Գե­նե­րալ Ե­րի­ց­յանն ի՜նչ ի­մա­նար, որ 7 տա­րի անց իր ոտ­նա­հետ­քե­րով անց­նե­լու է ՀՀ վար­չա­պե­տը

Գե­նե­րալ Ե­րի­ց­յանն ի՜նչ ի­մա­նար, որ 7 տա­րի անց իր ոտ­նա­հետ­քե­րով անց­նե­լու է ՀՀ վար­չա­պե­տը
10.03.2020 | 00:54
Նի­կոլ Փա­շի­նյա­նը մար­տի 7-ին մրց­ման մեջ մտավ հայտ­նի ֆո­տոլ­րագ­րո­ղի հետ ու փոր­ձեց միայն նրան պատ­կա­նող դափ­նի­ներն էլ իր գլ­խին քա­շել: Որ­պես «թավ­շի» հայր՝ «всех времён и народов», թա­մա­շա­յի մաս­նա­կից­նե­րի առջև վար­չա­պե­տը լուռ ինք­նավս­տա­հու­թյամբ ար­ձա­նագ­րեց՝ ՀՀ որևէ «հպարտ» քա­ղա­քա­ցու ճա­կա­տագ­րա­կան քայլ ա­նե­լուց ա­ռաջ, ին­քը ո՛չ միայն կա­րող է ա­նակն­կալ հայ­տն­վել դեպ­քի վայ­րում, այլև, հա­կա­ռակ Շամ­շյա­նի, փր­կել «պո­տեն­ցիալ ինք­նաս­պա­նի» կյան­քը: Նի­կո­լի «ջան­քե­րը», սա­կայն, ի դերև ե­լան:
Հան­րու­թյու­նը վա­ղուց է ծա­նոթ ինք­նաս­պա­նու­թյու­նը կան­խե­լու փոր­ձե­րի վրա կա­ռուց­ված PR քաղ­տեխ­նո­լո­գիա­յի զի­նա­նո­ցին: 2015-ին, օ­րի­նակ, ճիշտ ժա­մա­նա­կին, ճիշտ տե­ղում հայ­տն­ված Էր­դո­ղա­նը Կոս­տանդ­նու­պոլ­սում «կան­խեց» Բոս­ֆո­րի նե­ղու­ցի կամր­ջից նետ­վե­լու պատ­րաստ­վող ե­րի­տա­սար­դի ինք­նաս­պա­նու­թյու­նը: Ռե­ջե­բի PR «գոր­ծի­քը» ա­կան­ջա­լուր ե­ղավ իր ա­ռաջ­նոր­դի թա­խան­ձա­գին հոր­դոր­նե­րին ու «հրա­ժար­վեց», ժո­ղովր­դի բնու­թագր­մամբ՝ էշ նա­հա­տակ դառ­նա­լու հե­ռան­կա­րից: Որ­պես ե­րախ­տա­գի­տու­թյուն, ջեր­մո­րեն համ­բու­րեց նրա ձեռ­քը, Թա­յիփն էլ մե­ծա­հո­գա­բար խոս­տա­ցավ լու­ծել Թուր­քիա­յի «դժ­բախտ» քա­ղա­քա­ցու պրոբ­լեմ­նե­րը:
Էր­դո­ղա­նից ա­ռաջ, 2013-ին, ա­մենևին էլ ոչ օ­րի­գի­նալ այդ «փամ­փուշ­տը» օգ­տա­գոր­ծեց…
Գի­տեմ՝ ժո­ղո­վուրդն ա­սում է՝ մա­հա­ցա­ծի հետևից կամ՝ լա­վը, կամ՝ ո­չինչ: Այ­նուա­մե­նայ­նիվ… վեր­հի­շենք: Դեմ­քը հե­տաք­րք­րա­սեր­նե­րի հա­յացք­նե­րից ինչ-որ լա­թով թաքց­րած մի «ինք­նաս­պա­նի» անհ­րա­ժեշտ պա­հին Դա­վի­թա­շե­նի կամր­ջի վրա փր­կել էր ՀՀ ար­տա­կարգ ի­րա­վի­ճակ­նե­րի նա­խա­րար Ար­մեն Ե­րի­ցյա­նը. ինչ­պես գրում-հա­վա­տաց­նում էր ժա­մա­նա­կի մա­մու­լը՝ հա­նուն ինք­նաPR-ի: Գե­նե­րալ Ե­րի­ցյանն ի՜նչ ի­մա­նար, որ 7 տա­րի անց, ինչ­պես հա­վա­տաց­նում են՝ Հաղ­թա­նա­կի կամր­ջի վրա, իր ոտ­նա­հետ­քե­րով անց­նե­լու է երկ­րի վար­չա­պե­տը ու… կրկ­նե­լով ՀՀ ոս­տի­կա­նա­պե­տի պաշ­տո­նա­կա­տար Ար­ման Սարգ­սյա­նի «մար­դա­սի­րա­կան» քայ­լը (հի­շում եք, ան­շուշտ՝ «Է­րե­բու­նի պլա­զա» մտած ա­հա­բեկ­չին հար­գան­քով-պատ­վով նս­տեց­րեց իր ծա­ռա­յո­ղա­կան մե­քե­նան ու տե­ղա­փո­խեց ոս­տի­կա­նու­թյուն), Փա­շի­նյանն «ինք­նաս­պա­նին» նս­տեց­րեց ծա­ռա­յո­ղա­կան ավ­տո­մե­քե­նան ու տա­րավ ան­հայտ ուղ­ղու­թյամբ:
Փի­րու­զա ՄԵ­ԼԻՔ­ՍԵ­ԹՅԱՆ
Հ.Գ. Մինչև ապ­րի­լի 5-ը PR քաղ­տեխ­նո­լո­գիա­յի զի­նա­նո­ցից կա­րե­լի է ցու­ցադ­րել բա­վա­կա­նին ազ­դե­ցիկ մի օ­պե­րա­ցիա ևս, Բո­րիս Բե­րե­զովս­կու օ­րի­նա­կով, բե­մադ­րել չհա­ջող­ված մա­հա­փորձ: Նոր «մաս­կի շոու»-ն հնա­րա­վո­րու­թյուն կտա մեկ ան­գամ ևս «աս­ֆալ­տին փռե­լու» նախ­կին­նե­րին, պա­տե­րին ծե­փել ընդ­դի­մա­խոս­նե­րին, կտ­րել տե­ղա­կան ար­տադ­րու­թյան «հրո­սակ­նե­րի» թա­թիկ­ներն ու մա­տիկ­նե­րը: Այն­պես կտ­րել, որ նրանց տնե­ցի­ներն ա­հա­բեկ­վեն, իսկ ըն­տա­նի­քի փոք­րիկ ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րը կապ ըն­կած լե­զու­նե­րով հայ­տն­վեն հի­վան­դա­նոց­նե­րում:
Բայց սցե­նա­րիստ­ներն ու բե­մադ­րիչ­նե­րը պետք է խիստ պրո­ֆե­սիո­նալ լի­նեն, որ հան­կարծ որևէ մե­կը չտու­ժի: Բո­րիս Աբ­րա­մո­վի­չի պա­րա­գա­յում, օ­րի­նակ, այն­քան փն­թի էին աշ­խա­տել, որ վա­րոր­դը զոհ­վեց:
Դիտվել է՝ 2498

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ