«Իրատես» թերթի հետարձակուրդային առաջին համարը լույս կտեսնի սեպտեմբերի 4-ին, իսկ irates.am-ը կթարմացվի սեպտեմբերի 1-ից:               
 

Ասում են...

Ասում են...
23.06.2020 | 01:03

...թե ի սկզ­բա­նե Գա­գիկ Ծա­ռու­կ­յա­նին ան­ձեռնմ­խե­լիու­թ­յուից զր­կե­լու ի­դեա-ֆիք­սը ի­րա­կա­նաց­նե­լը անհ­նար են հա­մա­րել, նույ­նիսկ հս­կիչ դա­տա­խա­զը գլ­խա­վոր դա­տա­խա­զին ա­սել է, որ հիմ­քերն ա­հա­վոր թույլ են: Սա­կայն գլ­խա­վոր դա­տա­խա­զը գոր­ծը «կա­րել», մտել է խորհր­դա­րան, զու­գա­հեռ էլ «Իմ քայլը» խմ­բակ­ցու­թ­յան ֆրակ­ցիա­յի ղե­կա­վա­րու­թ­յու­նը լուրջ կոմպ­րո­մա­տա­յին աշ­խա­տանք է տա­րել «անհ­նա­զանդ» իմ­քայ­լա­կան­նե­րի նկատ­մամբ, փորփ­րել բո­լո­րի ան­ց­յա­լը` մտ­նե­լով անձ­նա­կան կյանք, հա­րա­զատ­նե­րից մինչև «կե­րած» գրանտ­ներ, «սխալ օ­րա­կար­գով» լու­ծար­ված ըն­կե­րու­թ­յուն­ներ, հյու­րա­նո­ցա­յին բիզ­նես­ներ:

«Անհ­նա­զանդ­նե­րից» շա­տե­րի մա­սով կոմպ­րո­մատ­ներ չեն գտն­վել, վեր­ջին­նե­րիս ման­դատ­նե­րը վայր դնե­լու հե­ռան­կա­րով են սպառ­նա­ցել: Ծա­ռու­կ­յա­նին չկա­լա­նա­վո­րե­լուց հե­տո իմ­քայ­լա­կան­նե­րը նեղ շր­ջա­պա­տում ի­րենց տագ­նապն են ար­տա­հայ­տում այդ և սպաս­վող ՍԴ հա­կա­սահ­մանադ­րա­կան քվեար­կու­թ­յան և ա­պա­գա պա­տաս­խա­նատ­վու­թ­յան առն­չու­թ­յամբ: Ի դեպ, շա­տերն են նկա­տել, որ «Իմ քայ­լի» շատ կար­կա­ռուն ան­դամ­ներ չեն մաս­նակ­ցում Նի­կոլ Փա­շի­ն­յա­նի պաշտ­պա­նու­թ­յանն ուղղ­ված ֆեյս­բուք­յան ար­շավ­նե­րին. ո­չինչ չեն գրա­ռում ի­րենց է­ջե­րում:

Դիտվել է՝ 10949

Մեկնաբանություններ