Նի­կո­լի դան­թեա­կան ող­բեր­գու­թ­յու­նը

Նի­կո­լի դան­թեա­կան ող­բեր­գու­թ­յու­նը
07.02.2020 | 00:34
Եր­բեմն թվում է, թե ա­ռա­վո­տյան կզարթ­նենք, ու այս ա­մենն ար­դեն էլ չի լի­նի, ո­րով­հետև ան­չափ դա­ռը ե­րազ է, ո­րը ոչ ի­րա­կան է թվում, ո­րով­հետև դա­րե­րով պե­տա­կա­նու­թյուն չու­նե­ցած, ցե­ղաս­պան­ված մի ողջ ժո­ղո­վուրդ պետք է որ կա­րո­ղա­նար դի­մագրա­վել կոնկ­րետ դեպ­քում մեկ մար­դու, իսկ ի­րա­կա­նում աշ­խար­հի հզոր­նե­րի բաք-օ­ֆիս­նե­րի, էլ ա­վե­լի ստույգ` աստ­րալ, օ­դի իշ­խա­նի` ա­ռա­ջի­նը քրիս­տո­նեու­թյուն ըն­դու­նած էթ­նո­սին նետ­ված այս հուժ­կու, ոչ մարդ­կա­յին, հո­գու տա­րածք­նե­րում ըն­թա­ցող պա­տե­րազմն ու մար­տահ­րա­վե­րը:
Դի­մագ­րա­վու՞մ ենք: Դժ­վար է ա­սել: ՈՒ­ժաս­պառ­վու՞մ ենք: Հաս­տա՛տ: Բա վե՞ր­ջը: Ի­հար­կե, հոգևոր այս խո­կու­մը կա­րե­լի է ա­վար­տել մեկ ճշ­մար­տու­թյամբ` նա­յիր քո ներ­սը: ՈՒ­նե՞նք այս կա­րո­ղա­կա­նու­թյու­նը: Ով` ինչ­պես: Թող­նենք մեր հո­գին իր հա­սու­նա­ցումն առ­նի այս օ­րե­րից, մտ­նենք «ռեալ­պո­լի­տի­կի» դաշտ:
Ընդ ո­րում, այս դաշ­տում ևս ա­ռանց աստ­րա­լի հնա­րա­վոր չէ, ո­րով­հետև քանդ­ման ու քայ­քայ­ման բա­ղադ­րիչ­նե­րը խիստ բա­զում են: Ա­ռա­ջին հեր­թին` մար­դու տե­սա­կը: Մարդ­կու­թյունն ի սկզ­բա­նե` դեռ դրախ­տում, համ­տե­սեց չթույ­լատր­ված խն­ձո­րը, ո­րով­հետև ամ­բի­ցիոզ ու ա­նա­կանջ էր: Մեր դեպ­քում, մեր իշ­խա­նի­կը նաև վրեժ­խն­դիր է, իր իսկ նպա­տակ­նե­րից, մտ­քե­րից, ծրագ­րե­րից կախ­վա­ծու­թյան ա­մե­նա­մեծ դո­զա­յով: Իսկ երբ դրանք գու­մար­վում են նաև պրագ­մա­տիկ, գեո­քա­ղա­քա­կան, դր­սի ու­ժե­րի մեծ ծրագ­րե­րին, հաս­տա­տա­պես ստա­նում են այն «պատ­կե­րը», ին­չի ա­կա­նա­տեսն ենք այ­սօր. այս պա­հին այն ու­նի «ա­մեն գնով հաս­նել նրան, որ Հրայր Թով­մա­սյա­նը չլի­նի» պատ­կե­րը, զի նա հա­մար­ձա­կու­թյուն է ու­նե­ցել քան­դե­լու իշ­խո­ղի ա­գո­րան և ցու­ցա­նե­լու, որ իր կամ­քին հա­կա­ռակ` դեռ կան գոր­ծող մար­դիկ, կա­ռույց­ներ, ինս­տի­տուտ­ներ, ի­րա­վա­կան նոր­մեր։
Դյու­րեն­մաթն ա­սում է` իմ թատ­րոնն առ ո­չինչ է աշ­խար­հում բե­մադր­վող ի­րա­կան թատ­րոն­նե­րի հա­մե­մատ: Ի­րա­պես: Ին­չո՞վ դան­թեա­կան չէր ե­րեկ պառ­լա­մեն­տում կա­տար­վո­ղը: Բո­լո­րիս բաց աչ­քե­րի ա­ռաջ:
Եր­կի­րը, ո­րը գտն­վում է տա­րա­ծաշր­ջա­նա­յին պայ­թու­ցիկ տա­կա­ռի վրա, երբ տե­ղի են ու­նե­նում ոչ միայն տա­րա­ծաշր­ջա­նա­յին, այլև հա­մաշ­խար­հա­յին վե­րա­դա­սա­վո­րու­թյուն­ներ, երբ Ժնևում, ա­պա մի քա­նի օր անց Մյուն­խե­նում կր­կին բա­նակց­վե­լու է Ղա­րա­բա­ղյան «չե­ղած փաս­տա­թուղ­թը», ո­րի դե­տալ­ներն ու ժա­մա­նա­կա­ցույցն են ար­դեն քն­նար­կում, երբ ադր­բե­ջա­նա­կան հա­մայն­քը այդ փաս­տաթղ­թի վրա իր «կնիքն» է ստա­նում` առ ո­չինչ դարձ­նե­լով, ինչ­պես հռ­չա­կել է հայտ­նի տի­կի­նը, մեր բո­լոր զո­հո­ղու­թյուն­նե­րը Ար­ցա­խյան պա­տե­րազ­մում։ Մեր բո­լոր զո­հե­րը, մեր տա­ռա­պանք­ներն ու հույ­սե­րը «հա­նուն ոչն­չի» էին, երբ քն­նարկ­վում է եր­կու ազ­գե­րի` հայ-ադր­բեջ­նա­կան հա­մա­տեղ բնա­կու­թյան խն­դի­րը` դե­մոգ­րա­ֆիկ նախ­կին քար­տե­զով (սա ա­ռան­ձին օր­վա զրույց է- հեղ), ին­չը… ձգենք պաու­զան ա­սե­լու` հա­յաս­տա­նյան գլո­բա­լիստ­նե­րի` հե­ղա­փո­խա­կան ան­վա­նյալ, «մար­դա­սի­րա­կան» մո­տե­ցում­նե­րը առ ադր­բե­ջա­նա­կան հա­մայնք` գու­ցե ինչ-որ ա­ռու­մով, ինչ-որ մի պա­հի հաս­կա­նա­լի լի­նեին, սա­կայն այն կրկ­նա­կի դա­ժան, ա­նո­ղոք է այն ա­ռու­մով, որ ձևա­կան խա­ղա­ղա­սի­րու­թյան ծած­կո­ցով է սքող­վում, ո­րով­հետև հայ­րե­նի­քի ու ա­րյան շուն­չը դեռ ա­զա­տագր­ված այդ տա­րածք­նե­րում է։ Ժո­ղո­վուրդ­նե­րը Նի­կո­լի, յուր տիկ­նոջ, Ա­լիևի, Մեհ­րի­բա­նի և ԵԱՀԿ` աշ­խար­հի «տի­րա­կալ­նե­րի» ո­րոշ­մամբ չէ, որ կա­րող են հա­մա­տեղ գո­յատևել. դրա հա­մար ժա­մա­նակ, ար­դա­րու­թյուն ու հա­զար ու մի պա­րա­մետրեր են պետք…
Կր­կին ձգենք պաու­զան` ար­ձա­նագ­րե­լու. մի ան­տես ա­նո­ղոք ձեռք հենց այս մո­տեց­մամբ է ու­զում ա­մա­յաց­նել այդ տա­րածք­նե­րը, ո­րով­հետև, որ­քան էլ հա­մա­տեղ բնա­կու­թյան նոր­մը նրա հա­մար է, որ ի վեր­ջո այդ տա­րածք­նե­րում անհ­րա­ժեշտ «սա­պո­գը» մուտք գոր­ծի, առևտու­րը մեծ գեր­տե­րու­թյուն­նե­րի միջև «ում սա­պո­գի» հար­ցում է, և ե­թե ան­գամ առևտու­րը կա­յա­նա, այ­նու­հան­դերձ, որևէ սա­պոգ չի կա­րող լի­նել այն ե­րաշ­խի­քը, որ «հա­մա­տեղ» ապ­րող` դեռ մի սե­րունդ իսկ չան­ցած, պա­տե­րազ­մի ար­հա­վիր­քը աչ­քե­րի մեջ պա­հող մար­դիկ կա­րող են այդ սա­պո­գի տակ «եր­ջա­նիկ, գլո­բա­լիս­տա­կան» ներ­կա կեր­տել. նրանք ա­վե­լի շուտ կլ­քեն ու կհե­ռա­նան այդ տա­րածք­նե­րից, ին­չի հաշ­վար­կը, կար­ծես, նույն­պես ար­ված է:
Եվ այս պայ­ման­նե­րում, հա­յոց ա­ռա­ջին ներ­կա­յա­ցուց­չա­կան մարմ­նում դան­թեա­կան պա­րու­նակ­ներն էին ե­րեկ ար­դիա­կա­նա­նում: Ընդ ո­րում, հե­տաքր­քիրն այն էր, որ խոր­հր­դա­րան ի­ջեց­ված հա­կա­սահ­մա­նադ­րա­կան օ­րի­նա­գի­ծը, ո­րը ոչ այն­քան դա­ժան էր իր հա­կաօ­րի­նա­կա­նու­թյամբ ու պե­տա­կա­նու­թյան հիմ­քե­րը քան­դե­լու հե­ռա­հար նպա­տա­կադր­մամբ, այլև ա­ռա­ջին հեր­թին նրա­նով, որ ար­ձա­նագ­րումն ու Օ­վեր­տոնն էր այն բա­նի, որ այս իշ­խա­նու­թյու­նը, յուր իշ­խա­նի­կը «ա­մե­նա­կա­րող» են, նրանց գլո­բա­լիզ­մը այն­քան «հուժ­կու» է, որ ոչ մի սահ­ման չի ճա­նա­չում, չի ճա­նա­չում ոչ մի մայր օ­րենք, ոչ մի սահ­մա­նադ­րու­թյուն: Եվ այս երկ­րում ի­րենք ու ԻՆ­ՔԸ ա­մեն բան կեր­տում են` ի պատ­կեր յու­րում: Ին­չը ա­մե­նա­սար­սա­փեց­նողն է: ՈՒ ի­րենք լավ գի­տեն, որ դա ա­մե­նա­սար­սա­փեց­նողն է, ու ձեր­բա­կա­լու­թյուն­նե­րի, վա­խի մթ­նո­լորտն ա­ռա­ջին հեր­թին` տա­քաց­նում-ամ­րա­կա­յում են դի­վա­յին այդ նոր­մով… հո­գեզր­կե­լու, կա­մազր­կե­լու բո­լո­րիս:
Իշ­տահ­նե­րիդ` քա­ցախ:
Կար­մեն ԴԱՎ­ԹՅԱՆ
Դիտվել է՝ 2284

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ