Ալֆան և օ­մե­գան

Ալֆան և օ­մե­գան
13.03.2020 | 02:50

(Նախորդ մասը)

Մեր քա­ղա­քա­կան հե­ղա­փո­խու­թյու­նը, ո­րով հիա­ցած ու ցնց­ված է հա­մայն մարդ­կու­թյու­նը, թևա­կո­խում է նոր փուլ՝ ար­դա­րա­դա­տու­թյան հաղ­թա­նա­կի ու­ղին, ո­րը բարդ ու դժ­վար է շա­տե­րի հա­մար, իսկ ով սեր ու­նի ինձ պես հա­մե­րաշ­խու­թյան, եղ­բայ­րու­թյան ու քույ­րի­կու­թյան՝ ըմ­բռ­նու­մով է մո­տե­նում ու դրանց պո­չը բռ­նում, դա ա­ռա­քե­լու­թյուն և հա­ճույք է, պա­տաս­խա­նատ­վու­թյուն և սի­րուն ապ­րե­լա­կերպ: Մենք կա­ռու­ցում ենք ազ­գա­յին պե­տու­թյուն և բա­ցա­ռում ենք դա­րա­վոր թշ­նա­մի­նե­րի ու բա­րե­կամ­նե­րի գո­յու­թյու­նը և ամ­բող­ջո­վին բաց ենք բո­լոր ազ­գե­րի և պե­տու­թյուն­նե­րի ա­ռաջ՝ ան­շա­հախն­դիր և ա­ռանց նա­խա­պայ­ման­նե­րի: Մենք ձեռ­նա­մուխ ենք լի­նում մեր երկ­րում կա­ռուց­ված­քա­յին քա­րու­քան­դին, այ­սինքն քա­րը քա­րի վրա չենք թող­նե­լու ան­ցյա­լի կա­ռույ­ցից, հե­տո տն­տե­սա­կան, մշա­կու­թա­յին, վեր­ջում մարդ­կա­յին հո­գե­բա­նա­կան հե­ղա­փո­խու­թյուն և վերջ, մեր ստանձ­նած պար­տա­վո­րու­թյուն­նե­րը կա­րե­լի է կա­տար­ված հա­մա­րել և հա­վակ­նել մի­ջազ­գա­յին ա­մե­նա­բարձր պարգևավ­ճար­նե­րին: Սրանք, ըստ էու­թյան, մի­նի հե­ղա­փո­խու­թյուն­ներ են, ո­րոնք հա­մաշ­խար­հա­յին քա­ղա­քա­գի­տա­կան մտ­քի պատ­մու­թյան մեջ ան­նա­խա­դեպ նո­րույթ են, հատ­կա­պես ներ­պե­տա­կան և միջ­պե­տա­կան հա­կա­մար­տու­թյուն­նե­րի լուծ­ման ճա­նա­պար­հին: Ես այն ընդ­գր­կել եմ բաց ձեռ­քե­րի գլո­բալ հե­ղա­փո­խու­թյան կոն­ցեպ­տուալ մո­տե­ցում­նե­րի ճա­նա­պար­հա­յին քար­տե­զի շր­ջա­նակ­նե­րում, որ­պես քայլ առ քայլ, ան­ցն­ցում, բայց ար­մա­տա­կան շր­ջա­դար­ձե­րի բա­նա­լի: Բա­նաձևը հետևյալն է. եր­կու մի­նի հե­ղա­փո­խու­թյու­նը հա­վա­սար է մեկ միկ­րո հե­ղա­փո­խու­թյան, ե­րեք մի­նի հե­ղա­փո­խու­թյու­նը ազ­դա­րա­րում է գոր­ծըն­թա­ցի հաղ­թա­կան ա­վար­տը: Այս տե­սու­թյու­նը ա­վե­լի պարզ պատ­կե­րաց­նե­լու հա­մար ա­ռա­ջար­կում եմ հետևյալ թես­տը, պատ­կե­րաց­րեք կնոջ ոտք՝ ա­ճու­կից մինչև կրուն­կը (տաս­նե­րե­քից բարձր տա­րի­քի ե­րե­խա­նե­րին, դի­տակ­տիկ նյու­թե­րի առ­կա­յու­թյան դեպ­քում, խոր­հուրդ է տր­վում փոր­ձար­կում­նե­րը կա­տա­րել նա՛խ տնա­յին պայ­ման­նե­րում, ա­պա նոր հան­րայ­նաց­նել): Ա­ռա­ջին մա­կար­դա­կի մի­նին իջ­նում է մինչև ազդ­րի կե­սը, երկ­րորդ մի­նին ծած­կում է ծուն­կը, եր­րոր­դը՝ սրունքն ի վար՝ կրուն­կը, այ­սինքն, ոտքն ամ­բող­ջու­թյամբ, այ­սինքն, ոտ­քը, որ­պես այդ­պի­սին, այլևս գո­յու­թյուն չու­նի, այ­սինքն, այն վե­րա­ցավ մեր տե­սա­դաշ­տից՝ ոչն­չա­ցավ: Այ­սինքն, մի­նի հե­ղա­փո­խու­թյուն­նե­րի շնոր­հիվ ի­րա­կա­նա­ցավ միկ­րո հե­ղա­փո­խու­թյուն: Չկա ոտ­քը, չկա պրոբ­լեմ: Սա նուրբ և աշ­խա­տա­տար գոր­ծըն­թաց է, ո­րը պա­հան­ջում է հետևո­ղա­կա­նու­թյուն, նվի­րում և տք­նա­ջան աշ­խա­տանք: Օ­քե՞յ:
Կոա­լի­ցիոն մտա­ծո­ղու­թյունն ար­դեն ար­մա­տա­խիլ է ար­ված: Հե­ղա­փո­խու­թյան այդ շր­ջա­փու­լը վս­տա­հա­բար հայ­տա­րա­րում եմ ան­շր­ջե­լիո­րեն փակ­ված: Ձեռ­նա­մուխ ենք լի­նում մեր նա­խընտ­րա­կան խոս­տում­նե­րի հա­ջորդ հատ­վա­ծը կյան­քի կո­չե­լուն: Սկ­սենք շր­ջա­կա մի­ջա­վայ­րի պահ­պա­նու­թյան և սա­նի­տա­րա­հի­գիե­նիկ մաք­րու­թյան գոր­ծըն­թա­ցը, ո­րից մե­ծա­պես կախ­ված է զբո­սաշր­ջու­թյան զար­գա­ցու­մը, որն իր հեր­թին զարկ կտա հաշ­վիչ դրա­մարկ­ղա­յին կտ­րոն­նե­րի քա­նա­կա­կան կտ­րուկ ա­ճին: Մենք բո­լոր նա­խադ­րյալ­ներն ու­նենք մեր եր­կի­րը տա­րա­ծաշր­ջա­նի սա­նի­տա­րա­հի­գիե­նիկ է­պի­կենտ­րոն դարձ­նե­լու: Պար­զա­պես, ոչ թե շա­բա­թօ­րյա­կի ժա­մա­նակ գե­րան ենք շա­լա­կե­լու կամ այն դի­մա­ցի­նի ձե­ռը տա­լու, այլ յու­րա­քան­չյուրս, գետ­նից բարձ­րաց­նե­լով մե­կա­կան ծխա­խո­տի սո­րուկ ու ցե­լո­ֆա­նի տոպ­րակ, թղ­թի մնա­ցորդ, ազ­դա­րա­րե­լու ենք ա­մե­նա­մաք­րա­սեր պե­տու­թյուն հան­րա­ճա­նաչ­վե­լու հայ­տի մա­սին:
Երկ­րից և նրա քա­ղա­քա­ցուց իր բնա­տուր հա­մու­հո­տը պի­տի բու­րի՝ ա­ռանց կաս­կա­ծե­լի ծա­գում ու­նե­ցող աֆ­թըր­շեյփ օ­ծա­նե­լիք­նե­րի ու ա­նու­շա­հոտ յու­ղե­րի, ոչ թե պա­րար­տա­գո­մաղ­բա­լեր­գիկ բիո­զու­գա­րան­նե­րի թթ­վու­թյուն: Ես էն ար­քա­նե­րի նման չեմ, որ մա­հա­նա բռ­նեմ ու մուն­նաթ գամ, թե հո ա­վե­րակ­նե­րի վրա չե՞մ թա­գա­վո­րե­լու… Բա ի՞նչ ես ա­նե­լու, թա­գա­վորն ապ­րած կե­նա, միան­գա­մից կո­տե­րով ոս­կի էիր ու­զում ջեբդ դնե՞ս: Իսկ ես հա­մար­ձա­կո­րեն ինձ վրա եմ վերց­նում ամ­բողջ պա­տաս­խա­նատ­վու­թյու­նը՝ լի­նե­լու և՛ տեր, և՛ ծա­ռա, ես եմ և՛ սկիզ­բը և՛ վեր­ջը, ու վերջ: Ալ­ֆան և Օ­մե­գան: Հա­սանք տեղ: Հերն էլ ա­նի­ծած էս ծուռ­տիկ-մուռ­տիկ, ո­րո­գայթ­նե­րով լե­ցուն աշ­խար­հի: Մեծ ջր­հե­ղե­ղից ա­ռաջ էլ, հե­տո էլ, դրա­նից հե­տո էլ: Այլևս ամ­բախ-զամ­բախ չբլ­թաց­նեք նիս­տե­րի ժա­մա­նակ, ախր, բա­ցա­ռիկ ա­պուշ եք: Գի­տե­լի­քի, բա­րո­յա­կա­նու­թյան, լր­ջամ­տու­թյան կա­տաստ­րո­ֆիկ դե­ֆի­ցիտ է: Հա­զար եմ ա­սել, ձեր դա­տո­ղու­թյուն­նե­րը հիմ­նա­վո­րեք փաս­տե­րով, կամ՝ ընդ­հա­կա­ռա­կը, միայն թե հա­մո­զիչ լի­նեն փաս­տարկ­նե­րը: Օ­րի­նակ, կա­նանց ի­րա­վունք­նե­րի պաշտ­պան Կլա­րա Ցետ­կի­նը, լսե­լով մեր «Կռունկ, ուս­տի՞ կու­գաս» եր­գը, հե­տաքր­քր­վեց այդ թռչ­նամ­սի ու­ղերթ­ե­րի քար­տե­զով և ժա­մա­նա­կա­ցույ­ցով, հիմն­վեց այն փաս­տի վրա, որ ա­րա­գիլ­նե­րը գեր­մա­նա­կան ճշ­տա­պա­հու­թյամբ միշտ մար­տի ին­նին են վե­րա­դառ­նում ի­րենց չվեր­թից և հայ­կա­կան ժո­ղովր­դա­կան ա­ռա­ծը, որն ա­սում է՝ «մար­տի ըն­նին՝ լագ­լա­գը բնին», միան­գա­մայն հա­մա­պա­տաս­խա­նում է ի­րա­կա­նու­թյա­նը, ո­րո­շեց օր ա­ռաջ մար­տի ու­թը հռ­չա­կել կա­նանց մի­ջազ­գա­յին օր: Մե­րոնք ի­նա­դի ըն­կան, թե դու ո՞վ դար­ձար, որ ո­րո­շես մեր կա­նանց ու աղ­ջիկ­նե­րի տո­նա­կան օ­րը, քիթդ խո­թես մեր ըն­տա­նե­կան հա­րա­բե­րու­թյուն­նե­րի մեջ, կար­ծում ես, մո­ռա­ցե՞լ ենք, որ Լե­նին պա­պի­կը, իր էն լավ վախ­տե­րը, քեզ մեր­կաց­րեց ու մեկ առ մեկ ցույց տվեց քո բո­լոր խո­ցե­լի տե­ղե­րը: Դե, ու­րեմն, հան­գիստ վեր ըն­կիր տեղդ, քո ո­րո­շում­նե­րը մեզ հա­մար աս­նա­վա­նի չեն ու, ա­ռանց եր­կար-բա­րակ տալ ու առ­նե­լու, գցե­ցին-բռ­նե­ցին, որ շու­տա­փույթ ար­տա­հերթ նիստ հրա­վի­րեն ու մեր ազ­գա­յին ար­ժա­նա­պատ­վու­թյան հա­մար կեն­սա­կա­նո­րեն խիստ կարևոր ո­րո­շում կա­յաց­րին՝ մեր կա­նանց և աղ­ջիկ­նե­րի մե­ծար­ման օ­րը տե­ղա­փո­փո­խում ենք ապ­րի­լի, հի­մա չեմ հի­շում՝ հին­գին թե վե­ցին: Ապ­րի՜լ, ապ­րի՜լ, այն­պես ապ­րի՜լ, որ սուրբ հողդ եր­բեք չզ­գա քո սե­փա­կան ծան­րու­թյու­նը, այն­պես ապ­րի՜լ, որ դու ինքդ եր­բեք չզ­գաս քո ա­վե­լորդ ման­րու­թյու­նը… Շա­րու­նա­կու­թյու­նը չեմ հի­շում: Բարդ է գրում, շա՜տ բարդ: Մի տասն ան­գամ պի­տի կար­դաս, որ հաս­կա­նաս: Էլ չեմ խո­սում ան­գիր սո­վո­րե­լու մա­սին: Եվ մեր ան­կախ պե­տու­թյու­նը ևս մեկ ան­գամ վե­րա­հաս­տա­տեց ան­կա­խու­թյան ար­ժե­հա­մա­կար­գը մեր ի­րա­կա­նու­թյան մեջ՝ ապ­րի­լյան մի ա­ռա­վոտ նոր կյանք ա­վե­տեց բռ­նա­րարք­նե­րից բռ­նա­բար­ված հայ կա­նանց կյան­քում… Թե­կուզ ամ­բողջ աշ­խար­հը ինձ նվի­րեն, ինձ հա­մար իմ սի­րած յարս թանկ է շատ…
Վեր­ջա­պես տգի­տու­թյունն էլ չափ ու սահ­ման ու­նի, էլ չա­սեմ նա­խա­ձեռ­նո­ղա­կա­նու­թյան զրո մա­կար­դա­կի մա­սին: Մե­րօ­րյա ի­մաս­տու­նը զար­ման­քով հռե­տո­րա­բար հարց­նում ու պա­տաս­խան չէր գտ­նում, թե էս քո­սոտ երկ­րում էս­քան բոզ չկար, էս­քան բո­զի լա­կոտ որ­տե­ղի՞ց փեյ­դահ ե­ղավ… Մի օր էլ գիտ­նա­կան­նե­րը պար­զե­լու են, որ սեք­սո­զավ­րե­րը մեր կով­կա­սյան լեռ­նաշ­խար­հից են սե­րում ու ինձ կանգ­նեց­նե­լու են փաս­տի ա­ռաջ: Հե­տամ­նաց­նե­րի հա­մար ա­մոթ-խայ­տա­ռա­կու­թյուն, իսկ ժա­մա­նա­կի պա­հանջ­նե­րը գնա­հա­տող­նե­րի՝ հպար­տու­թյուն և պար­ծանք: Չէ, սրանց բոլ-բոլ ե­րես եմ տվել, ես եմ մե­ղա­վոր, որ սան­ձե­րը բաց են թո­ղել, չնա­յած մի կող­մից էլ դա ինձ ձեռն­տու է՝ երբ և ում ու­զեմ քթից ու պն­չից կբե­րեմ: Փոր­ձա­ռու­թյունս ու ներ­քին զգա­ցո­ղու­թյունս ինձ եր­բեք չեն դա­վա­ճա­նում: Է­հե՜յ, Ա­մա­դեուս, նվա­գիր ջու­թակդ, Գավ­րի­լա, լց­րու բա­ժակ­նե­րը Սաա­դիի ու Հա­ֆե­զի կար­միր կի­սա­քաղցր գի­նով, աշ­խար­հի վեր­ջը ե­կել է: Ար­մա­գան­դոն… Հի՜, հի՜, հի՜…
Վի­թին­գի ենք են­թար­կե­լու բո­լո­րին, ով կհա­կա­ճա­ռի ու կընդ­դի­մա­նա մեզ: Ով սաղ է մնա­ցել էս վեր­ջին ե­րե­սուն տա­րում, ու­րեմն կո­ռում­պաց­ված է, թե չէ պի­տի սո­վա­մահ լի­ներ ու գի­շե­րա­յին ծպ­տյալ թաղ­ման ար­ժա­նա­նար: Ով՝ սաղ, ով՝ մե­ռած: ՈՒ­րեմն, աշ­խա­տել է կո­ռում­պաց­ված իշ­խա­նու­թյուն­նե­րի օ­րոք, այ­սինքն, նրանց հա­մար: Իսկ կո­ռուպ­ցիան ես ար­մա­տա­խիլ եմ ա­նե­լու: Բո­լո­րին անխ­նա բռ­նե­լու և լց­նե­լու եմ բան­տե­րը:
Ե­րեկ ե­րա­զում մորս տե­սա՝ տա­տիս հետ: Մայրս շատ տխուր ու տա­ռա­պած տեսք ու­ներ: Տա­տիս հա­գած-կա­պա­ծը հե­քիաթ­նե­րի վհու­կին էր հի­շեց­նում, իս­կը՝ ցիր­կի մեյ­մուն, ցա­խա­վելն էր պա­կա­սում: Նրա ան­զուսպ և ար­հա­մար­հա­կան քրք­ջո­ցը անդ­րաշ­խար­հից հն­չող ձիու խր­խինջ էր: Տան ա­ռաջ պա­րա­նից ան­կա­նոն կախ­ված ներք­նա­շո­րե­րի կի­սա­կեղ­տոտ լվաց­քը էն­քան հան­դի­սա­վոր էր ցու­ցադր­ված, ա­սես Կլեո­պատ­րա­յի հա­գից հենց նոր էր հա­նել:
Էս գյոռ­նափշ­տիկ­նե­րից պր­ծում չու­նեմ, է­լի լց­վե­ցին ու­ղե­ղիս մեջ ու սկ­սե­ցին կր­ծել միտքս: Կնե­րեք, հե­ռա­խոսն է:
-Հա, շեֆ, ես ե՞րբ եմ ա­պու­շու­թյուն դուրս տվել: Սար­քում են: Բա­նի տեղ չդ­նես՝ վրի­պում էր, լեզ­վի սայ­թա­քում՝ ա­սենք եր­կու տաս­նա­մյա­կի փո­խա­րեն ե­րեք եմ ա­սել: Հոգ­նած ես երևում, ռե­լաքս ա­րա, մի քիչ հան­գս­տա­ցիր: Քեզ էդ­քան մի տան­ջիր էս երկ­րի ու ժո­ղովր­դի հա­մար, մեղք ես, ո՞վ է գնա­հա­տե­լու ան­քուն գի­շեր­ներդ… Հա, լավ, օ­քե՛յ, հան­գիստ ե­ղիր:
-Ի՞նչ գնա­հա­տե­լու մա­սին ես ակ­նար­կում: Ես նույ­նիսկ դպ­րո­ցում գնա­հա­տա­կա­նի հա­մար չեմ սո­վո­րել,- բար­կա­ցավ շեֆն ու ան­ջա­տեց հե­ռա­խո­սը:
Չէ, սա ար­դեն հա­մը հա­նում է, կար­ծում է հուր-հա­վի­տյան, մինչև մահ-գե­րեզ­ման շեֆս է լի­նե­լու: Սրան թվում է, թե որ հայ­տա­րա­րեմ իր օ­րոք կո­ռուպ­ցիա չի ե­ղել՝ ե­փած հա­վը չի խն­դա­լու կամ գո­նե կտու­ցի տակ քմ­ծի­ծաղ տա­լու: Հենց լավ էլ դու ու քո շր­ջա­պատն եք թա­լա­նի հիմ­նա­դիր­նե­րը: Որ ձեն չեմ հա­նում, հո պատ­մու­թյու­նը չե՞ս փո­խի: Սպա­սի՜ր: Սրան­ցից պրծ­նեմ, քե­զա­նով եմ զբաղ­վե­լու, քո հա­րա­զատ­նե­րով, սաղ կոմպ­րո­մա­տե­րը դնե­լու եմ սե­ղա­նին, տես­նենք՝ ով ում շեֆն է: Քեզ այլ­մո­լո­րա­կա­յի­նի ու հրեշ­տա­կի տեղ ես դրել ու հետս էն­պի­սի մուն­նաթ-սյուն­նա­թով ես խո­սում, կար­ծես պարտ­քերս չեմ մա­րել: Մո­ռա­ցե՞լ ես, թե ինչ­քան կեղտ կա տակդ: Օ­տար ու­ժե­րի հետ­քը բո­լորն ար­դեն պարզ տես­նում են քո պահ­ված­քում: Հե­րիք են քո ա­նի­մաստ ին­ստ­րուկ­տաժ­ներն ու ա­վե­լորդ ինք­նավս­տա­հու­թյու­նը: Զզ­վեց­րել ես: Վեն­դե­տա չէ, բայց խոս­տա­նում եմ, որ հաշ­վե­հար­դա­րանք ան­պայ­ման լի­նե­լու է՝ ար­դար դա­տաս­տա­նի տես­լա­կա­նով:
Դժ­գո՞հ եք, որ լի­քը նոր աշ­խա­տա­տեղ եմ բա­ցել: Գնա­ցեք, աշ­խա­տե՛ք: Հա, թող գի­տաշ­խա­տո­ղը կո­ֆե խմե­լու փո­խա­րեն ու­րիշ գոր­ծով զբաղ­վի: Ի՜նչ կա որ: Ա­մո՞թ է: Նախ­կին ին­ժե­ներ­նե­րը տաք­սի են քշում, տո­նա­վա­ճառ­նե­րի դախ­լի հետևում, նույ­նիսկ, վաս­տա­կա­վոր ու­սուց­չու­հի ու­նենք, աս­ֆալտ փռող պա­հես­տի սպա կա… Խան­չալ­նե­րիդ քա­րը վեր կընկ­նի՞: Ար­տա­գաղթն էլ կկա­սեց­նենք: Բնակ­չու­թյան թիվն էլ կա­վե­լաց­նենք: Հրեն՝ լի­քը հն­դիկ, պար­սիկ ու աֆ­րի­կա­ցի, նույ­նիսկ Կու­բա­յից ներ­գաղ­թյալ­ներ ու­նենք: Պետք լի­նի՝ նաև մեր նկատ­մամբ ա­տե­լու­թյամբ ներ­ծծ­ված պա­կիս­տան­ցի­ներ, ին­չո՞ւ ոչ՝ քուրդ ու տա­ջիկ, երբ լսեն իմ ա­նու­նը, կա­մո­վին կներ­մուծ­վեն մեր էր­գիր: Չի­նա­ցի­նե­րի մա­սին էլ չեմ ա­սում՝ հի­նա­վուրց ախ­պե­րու­թյուն է, գե­նե­տիկ կա­պե­րով հաս­տա­տագր­ված: Ներդ­րում­նե­րի հար­ցը բա­նակ­ցա­յին գոր­ծըն­թա­ցում է: Հա­մոզ­ված եմ, որ սա­րե­րի հետևում չէ, ե­թե Լար­սի ան­ցա­կե­տում ե­ղա­նա­կա­յին ա­նակն­կալ­ներ չլի­նեն: Սաղ ըլ­նի Գա­գիկ Սու­րե­նյա­նը, հո չի կան­խա­տե­սում, ոնց որ ին­քը պատ­վի­րի ե­ղա­նա­կը: Իս­կի շա­բա­շով պատ­վերն էդ­պես ճշգ­րիտ չի կա­տար­վում: Հա, ար­խա­յի՛ն, ներդ­րու­մա­յին գու­մար­ներն ար­դար կբաշ­խեմ: Ես վա­յե­լում եմ ժո­ղովր­դիս վս­տա­հու­թյու­նը: Նա ա­կան­ջով է հա­վա­տում, չի սպառ­վի համ­բե­րու­թյու­նը, ինձ հա­վա­տում ու վս­տա­հում են: Շե­ղե­լու լի­քը բան կա մեր զի­նա­նո­ցում: Ա­մեն ան­գամ մի նոր ինտ­րիգ կգ­ցենք մեջ­տեղ… Հի­մա սկզբ­նաղ­բյու­րը չեմ հի­շում, բայց մի ի­մաս­տուն ա­սել է, թե՝ նախ քո ծա­ռը ջրիր, հե­տո՝ ու­րի­շի: Ե­թե, ի­հար­կե, ո­ռոգ­ման ջուր մնա: Հի՜, հի՜, հի՛:
Հեչ որ չլի­նի, մի քա­նի հա­զար հո­գու վա­րի կտանք, ով բա­րեկր­թու­թյան սահ­ման­նե­րը տշել, գցել է թա­ղա­յին վա­նի­կի կտու­րը: Թող դա բո­լո­րին դաս լի­նի՝ պե­տու­թյան դեմ չի կա­րե­լի մերկ ձեռ­քե­րով դուրս գալ: Հա­սա­րա­կու­թյան մեջ նկա­տե­լի են ան­հան­դուր­ժո­ղա­կա­նու­թյան, չա­րու­թյան և ագ­րե­սիա­յի, սև ու սպի­տա­կի հա­կադ­րու­թյան ցայ­տուն դրսևո­րում­ներ: Մաս-մաս, բա­ժան-բա­ժան են ե­ղել՝ ա­վագ ու ջա­հել, յու­րա­յին և օ­տար, մաս­նա­գետ ու դի­լե­տանտ, փոր­ձա­ռու և ան­փորձ, ծա­ռա­յող ու դա­սա­լիք, սե­ռա­կան մե­ծա­մաս­նու­թյուն ու փոք­րա­մաս­նու­թյուն, ազ­գայ­նա­կան ու հա­մաշ­խար­հայ­նա­կան, տե­ղա­կան նա­ցիո­նա­լիզմ ու ժա­մա­նա­կա­կից ին­տեր­նա­ցիո­նա­լիզմ… էլ ո՞րն ա­սեմ, էլ ո՞­րը, էլ՝ հին ու նոր, էլ՝ գող փի­սո, էլ՝ քա­չալ շուն, ա­րա, դե, չե­ղա՛վ, է­լի… Չե­ղա՛վ: Սրա ա­ռաջն առ­նե­լը օ­րե­րի հարց է: Ինչ նա­խա­ձեռ­նու­թյամբ հան­դես գաս, միևնույն է, էդ քյո­փակ­նե­րը փնթփն­թա­լու ու ա­նուն են դնե­լու: Մա­մուռ­նե­րում կորց­րել ենք նրանց ա­րա­հետ ու ա­նուն, էլ խն­կա­հոտ եր­կինք ու շա­ղոտ հող չու­նեն: Մո­ռա­ցե՞լ են, որ ի­րենց նշա­նա­կած հա­մայն­քա­պետն ա­պա­մոն­տա­ժեց գյու­ղա­պե­տա­րա­նի ա­ռաջ կանգ­նեց­ված իր հո­գե­հայր Նժ­դե­հի ար­ձա­նը (թո­բա­թե գի­տեր, թե ով է Նժ­դե­հը), ինչ է թե՝ ա­մեն ա­ռա­վոտ գոր­ծի գնա­լիս իր դա­տարկ գլու­խը խփում էր նրա հան­ճա­րեղ ճա­կա­տին: Ա՜յ քեզ բան: ՈՒ էդ անձ­նա­վո­րու­թյունն իր հա­մայն­քի ընտ­րյալն ու ա­ռաջ­նորդն էր: Ող­բամ քեզ, կա­շա­ռա­կեր ընտ­րող: Էս է նախ­կին­նե­րի դե­մոս կրա­տո­սը: Սրանք նույ­նիսկ մարմ­նա­կան ա­զա­տու­թյուն­նե­րին ու մեր­կու­թյանն են դեմ: Մո­ռա­ցել են ի­րենց ար­գել­ված խն­ձոր ու­տող-ու­րա­ցող տկ­լոր-տկ­լիկ նա­խած­նող­նե­րին, չեն հի­շում, որ դեռ ա­շա­կեր­տա­կան տա­րի­նե­րին գրի­չը գետ­նին էին գցում, որ կռա­նան ու սե­ղա­նի տա­կից ու­սուց­չու­հու փա­չե­քին նա­յեն, ծո­վափ էին գնում, որ կի­սա­մերկ կա­նանց տռու­սիկ­նե­րի ու կրծ­կալ­նե­րի պա­րու­նա­կու­թյու­նը տնտ­ղեն: Էլ չեմ ա­սում թունդ հե­ղա­փո­խա­կան Եր­զն­կյա­նի ա­նու­նը կրող նր­բանց­քի հին բաղ­նի­քում լո­ղա­ցող կա­նանց եր­դի­կից գյոզ դնե­լու մա­սին: ՈՒ հի­մա պոզ ու պոչ են ա­նում, երբ ջա­հել­նե­րը պարզ ու թա­փան­ցիկ ի­րենց մարմ­նա­կան բա­րե­մաս­նու­թյուն­ներն են ցու­ցանք-մու­ցանք ա­նում: Յա­նիմ ի­րենք նա­մու­սով են, ի­րենց ժա­մա­նակ երկ­րում բոզ ու գյոթ չկար: Սրանց թո­ղես բո­շե­քի ծա­խած մա­զու­թա­համ սա­րի ծա­մոնն ու թի­թե­ղյա կլոր ա­մա­նով մոմ­պաս­նե­րը, դա­նակ-մկ­րատ սրող, շու­շա գցող, հին շոր-հին կո­շիկ բղա­վող բոմ­ժե­րին էլ ռեա­նի­մա­ցիա կա­նեն ու ի­րենց զա­ռա­մյալ կու­սակ­ցու­թյուն­նե­րը կկա­պեն թթ­ված­նա­յին բար­ձե­րին: Ախր, գո­նե մի քիչ ներ­դաշ­նակ ե­ղեք ժա­մա­նա­կա­կից կյան­քի զար­գա­ցում­նե­րին: Էդ ներ­դաշ­նակ բառն էլ եմ վե­րաց­նե­լու: Լեզ­վի կո­մի­տեն պա­րա­պուրդ է տա­լիս: Ո՞նց եմ զզ­վում էդ դաշ­նակ­նե­րից, որ ա­նընդ­հատ ոտ­քի տակ են ընկ­նում ու խո­չըն­դոտ­ներ ստեղ­ծում մեր ժո­ղովր­դի բա­րե­կե­ցու­թյան բարձ­րաց­ման, հարևան­նե­րի հետ բաց սահ­ման­նե­րի քա­ղա­քա­կա­նու­թյան զար­գաց­ման, բա­րիդ­րա­ցիա­կան թավ­շյա հա­րա­բե­րու­թյուն­նե­րի հաս­տատ­ման գոր­ծում: Զզ­վում, բայց հան­դուր­ժում եմ: Ի՞նչ ի­մա­նաս՝ պար­տի­զա­նա­կան շար­ժում, դի­վեր­սիա­ներ, ա­հա­բեկ­չու­թյուն­ներ, դի­վա­նա­գի­տա­կան տրա­մադ­րու­թյուն­նե­րի փչա­ցում տար­բեր եր­կր­նե­րում: Դրան­ցից ա­մեն բան սպա­սե­լի է: «Միայն զեն­քով կա հա­յին փր­կու­թյուն»: Սրանք որ մեյ­դան չընկ­նեին, մենք է­սօր Ղա­րա­բա­ղի խն­դիր էլ չէինք ու­նե­նա, պա­տե­րազմն էլ էդ­քան ա­ռաջ չէր գնա: Կա­րե­լի էր, չէ՞, նս­տել բա­նակ­ցա­յին սե­ղա­նի շուրջ և գտ­նել փոխ­զի­ջու­մա­յին լու­ծում, ո­րը կբա­վա­րա­րեր բո­լոր կող­մե­րին, հա­մա­նա­խա­գա­հող եր­կր­նե­րին էլ՝ վրից: Օ՜, երկ­նա­յին, վա­նի՜ր, ինձ­նից վա­նի՛ր քո պատ­րան­քը կամ խո­րանս մտած փու­շը հա­նիր… Ա­վա՜ղ ճեղք է տա­լիս սր­բա­տունս:
ԴԱ­ՎԻԹ ՄԿՐ ՍԱՐԳ­ՍՅԱ­Ն
Դիտվել է՝ 2193

Մեկնաբանություններ