«Իրատես» թերթի հետարձակուրդային առաջին համարը լույս կտեսնի սեպտեմբերի 4-ին, իսկ irates.am-ը կթարմացվի սեպտեմբերի 1-ից:               
 

«Իմ քայ­լը» քն­նար­կել է Հայկ Սարգ­ս­յա­նի ման­դա­տի հար­ցը

«Իմ քայ­լը» քն­նար­կել է Հայկ Սարգ­ս­յա­նի ման­դա­տի հար­ցը
31.07.2020 | 00:33

Պատ­գա­մա­վոր Հայկ Սարգ­սյա­նի կազ­մա­կեր­պած «փար­թիի» ման­րա­մաս­ներն ու­սում­նա­սի­րե­լու հա­մար «Իմ քայ­լը» խոր­հր­դա­րա­նա­կան խմ­բակ­ցու­թյու­նը «հե­տաքն­նու­թյուն» է սկ­սել: Խմ­բակ­ցու­թյան ղե­կա­վար կազ­մը փոր­ձում է ա­ռա­վե­լա­գույնս ին­ֆոր­մա­ցիա հա­վա­քել՝ պար­զե­լու հա­մար՝ պատ­գա­մա­վորն ինչ­քա՞ն ժա­մա­նակ է ներ­կա ե­ղել հա­վա­քույ­թին ու կազ­մա­կերպ­ման աշ­խա­տանք­նե­րին ի՞նչ մաս­նակ­ցու­թյուն է ու­նե­ցել: Իմ­քայ­լա­կան պատ­գա­մա­վո­րը խմ­բակ­ցու­թյան ղե­կա­վար կազ­մին ի սկզ­բա­նե ա­սել է, որ ինքն ըն­դա­մե­նը մի պահ է այ­ցե­լել ափ, հա­մա­ցան­ցում տա­րած­ված տե­սա­նյու­թե­րը սա­կայն բո­լո­րո­վին այլ բա­նի մա­սին են վկա­յում: Խմ­բակ­ցու­թյան «Ի­րա­տե­սի» աղ­բյուր­նե­րը վս­տա­հեց­րին՝ Լի­լիթ Մա­կուն­ցը, երբ օ­րեր ա­ռաջ հայ­տա­րա­րեց, թե Սարգ­սյա­նը Սևա­նում կարճ ժա­մա­նա­կով է ե­ղել, մի­ջա­դե­պի ման­րա­մաս­նե­րին տե­ղյակ չի ե­ղել: Ա­սել է թե՝ հա­վա­տա­ցել է պատ­գա­մա­վո­րի խոս­քին, և հի­մա խմ­բակ­ցու­թյան ներ­սում ան­գամ ման­դա­տի հարց է քն­նարկ­վել: Պատ­գա­մա­վոր­նե­րը սրտ­նե­ղել են, թե ի­րենք ա­մեն ինչ ա­նում են, որ կա­րան­տի­նի ժա­մա­նակ «կիքս» չու­նե­նան, իսկ խն­ջույք­նե­րի սի­րա­հար իմ­քայ­լա­կա­նը մի հար­վա­ծով ա­մեն ինչ ջուրն է գցում: Հայկ Սարգ­սյա­նի ման­դա­տը դնել-չդ­նե­լու հար­ցը կդառ­նա՞ օ­րա­կար­գա­յին, թե՞ ոչ, դժ­վար է ա­սել, փաստ է, սա­կայն, որ նրա՝ հա­կա­կա­րան­տի­նա­յին վա­յելք­նե­րի հա­վաս­տիու­թյու­նը ճշ­տող իշ­խա­նու­թյուն­նե­րը ոչ միայն երկ­րի, այլև սե­փա­կան թի­մում տի­րող ի­րա­վի­ճա­կին չեն տի­րա­պե­տում:


Սևակ ՎԱՐ­ԴՈՒ­ՄՅԱՆ

Դիտվել է՝ 1597

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ