Վա­շինգ­տո­նը՝ սիո­նիս­տա­կան վար­չա­կար­գի շա­հե­րի պաշտ­պան

Վա­շինգ­տո­նը՝ սիո­նիս­տա­կան վար­չա­կար­գի շա­հե­րի պաշտ­պան
24.01.2020 | 04:50
Դա ԱՄՆ-ի և Իս­րա­յե­լի «ա­ռա­ջին ա­տամն» էր Ղա­սեմ Սո­լեյ­մա­նիի դեմ։ Հե­տո Իս­րա­յե­լը հար­վա­ծեց Դա­մաս­կո­սի օ­դա­նա­վա­կա­յա­նին և տո­նում էր գե­նե­րա­լի սպա­նու­թյու­նը։ Այն­պես որ, ին­չի՞ մա­սին են այժմ այդ­քան ոգևոր­ված ստում ԱՄՆ-ը և Իս­րա­յե­լը։ Ի­զուր չէր, որ 2020 թ. հուն­վա­րի 4-ին Սաու­դյան Ա­րա­բիա­յում ԱՄՆ-ի նախ­կին դես­պան Չաս Ֆրի­մա­նը ռու­սա­կան «ՌԻԱ Նո­վոս­տի»-ին հայ­տա­րա­րել է, որ Ի­րա­նի ԻՀՊԿ-ի գե­նե­րա­լի ա­պօ­րի­նի սպա­նու­թյու­նը «ռազ­մա­վա­րա­կան սխալ էր, ո­րը ԱՄՆ-ի յու­րա­քան­չյուր զին­վո­րա­կան պաշ­տո­նա­տար ան­ձի վե­րա­ծել է թի­րա­խի։ Դա ոչ թե հա­տու­ցում էր, այլ նա­խա­պես պլա­նա­վոր­ված պատր­վա­կի օգ­տա­գոր­ծում օ­տա­րերկ­րա­ցի պաշ­տո­նա­կան դեմ­քի սպա­նու­թյան հա­մար, ո­րը թշ­նա­մի էր նշա­նակ­ված։ Դրանք պա­տե­րազ­մա­կան գոր­ծո­ղու­թյուն­ներ էին, ո­րոնք ան­խու­սա­փե­լիո­րեն կհան­գեց­նեն պա­տաս­խան մի­ջո­ցա­ռում­նե­րի»։ Նախ­կին դես­պա­նը նաև ըն­դգ­ծել է, որ չկան Թրամ­փի հայ­տա­րա­րու­թյուն­նե­րը հաս­տա­տող կամ նման կան­խիչ մի­ջո­ցա­ռում­ներն ար­դա­րաց­նող կոնկ­րետ ա­պա­ցույց­ներ։ Սո­լեյ­մա­նիի սպա­նու­թյու­նը Ֆրի­մա­նը ո­րա­կեց որ­պես «ար­տա­դա­տա­կան մա­հա­պա­տիժ» և Միա­ցյալ Նա­հանգ­նե­րում օ­րեն­քի գե­րա­կա­յու­թյան սկզ­բուն­քից հե­տա­գա նա­հանջ։ Կր­կին ըն­դգ­ծենք, որ դա սույն նյու­թի հե­ղի­նա­կի կամ Ի­րա­նի իշ­խա­նու­թյուն­նե­րի կար­ծի­քը չէ, այլ եր­կար տա­րի­ներ Մեր­ձա­վոր Արևել­քում աշ­խա­տած հենց ա­մե­րի­կա­ցի դի­վա­նա­գե­տի կող­մից ԱՄՆ-ի ի­րա­կա­նաց­րած պե­տա­կան ա­հա­բեկ­չու­թյան գոր­ծո­ղու­թյա­նը տր­ված լիո­վին օ­բյեկ­տիվ գնա­հա­տա­կան։
Ի­րան­ցի գե­նե­րա­լի դեմ ԱՄՆ-ը և Իս­րա­յե­լը (նրանց հետ էլ՝ Բար­զա­նիի քր­դա­կան կլա­նը) «երկ­րորդ ա­տամն» ու­նե­ցան, երբ Սո­լեյ­մա­նին տա­պա­լեց «Քրդս­տա­նի ան­կա­խու­թյան պատր­վա­կով Մո­սու­լի և Քիր­կու­կի բռ­նա­զավ­թում» ան­վան­մամբ գոր­ծո­ղու­թյու­նը։ Ինչ­պես տես­նում ենք, այդ թե­ման ար­դեն ան­մի­ջա­կա­նո­րեն վե­րա­բե­րում է Ի­րա­քին և այն ճա­կատ­նե­րին, որ­տեղ գոր­ծում էին «Ալ-Հաշդ աշ-Շաա­բիի» աշ­խար­հա­զո­րա­յին­նե­րը, ո­րոնք այդ ժա­մա­նակ ար­դեն գրանց­ված էին որ­պես Ի­րա­քի ԶՈՒ-ի զո­րա­մա­սեր և ստո­րա­բա­ժա­նում­ներ։ Չէ՞ որ ա­մե­րի­կա­ցի­նե­րը փոր­ձում էին շիա­նե­րին ար­գե­լել մաս­նակ­ցել նույն Մո­սու­լի հա­մար մար­տե­րին։ Իսկ երբ Բար­զա­նին մտ­քին դրեց յու­րաց­նել Քիր­կուկն ու նրա ած­խաջ­րածնա­յին հարս­տա­գույն հան­քա­վայ­րե­րը, Սո­լեյ­մա­նին բա­րե­կա­մա­բար խո­սեց Բար­զա­նիի ընդ­դի­մա­դիր­նե­րի հետ։ Ար­դյուն­քը ե­ղավ Թա­լա­բա­նիի կլա­նի քր­դե­րի կող­մից Քիր­կու­կի հանձ­նու­մը շիա աշ­խար­հա­զո­րա­յին­նե­րին և ի­րան­ցի ռազ­մա­կան խոր­հր­դա­տու­նե­րին։ Միա­ժա­մա­նակ խա­փան­վեց նաև Ի­րա­քի կազ­մից Ի­րա­քյան Քրդս­տա­նի ան­ջա­տու­մը, ին­չը պատ­ճառ դար­ձավ Քր­դա­կան տա­րա­ծաշր­ջա­նա­յին կա­ռա­վա­րու­թյան նա­խա­գա­հի պաշ­տո­նից Մա­սուդ Բար­զա­նիի պաշ­տո­նա­թո­ղու­թյան։
«Եր­րորդ ա­տամն» Ի­րա­նի թշ­նա­մի­ներն ստա­ցան... Վե­նե­սուե­լա­յում։ Այն­տեղ ըն­դա­մե­նը 1-2 ամ­սում հան­կար­ծա­կի ստեղծ­վե­ցին ժո­ղովր­դա­կան աշ­խար­հա­զո­րի ու­ժե­րը՝ 50 հա­զար մար­դուց ոչ պա­կաս կազ­մով։ Դա վե­նե­սուե­լա­ցի ո­րոշ զին­վո­րա­կան­նե­րի հետ պա­հեց բա­ցա­հայտ դա­վա­ճա­նու­թյու­նից և խռո­վա­րար Խուան Գուայ­դո­յի կողմն անց­նե­լուց, իսկ Կո­լում­բիա­յին ու Բրա­զի­լիա­յին ստի­պեց մինչև ի­րենց տա­րած­քը Վե­նե­սուե­լա ԱՄՆ-ի ռազ­մա­կան ներ­խուժ­ման պլաց­դարմ դարձ­նե­լը լր­ջո­րեն մտա­ծել։ Ա­մե­րի­կա­ցի­նե­րի տեղն ով լի­ներ, որ «չվր­դով­վեր»։ Իսկ Վե­նե­սուե­լան ու­նե­ցավ իր ժո­ղովր­դա­կան աշ­խար­հա­զո­րը հենց Ի­րա­նի պաշտ­պա­նու­թյան նա­խա­րար, գե­նե­րալ Ա­միր Խա­թա­միի պաշ­տո­նա­կան այ­ցից հե­տո։ Ճիշտ է, ա­մե­րի­կա­ցի­նե­րին Հա­րա­վա­յին Ա­մե­րի­կա­յում գերտ­հաճ ա­նակն­կալ էր սպա­սում. պարզ­վեց, որ գե­նե­րալ Սո­լեյ­մա­նին շատ «սերտ բա­րե­կամ» է Ռու­սաս­տա­նի և Չի­նաս­տա­նի հա­տուկ ծա­ռա­յու­թյուն­նե­րի հետ։ Վե­նե­սուե­լա­յում ամ­բողջ հս­տա­կու­թյամբ երևաց այն, ին­չը մենք տես­նում ենք. Ի­րա­նի, Ռու­սաս­տա­նի և Չի­նաս­տա­նի ռազ­մա­կան ու հե­տա­խու­զա­կան միու­թյուն­նե­րը, և հենց Վե­նե­սուե­լա­յում։ Ի դեպ, դեկ­տեմ­բե­րի վեր­ջին Եվ­րա­սիա­յի այդ ե­րեք «կե­տե­րը» Հոր­մու­զի նե­ղու­ցում, Օ­մա­նի ծո­ցում և Հնդ­կա­կան օվ­կիա­նո­սի հյու­սի­սա­յին մա­սում անց­կաց­րին ա­ռա­ջին հա­մա­տեղ ե­ռա­կողմ զո­րա­վար­ժու­թյուն­նե­րը, և կր­կին ա­մե­րի­կա­ցի­նե­րը տհաճ ապ­րում­ներ ու­նե­ցան։
«Չոր­րորդ ա­տա­մը» Ե­մենն է։ Այն­տեղ ա­մեն ինչ բազ­մա­շերտ է։ Մեր խն­դի­րը չէ ԱՄՆ-ի «կրտ­սեր գոր­ծըն­կեր­նե­րին»՝ Սաու­դյան Ա­րա­բիա­յին և Ա­ՄԷ-ին, ե­մեն­ցի­նե­րի հասց­րած ապ­տակ­նե­րի ման­րա­մաս­նե­րի նկա­րագ­րու­թյու­նը։ Բայց փաստ է Ե­մենն էլ վե­րա­փո­խե­լու ա­մե­րի­կյան ծրագ­րի լիա­կա­տար տա­պա­լու­մը։ «Հին­գե­րորդ ա­տա­մը» Կա­տա­րի փա­խուստն է ԱՄՆ-ի և Իս­րա­յե­լի կողմ­նա­կից­նե­րի ճամ­բա­րից դե­պի Ռու­սաս­տան և Ի­րան։ Դեռ շատ բան կա­րե­լի է թվար­կել՝ հաշ­վի առ­նե­լով, որ ա­մե­րի­կա­ցի­նե­րի ե­րեկ­վա «հա­ճա­խորդ­նե­րը»՝ աֆ­ղա­նա­կան «Թա­լի­բա­նի» զի­նյալ­նե­րը, վեր­ջին 1-1,5 տա­րում հա­ճախ են բա­նակ­ցե­լու գնում Թեհ­րան... Բո­լորն էին հաս­կա­նում, որ ա­մե­նու­րեք, որ­տեղ ԱՄՆ-ը և Իս­րա­յե­լը տա­պալ­վում էին, նախ լի­նում էին գե­նե­րալ Սո­լեյ­մա­նին և նրա «Քոդս» հա­տուկ ջո­կա­տը։
Բո­լո­րին հե­տաք­րք­րում ու կա­տա­ղեց­նում է Ի­րա­նի ար­ձա­գան­քը։ Չհամ­բե­րե­լով, ար­դեն նույ­նիսկ կան­խա­գու­շա­կում­ներ են ե­ղել, թե իբր՝ կխո­սեն-կգո­ռան, և ա­մեն ինչ կհան­դարտ­վի, իբր ոչ ոք ոչն­չի պատ­րաստ չէ։ Թույլ տվեք կր­կին հի­շեց­նել. ԱՄՆ-ը ո­րո­շել է անց­նել «կար­միր գի­ծը», որն Ի­րա­նը գծել էր դեռ Ի­րա­քի վրա իս­րա­յե­լա­կան ա­նօ­դա­չու թռ­չող սար­քե­րով (ԱՕԹՍ), այն էլ՝ Ադր­բե­ջա­նի տա­րած­քից, հար­ձա­կու­մից հե­տո։ Մենք չենք թվար­կի և մեջ­բե­րում­ներ չենք բե­րի ի­րա­նա­կան իշ­խա­նու­թյուն­նե­րի հայ­տա­րա­րու­թյուն­նե­րից. դրան­ցով լիքն է մո­լո­րա­կի տե­ղե­կատ­վա­կան դաշ­տը։ Այժմ հայտ­նի է, որ զոհ­ված­նե­րին ար­ժա­նի փո­խա­րի­նող­ներ են գտն­վել։ «Ալ-Հաշդ աշ-Շաա­բիի» հրա­մա­նա­տա­րու­թյու­նը Ա­բու Մահ­դի ալ Մու­հան­դի­սի հետ­նորդ է նշա­նա­կել «Բադր» բրի­գա­դի հրա­մա­նա­տար Հա­դի ալ Ա­մե­րիին, որն էլ ա­վե­լի ի­րա­նա­մետ է, քան զոհ­ված Մու­հան­դի­սը։ Ա­մե­րին, ո­րը միա­ժա­մա­նակ Ի­րա­քի խոր­հր­դա­րա­նի՝ մե­ծու­թյամբ երկ­րորդ խմ­բակ­ցու­թյան՝ «Ալ ֆաթ­հի» ա­ռաջ­նորդն է, Մու­հան­դի­սի հետ­նորդ է նշա­նակ­վել Ի­րա­քի աշ­խար­հա­զո­րա­յին­նե­րի բո­լոր բարձ­րաս­տի­ճան հրա­մա­նա­տար­նե­րի հան­դի­պու­մից հե­տո։ «Բադ­րը» Ի­րա­քի ա­մե­նաա­ռա­ջին և ա­մե­նա­հետևո­ղա­կան շիա ի­րա­նա­մետ աշ­խար­հա­զո­րե­րից մեկն է։ Այն­պես որ, ե­թե որևէ մե­կը Մու­հան­դի­սին սպա­նե­լով ու­զում էր «խել­քի բե­րել» Ի­րա­քի շիա­նե­րին, ա­պա սխալ­վել է հա­շիվ­նե­րում։ «Բադ­րի» կազ­մում կա տա­սից ոչ պա­կաս բրի­գադ, և դա բո­լո­րը չէ։
Այդ աշ­խար­հա­զո­րի մա­սին ա­հա թե ինչ էին գրում Ռու­սաս­տա­նում 2014 թվա­կա­նին. «Հա­դի ալ Ա­մե­րին Ի­րա­քի ա­մե­նա­մար­տու­նակ շիա աշ­խար­հա­զո­րե­րից մե­կի ղե­կա­վարն է։ Նրա մար­տիկ­նե­րը երևի միակն են, որ կա­րող են կանգ­նեց­նել ԻՊ-ի ար­մա­տա­կան­նե­րին»։ Վեր­ջին 30 տա­րում Ա­մե­րին Ի­րա­նի կող­մից հա­րա­զատ Ի­րա­քի դեմ կռ­վող պար­տի­զա­նից դար­ձել է հայտ­նի դաշ­տա­յին հրա­մա­նա­տար, «մահ­վան էս­կադ­րո­նի» ղե­կա­վար, Բաղ­դա­դում խոր­հր­դա­րա­նի ան­դամ, որ­տեղ ա­ռանց­քա­յին դեմք է հա­մար­վում ԻՊ-ի դեմ պայ­քա­րում։ «Մարդ­կանց մեջ ի­րաք­ցի­նե­րը գնա­հա­տում են խի­զա­խու­թյու­նը»,- այս­պես է բա­ցատ­րում իր նվա­ճում­ներն Ա­մե­րին։ Նա գլ­խա­վո­րում է «Բադր» կազ­մա­կեր­պու­թյու­նը, որն ան­ցյա­լում շիա­կան զին­ված կազ­մա­վո­րում էր և Ի­րա­քի քա­ղա­քա­ցիա­կան պա­տե­րազ­մում աչ­քի էր ըն­կել իր դա­ժա­նու­թյամբ։ Այ­սօր «Բադ­րը» քա­ղա­քա­կան կու­սակ­ցու­թյուն է, ո­րը սա­տա­րում է Ի­րա­քի Գե­րա­գույն իս­լա­մա­կան խոր­հր­դի զին­վո­րա­կան թևին (այ­սինքն՝ Մեծ ա­յա­թո­լա Սե­յեդ Ա­լի աս Սիս­տա­նիին)։ Թեև Ա­մե­րին Ի­րա­քի քա­ղա­քա­կան կյան­քին մաս­նակ­ցում է 2003-ից, բայց նկա­տե­լի դեմք է դար­ձել վեր­ջերս, երբ կա­ռա­վա­րու­թյունն ԻՊ-ի դեմ պայ­քա­րում ստիպ­ված ներգ­րա­վեց շիա աշ­խար­հա­զո­րա­յին­նե­րին։ Ա­մե­րին Սո­լեյ­մա­նիին բնու­թագ­րել է որ­պես «ըն­կե­րոջ, լավ մար­դու և մար­տի­կի», ա­վե­լաց­նե­լով, որ իր կազ­մա­կեր­պու­թյու­նը «հպար­տա­նում» է Ի­րա­նի հետ դա­շին­քով։ «Այս­տեղ թաքց­նե­լու բան չկա,- ա­սել է նա։- Մենք Ի­րա­նի հետ 1400 կմ սահ­ման ու­նենք, հարևան­ներ ենք։ Մենք Ի­րա­քում ժա­մա­նա­կա­վոր հյու­րեր չենք, որ պար­զա­պես վերց­նենք ու գնանք այս­տե­ղից»։ Եր­կար տա­րի­ներ, դեռ մինչև ԻՊ-ի ա­հա­բե­կիչ­նե­րի ագ­րե­սիան, «Բադ­րը» Ի­րա­քի ՆԳՆ-ի հս­կի­չը, հո­գա­բար­ձուն էր։ Նրա ա­մե­նա­հայտ­նի ստո­րա­բա­ժա­նում­ներն էին Գայ­լի բրի­գադ­նե­րը և Հրաբ­խի բրի­գադ­նե­րը (պայ­քար պար­տի­զան­նե­րի դեմ), ինչ­պես նաև Կա­րի­ճի բրի­գադ­նե­րը (հե­տա­խու­զու­թյուն և դի­վեր­սիա­ներ)։ Հույս հայտ­նենք, որ ԱՄՆ-ը և Իս­րա­յե­լը չա­փա­զանց «գոհ են» այն բա­նից, թե ով է դար­ձել Ի­րա­քի գլ­խա­վոր զին­վո­րա­կա­նը «Քա­թաիբ Հզ­բո­լա­հի» ա­ռաջ­նորդ Ա­բու Մու­հան­դի­սի սպա­նու­թյու­նից հե­տո։
Իսկ Թեհ­րա­նում Ի­րա­նի հոգևոր ա­ռաջ­նորդ Խա­մե­նեին զոհ­ված գե­նե­րալ Սո­լեյ­մա­նիի փո­խա­րեն «Քոդս» ջո­կա­տի հրա­մա­նա­տար է նշա­նա­կել բրի­գա­դա­յին գե­նե­րալ Էս­մո­յիլ Քա­հա­նիին, որն ա­ռաջ այդ ջո­կա­տի հրա­մա­նա­տա­րի տե­ղա­կալն էր։ Խա­մե­նեիի խոս­քով, ջո­կա­տի խն­դիր­նե­րը կմ­նան ան­փո­փոխ։ Նա շնոր­հա­կա­լու­թյուն է հայտ­նել Քա­հա­նիի գոր­ծըն­կեր­նե­րին իր հետ հա­մա­գոր­ծակ­ցե­լու հա­մար և նոր ղե­կա­վա­րու­թյա­նը մաղ­թել «հա­ջո­ղու­թյուն, քա­ջա­լե­րանք և ար­դյու­նա­վետ կա­ռա­վա­րում»։ Մեր­ձա­վոր Արևել­քում Քա­հա­նին Սո­լեյ­մա­նիի հետ աշ­խա­տել է ա­մե­նու­րեք։ Վա­շինգ­տո­նում և Թել Ա­վի­վում բա­վա­րար­վա՞ծ են։ «Քոդ­սը» շար­քում է. ու­րեմն նաև ստո­րա­բա­ժա­նու­մը և ա­յա­թո­լա­յի նախ­կին բարձր վս­տա­հու­թյունն ան­ցել են Սո­լեյ­մա­նիի օգ­նա­կա­նի և զի­նակ­ցի ձեռ­քը, ո­րը շատ մեծ առն­չակ­ցու­թյուն ու­ներ Սո­լեյ­մա­նիի և «Քոդս» ջո­կա­տի հաղ­թա­նակ­նե­րին, հետևա­բար, նաև ԱՄՆ-ի և Իս­րա­յե­լի բո­լոր տա­պա­լում­նե­րին Մեր­ձա­վոր Արևել­քում, Վե­նե­սուե­լա­յում, Աֆ­ղանս­տա­նում և ա­մե­նուր։ ՈՒ­րեմն ա­ռաջ­վա պես ԻՀՊԿ-ի և «Քոդ­սի» խն­դիր­ներն են մնում ԻՀՊԿ-ի բո­լոր կա­ռույց­նե­րի, Ի­րա­նի բա­նա­կի, «Բա­սիջ» աշ­խար­հա­զո­րի, հե­տա­խու­զու­թյան ու հա­կա­հե­տա­խու­զու­թյան ծա­ռա­յու­թյուն­նե­րի գեր­բարձր մո­բի­լի­զա­ցիան, մո­լո­րա­կի բո­լոր (Հնդ­կաս­տա­նում, Պա­կիս­տա­նում, Աֆ­ղանս­տա­նում և այլն) շիա աշ­խար­հա­զո­րե­րի գեր­բարձր մո­բի­լի­զա­ցիան, ոչ թե հու­սալ­քու­թյու­նը և պարտ­վո­ղա­կա­նու­թյու­նը։
Ի՞նչ է լի­նե­լու այժմ և պա­կաս կարևոր չէ, ինչ­պես է լի­նե­լու։ Այն, ինչ կլի­նի կամ կա­րող է լի­նել, կսկ­սի կա­տար­վել, այս­պես թե այն­պես, Ղա­սե­մի զոհ­վե­լու կա­պակ­ցու­թյամբ Ի­րա­նում հայ­տա­րար­ված ե­ռօ­րյա սգից հե­տո։ Աշ­խար­հին հայտ­նի է, որ Ի­րա­նի հոգևոր ա­ռաջ­նորդ ա­յա­թո­լահ Խա­մե­նեին և ԻԻՀ նա­խա­գահ Ռո­հա­նին հայ­տա­րա­րել են, որ Թեհ­րա­նը վրեժ կլու­ծի ԱՄՆ-ից, իսկ պաշտ­պա­նու­թյան նա­խա­րար Ա­միր Խա­թա­մին խոս­տա­ցել է «խոր­տա­կիչ հար­ված» հասց­նել զո­րա­վա­րի մահ­վան հա­մար։ Ա­վե­լի պարզ. Խա­մե­նեին հայ­տա­րա­րել է, որ «ԱՄՆ-ի հար­ձա­կու­մը Ի­րա­քի «Ալ-Հաշդ աշ-Շաա­բի» աշ­խար­հա­զո­րի դիր­քե­րի վրա մեծ սխալ է» և նշել, որ «ԱՄՆ-ը պա­տաս­խան կտա գե­նե­րալ Սո­լեյ­մա­նիի սպա­նու­թյան հա­մար»։ Ինչ­պես ցույց է տվել ա­յա­թո­լա Խա­մե­նեին, «Ալ-Հաշդ աշ-Շաա­բիի» ու­ժե­րի դիր­քե­րի վրա հար­ձա­կումն ի­րա­կա­նում ԻՊ ա­հա­բեկ­չա­կան խմ­բա­վոր­ման հա­մար վրեժ լու­ծե­լու ԱՄՆ-ի փորձն է, ո­րով­հետև հենց Ի­րա­քի ժո­ղովր­դա­կան աշ­խար­հա­զո­րի ու­ժերն են ջախ­ջա­խել ԻՊ-ը։ ԱՄՆ-ի նա­խա­գա­հը և մյուս պաշ­տո­նյա­նե­րը ներ­կա­յումս փոր­ձում են Ի­րա­նին մե­ղադ­րել այդ հան­ցա­գոր­ծու­թյան հա­մար։ Ա­մե­րի­կան պետք է հի­շի, որ ին­քը մի ան­շր­ջե­լի գոր­ծըն­թաց է գոր­ծի գցել, ո­րը բու­մե­րան­գի պես կշրջ­վի Վա­շինգ­տո­նի դեմ։ Թրամ­փի սխալ հաշ­վարկ­նե­րը պատ­ճառ են դար­ձել, որ արևմտյան եր­կր­նե­րի տե­ղե­կատ­վա­կան շր­ջա­նակ­ներն ու ԶԼՄ-նե­րը ե­կել են այն եզ­րա­կա­ցու­թյան, որ այն, ինչ կա­տար­վում է Սպի­տակ տա­նը, ար­տա­քին քա­ղա­քա­կա­նու­թյուն չէ։ Մյուս կող­մից, տես­նում ենք, որ Ի­րա­նի քա­ղա­քա­կան ու ռազ­մա­կան ղե­կա­վա­րու­թյու­նը ո­չինչ չի հս­տա­կեց­նում, կար­ծես «դա­դար է պա­հում»։ Միայն քիչ տե­ղե­կաց­ված­նե­րը կա­րող են մտա­ծել, թե դա Ի­րա­նի ղե­կա­վա­րու­թյան թու­լու­թյու­նից կամ այն գի­տակ­ցու­թյու­նից է, թե ԱՄՆ-Իս­րա­յել եր­կյա­կի և Ի­րա­նի ռազ­մա­կան կա­րո­ղու­թյուն­ներն ան­հա­մա­չափ են։ Դժ­վար է պատ­կե­րաց­նել այն մարդ­կանց մտա­ծե­լա­կեր­պը, ո­րոնք հա­մոզ­ված են, որ Ի­րա­նը «վա­խե­ցել է»։ Միայն «Բադ­րի» հրա­մա­նա­տար Ա­մե­րիի մա­սին մեր տվյալ­նե­րը ցույց տվե­ցին, որ ա­մե­րի­կա­ցի­նե­րից ու Իս­րա­յե­լից չեն վա­խե­նում նույ­նիսկ Ի­րա­քում։ Ա­վե­լի շատ սար­սա­փի մեջ են Վա­շինգ­տո­նի ու Թել Ա­վի­վի դաշ­նա­կից­նե­րը, ե­թե դա­տենք ըստ Թուր­քիա­յի ու եվ­րո­պա­կան եր­կր­նե­րի հայ­տա­րա­րու­թյուն­նե­րի։
Բայց Ի­րա­նի ղե­կա­վա­րու­թյան խոս­քում հս­տա­կու­թյուն չկա, ուս­տի մենք դի­մե­ցինք ա­նուղ­ղա­կի կար­ծիք­նե­րի ու վկա­յու­թյուն­նե­րի։ Ա­սենք ուղ­ղա­կի. Հա­յաս­տա­նում և Ար­ցա­խում ու­շադ­րու­թյուն դարձ­րին Սո­լեյ­մա­նիի սպա­նու­թյա­նը։ Ցա­վոք, ոչ իշ­խա­նու­թյուն­նե­րը, թեև Ար­ցա­խի իշ­խա­նու­թյուն­նե­րը գրե­թե միշտ հա­մեստ են այս կամ այն բա­նի մա­սին տե­սա­կետ ար­տա­հայ­տե­լիս։ Իսկ ա­հա Հա­յաս­տա­նում սպաս­վում էր ոչ այն ա­նա­տամ «ընդ­հա­նուր» ար­ձա­գան­քը, թե իբր մտա­հոգ­ված ենք։ Բարձ­րա­գույն իշ­խա­նու­թյունն ընդ­հան­րա­պես չգի­տես ին­չով էր զբաղ­ված, մինչ­դեռ շատ եր­կր­նե­րում մինչև անվ­տան­գու­թյան խոր­հուրդ­նե­րի նիս­տե­րին հա­սավ։ Ար­ցա­խի ԱԽ նախ­կին քար­տու­ղար, նա­խա­գա­հի թեկ­նա­ծու Վի­տա­լի Բա­լա­սա­նյա­նի հուն­վա­րի 3-ի հայ­տա­րա­րու­թյու­նը, այ­նուա­մե­նայ­նիվ, ար­տա­ցո­լեց այն ի­րո­ղու­թյու­նը, որ Ար­ցա­խի մտա­ծող քաղ­գոր­ծիչ­նե­րը և հան­րու­թյունն իս­կա­պես ան­հան­գս­տա­ցած են և գե­րա­դա­սում են հա­մե­րաշ­խու­թյուն հայտ­նել Ի­րա­նին։ Դա բա­ցատ­րե­լի է. ԼՂՀ-ն ան­մի­ջա­կա­նո­րեն սահ­մա­նա­կից է Ի­րա­նին, և վեր­ջի­նիս շուրջն ի­րա­դար­ձու­թյուն­նե­րի ծա­վա­լումն ան­խու­սա­փե­լիո­րեն կազ­դի Ար­ցա­խի վրա։ Ար­ցա­խի պան­ծա­լի գե­նե­րա­լի հայ­տա­րա­րու­թյան մեջ աս­վում է. «Գե­նե­րալ Սո­լեյ­մա­նին ա­ռանց­քա­յին դեմք էր Ի­րա­քում ու Սի­րիա­յում ա­հա­բե­կիչ­նե­րի դեմ պայ­քա­րում և Իս­լա­մա­կան դի­մադ­րու­թյան ճա­կա­տի ի­րա­կան ղե­կա­վարն ու հաղ­թա­նա­կի խոր­հր­դա­նի­շը։ 2003 թվա­կա­նից, երբ ԱՄՆ-ի ու նրա դաշ­նա­կից­նե­րի զին­ված ու­ժե­րը ներ­խու­ժե­ցին Ի­րաք, իսկ 2011-ին՝ Սի­րիա, ՄԱԿ-ի կող­մից ա­հա­բեկ­չա­կան կազ­մա­կեր­պու­թյուն­ներ ճա­նաչ­ված ԻՊ-ը և «Ալ Նուս­րան», ո­րոնք ֆի­նան­սա­կան ու ռազ­մա­կան օգ­նու­թյուն էին ստա­նում ԱՄՆ-ից, Թուր­քիա­յից, Կա­տա­րից, Սաու­դյան Ա­րա­բիա­յից, ՆԱՏՕ-ի մի շարք եր­կր­նե­րից, ի­րենց տե­րե­րի հրա­մա­նով Ի­րա­քում ու Սի­րիա­յում ա­վե­րե­ցին հա­րյու­րա­վոր քա­ղաք­ներ, հա­զա­րա­վոր գյու­ղեր, սպա­նե­ցին հա­րյուր­հա­զա­րա­վոր մարդ­կանց, մի­լիո­նա­վոր մար­դիկ դար­ձան փախս­տա­կան, իսկ տաս­նյակ­հա­զա­րա­վոր­ներ՝ պա­տանդ։ Հայ­րե­նի­քի հա­մար ա­զա­տագ­րա­կան այդ պա­տե­րազ­մում Ի­րա­նը բա­րո­յա­կան, ռազ­մա­կան ու մար­դա­սի­րա­կան օգ­նու­թյուն է ցույց տա­լիս իր հա­վա­տա­կից­նե­րին։
Ի­րա­քի ու Սի­րիա­յի ա­զա­տա­սեր քա­ղա­քա­ցի­նե­րը եր­կար տա­րի­ներ զեն­քը ձեռ­քին կռ­վում են օ­կու­պանտ­նե­րի, ա­ռա­ջին հեր­թին՝ Թուր­քիա­յի և իս­լա­մա­կան ար­մա­տա­կան­նե­րի դեմ, ո­րոնք պե­տա­կան ա­հա­բեկ­չու­թյամբ են զբաղ­վում այդ ժո­ղո­վուրդ­նե­րի նկատ­մամբ։ 20-րդ դա­րի սկզ­բում պե­տա­կան ա­հա­բեկ­չու­թյան զոհ դար­ձան հա­յե­րը, ո­րոնց ե­ղեռ­նի են­թար­կե­ցին ու տնա­զուրկ ա­րե­ցին թուր­քա­կան իշ­խա­նու­թյուն­նե­րը։ 31 տա­րի ա­ռաջ Ար­ցա­խում Թուր­քիա­յի կրտ­սեր եղ­բայր Ադր­բե­ջա­նը նույն­պես փոր­ձեց պե­տա­կան ա­հա­բեկ­չու­թյուն ի­րա­կա­նաց­նել հա­յե­րի նկատ­մամբ, ին­չը նրան չհա­ջող­վեց հայ ժո­ղովր­դի հե­րո­սա­կան պայ­քա­րի և բա­րի կամք դրսևո­րած եր­կր­նե­րի մար­դա­սի­րա­կան կամ­քի շնոր­հիվ։ Այ­սօր մեծ վշ­տի մեջ են Ի­րա­նի, ինչ­պես նաև Ի­րա­քի, Սի­րիա­յի և այն եր­կր­նե­րի իշ­խա­նու­թյուն­ներն ու քա­ղա­քա­ցի­նե­րը, ո­րոնք կռ­վում են հա­նուն ա­զա­տու­թյան և օ­տա­րի լծից ա­զա­տագր­ման ու ինք­նիշ­խա­նու­թյան վե­րա­կան­գն­ման։ Գե­նե­րալ Ղա­սե­մ Սո­լեյ­մա­նիի մա­հը չի թու­լաց­նի Ի­րա­քի, Սի­րիա­յի և այլ եր­կր­նե­րի՝ պա­տե­րազ­մում հաղ­թե­լու ցան­կու­թյու­նը, իսկ այդ կո­րուստն էլ ա­վե­լի կմիա­վո­րի բո­լոր ա­զա­տա­սեր ժո­ղո­վուրդ­նե­րին, ո­րոնք կռ­վում են հա­նուն ա­զա­տագ­րու­թյան»։
Սերգեյ ՇԱՔԱՐՅԱՆՑ
Դիտվել է՝ 2963

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ