«Իրատես» թերթի հետարձակուրդային առաջին համարը լույս կտեսնի սեպտեմբերի 4-ին, իսկ irates.am-ը կթարմացվի սեպտեմբերի 1-ից:               
 

ԱՆ. Սևանա լճի տարածքում հետազոտությունները սուր թունավոր ազդեցություն չեն հայտնաբերել

ԱՆ. Սևանա լճի տարածքում հետազոտությունները սուր թունավոր ազդեցություն չեն հայտնաբերել
26.07.2020 | 00:48

Սևանա լճում կապտականաչ ջրիմուռների ակտիվացման հետ կապված՝ Առողջապահության նախարարությունը ափամերձ տարածքների ջրի որակի դիտարկման շրջանակներում իրականացրրել է նախնական թունաբանական հետազոտություններ, որոնց արդյունքում սուր թունավոր ազդեցություն վկայող փոփոխություններ չեն նկատվել։

«Չնայած դրան, ջրիմուռները լինելով կենդանի օրգանիզմ` կարող են տեղաշարժվել, փոփոխելով տեսակների հարաբերակցությունը` կախված օդի և ջրի ջերմաստիճանից, քամու ուղղությունից և ուժից: Դրանց որոշ տեսակներ արտադրում են կենդանիների և մարդկանց առողջության վրա բացասաբար անդրադարձող թույներ (տոքսիններ), որոնց ազդեցությանը մարդիկ կարող են ենթարկվել «ծաղկած» ջուրը խմելու, դրանում լողալու կամ անզգուշաբար կուլ տալու հետևանքով»՝ նշում է Առողջապահության նախարարությունը՝ հորդորելով «լինել ուշադիր, արգելել երեխաներին` լողալ չթույլատրված վայրերում, աչքերի գրգռվածություն, ցան, մասնավորապես, բերանի և քթի շուրջ, մաշկի գրգռվածություն, ալերգիկ ռեակցիա և այլ ախտանիշերի դեպքում անհապաղ դիմել բժշկի»: Սևանա լճում կապտականաչ ջրիմուռների ակտիվացման հետ կապված ջրի որակի դիտարկումը շարունակվում է։

Դիտվել է՝ 1611

Մեկնաբանություններ