Ալֆան և օ­մե­գան

Ալֆան և օ­մե­գան
10.03.2020 | 01:30
Մեր հե­ղա­փո­խու­թյու­նը պատ­մա­կան մե­ծա­գույն ա­րա­րում և ար­ժեք է՝ միակ, ե­զա­կի, բա­ցա­ռիկ և ան­նա­խա­դեպ: Նույ­նիսկ Ան­դեր­սե­նի և Գրիմ եղ­բայր­նե­րի, Ղ. Ա­ղա­յա­նի և Հովհ. Թու­մա­նյա­նի հե­քիաթ­նե­րում ապ­րող ըն­տա­նի կեն­դա­նի­նե­րի կյան­քում մենք ար­ձա­նագ­րել ենք դրա­կան բա­րո­յա­կան աճ. նրան­ցից շա­տե­րը ներ­կա­յումս հրա­ժար­վել են սե­ռա­յին տե­սա­կա­վոր­ման բիրտ սո­վո­րույ­թից, ի­րենց տոհ­մա­յին թշ­նա­ման­քից և բա­րե­կա­մա­ցել: Ըստ կեն­դա­նա­բան­նե­րի և հե­քիա­թա­գիր­նե­րի միա­ցյալ հանձ­նա­ժո­ղո­վի եզ­րա­կա­ցու­թյան, ա­ռա­ջի­կա­յում սպաս­վում են կատ­վի և շան, վեր­ջի­նիս լա­կո­տի և առ­նե­տա­ցած մկան ու մի շարք այլ կեն­դա­նի­նե­րի պսա­կադ­րու­թյուն­ներ: Դե, հի­մա ա­սում եք, բա խի՞ Մեհ­րի­բան խա­նու­մին չհա­վի­րենք թուր­քա­կան բաղ­նիս, հե­տը մի բա­ժակ չայ չխ­մենք ու մու­ղամ չլ­սենք: Աշ­խարհ մեռ­նել կա: Մա­հը մերն է, մենք՝ մա­հի­նը, մար­դու գործն է միշտ ան­մահ: Իսկ մինչև իմ գա­լուս­տը դա­րե­դար հիշ­վել են այն գոր­ծե­րը, ո­րոնք ար­տա­ռոց են՝ Ա­լեք­սանդ­րիա­յի գրա­դա­րա­նի հր­կի­զու­մից մինչև Հի­րո­սի­մա­յի ա­տո­մա­յին ռմ­բա­կո­ծու­մը և այլն: Քա­րը փեշ­նե­րիցդ թա­փեք, միևնույն է, ին­ձա­նից ան­մահ ոչ ոք չկա և չի էլ լի­նի… Սա է միջ­ժո­ղովր­դա­կան ազ­նիվ ու թա­փան­ցիկ հա­մա­կե­ցու­թյան և բա­րե­կա­մու­թյան հա­մաշ­խար­հա­յին ճշ­մար­տու­թյու­նը:
Օ­քե՛յ: Ցան­կա­նում եմ մի շատ կարևոր պատ­մա­կան էքս­կուրս կա­տա­րել ոչ հե­ռա­վոր ան­ցյալ և պա­տաս­խա­նել օգ­տա­տե­րե­րին հու­զող մի շարք հար­ցե­րի, ո­րոն­ցով հա­ճախ են դի­մում ինձ: Նի­կո­լայ Պավ­լո­վի­չի որ­դի Ա­լեք­սանդ­րից ծն­ված Նի­կո­լը, այ­սինքն, դա զդ­րաստ­վու­յետ վե­լի­կի ռուս­կի ցար, նաշ ցար ի բոգ (կեց­ցե ռու­սա­կան մեծ ցա­րը, մեր ցարն ու աստ­վա­ծը), մի ու­րիշ միլ­լաթ էր՝ մեր խեղճ ծայ­րա­մա­սա­յին ֆոր­պոս­տի գլ­խին ի՜նչ օ­յի­ներ ա­սես, որ չբե­րեց, ու շատ խիստ բար­կաց­րեց մեյդ ին ֆինն (պատ­րաստ­ված է Ֆին­լան­դիա­յում) երկ­տե­ղա­նոց շա­լա­շում պատս­պար­ված, տի­կին Նա­դեժ­դա­յի ե­ղեգ­նա­հյուս մահ­ճա­կա­լի վրա իր վեր­ջին ա­պաս­տա­նը գտած քա­ղա­քա­կան աք­սո­րյալ Լե­նին պա­պի­կին, ո­րը ցուրտ ու մութ պայ­ման­նե­րում գրում էր, թե՝ ի՞նչ ա­նել, ինչ­պե՞ս ա­նել և ո՞ւմ ա­նել: ՈՒ էս կա­տա­ղած ռևո­լյու­ցի­ֆե­րը բարձ­րա­ցավ հե­ղա­փո­խու­թյան «Ավ­րո­րա» նա­վի տախ­տա­կա­մած, միաց­րեց կենտ­րո­նա­կան խո­սա­փողն ու բարձ­րա­խո­սեց իր հա­րյուր քսան մի­լի­միտր տրա­մա­չա­փով տրու­բի մի­ջից, հրա­մա­յեց՝ նախ­կին կո­ռում­պաց­ված ռե­ժի­մի վրա՝ огонь! (կրա՛կ):
Բա­րոն Մյուն­խհաու­զե­նը գլու­խը պա­տովն էր տվել Վով­կա­յի մոտ: Դի­պուկ նշան բռ­նեց ու հրե­տա­նա­յին մի հա­մա­ձար­կով՝ տո՜ւր թե կտաս շան ճա­կա­տին՝ քան­դու­քա­րափ ա­րեց Ձմե­ռա­յին պա­լա­տը, էր­մի­տա­ժը, ա­վե­րեց Սպի­տակ տու­նը, հար­վա­ծա­յին ա­լիք­նե­րը հա­սան Կար­սի ամ­րո­ցին ու Պասկևի­չի փայ­փա­յած Է­րի­վա­նի բեր­դին, բե­կոր­ներ թափ­վե­ցին մեր ման­կու­թյան տան­գո­նե­րի ժա­մադ­րա­վայր պուշ­կինս­կի սա­դի գլ­խին… Զար­ման­քից թե ու­րա­խու­թյու­նից, ա­վե­լի շատ՝ ա­հից, կանգ ա­ռան Թեմ­զի ա­փին քի­թը վեր տն­կած Բիգ Բե­նի սլաք­նե­րը: Նույ­նիսկ Անգ­լիա­յի թա­գու­հին ու Գեր­մա­նիա­յի կանց­լերն ի­րար խառն­վե­ցին, թե էդ հե­ղա­փո­խա­կան փո­թոր­կի ա­լի­քը կա­րող է ի­րենց էլ տա­կով ա­նել, թա­ցը չո­րի հետ լվալ-տա­նել: Ռայ­խս­տա­գում անվ­տան­գու­թյան խոր­հր­դի հա­մա­տեղ և ար­տա­հերթ փակ նիստ հրա­վիր­վեց, որ­տեղ քն­նարկ­ե­ցին գոր­ծա­կա­լի գոր­ծո­ղու­թյուն­նե­րում հնա­րա­վոր շր­ջա­դար­ձի և պե­տա­կան դա­վա­ճա­նա­կան ցանց ստեղ­ծե­լու տար­բե­րա­կի հիմ­նա­հար­ցը, բայց Վա­լո­դը հե­ռա­գիր ու­ղար­կեց, թե ար­խա­յին ե­ղեք, ես իմ խոս­քի տերն եմ… Եվ այդ­պես, գյո­զա­լա­կան եր­կի­րը վե­րա­ծեց ա­ղե­տի գո­տու: Հե­տո մու­ժի­կին հրա­մա­յեց իր մոտ կան­չել Չա­պաևին, հանձ­նա­րա­րեց՝ գնա էդ Նի­կո­լին ըն­տա­նյոք հան­դերձ գե­րի վերց­րու, Պե­տո­յին և Ան­կա­յին հրա­մա­յիր, թող պլետն առ­նեն ու դրանց մի քա­նի հատ մու­րա­ցա­նա­կան մուշ­տի տան (Մու­րա­ցանն էր, չէ՞, մուշ­տու մա­սին գրել), փռեն գետ­նին, կիս­լա­տա լց­նեն, հրո ճա­րակ ա­նեն ու խո­րը թա­ղեն եղ­բայ­րա­կան գե­րեզ­մա­նում, որ դրանց քո­քը ընդ­միշտ կտր­վի…
Դե, գնա ու մե­ռիր, միա­հե­ծան գո­ռոզ ցար, ան­մա՞հ էիր քեզ կար­ծում: Սա էլ գնաց: Ազն­վա­կա­նին վա­յել, բո­լոր գր­ված և չգր­ված մի­ջազ­գա­յին բա­րո­յա­կան օ­րենք­նե­րի տա­ռին հա­մա­պա­տաս­խան… ու ցար ի բո­գը հե­րո­սա­բար մե­ռավ՝ «զա Ռո­դի­նու, զա Ստա­լի­նու» (հա­նուն Հայ­րե­նի­քի, հա­նուն Ստա­լի­նի), ցարևիչ-ցարևնա­նե­րին էլ տա­րավ յուր հետ՝ հա­վի­տյանս հա­վի­տե­նից, ա­մե՜ն… Ա՛յ, մու­ժի՜կ, ա՛յ, լյում­պեն պրո­լե­տա­րիա՛տ, այ մա­լա­դե՛ց, մի զույգ կո­շի­կի խա­թեր վա­րի տվեց մի ամ­բողջ իմ­պե­րիա: Ա­սաց, Նի­կո՛լ, էդ դու էիր, չէ՞, որ Ա­րա­րա­տը չտե­սար, քան­զի նա զզ­վում էր քեզ­նից ու դեմ­քը թաքց­րեց ամ­պե­րի հետևում, իսկ դու գո­ռո­զա­բար պա­տաս­խա­նա­ցիր, թե լեռն էլ ռու­սաց Նի­կալ թա­գա­վո­րին տես­նե­լու պատ­վին չար­ժա­նա­ցավ: Յա­ման փուչ գյա­դա դուրս ե­կար: Մեկ զույգ սպա­յա­կան կիր­զո­վի սա­պոգ՝ իմ կող­մից հատ­կաց­նել մու­ժի­կին: Սրան Վլա­դի­միր Ի­լյիչ կա­սեն, իս­կա­կան քար­սիրտ ու հետևո­ղա­կան դե­մոսկ­րա­տոս: Սրա հետ հա­նաք-մաս­խա­րու­թյուն ա­նել չի կա­րե­լի, էս խե­լա­գարն ըն­դու­նակ է ա­մեն բա­նի: Եվ մո­խիր­նե­րից հառ­նեց նոր Ռու­սիան՝ Նա­շա Ռա­շա ի ե­վո նո­վիյ ցար ի բոգ (Մեր Ռա­շան և նրա նոր ցարն ու աստ­վա­ծը)… Սրանք բո­լո­րը նա­խորդ կյան­քում, ինձ նման, իմ­պե­րա­տոր­ներ են ե­ղել, իսկ կազ­մա­կեր­պի­չը հան­ցա­գործ չէր, չէ՛, ոնց որ չա­րա­միտ չկամ­ներն են ո­րա­կում, այլ հե­ղա­փո­խու­թյան նվի­րյալ մի վեհ հրե­շա­գործ, ո­րը կա­րո­ղա­ցավ հա­մո­զել մու­ժիկ­նե­րին, թե նրանք բո­լո­րը երկ­րի տե­րեր են, ա­մեն բան ի­րենց է պատ­կա­նում: Դրանք էլ, սի­րով ու հա­ճույ­քով, էդ կու­տը կե­րան, և սկիզբ ա­ռավ մի անն­կա­րագ­րե­լի ու ան­նա­խա­դեպ ա­լան-թա­լան: Ախ­պերն ախ­պո­րը, զա­վա­կը ծնո­ղին, ճոր­տը ճոր­տա­տի­րոջն ու­րա­ցավ, բայց, ցարն ապ­րած կե­նա, ամ­բողջ ա­վա­րից ամ­բո­խին գո­նե մի շտոֆ սա­մա­գոն ու թթու դրած խի­յար հա­սավ, մնա­ցածն ամ­բող­ջու­թյամբ դր­վեց հետ­հե­ղա­փո­խա­կան կա­րիք­նե­րը հո­գա­լու և երկ­րի տն­տե­սու­թյու­նը զար­գաց­նե­լու սր­բա­զան գոր­ծի մեջ: ՈՒ հի­մա ոչ թե մա­րյակ ի­վա­նուշ­կա­նե­րի, բան­վո­րա­գյու­ղա­ցի ի­վան ի­վա­նիչ­նե­րի և մա­տուշ­կա-մատ­րյոշ­կա­նե­րի, այլ իր ա­նունն է ոս­կե տա­ռե­րով գր­ված դամ­բա­րա­նի վրա և, հատ­կա­պես, մեր հա­րա­վա­յին հարևան քա­ղա­քա­կիրթ երկ­րի պատ­մու­թյան դա­սագր­քե­րում:
Նի­կո­լին հա­ջոր­դած հե­ղա­փո­խա­կան­ներն էլ մի բա­րի պտուղ դուրս չե­կան: Սրանք էլ, թաշ­կի­նա­կի նման օգ­տա­գոր­ծե­ցին դե­մո­սա­կան­նե­րին ու շպր­տե­ցին գրո­ղի ծո­ցը: Էն խեղճ ազ­գագ­րա­գետ Լա­լա­յան Եր­վան­դը, շր­ջա­կա գյու­ղե­րի ուխ­տա­վոր քա­ղա­քա­ցի­նե­րի հետ ստիպ­ված բարձ­րա­ցավ Ա­բուլ սա­րը, ձայ­նագ­րի­չը միաց­րեց ու հենց տե­ղում՝ բար­ձուն­քի վրա լայվ մտավ և գրի ա­ռավ ա­րյան և սն­դի­կի սյան ճնշ­ման տակ ան­կեղ­ծա­ցած ու դուխ ա­ռած հայ­րե­նյաց ժո­ղովր­դի ձայ­նը, զոր կո­չեց հա­մա­ժո­ղովր­դա­կան խա­ղիկ­ներ, ի­րա­կա­նում՝ բո­ղո­քի ձայն, ողբ ու կա­կան, ո­րոն­ցում մաս­նա­վո­րա­պես գլ­խա­վոր դրա­կան հե­րո­սը դի­մում է երկ­րի ղե­կա­վա­րու­թյա­նը՝ հա­րա­զատ կու­սակ­ցու­թյանն ու կա­ռա­վա­րու­թյա­նը, ան­ձամբ ա­ռաջ­նոր­դին, թե ըն­կեր Ստա­լին, աչքդ տն­կել ես մեր մա­լին, չես հարց­նում մեր հա­լին, տու­գա­նում ես ու հար­կում, որ­բե­րին ու ծե­րե­րին փո­ղոց գցում, գոր­ծազր­կու­թյունն ու չքա­վո­րու­թյու­նը ա­վե­լաց­նում, սե­փա­կա­նու­թյան օ­րի­նա­կա­նու­թյու­նը հաս­տա­տող փաս­տաթղ­թե­րի բա­ցա­կա­յու­թյան պատ­ճա­ռով ու­նեզր­կում՝ իբր թե մեր գույքն ա­նօ­րի­նա­կան՝ ա­պօ­րի­նի ծա­գում ու­նի, բա չես տես­նու՞մ մեր թա­փած քր­տին­քը, ա­րյուն ենք մի­զում, ա­րա, խեղ­դո՛ւմ ես, խեղ­դո՛ւմ… Մեր գո­տի­նե­րը էլ սեղ­մե­լու տեղ չու­նեն, էլ ապ­րուս­տի մի­ջոց չկա, էլ հալ-հա­րա­քյաթ չկա, է՛լ, է՛լ, է՛լ… Մինչև վերջ հերս­նե­րը թա­փե­ցին, քր­ֆե­ցին ու սպառ­նա­ցին, ան­կեղ­ծա­ցան մինչև վերջ, կար­ծես բար­ձուն­քը սր­բա­գոր­ծել ու հա­մար­ձա­կու­թյուն էր նե­րար­կել նրանց: Մո­ռա­ցու­թյան տվե­ցին, որ էդ ե­թե­րա­յին բար­ձունք­նե­րից դեռ ցած են իջ­նե­լու ու ի­րենց մեջ լի­քը պար­տա­ճա­նաչ գործ տվող­ներ, մատ­նիչ­ներ ու զր­պար­տիչ­ներ կան, որ օ­րեն­քի ու­ժով պար­տա­վոր են տե­ղե­կու­թյու­նը հայտ­նել հա­մա­պա­տաս­խան մար­մին­նե­րին: Դրա հա­մար նրանք վար­ձատր­վում, ա­մեն զո­հի դի­մաց պարգևավ­ճար­ներ են ստա­նում: Բարձ­րա­գահ Ա­բուլն ու մթին սա­րերն էլ չէին փր­կի նրանց յու­րյանց թա­փան­ցիկ միամ­տու­թյան պատ­ճա­ռով հղի վտանգ­նե­րից, իսկ մի ա­լե­հեր ծե­րու­նի՝ ան­տե­ղյակ, որ ռու­սաց Նի­կալ թա­գա­վո­րի դարն ան­ցել է, հե­ղա­փո­խու­թյուն հե­ղա­փո­խու­թյան հետևից է ե­ղել, բայց ին­քը գլ­խի չի ըն­կել, քան­զի իր կյան­քում ո­չինչ չի փոխ­վել՝ նույնն էր ե­րեկ, նույնն է այ­սօր, գլ­խին էր հա­վա­քել ուխ­տա­վար­նե­րին, թե ռու­սաց Նի­կալ թա­գա­վո­րը շատ է սի­րում ի­րա անձն ու բա­րե­կամ­նե­րին, ինչ կա-չկա քա­շեց իր ու դրանց փո­րը՝ ռու­սաց Նի­կալ թա­գա­վո­րը, ու եր­կար ճա­ռեց իր ան­ցած տա­ռա­պան­քի ու­ղի­նե­րի մա­սին: Խոս­տա­ցավ, նույ­նիսկ, հա­ցա­դուլ հայ­տա­րա­րել: Եվ ուխ­տագ­նա­ցու­թյու­նը եր­թի ու հան­րա­հա­վա­քի վե­րած­վեց, ժո­ղո­վուրդն ա­վե­լի ու ա­վե­լի բազ­մա­պատկ­վեց, և բո­լո­րը միաս­նա­կան պա­հան­ջե­ցին իշ­խա­նու­թյուն­նե­րի հրա­ժա­րա­կա­նը, վան­կար­կե­լով՝ «Նի՜-կո՜լ, հե­ռա­ցի՛ր, Նի՜-կո՜լ, հե­ռա­ցիր», իսկ Նի­կո­լը հա­զար թու­մա­նով մկան ծակն էր մտել, նրա իզն ու թո­զը վա­ղուց վե­րա­ցել էր աշ­խար­հի ե­րե­սից, մնա­ցել էր միայն հայ­հո­յան­քի, չա­րու­թյան ու ան­կա­րո­ղու­թյան սա­տա­նա­յա­կան հու­շը, և ա­նեծք ու նզով­քը կոր­ծան­ված երկ­րի ան­պարտ ու հպարտ, Ֆրի­տյոֆ Նան­սե­նի բնո­րոշ­մամբ՝ դեռ էն վախտ­վա­նից, ու դրա­նից ա­ռաջ, ու դրա­նից հե­տո, և ընդ­հան­րա­պես դյու­րա­հա­վա­տու­թյան բա­ցա­ռիկ ու­նա­կու­թյուն­նե­րով օժտ­ված՝ խաբ­ված ժո­ղովր­դի շուր­թե­րին… ՈՒխ­տագ­նաց­նե­րի շր­ջա­նում ծա­ռա­յու­թյան նշա­նակ­ված գոր­ծա­կալ­նե­րի զե­կույց­նե­րից հե­տո ըմ­բոստ ծե­րու­նուն, որ­պես հա­կա­միա­պե­տա­կա­նու­թյան և բան­վո­րա-գյու­ղա­ցիա­կան հա­սա­րա­կար­գի նվի­րյալ քա­րոզ­չի, ժո­ղովր­դա­վա­րու­թյա­նը մա­տու­ցած ա­նու­րա­նա­լի ծա­ռա­յու­թյուն­նե­րի հա­մար, բարձ­րա­գույն ղե­կա­վա­րու­թյու­նը պարգևատ­րեց Սու­վո­րո­վյան խա­չով ու թրով…
Մնո­գոու­վա­ժա­յե­մի­յե դա­մի և գոս­պո­դա, սա­լամ ա­լեյ­քում, ա­զիզ կար­դաշ­լար (հար­գար­ժան տիկ­նայք և պա­րո­նայք, բարև ձեզ, սի­րե­լի եղ­բայր­ներ): Էն պահն եմ շատ սի­րում, որ սա­տա­նան մեջս գլուխ է բարձ­րաց­նում, ան­հան­գիստ ֆռֆ­ռում ներ­սումս, վի­րաժ­ներ ա­նում, ի­րար խառ­նում միտք ու հո­գի և տի­րա­բար հրա­մա­յում. դե, քեզ տես­նեմ, քր­ֆի, որ հան­գս­տա­նաս, ինչ­քան մաղձ կա մեջդ՝ դուրս տուր, վա­խեց­րու, որ բո­լոր վա­խերդ հաղ­թա­հա­րես, սպառ­նա՝ մեկ ա, երկ­րի կե­սը, մի բան էլ ա­վե­լի, հան­ցա­գործ ա, ում ու­զես, երբ ու­զես կպատ­ժես, կա­րո՞ղ է մե­կը գտն­վի, որ հան­ցանք չի գոր­ծել գո­նե փոքր ժա­մա­նակ՝ ռա­գատ­կա­յով ծիտ չի խփել կամ հարևա­նի շու­շեն ջար­դել ֆուտ­բո­լի գն­դա­կով: Մա­խա­թը պար­կում ինչ­քա՞ն կա­րան պա­հեն: Բայց հո բո­լո­րին միան­գա­մից ծա­կը չե՞մ կո­խե­լու, հան­դարտ, հեր­թով, փուլ առ փուլ, քյա­բաբ առ քյա­բաբ բա­նակ­ցա­բար, հե­տո ու՞մ կա­ռա­վա­րեմ՝ էս ան­մեղ­սու­նակ դեղ­նակ­տուց­նե­րի՞ն:
Բո­լո­րի՛ն, բո­լո­րի՛ն, բո­լո­րի՛ն: Վսե՛մ, վսե՛մ, վսե՛մ: Ռու­կի վե՛րխ: Հեն­դե հոխ (ձեռ­քերդ վեր), ա­վա­զա­կա­պե­տա­կան­ներ: Էդ դուք չէի՞ք, որ հինգ հա­րյուր ընտ­րող ու­նե­ցող տե­ղա­մա­սում յոթ հա­րյուր ձայն էիք հա­վա­քում, թե՞ ընտ­րա­կա­շառք­նե­րը հորս ջե­բից էիք բա­ժա­նում: Ա­սեմ, ո­րով­հետև տգետ էիք, ո­րով­հետև էդ գոր­ծը փո­ղով չեն ա­նում, այլ խաթ­րով, փշի-փշի ա­նե­լով, սիրտ շա­հե­լով, հա­մո­զե­լով, խաբխ­բե­լով… Նախ նրանց հա­խից կգանք, ով­քեր դեմ են մեր փի­լի­սո­փա­յու­թյա­նը, գա­ղա­փա­րա­կան հա­կա­ռա­կորդ են, էս պա­րա­գա­յում հան­ցա­գործ լի­նել- չլի­նե­լը՝ այս չէ խն­դի­րը: Սիրտս լավ բան չի հու­շում, Յո­րի՛կ, իմ խեղճ բա­րե­կամ, կան­չիր ինգ­լի­զի գե­րեզ­մա­նա­փոր հա­մա­խոհ­նե­րիդ, թող շտապ գան, թե­կուզ բիզ­նես կլա­սով թռ­նեն, ես կվ­ճա­րեմ, պե՞տք է՝ անձ­նա­կան օ­դա­նավս ա­նանձ­նա­կա­նո­րեն կտ­րա­մադ­րեմ: Անհ­րա­ժեշտ է շու­տա­փույթ ո­րո­շում կա­յաց­նել՝ լի­նել թե չլի­նել այ­սու­հետ: Հո­գե­պես ազ­նիվ չէ, ի­հար­կե, գոռ բախ­տի սլա­քա­րերն ու պար­սա­քա­րե­րը տա­նե­լը, ես նա­խընտ­րում եմ զենք վերց­նել ցավ ու վշ­տե­րի մի ծո­վի ընդ­դեմ և դի­մա­կա­յե­լով վերջ տալ բո­լո­րին: Չէ՛, սա­տա­նեն հու­շում է, որ ա­րյուն է թափ­վե­լու, գոս­պո­դին Շեքս­պիր: Նախ, ե­թե չհա­ջող­վի սրա­խող­խող ա­նել ներ­քին հրո­սակ­նե­րին ու մեր սու­րը փառ­քով չկո­խենք պա­տյան, բան­ներս քր­դի գզգ­զած բր­դից բեշ­բե­թար է լի­նե­լու, էն­քան են հա­մը հա­նել էս չտես բո­շա­նե­րը: Սրանք դեռ կա­ռա­վա­րե­լի են, բայց ան­հե­տաքր­քիր, ան­հաս­կա­նա­լի ու ան­կան­խա­տե­սե­լի հետևանք­նե­րով հղի, ու լուրջ ռիս­կեր պա­րու­նա­կող է­րե­խեք են՝ գյա­դեք էս կող­մը կանգ­նեք, չէ՛, ռադ ե­ղեք էն կողմ: Տի մա­րյաչ­կա յա մա­րյակ, ձկ­նորս ախ­պեր­ներ, գու­նա­վո­րա­կան­ներ, շեղ­վա­ծա­կան­ներ, ա­ղան­դա­վո­րա­կան­ներ և այլ ցն­դած­ներ, ժե­խեր բո­լոր եր­կր­նե­րի, միա­ցե՛ք, իսկ դու՝ դե, քեֆ ա­րա, տա­րայ-նա­նա՜յ, տա­րայ նա­նա՜յ, պույ­պույ­չիկ­ներ՝ չտես ու որկ­րա­մոլ, այ թե քե­ֆը ինչ­պես կըլ­նի:
Իշ­խա­նու­թյան համն ա­ռել են, ա­տամ­նե­րով կպաշտ­պա­նեն ինձ, մեր ու կնիկ էլ քր­ֆեմ, շնոր­հա­կա­լու­թյուն են հայտ­նե­լու: Ե­րախ­տա­գետ գոր­ծիչ­ներ են: Ես ա­մեն բան ա­րել եմ, որ մար­դա­վա­րի ապ­րեն, տուն-տեղ դնեն, բռիցս զհաց և զջուր եմ տվել հա­նա­պա­զօ­րյա, իսկ չտես ան­տեր­նե­րը մս­խում են պե­տա­կան մի­ջոց­նե­րը կլուբ­նե­րում ու ղու­մար­բո­զա­նոց­նե­րում… Կար­ծում են, ան­տե­ղյակ եմ ժո­ղովր­դի հար­կե­րի հաշ­վին ի­րենց կե­րած քա­քե­րին ու մու­տի­լով­կե­քին: Էն Պավ­լո­վի շնե­րի նման, հենց յու­ղա­լի պա­տա­ռի հոտ են առ­նում, թե­կուզ հե­ռա­վոր դիար­բե­քեր­նե­րից, ռեֆ­լեք­սի ռու­բիլ­նի­կը ավ­տո­մատ միա­նում է ու ստա­մոք­սա­հյու­թի շի­թե­րը ցայ­տում են թքար­տադ­րու­թյան պն­չե­րից: Էլ չեն նա­յում, կա­րե­լի է ու­տել, չի կա­րել, ոչ չափ ու­նեն, ոչ ընտ­րու­թյուն ու նա­խա­սի­րու­թյուն, իս­կույն հափ­ռում են: Լա­փում են՝ ինչ պա­տա­հի, ինչ­պես պա­տա­հի, ինչ­քան պա­տա­հի՝ քա­րից կա­կուղ ինչ գցես էդ սո­վալ­լուկ ու չտես գամփ­ռ­նե­րի ա­ռաջ, մի վայր­կյան հե­տո հո­րով-մո­րով կա­նեն: Իս­կը չո­բա­նի շներ: Ընտ­րյալ­ներ եմ ա­սել, հա՜, սա­ղին տվին ան­ցան: Թո­ղես, մի օ­րում պե­տու­թյան գան­ձա­րա­նում չոփ չեն թող­նի: Իս­կի չեն էլ թաքց­նում, ազն­վո­րեն՝ բա­ցա­հայտ ու թա­փան­ցիկ… Այդ երևույ­թի ար­մատ­նե­րը դրա­մա­հա­տա­րա­նում են՝ փո­ղը հոտ չու­նի: Մի քա­նիսն էլ ինձ և իշ­խա­նու­թյա­նը քն­նա­դա­տե­լու ժո­ղովր­դա­հա­ճո փոր­ձեր են ցնգցն­գում: Այ­սինքն, պե­տու­թյան դեմ են վայ­րա­հա­չում, պա­ռակ­տում են մտց­նում խմ­բակ­ցու­թյան հոծ ու միաս­նա­կան զանգ­վա­ծի շար­քե­րում, ո­րը, ըստ էու­թյան, երկ­րի անվ­տան­գու­թյունն ու բա­րօ­րու­թյու­նը ա­պա­հո­վող ստ­րա­տե­գիա­կան ուժն է: Դե, ա­րի ու մի ա­սա, տո ման­կա­պար­տե՛զ, քեզ հա­յե­լու մեջ նա­յիր, ոչ հե­ռա­վոր ան­ցյալդ հի­շիր, այ բե­դով­լա՛թ, թա­փա­ռա­կան սո­ված ան­տեր­ներն ան­գամ ձեռք­նե­րիցդ հաց չէին վերց­նում… ՈՒ մի դի­վա­կան մո­լուցք տակն ու վրա է ա­նում միտքս ու հո­գիս, դուրս բե­րում հա­վա­սա­րակշ­ռու­թյու­նից, լա­վա­յի նման ա­լե­կո­ծա­ծուփ ու փրփ­րա­դեզ եռ է գա­լիս և, հանց հա­զար տա­րի կու­տակ­ված հրաբ­խից, բոց ու կրակ ժայթ­քում՝ հրո ճա­րակ ա­նե­լով ու ա­մա­յաց­նե­լով ա­մեն բան: Հե­տո հա­բեր եմ ըն­դու­նում, հան­դարտ­վում, մինչև հա­ջորդ պոռթ­կումս:
ԴԱ­ՎԻԹ ՄԿՐ ՍԱՐԳ­ՍՅԱ­Ն
Դիտվել է՝ 2310

Մեկնաբանություններ