Ալֆան և օ­մե­գան

Ալֆան և օ­մե­գան
24.03.2020 | 01:13
Մենք նաև հա­նում ենք ո­րոշ նե­ղազ­գա­յին կր­թա­կան ծրագ­րե­րի պար­տա­դիր լի­նե­լու պայ­մա­նը, ո­րի շնոր­հիվ կարճ ժա­մա­նակ անց հայտ­նի կդառ­նան նրանք, ով­քեր ի­րենց հա­յե­ցո­ղու­թյամբ կնա­խընտ­րեն այդ ա­ռար­կա­նե­րը սեր­տել հան­րակր­թա­կան դպ­րոց­նե­րում և բու­հե­րում: Այ­սինքն, կտա­րան­ջատ­վեն այդ չարչ­րկ­ված սևերն ու սպի­տակ­նե­րը: Էն, որ Աբ­դուլ Հա­միդ օղ­լին ու Ի­վան Վո­րոն­ցո­վը հայ­կա­կան դպ­րոց­նե­րը փա­կում ու ե­կե­ղե­ցու ու­նեց­ված­քը բռ­նագ­րա­վում էին, խի՞ դա­սա­դուլ ու նս­տա­ցույց չէիք ա­նում, խի՞ չէիք բո­ղո­քում, երբ Լեո­նիդ Ի­լյի­չի սուս­լի­կը սահ­մա­նադ­րու­թյու­նից հա­նում էր ազ­գա­յին լե­զու­նե­րը: Մկան ծակն էիք մտել, թե չէ սի­բիր­նե­րում ծա­ռա­հա­տում էիք կա­տա­րե­լու՝ հն­գա­մյա­կը մեկ տա­րում գե­րա­կա­տա­րե­լով կամ, Սար­դա­րա­պա­տի հե­րոս­նե­րի նման, սա­ֆա­րո­վա­կան գե­նը կրող ղա­սա­բի կաց­նա­հունձ­քի են­թարկ­վե­լու Երևա­նի ուղ­ղիչ տան բան­տում: Թե՞ վա­խե­նում էիք խմ­բա­պե­տա­կան հով­վեր­գու­թյու­նից, որ կար­միր­բա­նա­կա­յին­նե­րի տաս­ներ­կուե­րորդ շա­րա­սյու­նը կկրկ­նի ի­րենց պա­պե­րի սխ­րան­քը՝ Իջևա­նով Հա­յոց օ­ջախ կմտ­նի ու Ջուլ­ֆա­յով դուրս կգա, սա­մա­սուդ կա­նի սա­ղիդ: Այդ­տե­ղով թուրքն էր ան­ցել, չորս կող­մը սուգ էր ու ա­վեր, բռ­նա­բա­րու­թյուն­ներ ու մորթ­ված ան­դա­մա­հատ դիակ­ներ: Ա­կան­ջը կան­չի ֆրան­սա­ցի ռահ­վի­րա­յի: Ան­տառ մտ­նո­ղը հե­տը ցախ չի տա­նի: Չնա­յած սրանք էն քա­ղա­քա­կիրթ թուր­քե­րը չէին, սրանց մեջ նս­տած էր էն մյուս՝ շեկ թուր­քը, ո­րը մոն­ղոլ-թա­թա­րա­կան սեր­մից էր ծլար­ձա­կել ու ի­րենց ճա­նա­պար­հին հան­դի­պած կա­նանց քոռ ու փուչ չէին ա­նում՝ ցր­ցամ է, որ տա­լիս էին: Ով դի­մադ­րեց՝ գնաց ի վե­րին Ե­րու­սա­ղեմ, ով չէ՝ ինն ա­միս հե­տո սե­խաձև գլուխ­նե­րով դի­մա­կա­վոր­ված դա­վա­դիր­ներ լույս աշ­խարհ բե­րեց: Զար­մա­նա­լի չէ, Մուս­թա­ֆա Քե­մա­լին էլ Հա­կոբ Դի­լան­չա­րը Ա­թա­թուրք օ­ծեց, որ­պես թուր­քիո հայր, ու սո­վո­րեց­րեց դույզն ինչ քա­ղա­քակ­րթ­վել: Հի՜, հի՛, հի՛, քա­ղա­քա­կան դիակ­ներ…
Ցեցն ըն­կավ ինք­նա­պաշտ­պա­նու­թյան գաղ­թա­կան խմ­բա­պետ­նե­րի և իշ­խա­նու­թյու­նը բռ­նա­զավ­թած ռսա­ցած սպա­նե­րի միջև: Սրանք օս­լա­յած տղերք էին.. ձեռ­քե­րին՝ ձեռ­նոց­ներ, դեմ­քե­րին՝ պուդ­րա՛, ո՛չ զենք էին տե­սել, ո՛չ կռիվ՝ մերկ աղ­ջիկ­ներ էին միայն տե­սել դրանք... Եվ դրանք ա­հա, այդ լա­կոտ­նե­րը, ո­րոնց Շա­վար­շը կա­րող էր տա­նել բա­ղա­նիք, ու­զում էին, որ խմ­բա­պետ­նե­րը ի­րենց ձեռ­քին դառ­նան կույր խա­ղա­լիք։ ՈՒ­զում էին տի­րա­նալ երկ­րին, բա­նա­կին, հաս­տա­տել ռսա­ցած մի իշ­խա­նու­թյուն, բայց ո՞նց կռա­նար նա դրանց տա­կին. կնի՞կ էր ին­քը, թե՞ կա­տու... Եվ դար­ձյալ դի­վա­նա­գի­տա­կան փոր­ձա­ռու­թյան պա­կաս, դար­ձյալ փա­ռա­սի­րու­թյուն ու պաշ­տո­նակ­ռիվ՝ իգ­դիր­ցի խմ­բա­պետ Դրոն, որ ե­ղել էր հե­րոս, ան­վախ տե­ռո­րիստ, ու­զում էր դառ­նալ ռազ­մա­կան մի­նիստր։ Դե, որ մի­նիստր դա­ռավ, կա­րող էր բո­լո­րին տալ գետ­նո­վը։ Կա­րող էր հա­վա­քել իգ­դիր­ցի­նե­րին, բռ­նո­տել բո­լո­րին, զի­նա­թա­փել, սպա­նել, ջան­դակ­նե­րը շնե­րին քցել: Այ էս պա­հը քեֆս բե­րում է, շատ եմ սի­րում էդ հատ­վա­ծը: Հի­միկ­վա նման չէր, որ աս­լան-ղափ­լան կտ­րեն, խո­րո­զա­նա­լով, որ աք­սո­րա­վայր չու­նենք, որ մենք մար­դա­սեր ու ժո­ղովր­դա­վար ենք, թե՞ իմ ժո­ղովր­դա­վա­րու­թյունն ու բա­րու­թյու­նը թու­լու­թյուն, ձեզ էլ ան­պատ­ժե­լի ու ան­ձեռ­նմ­խե­լի եք կար­ծում:
«Ախր, դու լավ չգի­տես, թվար­կածդ բո­լոր դեպ­քե­րում ե­ղել է դի­մադ­րու­թյուն, ե­ղել են ըն­դվ­զում­ներ, բո­ղոք­ներ, ո­րոնց ար­դյուն­քում հա­ջո­ղու­թյուն­ներ են ար­ձա­նագր­վել», - դար­ձյալ այդ չա­րա­միտ ու դա­վա­դիր ներ­քին ձայնս է:
«ՈՒ­րեմն, լավ լսիր: Ինձ ա­մենևին հե­տաքր­քիր չէ քո կար­ծի­քը, ա­ռա­վել ևս, թե ինչ է ե­ղել, ով է բո­ղո­քել և այլն: Ինձ հե­տաքր­քիր է, որ դու վեր­ջա­պես տեղդ և դերդ ճա­նա­չես և հաս­կա­նաս, որ ես ար­տա­քին ձայնն եմ, իսկ դու, ըն­դա­մե­նը, ներ­քին: Եվ վերջ»:
Մեր դա­սա­կան­նե­րի կեր­տած մի շարք գե­ղար­վես­տա­կան պատ­կեր­նե­րի ան­մի­ջա­կան տպա­վո­րու­թյան տակ, բա­նակ­ցա­յին գոր­ծըն­թաց­նե­րի անտ­րակ­տա­յին ժա­մե­րին, սո­նետ­նե­րի պսակ եմ երկ­նել: «Ա­հա եր­կիրն իմ ոտ­քի տակ, ես մեն մե­նակ վերևում»: Չէ, ի՛նչ Պուշ­կին, Պուշ­կինն ու Լեր­մոն­տո­վը ղա­լաթ են ա­րել, գլուխ­նե­րը պա­տով են տվել… Սա մեր ազ­գա­յին կլա­սի­կան է: Ես եմ հե­ղի­նա­կը: Ես ճա­նա­պար­հոր­դու­թյուն դե­պի Էրզ­րու­մի վախ­տով ոչ խե­լա­պա­կա­սին եմ հան­դի­պել, ոչ նրա հե­ղի­նա­կի դին՝ Պուշ­կինս­կի պե­րե­վա­լի գլ­խին: Ես էդ­տեղ չեմ ե­ղել: Լավ, որ ո­չա­կան նմա­նու­թյուն­ներ եք տես­նում, կա­րող եմ դրան­ցից մե­կին հա­մա­հե­ղի­նակ վերց­նել: Թե­կուզ եր­կու­սին: Թող չնե­ղա­նան նրանց վե­լի­կո­ռու­սա­կան շո­վի­նիզ­մի աղ կե­րած գո­ռո­զա­միտ հո­գի­նե­րը: Ի՞նչ կապ ու­նի իմ գրա­ծը Պյոտր Ա­ռա­ջի­նի ա­րա­բի մռ­թով էդ դուրս ըն­կած գանգ­րա­հեր ալ­կա­շի հետ, որ ե­սիմ Կազ­բե­կի քյալ­լի որ աու­լում, սպի­տակ տեն­դի խում­հա­րի թե ատ­խադ­նյա­կի ու զա­պո­յի մեջ, զա­ռան­ցանք­ներ է դուրս տվել ու ըն­դա­մե­նը Կով­կասն է շա­ղոտ-շո­ղոտ աչ­քե­րին երևա­ցել, ինքն էլ՝ մեն մե­նակ վերևում, իսկ ես՝ ա­լամ աշ­խար­հը ոտ­նա­տա­կիս, Ա­դա­մի նման թզա­տերև զար­դա­րան­քով ու ե­գիպ­տա­կան սի­րա­մար­գի փետ­րա­վոր կեպ­կա­յով, ամ­պե­րի մի­ջից հանց հրեշ­տակ նա­յում էի մո­լո­րա­կին ու գլ­խումս քնա­րա­կան-փի­լի­սո­փա­յա­կան ե­րա­զանք­ներն ի­րար հերթ չէին տա­լիս, իջ­նում ու իջ­նում էին զգույշ ե­րազ­ներ, շո­յող ա­նուշ ե­րազ­ներ, իղ­ձեր ան­վերջ ան­մե­կին, տագ­նապ ու տենչ մո­լե­գին, հա­վատ ու­ժի մե­ծու­թյան, փառ­քի, կամ­քի գո­յու­թյան, շռինդ, թն­դյուն, հպար­տանք, ի­մաս­տու­թյան բյուր պատ­րանք, շա­րու­նա­կու­թյու­նը չեմ հի­շում… Իսկ ամ­պի տա­կից ջուր էր գա­լիս, պաղ ու զու­լալ ջրեր, որ գա­լիս էին փրփ­րում ու անց կե­նում: ՈՒ էն պաղ աղ­բյու­րի մոտ կանգ­նած մի աղ­ջիկ, ձեռ­քին սա­փոր կար, ջուրն էր ա­նու­շիկ… Էն ու՞մ յարն էր նս­տած լա­լիս հոն­գուր-հոն­գուր էն սա­րում: Ինձ էր կան­չում: Իսկ իմ ուշքն ու միտ­քը տիե­զեր­քի ա­ռաս­տա­ղից ու հո­րի­զո­նից ան­դին էր: Երկ­նա­յին տի­րոջն էի փնտ­րում, ու­զում էի հե­տը մի եր­կու բառ փո­խա­նա­կել, հար­ցու­փորձ ա­նել, հար­ցազ­րույց վերց­նել մեր թեր­թի հա­մար, թե ռազ­մա­վա­րա­կան ու մար­տա­վա­րա­կան ինչ ծրագ­րեր ու­նի, էս աշ­խար­հի ար­մա­գե­դո­նի մա­սին ի՞նչ կար­ծի­քի է, վեր­ջա­պես սրա վեր­ջը ի՞նչ է լի­նե­լու: ՈՒ պա­րու­նա­կից պա­րու­նակ էի տե­ղա­փոխ­վում, իսկ նա, խոս­քը մեկ ա­րած, խու­սա­փում էր տե­տա­տետ հան­դի­պու­մից: Երևի ընդ­դի­մու­թյու­նը ա­կան­ջին կա­թեց­րել էր իմ դեմ: Հան­դի­պումն այդ­պես էլ չկա­յա­ցավ, չնա­յած, ֆուտ­բո­լա­յին դի­վա­նա­գի­տու­թյան լեզ­վով ա­սած՝ գն­դա­կը նրա դաշ­տում էր:
Այ­տա, թե խի՞ ես էդ­քան ուշ ծն­վե­ցի, թե խի՞ էս փառ­քին ուշ տի­րա­ցա, որ էս ե­ղած- չե­ղա­ծը սե­փա­կա­նաշ­նոր­հեի, մեզ­նով ա­նեի, պրծ­ներ գնար: Ոչ դարդ, ոչ գլ­խա­ցա­վանք: Ժո­ղո­վուր­դը ինձ ճիշտ կհաս­կա­նար ու կգ­նա­հա­տեր՝ եր­կի­րը վս­տա­հե­լի ու ա­մուր ձեռ­քե­րում է: Ձկ­նա­րան­ներ ու է­լեկտ­րա­կա­յան­ներ կկա­ռու­ցեի, հան­քե­րը կշա­հա­գոր­ծեի, ոչ թե ան­հե­ռա­տես ար­քա­նե­րի նման որ­պես զա­պաս կթաքց­նեի նեղ օր­վա հա­մար: Աշ­խա­տա­տե­ղեր կս­տեղ­ծեի, ոս­կին ու ա­դա­ման­դը շաղ կտա­յի նա­նա­րիս ոտ­քե­րի տակ ու կա­սեի՝ «հե­րիք տխ­րես ու տանջ­վես, վա­յե­լիր, կյանքս, էս ա­մե­նը քոնն է, քո հիմ­նադ­րա­մադ­րու­թյան տակ, կեր, խմիր, քեֆ ա­րա, գյո­զալ ջան, աշ­խարհքս ու՞մն ի մնա­ցի, վուր ինձ­նից ու քիզ­նից լա­վին մնա, կշ­տա­ցիր վեր­ջա­պես, ժու­կով-ժա­մա­նա­կո­վի պա­ռա­վը հո չե՞ս»:
Լավ հի­շե­ցի: Անհ­րա­ժեշտ է, որ նո­րա­գույն տե­ղե­կատ­վա­կան տեխ­նո­լո­գիա­նե­րի մաս­նա­գետ­նե­րը շու­տա­փույթ վեր­ծա­նեն էդ ան­հաս­կա­նա­լի «ժու­կով-ժա­մա­նա­կո­վը», որ բնավ ա­ղերս­ներ չու­նի մեր հե­քիա­թի «լի­նում է չի լի­նու­մի» ու «կար-չկա­րի» հետ, պար­զել, թե ինչ հա­ղոր­դագ­րու­թյուն է պա­րու­նա­կում՝ մեր հյու­սի­սա­յին ռազ­մա­վա­րա­կան դաշ­նակ­ցի կող­մից ժո­ղովր­դա­կան դի­վա­նա­գի­տու­թյան ու­ղի­նե­րով ա­ռաք­ված այդ հա­ղոր­դագ­րու­թյու­նը…
Մի բան հաս­տատ էն չի… Աղ­ջիկ ջան, չլի­նի՞ թե մո­ռա­ցել ես ձեր գե­ղի ծակ տաշ­տա­կը ու ոս­կե ձկ­նի­կից տիե­զե­րա­կան ար­քա­յու­թյուն ես պա­հան­ջում. չեմ ու­զում սու­տի-մու­տի մի երկ­րի ա­ռա­ջին տի­կին լի­նել, տիե­զե­րա­կան փառք եմ ցան­կա­նում, ու­զում եմ մո­լո­րա­կի լա­վա­գույն տի­կին ճա­նաչ­վել՝ Միսս Տիե­զերք: Բա­վա­րար­վիր վեր­ջա­պես, ե­րե­խե­քի դաս­տիա­րա­կու­թյամբ զբաղ­վիր, ճաշ ե­փելն ու փո­շի մաք­րելն էլ ես թար­գել, լվացք ա­նելն ես մո­ռա­ցել, ու չան­թեն ոտ­ներդ գցած օ­րը մի սա­մա­լյո­տի հետ վայ­րէջք ես կա­տա­րում: Մո­ռա­ցե՞լ ես, որ մի երկ­րում, որ­տեղ հա­ցի փշ­րանք­նե­րը սե­ղա­նի վրա­յից բռով հա­վա­քող և ու­տող չքա­վոր­ներ կան, մի­լիո­նա­տեր լի­նե­լը, էն էլ ֆունտ ստեռ­լին­գով, խո­ցե­լի է: Մե քիչ կա­մաց գնա, գո­զա՛լ, որ ոտ­ներս քա­րին դեմ չառ­նի, ու ան­խա­թար տեղ հաս­նենք: Լավ, լավ, կնե­րես, օ­քե՜յ: Ա­րա, դե, ա­ռյու­ծը ա­ռյուծ է, ու հեչ կապ չու­նի էգ ու որ­ձը՝ ձեռ­քից ա­մեն բան գա­լիս է: Ճիշտ որ՝ կնի­կը կա­րող է փա­լաս ա­մուս­նուն թա­գա­վոր դարձ­նել, թա­գա­վո­րին՝ չուլ: Ի՛նչ Տիգ­րան մեծ ու փոքր: Չէ, Տի­կո, դու ի­հար­կե մեծ ես, սաղ հարևան­նե­րիդ կը­զըց­րել ես, ծո­վից ծով սահ­ման­ներ գծել ու հե­տա­գա սե­րունդ­նե­րին, դրանք պահ­պա­նե­լու հա­մար, գցել կրա­կը: Բայց լավ ի­մա­ցիր, ես քե­զա­նից ա­վե­լի մեծ ու հզոր եմ: Դու դր­սում ա­ռյուծ, ներ­սում՝ անմ­խի­թար ու ան­հույս, քաշ­ված էիր: Քա­ղա­քա­կան հա­սա­րա­կա­կան, էլ չեմ ա­սում, ըն­տա­նե­կան դժ­բախտ գոր­ծիչ ես: Կա­թիլ-կա­թիլ, գդալ-գդալ հա­վա­քած-ստեղ­ծածդ հետ­նորդ­ներդ շե­րե­փով դուրս տվե­ցին: Իսկ ես ան­հաղթ ու ան­պարտ եմ՝ և՛ դուր­սը, և՛ ներ­սը: Տնե­ցի­ներս ու ժո­ղո­վուրդս հուր հա­վի­տյան ինձ ե­րախ­տա­պարտ ու պար­տա­կան են, միշտ շնոր­հա­կա­լու­թյուն են հայտ­նում: Ե­րե­խեքս ա­սում են.
- Պապ ջան, դու ոնց որ ծե­րու­նի Խո­տաբ­ջի ջի­նը լի­նես, որ շշից դուրս է ե­կել հզոր ու ա­մե­նա­զոր, ու հրաշք­ներ է գոր­ծում: Հլա մի տես, թե ի՜նչ էինք, ի՛նչ դար­ձանք:
- Ճիշտ ես, բա­լես: Եր­բեմն ես էլ մեր հա­ջո­ղու­թյուն­նե­րից խե­լա­պա­տառ եմ լի­նում՝ շար­քա­յին շա­հից դար­ձել ենք շահ Ա­բա­սը: Լավ է, չէ՞, ինչ ու­զում՝ ա­նում ենք: Ինչ ա­սեմ, միան­գա­մայն մարդ­կա­յին է՝ մեկ հեծ­վորն է թամ­բի վրա, մեկ էլ թամ­բը՝ հեծ­վո­րի: Կարևո­րը թամ­բին ա­մուր նս­տելն ու սան­ձե­րը ձեռ­քիդ պինդ պա­հելն է: Աշ­խար­հի բանն է, էդ­պես ե­կել է, էդ­պես էլ գնա­լու է: Ին­չը որ սխալ­նե­րին, բաց­թո­ղում­նե­րին և վրի­պում­նե­րին է վե­րա­բե­րում, ա­պա ժա­մա­նա­կը ցույց կտա, թե ով է ճիշտ, ով սխալ, որն է վատ, ո­րը լավ էս կյան­քում: Ես սի­րում եմ աչ­քերդ խո­րունկ և խոս­քերդ հպարտ…
Բայց մտ­քումս ա­սում եմ, վա­յե­լե՛ք, ե­րե­խեք ջան, քա­նի կա, հե­տո ի՜նչ ի­մա­նաս, գլխ­նե­րիս ինչ կգա: Էս աշ­խար­հը սրի­կա­նե­րով ու չա­րու­թյամբ է լց­ված, չորս բո­լո­րը սա­տա­նա­ներ են վխ­տում: Ձեր քյա­րը էս է մնա­լու: Թե չէ, մի չար միտք են ար­տա­հայ­տել ժա­մա­նա­կին, որ հի­մա սա­ռեց­ված է, թե վա­րար ա­ռուն շուտ է կտր­վում: Ի՜նչ ի­մա­նաս սա­տա­նի խա­ղե­րը, մեկ էլ տե­սար ռես­տարտ ե­ղավ: Աստ­ված հե­ռու պա­հի տնից-տե­ղից… Կն­կանս մա­սին՝ էլ չա­սեմ: Գլու­խը լրիվ կորց­րել է: Խոս­տա­ցել եմ մի կղ­զի նվի­րել, չար աչ­քից, շառ ու փոր­ձան­քից հե­ռու: Քա­ղա­քի գլ­խա­վոր ճար­տա­րա­պե­տը պար­տա­վոր­վել է մուտ­քի կա­մա­րի վրա աշ­խար­հի ա­մե­նա­մեծ նա­լը տե­ղադ­րել: Ա­մեն օր հարց­նում է՝ հը՛, նո­րու­թյուն չկա՞: Ա­սում եմ՝ մի փոքր էլ համ­բե­րիր, Աստ­ված ա­ռաջ: Ի՛նչ է, էն կոր­սի­կա­ցի ֆրան­սիա­ցու չափ էլ չկա՞մ, թե դրա Մա­րի­սյան իմ կն­կա­նից լավն էր: Նա­պո­լեոն մենք խմո­րե­ղե­նին ենք ա­սում ու մի բե­րան հափ ա­նում: Ա­ռաջ կար, հի­մա չկա…
Իմ քան­քա­րա­վոր ըն­կեր­ներ, երբ ու­նեի փայ­լուն մե­տաղ բա­վա­կան, ինձ ա­սում էիք, «չկա մարդ քե­զի նման», ձեր ձեռ­քով կազ­մում էիք ճոխ սե­ղան. ո՞ր ան­կյունն ե՛ք մտել, ե­կեք, որ­տե՞ղ եք, կո­շի­կերս էիք լի­զում ու լպս­տում… Մի-մի հատ թա­թա­լոշ կե­րա՞ք վզա­կոթ­նե­րիդ: Ձեզ տեր­թո­դիկ­ներ են պետք, ոչ թե կիրթ այ­րեր: Հե­փի բըրթ դեյ թու յու (ծնունդդ շնոր­հա­վոր), միսթր Ջոն, ա­րի կեր իմ լահ­մա­ջոն: Մեր ախ­պոր քե­ֆը լավ էր, քան­զի եր­կին­քը ամ­պել էր և ե­րե­սը բաց քնել էր ծմա­կում՝ խախ­տե­լով բնա­պահ­պա­նա­կան կա­նոն­նե­րը: Այդ տե­ղը, որ­տեղ պառ­կել էր, այն տու­նը, որ կա­ռու­ցել էր, այն օ­դը, որ շն­չել էր, այդ ա­մե­նը բնա­պահ­պա­նու­թյան դեմ էր: Բնա­կա­վայ­րե­րը հա­րա­մում են բնու­թյու­նը, նրա ան­մեղ կու­սա­կա­նու­թյու­նը: Կվե­րաց­նենք, կվե­րա­կանգ­նենք պատ­մա­կան տեսքն ու բո­վան­դա­կու­թյու­նը: Ինք­նաքն­նա­դա­տա­բար նշեմ, որ ես էլ, որ ծն­վել եմ, նույն­պես խախ­տել եմ բնա­պահ­պա­նու­թյան կար­գու­կա­նո­նը, ո­րով­հետև ա­վե­լորդ տե­ղը թթ­վա­ծին եմ մա­շում, բնա­պահ­պա­նա­կան վնաս պատ­ճա­ռե­լով հա­սա­րա­կու­թյա­նը, նպաս­տե­լով օ­զո­նա­յին շեր­տի պատռ­ված­քի լայ­նաց­մա­նը: Թեև, ան­կեղծ ա­սած, այժմ նեղն եմ ըն­կել, մտա­հոգ­վե­լով, որ ում սրի տա­կով ա­սես՝ չան­ցա, ինչ­պես իմ բազ­մա­չար­չար ժո­ղո­վուր­դը հա­զա­րա­մյակ­նե­րի ըն­թաց­քում՝ բյու­զան­դա­ցի ու պար­սիկ, մոն­ղոլ-թա­թար, սել­ջուկ-թուրք ու ռուս, ո­րոնք ե­կել ու ան­ցել են չար մշու­շի պես, բայց վատ­թա­րը ե­ղել և մնում է ներ­քին տա­կան­քը: Դա­վա­ճա­նու­թյուն, նա­խանձ, թա­լան ու խա­չա­գո­ղու­թյուն, մի խոս­քով կո­ռուպ­ցիան՝ իր ամ­բողջ բազ­մա­զա­նու­թյամբ սե­փա­կան ժո­ղովր­դի նկատ­մամբ: Եվ զս­պա­նակ­վող հան­րու­թյու­նը համ­բե­րու­թյամբ հու­սա­ցել է նրանց դար­ձի գա­լուն, բայց ինչ­պես ա­սում են՝ ա­խոր­ժակն ու­տե­լիս է բաց­վում: Ժո­ղո­վուր­դը գի­տակ­ցել է, որ վերջ-ա­ռաջ ինքն է տա­պա­լե­լու դրանց, բայց տո­կա­ցել ու չի պատ­կե­րաց­րել, թե ինչ­պես կա­րող է սուր բարձ­րաց­նել յու­րա­յին­նե­րի վրա և պաշտ­պա­նել իր ի­րա­վունք­նե­րը, ինքն ի­րեն հարց է տվել, թե ին­չու պետք է մեկն ի պա­պանց պա­րո­նոր­դի, մեկն ի հա­րանց մու­րող լի­նի, մե­կին հա­զար ձի ու ջո­րի, մե­կին ոչ ուլ մի, ոչ մա­քի… Մինչ­դեռ դա­նա­յան ան­տակ տա­կառ­նե­րը շա­րու­նա­կել են դա­մոկ­լյան սրի նման կախ­ված մնալ երկ­րի գլ­խին ու ա­հա­բե­կել, հարս­տա­հա­րել ժո­ղովր­դին, իսկ երբ հեր­թը հա­սել է հայ­րե­նի­քի պաշտ­պա­նու­թյա­նը, ա­պա­վի­նել են շար­քա­յին, հա­սա­րակ մար­դու ան­ձն­վի­րու­թյա­նը, քան­զի տե­րե­րը հա­ճախ ան­կա­րող, ան­հայ­րե­նիք, տգետ ու ծա­խու դրա­ծո­ներ են ե­ղել, ե­ղել են օ­տա­րի կա­մա­կա­տա­րը՝ ըն­դու­նակ ոչ թե ա­րա­րե­լու, այլ միայն քան­դե­լու եր­կիրն ու կե­ղե­քե­լու ժո­ղով­րդին: Ա­վե­լի մեծ չա­րիք են դար­ձել յու­րա­յի­նի դի­մա­կով թշ­նա­մի­նե­րը, ո­րոնց ա­գա­հու­թյունն ու ան­միա­բա­նու­թյու­նը շա­րու­նակ սպառ­նա­ցել է երկ­րի անվ­տան­գու­թյա­նը: Բայց մենք հա­վերժ ենք մեր լեռ­նե­րի պես, դուք հող­մե­րի պես կկոր­չեք վայ­րագ, և իս­կա­պես միշտ որ­պես փյու­նիկ հառ­նել ենք մո­խիր­նե­րից՝ գե­ղեց­կու­թյամբ ու փառ­քով վառ ու լու­սա­վոր: Օ­րեր են, կմթ­նեն, անց կկե­նան: էս է որ կա, էս էլ կանց­նի հանց ե­րա­զում, թասդ բեր: Սրանք էլ կանց­նեն, կգ­նան, մենք կապ­րենք հա­վի­տյան: Այն­պես որ, ա­րիա­ցեք, տո­կա­ցեք, դի­մա­ցեք: Հա­վա­տա­ցեք, մեր նոր հայ­րե­նի­քը ձևա­վոր­վե­լու է ի վրեժ և ի հա­տու­ցում ան­ցյա­լի բո­լոր զր­կանք­նե­րի, այն խոր­հր­դան­շում է ոչ թե վե­րած­նունդ, այլ բա­ռա­ցիո­րեն միան­գա­մայն նոր ծնունդ՝ իր ու­րույն ար­ժե­հա­մա­կար­գով մտա­ծո­ղու­թյամբ, հո­գե­բա­նու­թյամբ և գի­տակ­ցու­թյամբ:
Դա­վիթ ՄԿՐ ՍԱՐԳ­ՍՅԱ­Ն
Դիտվել է՝ 993

Մեկնաբանություններ