ին ժամը 20:00-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում հանդես կգա Գրեմմի մրցանակի արժանացած ամերիկյան «Պարկեր» քառյակը:
  • Նոր զարգացումներ

    Նոր զարգացումներ

    25.05.2019| 15:04
    Մայիսի 22-ին կայացել է «Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգայինակադեմիական թատրոնե պետական ոչ առևտրային կազմակերպության կոլեգիալ կառավարման մարմնի խորհրդի հերթական նիստը՝ թատրոնի կառավարման խորհրդի նախագահի և քարտուղարի ընտրության օրակարգով:
  • «Ոսկե ծիրան» Երևանի միջազգային կինոփառատոնը և Մոնոպոլիի «Սուդեստիվալը» սերտացնում են համագործակցությունը

    «Ոսկե ծիրան» Երևանի միջազգային կինոփառատոնը և Մոնոպոլիի «Սուդեստիվալը» սերտացնում են համագործակցությունը

    25.05.2019| 14:59
    Մայիսի 24-ին Հայաստանի կինեմատոգրաֆիստների միությունում փոխըմբռնման հուշագիր կնքվեց «Ոսկե ծիրան» Երևանի միջազգային կինոփառատոնի (Հայաստան) և Մոնոպոլիի «Սուդեստիվալի» (Իտալիա) միջև: Հուշագիրը ստորագրեցին «Ոսկե ծիրան» Երևանի միջազգային կինոփառատոնի հիմնադիր նախագահ Հարություն Խաչատրյանը և «Սուդեստիվալի» գեղարվեստական ղեկավար Միկելե Սուման:
  • Նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է շրջանավարտներին

    Նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է շրջանավարտներին

    24.05.2019| 12:59
    Սիրելի՛ շրջանավարտներ, Այսօր դուք ավարտում եք դպրոցը: Ձեր աչքերում հուզմունք ու ոգևորություն կա, անհամբերություն և առաջ շարժվելու վճռականություն: Մի պահ թվում է, թե դուրս եք գալիս բաց տիեզերք, որտեղ ազատությունն անչափելի է, իսկ անսահմանությունը՝ անծայրածիր:
  • Փարավոնների ըմպելիքը վերականգնվել է Իսրայելում

    Փարավոնների ըմպելիքը վերականգնվել է Իսրայելում

    24.05.2019| 12:08
    Գիտնականներին Իսրայելում հաջողվել է գարեջուր ստանալ՝ օգտագործելով 5000-ամյա դրոժը: Իսրայելի հնությունների վարչության հետազոտողներն ու 3 համալսարանների գիտնականները կարողացել են ստանալ 6 տեսակի դրոժներ պեղումների ժամանակ գտնված սափորներից: Նրանց կարծիքով՝ Հին Եգիպտոսում դա եղել է փարավոնների ըմպելիքը: Գիտնականներին Իսրայելում հաջողվել է գարեջուր ստանալ՝ օգտագործելով 5000-ամյա դրոժը: Իսրայելի հնությունների վարչության հետազոտողներն ու 3 համալսարանների գիտնականները կարողացել են ստանալ 6 տեսակի դրոժներ պեղումների ժամանակ գտնված սափորներից: Նրանց կարծիքով՝ Հին Եգիպտոսում դա եղել է փարավոնների ըմպելիքը:
  • Մտորումներ «Կայարանի» կառամատույցում

    Մտորումներ «Կայարանի» կառամատույցում

    24.05.2019| 03:07
    Վստահ եմ, որ թարգմանական գրականության լիարժեք ըմբոշխման նպատակով անհրաժեշտ է ելնել կառամատույց, շրջել այնտեղ և ճանապարհել օտար եզերքներից ժամանող և երկրից հեռացող գնացքները:
  • «Եթե լեզուն, որով դու գրում ես, վատ գիտես, գրող լինելու մասին խոսելն ավելորդ է»

    «Եթե լեզուն, որով դու գրում ես, վատ գիտես, գրող լինելու մասին խոսելն ավելորդ է»

    24.05.2019| 03:04
    «Բուկինիստ» գրախանութում տեղի ունեցավ «Կայարան» գրական հանդեսի՝ այս տարվա առաջին համարի շնորհանդեսը։ Առաջին համարում տպագրվել են Դավիթ Մուրադյանի, Վաչագան Ա. Սարգսյանի, Մհեր Իսրայելյանի, Գրիգի, Տաթև Մաղաքյանի, Արթուր Միկոյանի, Վարդուհի Գևորգյանի պատմվածքները, Ջեսահի վեպը, Պերճուհի Ավետյանի հրապարակախոսությունը և Արտակ Վարդանյանի ուղեգրությունը:
  • «Ինձ չի հետաքրքրել մի կետի հասնելն ու կանգ առնելը... Ինձ հետաքրքրում է որոնումը»

    «Ինձ չի հետաքրքրել մի կետի հասնելն ու կանգ առնելը... Ինձ հետաքրքրում է որոնումը»

    24.05.2019| 02:43
    Ամիսներ առաջ երկրային կյանքին հրաժեշտ տվեց մեր սիրելի, լուսավոր գործընկեր, «Իրատեսի» գեղարվեստական խմբագիր ՆԻԿՈԼԱՅ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ`ՆԻԿՕՆ։ Երկնային կյանքի լույսին միաձուլված նրա հոգին այսօր մարմին է առնում իր թողած գեղարվեստական մասունքների շնորհիվ՝ մեզ ու արվեստասեր յուրաքանչյուրի համար շոշափելի դարձնելով այն հսկա աշխարհը, որը ներամփոփված է եղել այդ աներևակայելի առատաձեռն, զվարճախոս, անմիջական մարդու էության խորքերում:
  • Թե ինչպես ես անզգուշաբար կործանեցի ԽՍՀՄ-ը

    Թե ինչպես ես անզգուշաբար կործանեցի ԽՍՀՄ-ը

    24.05.2019| 02:29
    Դժվարանում եմ բացատրել, թե ինչու են մեր ընթերցողները սրտին այդքան մոտ ընդունում իմ պատմությունները, զանգահարում են, բազմաթիվ ուղղորդող ու օգտակար խորհուրդներ են տալիս, փորձում են մոռացված ինչ-որ ելքեր ցույց տալ, որոնց պարագայում ԽՍՀՄ-ը կարող էր չտրոհվել ու չկործանվել, բոլորը «happy end»-ի սպասում են, միգուցե Խորհրդային Միությունը վերադառնա, հարություն առնի ու արդեն գնա ճիշտ ճանապարհով, միգուցե: Հնարավոր եմ համարում, որ կայսրությունը քանդելու ծրագիրը միայն քանդելու համար չէր, հնարավոր է, որ դրան հետևելու էր ԽՍՀՄ-ի վերականգնման, տարածքների վերամիավորման ծրագիրը, ինչի մասին վերջերս հստակորեն արտահայտվեց Պուտինը, երբ խոսում էր ուկրաինացիներին ռուսական անձնագրեր տրամադրելու թեմայով: