Ալֆան և օ­մե­գան

Ալֆան և օ­մե­գան
17.03.2020 | 00:44
Պա­տե­րազ­մի կու­սակ­ցու­թյուն է, բա ի՛նչ է: Հի­շում ենք և պա­հան­ջում, ո­րը թարգ­մա­նա­բար նշա­նա­կում է՝ հի­շա­չար ենք և վրեժ­խն­դիր: Էս չե՞ք: Ա­րա, գե­տի­նը պատռ­վեր ու սաղդ մե­ջը լց­վեիք ձեր հի­շո­ղու­թյուն­նե­րով, ար­ժե­հա­մա­կար­գե­րով ու ա­դաթ­նե­րով, էլ չեմ ա­սում ազ­գա­յին գա­ղա­փա­րա­խո­սու­թյան ու սո­ցիա­լա­կան ար­դա­րու­թյան մա­սին… Խել­քի ե­կեք, էս ո՞ր դարն է: Թո­ղեք հան­գիստ ու բա­րիդ­րա­ցիա­բա­րո ապ­րենք մեր քա­ղա­քա­կիրթ հարևան­նե­րի հետ… Խմ­բա­պե­տա­կան ան­հար­կի մո­տե­ցում­նե­րով ու ազ­գայ­նա­մո­լա­կան ան­զի­ջում կեց­ված­քով ու՞ր ենք գնա­լու: Նույ­նիսկ դրանց կու­սակ­ցա­կան ըն­կեր, ա­վա­զա­նի ա­նու­նը՝ Դրո, որ թա­գա­վոր էր, սպա­նեց իր տղեր­քից եր­կու­սին, ո­րով­հետև այդ տղեր­քը հար­բած՝ թքել էին մե­կի ե­րե­սին։ Կառ­քից ի­ջեց­րել էին ու դեմ­քին թքել, հե­տո դուրս էր ե­կել, որ մի­նիստր է… Դե, տղեր­քը հար­բած են ե­ղել, հար­բա­ծին էլ ի՛նչ մի­նիստր։ Թքել էին դեմ­քին ու նս­տել նրա կառ­քը, մի­նիստ­րի կառ­քը, վա՛յ, հա­րամ­զա­դեք. Բայց հո չկոր­ծան­վե՞ց աշ­խար­քը... Մի­նիստ­րը աշ­խա՞րք էր ա­զա­տել...
Մեր օ­րե­րում նման դրսևո­րում կտես­նե՞ք, երբ մեր հան­դուր­ժո­ղա­կա­նու­թյան թավ­շյա հե­ղա­փո­խու­թյու­նը բա­րու­թյան և սի­րո հուն­դեր է ցա­նում ա­մե­նուր, ինչ­պես նույն Դրոն ինք­նադրսևոր­վեց, երբ գե­րի­նե­րի ձեռ­քը կրակն էր ըն­կել և դրանց հա­մար ոչ սնունդ ու­ներ, ոչ տա­նիք: Շա­րեց մի հա­զար հո­գու էն հե­րո­սա­կան փսլն­քոտ­նե­րից ու ան­կյուն կանգ­նեց­րեց: Հարց­րեց.
- Բի­ճո, ո՞ր աչ­քով էիք նշան բռ­նում իմ խա­ղաղ բնակ­չու­թյան վրա:
Բո­լո­րը վա­խից դող­դո­ղա­ցող ցու­ցա­մա­տե­րը տա­րան դե­պի ի­րենց աջ աչ­քը, ու ռազ­մա­կան մի­նիստ­րը հրա­մա­յեց.
- Լավ է կույր ա­չո՛ք, քան կույր մտո՛ք: Հա­նեք դրանց աջ աչ­քե­րը ու ռադ ա­րեք, թող գնան ի­րենց տնե­րը… -հե­տո սպառ­նա­լի ա­վե­լաց­րեց,- է­լի կա­նե՞ք չա­րու­թյուն:
- Չէ՛, չէ՛, փա­շա ջան,- վաշ-վի՜շ, վաշ-վի՜շ…
- Դե՛, հայ­դե՜, և այլևս չհա­մար­ձակ­վեք խախ­տել մեր երկ­րի սահ­ման­նե­րը, հայ­դե՛, ի շր­ջանս յուր:
Այդ­պես, միաչ­քա­նի մի հա­զար հո­գի այ­դու­հետև աշ­խար­հին նա­յեց կի­սով չափ՝ տե­սավ միայն մինչև հա­սա­նե­լիք տնա­մեր­ձի սահ­մա­նա­գի­ծը՝ չուր ա­վար­տը յու­րյանց ըն­ծայ­ված երկ­րորդ կյան­քի, որ նրանց ըն­ծա­յեց նո­րին գե­րա­զան­ցու­թյուն Դրոն:
Շնոր­հա­կալ ենք Ձեր մե­ծա­հո­գու­թյան և մար­դա­սի­րա­կան վե­րա­բեր­մուն­քի հա­մար, պա­րո՛ն նա­խա­րար:
Վերջ նա­խա­վեր­ջին մա­սի, և ոչ ոք չգի­տի, թե որ­տե՞ղ և ինչ­պե՞ս կայ­ցե­լի ի­րեն իր վեր­ջին մա­սը, ե­թե կռ­վում ես, ջար­դում ես ու նա­հան­ջում, իբր թե խա­ղա­ղու­թյան ժա­մա­նակ գե­րա­դա­սե­լի է հա­նուն սե­փա­կան բա­րօ­րու­թյան պարտ­վե­լը, հե­տո պա­տե­րազ­մում զոհ­վել: ՈՒ՞ր ես, ա­րի՛, հու­րի փե­րի, խա­ղա­ղու­թյան ի՛մ ա­ղավ­նի, ի՛մ սի­րե­լի Քուռ­կիկ Ջա­լա­լի: Գո­նե հու­շիր, թե ով եմ ես, ով ես դու, ով է նա… Չգի­տեմ:
Սրանց նման­նե­րը մեր օ­րե­րի սու­տի վար­դան­մա­մի­կո­նյան­ներ են կեր­տել՝ հե­րոս­նե­րի կեր­պա­րով, իբր թե մա­հա­պարտ հայ­րե­նա­պաշտ­ներ են… Ի­րա­կա­նում, բա­ռիս բուն ի­մաս­տով մար­դաս­պան­ներ են: Կապ չու­նի՝ թշ­նա­մուն են խո­ցել, թե յու­րա­յի­նին՝ մարդ են սպա­նել, մա՛րդ, որն ա­մե­նա­բարձր ար­ժեքն ու ա­մե­նա­թանկ կա­պի­տալն է, թա­լան­չի­ներ ու յո­թը մոր ծիծ կե­րած ա­ղան­դա­վոր գոր­ծա­կալ­ներ, ո­րոնք փառք են մու­րում ու ա­տում դա­սա­լիք­նե­րին, ո­րոնք դեմ են զեն­քով ի­րենց տուն ու տե­ղը, օ­ջախն ու հայ­րե­նի­քը պաշտ­պա­նե­լուն… Օ­րի­նակ, իմ գոր­ծըն­կեր­նե­րից մե­կը ա­րյուն տես­նե­լիս ու­շագ­նաց է լի­նում և ընկ­նում ցն­ցում­նե­րի մեջ: Սրան ի՞նչ կա­սեք: Պա­տե­րազ­մի բո­լոր հե­րոս­նե­րը, ա­ռանց բա­ցա­ռու­թյան, խա­ղաղ օ­րե­րի սա­բո­տաժ­նիկ­ներ են, հա­կա­հե­րոս­ներ, քյալ­լեն թա­փած կան­տու­ժեն­նիկ­ներ: Մի­թոմ հենց ին­քը, դրանց կար­կա­ռուն ներ­կա­յա­ցու­ցիչն ի՛նչ էր՝ շատ դա­րեր ա­ռաջ հին Հա­յաս­տա­նում Վար­դան Մա­մի­կո­նյան ան­վամբ մի սպա­րա­պետ էր կե­նում: Իսկ նա ո՞վ էր, որ սր­բաց­րել, դա­րեր շա­րու­նակ գլխ­նե­րիս են նս­տեց­րել: Հի­մա թևքերս քշ­տեմ, լայվ մտ­նեմ ու ժո­ղովր­դիս ներ­կա­յաց­նեմ նրա ի­րա­կան կեր­պա­րը: Ոնց որ միստր Պիտ­կի­նը՝ թշ­նա­մու թի­կուն­քում: Դե­տեկ­տիվ կի­նո, որ եր­բեք Ա­դո­յան Մար­տու­նը չի ցու­ցադ­րի յուր «Մոսկ­վա» կի­նո­թատ­րո­նում, մինչև չն­կա­րա­հա­նեն: Պատ­մու­թյուն մի շար­քա­յին ար­կա­ծախն­դիր փոր­ձա­ռու լր­տե­սի մա­սին, ո­րին Ճե­նաց աշ­խար­հից ու­ղար­կել էին մեր տա­րա­ծաշր­ջան՝ եր­կու դր­կից բա­րե­կամ ժո­ղո­վուրդ­նե­րի միջև թշ­նա­մու­թյուն ու կռիվ հրահ­րե­լու հանձ­նա­րա­րու­թյամբ: Ար­դյուն­քում, Տղ­մուտ գե­տի ա­փին, մի խումբ ալ­կո­հոլ օգ­տա­գոր­ծած փղեր ա­ռաջ­նագ­ծում վրաեր­թի են­թար­կե­ցին նոր զո­րա­կոչ­ված մատ­ղաշ զին­վոր­նե­րին և աշ­խար­հա­զո­րա­յին­նե­րին, ինքն էլ հի­վան­դա­նո­ցի ճա­նա­պար­հին ստա­ցած կա­յուն ծանր վնաս­վածք­նե­րից, շտապ օգ­նու­թյան բժշ­կի ձեռ­քե­րի մեջ, կն­քեց յուր մահ ի­մա­ցյալ ան­մա­հու­թյու­նը: Հա, ո­չինչ չի մո­ռաց­վում, ոչ ոք չի մո­ռաց­վում: Բա հե­տո՞… Ի՛նչ շա­հեց: Ախր, ա­սո­ղին լսող է պետք: էն խեղճ Վա­սա­կը քա­նի ան­գամ խնդ­րեց, ա­ղա­չեց ու պա­ղա­տեց, ոտ­ներն ըն­կավ, թե՝ այ բա­լամ, փե­շիդ քա­րը թա­փիր, հան­ձն­վիր, կրո­նա­փոխ­վիր, թե­կուզ ազ­գա­փոխ­վիր, ախր ու­րիշ մարդ չեն, մեր հարևան­ներն են, արևել­քի ա­մե­նա­ժո­ղովր­դա­վար, ա­մե­նա­բա­րի ու մար­դա­սեր ազ­գը: էս քոր­փա ը­րե­խե­քին էդ ա­նի­րավ աշ­խարհ­քը մի գցիլ: Չէին ու­զում, լա­լիս էին մայ­րե­րը, բայց պա­տե­րազ­մի հր­ձիգ Վար­դա­նը չհա­մա­ձայն­վեց, եր­կու ոտ­քը մի ոտ­նա­ման խո­թեց, հա­մա­ռո­րեն կո­ղի ըն­կավ՝ դրա­նով իսկ դառ­նա­լով բա­րո­յա­կան հաղ­թա­նակ­նե­րի պատ­մա­կան կն­քա­հայր և պար­տի­զա­նա­կան եր­կա­րա­մյա կռիվ­նե­րի սա­բաբ՝ հետ­մա­հու:
Մի պայ­ծառ ա­ռա­վոտ էր, մի տխուր լու­սըն­կա պարզ­կա գի­շեր, հո­վիվ­նե­րը սա­րե­րում, աշ­խար­հի դարդ ու ցա­վից հե­ռու, խա­ղաղ քշում էին յոր­ղա է­շեր, իսկ Ա­վա­րայ­րի դաշ­տա­վայ­րում՝ լու­սա­պայ­ծառ ա­ռա­վոտ­նե­րից մեկն էր: Ձ­մե­ռա­յին ա­րե­գակն ա­վե­լի ջերմ ու հա­ճե­լի էր, քան ա­մառ­վա կի­զիչ արևը: Այդ պատ­մա­կան օ­րը հա­վեր­ժո­րեն վառ կմ­նա հա­մայն մարդ­կու­թյան հի­շո­ղու­թյան մեջ: Համ ի­րա գլու­խը կե­րավ, համ էն խեղճ ու ան­մեղ է­րե­խե­քի՝ լրիվ ի­զուր, նա­հախ տե­ղը, առ ո­չինչ: Միայն երկ­նա­յին տի­րոջն է հայտ­նի, թե քա­նի ու քա­նի դի­վա­նա­գետ, աշ­խար­հի չեմ­պիոն ու ճատ­րա­կի վար­պետ կորց­րինք: Վայ թե նա էլ չտի­րա­պե­տի էդ համ­րան­քին… Կյան­քիցդ ձեռ էիր քա­շե՞լ՝ էն ղշ­լաղ­ցի Նի­կո­լոս Դու­մա­նի նման, մո­տա­լուտ մահ­վա­նից խու­սա­փե­լու հա­մար, տղա­մար­դա­վա­րի հա­նեիր պիս­դա­լետն ու դնեիր ձերդ պայ­ծա­ռա­փայ­լու­թյան ճա­ճան­չա­փայլ ճա­կա­տին: Նրա նման բղա­վեիր՝ «մա՛հ կամ ա­զա­տու­թյո՛ւն», ու ամ­բողջ ա­բոյ­մեն դա­տար­կեիր դա­տարկ գլ­խիդ մեջ: Թե չէ քա­նի՜-քա­նիսն այդ օ­րը տնից դուրս ե­կավ և այլևս չվե­րա­դար­ձավ, որն ազ­դեց նաև մեծն լու­սա­վո­րիչ Խա­չա­տուր Ա­բո­վյա­նի տրա­մադ­րու­թյան վրա, և ճա­րա­հա­տյալ հետևեց նրանց օ­րի­նա­կին, ու նրա նման քա­նի՜-քա­նի­սը… Սերմ­նա­ցան­նե­րը զին­վոր դար­ձան և այլևս չվե­րա­դար­ձան… Լրիվ՝ ի­զուր: Անշ­նորք­ներն իս­կի մի սև թուղթ էլ չու­ղար­կե­ցին հա­րա­զատ­նե­րին, և ար­դեն տասն­հինգ դա­րից ա­վե­լի նրանց աչ­քը սառ­չում է ճամ­փին նա­յե­լով:
Էս խմո­րը դեռ շատ ջուր է վերց­նե­լու: Հե­տաքն­նու­թյու­նը կպար­զի, որ ի­րեն զո­րա­վար ինք­նահռ­չա­կած այդ անձ­նա­վո­րու­թյու­նը, խախ­տե­լով սահ­մա­նադ­րա­կան կար­գը, սադ­րել է մաս­սա­յա­կան ան­կար­գու­թյուն­ներ և սպա­նու­թյուն­ներ, պատ­ճառ հան­դի­սա­ցել բազ­մա­թիվ զո­հե­րի: Դա­տաբ­ժշ­կա­կան փոր­ձաքն­նու­թյան է ու­ղարկ­ված սպան­ված փղե­րից մի քա­նի­սի ԴՆԹ-ն՝ պար­զե­լու նրանց ծա­գում­նա­բա­նու­թյու­նը, հան­ցան­քի պա­հին ա­րյան բա­ղադ­րու­թյան մեջ առ­կա ալ­կո­հո­լի չա­փը, փղե­րի պատ­կա­նե­լու­թյու­նը, ալ­կո­հո­լի թոր­ման և օգ­տա­գործ­ման վայ­րը և այլն: Քն­նու­թյան ըն­թաց­քում պարզ­վել է, որ Ի­րա­նի իս­լա­մա­կամ հան­րա­պե­տու­թյու­նում ալ­կո­հո­լի օգ­տա­գոր­ծու­մը խս­տիվ ար­գել­ված է, հետևա­բար, անհ­րա­ժեշտ է ման­րա­մաս­նո­րեն վեր­հա­նել հան­ցա­գոր­ծու­թյան ամ­բող­ջա­կան պատ­կե­րը՝ փոխ­կա­պակց­ված հան­ցա­կից ան­ձան­ցով հան­դերձ: Սա դա­րիս մե­ծա­գույն քրեա­կան բա­ցա­հայ­տու­մը կդառ­նա, բայց ա­ռայժմ, նա­խաքն­նա­կան գաղտ­նիք պա­րու­նա­կող տե­ղե­կատ­վու­թյու­նը հրա­պա­րակ­ման են­թա­կա չէ՝ հիմք ըն­դու­նե­լով ան­մե­ղու­թյան կան­խա­վար­կա­ծը, ո­րը կհաս­տատ­վի միայն դա­տա­րա­նի վճ­ռով: Թե­կուզ սպան­վող­նե­րի ի­րա­վա­հա­ջորդ­նե­րը եվ­րա­դա­տա­րան դի­մեն, միևնույն է, չեմ ըն­դու­նե­լու ոչ մի կեղծ ար­դա­րա­դա­տու­թյուն, քա­նի դեռ ես ողջ եմ: Իսկ փոխ­հա­տուց­ման մա­սին խոսք ան­գամ լի­նել չի կա­րող: Ինչևէ:
Հի­մա էլ սրանց թող­նենք պատ­մու­թյան աղ­բա­նո­ցում ու գանք մեր օ­րե­րը: Վեր­ջերս, ա­նու­նը չտամ, բո­լորդ ճա­նա­չում եք, մի լկ­տի բա­րե­րար ինձ ճամպ­րու­կով փող էր ու­ղար­կել: Մեկ մտա­ծե­ցի՝ կա­րո՞ղ է սրանք ու­զում են ինձ կա­շա­ռել, մեր­ժեմ, հետ ու­ղար­կեմ, հե­տո բռ­նեմ ու սնան­կաց­նեմ, մի բան էլ՝ հրա­պա­րա­կեմ էդ փաս­տը և խայ­տա­ռա­կեմ աշ­խար­հով մեկ, իմ վար­կա­նիշն էլ շեշ­տա­կի բարձ­րա­նա, բայց հե­տո, երբ ռո­ման­տի­կաս նա­հան­ջեց ու տե­ղը զի­ջեց ի­րա­պաշ­տու­թյա­նը, մտա­ծե­ցի՝ այ մարդ, մեր ժո­ղո­վուր­դը հա­զար ու մի կա­րիք ու­նի, հրեն՝ հարևա­նիս ե­րե­խեն էս տա­րի ա­ռա­ջին դա­սա­րան է գնա­լու՝ հագ­նե­լու մի նոր­մալ բան չու­նի, էլ չա­սեմ՝ դպ­րո­ցա­կան պա­յու­սակ, գրե­նա­կան պի­տույք­ներ, ըն­կերս վար­կով լվաց­քի մե­քե­նա է ա­ռել, էն ե­րե­խեն ավ­տո է ու­զում, ղու­մար­բազ ա­ներ­ձագս խր­վել է պարտ­քե­րի մեջ, դա­չե­քը ռե­մոն­տի կա­րիք ու­նեն… Էս ֆո­նին, ինձ ի՞նչ, թե ով է բա­րե­րա­րը՝ գող ու ա­վա­զակ, թե ար­կա­ծախն­դիր ինչ-որ դի­շով­կա, կարևո­րը, որ ներդ­րում է ա­նում մեր ժո­ղովր­դա­կան տն­տե­սու­թյան մեջ, ու չմեր­ժե­ցի, և հի­մա բարձ­րա­ձայ­նում եմ այդ մա­սին, որ հե­տո դե­ղին մա­մու­լը գրի կամ էդ ներդ­րո­ղը ստեղ-ըն­դեղ գլ­խի­ցը դուրս բլ­թաց­նի, ժո­ղո­վուրդ ջան, դուք հպար­տո­րեն և հա­մար­ձակ մեր­ժեք բո­լոր բամ­բա­սանք­նե­րը և տի­րա­պե­տեք ճշ­մար­տու­թյա­նը, ո­րը մեկն է: Էս էլ սենց:
Անց­նենք ա­ռաջ: Կրկ­նում եմ, որ­քան էլ ծանր լի­նի, մտե­րիմ հա­րա­զատս ան­գամ, հան­ցա­գոր­ծի տե­ղը բանտն է: Խնդ­րեմ, վառ օ­րի­նակ, հոր­քու­րիս տղեն, որ եր­կար տա­րի­ներ մեր գե­ղում հա­մայն­քա­պետ է աշ­խա­տել: Սկ­սեմ սրա բա­րո­յա­կան, ես կա­սեի, ան­բա­րո­յա­կան նկա­րագ­րից: Չեմ հի­շում քա­նի տա­րե­կան էր, բայց բարձր դա­սա­րան­նե­րի ա­շա­կերտ, էն տա­րի­քը, որ ա­րյու­նը գլ­խին տված՝ ոչ հոր­քուր են ճա­նա­չում, ոչ մոր­քուր: Էս այ­լան­դա­կը իր սե­ռա­կան մկր­տու­թյու­նը ստա­ցավ ըն­տա­նի կեն­դա­նի­նե­րի վրա: Ե­սիմ ինչ գրա­կա­նու­թյուն էր կար­դա­ցել, ե­սիմ ում խոր­հր­դով, որ Ռուս­տի­կոն սա­տա­նա­յին դժոխք պի­տի քշի, ի­րեն երևա­կա­յել էր որ­պես մո­լե­ռանդ մի որ­ձակ, է­լի ան­տեր մնա­ցած սա­տա­նա­յի մա­տը խառն էր, խել­քը թռց­րած ըն­կել էր մեր Մա­շա է­ծի հետևից, բայց վեր­ջինս դի­մադ­րել ու էն­պի­սի մկ­կոց էր ար­ձա­կել, որ մեր գյա­դեն պրժևալս­կու միասմ­բակ ձիու նման եր­կու ոտ էլ փոխ էր ա­ռել ու վար­գել դե­պի ան­տառ՝ վա­խից քիչ էր մնա­ցել լե­ղին պա­տառ-պա­տառ լի­նի: Հա­ջոր­դը, բռ­նել էր հարևա­նի ղա­զի վզից ու բե­րել կո­խել ի­րենց տան շո­րե­րի պա­հա­րա­նը: Ղա­զի լա­չառ ղժղ­ժո­ցի վրա տնե­ցի­նե­րը ներս էին լց­վել, մեր ան­մեղ­սու­նակ համ­բոն էլ, թե՝ ես կապ չու­նեմ, միա­միտ մտա տուն, տես­նեմ գար­դի­րո­բի դու­ռը բա­ցել, ներս է մտել, քշո՛ ա­րի, որ ռադ ըլ­նի գնա: Շուստ­րի տատս էր միայն գլ­խի էր ըն­կել, հաս­կաց­րել էր, թե այ ա­պուշ սա­տա­նի ճուտ, խելքդ ան­տե­րիդ ես տվել ու ար­նա­կոխ հա­յաց­քով ղժղ­ժան ու լա­չառ ա­նա­սուն­նե­րին ես վրա քշում, ի՛նչ գործ ու­նես դրանց հետ, հրեն՝ մեր Նաս­տյոն­կա ի­շու­հին՝ ա­ռա­տա­ձեռն, բա­րի, հեզ ու հնա­զանդ…
ՈՒ մի քա­նի ձա­խո­ղում­նե­րից հե­տո, գո­մի մեջ կա­յա­ցավ մեր համ­բո­յի դա­րա­կազ­միկ սե­ռա­կան մկր­տու­թյու­նը: Նաս­տյոն­կան մեկ ան­գամ չէ, որ լուռ ու ան­ձայն դի­մա­ցավ Համ­բո­յի ոտ­նձ­գու­թյուն­նե­րին, են­թարկ­վեց մար­զա­գույ­քի նման: ՈՒ հա­մը մնաց Համ­բո­յի բե­րա­նը՝ սկ­սեց ան­շառ ազ­գա­կան­նե­րի վս­տա­հե­լի է­գե­րից, ան­ցավ հարևան­նե­րի կնկ­տանց, հե­տո աչ­քը տն­կեց ան­մարդ կնիկ­նե­րի ու հե­տա­գա­յում մար­դա­տե­րե­րի վրա, ու պաշ­լո-պա­յե­խա­լո (այդ­պես շա­րու­նակ)… Թա­մամ, Համ­բար­ձում Դե­կա­մե­րո­նիչ, իս­կա­կան բազ­մա­կի օ­լիմ­պիա­կան չեմ­պիոն, Նե­րոնն ու Կա­լի­գու­լան սրա մոտ ան­մեղ ա­րա­րած­ներ են: Ինքն ի­րեն հա­մո­զել էր, թե Թա­յիս Ա­թե­նա­ցու զար­մից է սե­րում: Թե որ­տե­ղի՞ց էր լսել էդ ա­նու­նը, չգի­տեմ, բայց հա­զար ու մի գի­շեր­նե­րի Շահ­րի­զա­դը սրան ե­րա­նի կտար: Հա, մեկ էլ շուտ-շուտ տրո­յա­կան ինչ-որ ձիու ա­նուն էր տա­լիս: Հե­տա­գա­յում նրա մեջ նաև բո­նա­պար­տիզ­մի նա­խան­շան­ներ ի հայտ ե­կան, բայց դա մեր ցե­ղին միան­գա­մայն բնո­րոշ ժա­ռան­գա­կան, այլ ոչ ձեռք­բե­րո­վի ա­ռա­քի­նու­թյուն է: Մեր գե­ղա­ցիք գի­տեն, որ մի քիչ շաշ ենք, ժո­ղովր­դա­կան հա­յե­րե­նով՝ ծուռ: Ինչ որ է: Հի­մա, ոչ բա­րով իմ ազ­գա­կան հոր­ջորջ­վո­ղի հան­ցա­վոր ան­ցյա­լի մա­սին:
Գրոշ­նե­րով սե­փա­կա­նաշ­նոր­հեց գյու­ղի հա­մայն­քա­պե­տա­րա­նի և դպ­րո­ցի շեն­քե­րը, պայ­մա­նա­գիր կն­քեց ինքն իր հետ ու վար­ձով տրա­մադ­րեց հա­մայն­քին, գե­ղի շր­ջա­կայ­քի ան­տա­ռը կտր­տեց ու ծա­խեց կա­հույ­քա­գործ­նե­րին, իբր թե աղ­քատ­նե­րին ու պա­տե­րազ­մի մաս­նա­կից­նե­րի ըն­տա­նիք­նե­րին վա­ռե­լա­փայ­տի օգ­նու­թյուն է բա­ժա­նել: Բա մարդ էն­քան դու­խով ու միա­ժա­մա­նակ ա­պուշ կլի­նի՞, որ իր անձ­նա­կան հաշ­վի հա­մա­րը տա գյու­ղա­ցի­նե­րին, թե է­լեկտ­րա­ցան­ցի հա­մարն է, փո­ղե­րը էդ­տեղ փո­խան­ցեք… Վերևից ե­կան, գյու­ղի է­լեկտ­րա­կա­նու­թյու­նը ան­ջա­տե­ցին, բռն­վեց, բայց լավ պր­ծավ, փողն ա­ռան ու բաց թո­ղե­ցին: Նույ­նը ո­ռոգ­ման ջրի հար­ցում: Վեր­ջերս էլ մի բա­րե­գոր­ծի էր գցել, իբր թե գա­զի­ֆի­կաց­րել է գյու­ղը, ու ինձ ա­սում է, թե՝ «Ա­պեր, որ դրան էն ան­տա­ռու­մը սատ­կեց­նեմ, թա­ղեմ, ո՞վ տի ի­մա­նա»: Այ տա, ան­տառ ես թո­ղե՞լ, որ ոչ մի օք­մին չտե­նա, բա որ հա­րա­զատ­նե­րը հետևից գան: Մի խոս­քով, պա­տու­հաս: Հի­մա ես սրա հետ ինչ­պե՞ս վար­վեմ:
Ա­սել եմ՝ փա­խիր, ձեռքս չընկ­նես: ՈՒր ու­զում ես՝ չք­վի՛ր, թե­կուզ ի­ջիր ջրի հա­տա­կը, մինչև անց­նի վտան­գը, մինչև էդ հո­վա­նա­վո­րի զահ­լեն գնա բո­ղո­քե­լուց: Էդ­քան կա­րող եմ ինձ թույլ տալ, ոչ ա­վե­լին: Թե չէ՝ շր­ջա­պատս, հա­րա­զատ բա­րե­կա­մա­կան մի­ջա­վայրս շատ մեծ է: Մե­կին որ զի­ջե­ցի՝ քա­վոր-սա­նի­կա­կան մի ամ­բողջ ար­շա­վանք կսկս­վի, որ դեմն առ­նել չի լի­նի՝ հե­ղե­ղի պես ինձ էլ կք­շի, կտա­նի ու կկորց­նի: Գի­տեմ, ո­րոշ բայ­ղուշ­ներ կփոր­ձեն մե­ղադ­րել ինձ, բայց սա ա­մենևին կո­ռուպ­ցիոն երևույթ չէ, ե­թե դի­տար­կենք մար­դա­սի­րու­թյան տե­սան­կյու­նից: Սա նույ­նիսկ հա­մա­նե­րու­մից ա­ռա­վել է՝ մար­դուն կոր­ծա­նու­մից փր­կե­լու հու­մա­նի­տար շր­ջա­նակ­նե­րում… Հա, հա­րա­զատ ախ­պերս էլ լի­նի, պա­տաս­խան է տա­լու: Ոչ մի նե­րում-բե­կում: Հի­մա պատ­գա­մա­վո­րա­կան ան­ձեռ­նմ­խե­լիու­թյուն ու­նի ու ի­րա հա­մար սու­սու­փուս վեր ըն­կած է՝ կյան­քի գնով պատ­րաստ կռիվ տա­լու ինձ հա­մար, որ մազս ան­գամ չպա­կա­սի՝ հա­նուն ժո­ղովր­դի ու մեր պայ­ծառ ա­պա­գա­յի:
Դեռ լի­քը գործ ու­նենք ավ­գյան ա­խոռ­նե­րը մաք­րե­լու, դե­զին­ֆեկ­ցիա ա­նե­լու ուղ­ղու­թյամբ: Ա­մեն օր, որ սա­նի­տա­րա­կան շա­բա­թօ­րյակ հայ­տա­րա­րեմ, է­լի կեղ­տը կա ու կա, ոչ սկիզբ ու­նի, ոչ վերջ, կե­րել են ու թա­փել, ու­տում են ու թա­փում, և այդ ա­մե­նը շա­րու­նակ­վում է, որ­պես ան­ցյա­լի մնա­ցուկ ու հի­մա էլ ա­մե­նու­րեք զի­բիլ է կու­տակ­վում, դժ­բախ­տա­բար: Այդ ա­մե­նը մենք ա­ռաջ ենք տա­նե­լու, հաղ­թա­հա­րե­լու ենք հա­մա­ժո­ղովր­դա­կան միաս­նա­կան գե­րա­գույն ճի­գե­րի գոր­ծադր­մամբ՝ հե­ղա­փո­խա­կան ա­ռաջ­նա­հեր­թու­թյուն­նե­րի կարգ ու կա­նո­նով: Պատ­րաստ եմ նաև այդ հար­ցով հա­մա­ժո­ղովր­դա­կան հան­րաք­վե կազ­մա­կեր­պե­լու: Ֆի­զի­կա­կան աղ­բա­հա­նու­թյու­նից մինչև հո­գեմ­տա­վոր ախ­տա­զեր­ծում, տն­տե­սա­կան, զբո­սաշր­ջա­յի­նից մինչև բնա­պահ­պա­նա­կան հե­ղա­փո­խու­թյուն, ո­լորտ առ ո­լորտ: Կյան­քի ենք կո­չե­լու մեր բո­լոր խոս­տում­նե­րը: Չի ձա­խող­վե­լու իմ ոչ մի ծրա­գիր, թե չէ ինքս իմ ձեռ­քով թա­թիկ­ներս կկտ­րեմ, ինձ բզիկ-բզիկ կա­նեմ ու ջան­դակս թա­փա­ռա­կան շնե­րի ա­ռաջ կգ­ցեմ…
Դա­վիթ ՄԿՐ ՍԱՐԳ­ՍՅԱ­Ն
Դիտվել է՝ 2506

Մեկնաբանություններ