«Իրատես» թերթի հետարձակուրդային առաջին համարը լույս կտեսնի սեպտեմբերի 4-ին, իսկ irates.am-ը կթարմացվի սեպտեմբերի 1-ից:               
 

Ինչ­պե՞ս տա­պա­լել Պու­տի­նին և նրա իշ­խա­նու­թ­յու­նը, ծն­կի բե­րել Ռու­սաս­տա­նը

Ինչ­պե՞ս տա­պա­լել Պու­տի­նին և նրա իշ­խա­նու­թ­յու­նը, ծն­կի բե­րել Ռու­սաս­տա­նը
31.07.2020 | 01:05

(Նախորդ մասը)

Ռու­սաս­տա­նում Սո­րո­սի, սո­րո­սա­կան­նե­րի ու մյուս գլո­բա­լիս­տա­կան ու­ժե­րի գոր­ծե­րը, ո­րոնք մինչ սահ­մա­նադ­րա­կան փո­փո­խու­թյուն­ներն էլ վատ էին ՌԴ Սահ­մա­նադ­րու­թյան փո­փո­խու­թյուն­նե­րի ըն­դու­նու­մից հե­տո ա­վե­լի վա­տա­ցան` հաշ­վի առ­նե­լով մոտ ա­պա­գա­յում այդ փո­փո­խու­թյուն­նե­րից բխող և ի­րենց պլան­նե­րը տա­պա­լող հետևանք­նե­րը:
Հի­շյալ ու­ժե­րի գոր­ծե­րը միա­ժա­մա­նակ վատ են նաև Միա­ցյալ Նա­հանգ­նե­րում: ԱՄՆ-ի նա­խա­գահ Դո­նալդ Թրամ­փը թեև մի բա­րի պտուղ չէ, բայց գլո­բա­լիս­տա­կան ու­ժե­րի ներ­կա­յա­ցու­ցի­չը չէ, նրանց բո­լոր ցան­կու­թյուն­նե­րը կամ պա­հանջ­նե­րը չէ, որ կա­տա­րում է, ո­րոշ դեպ­քե­րում նույ­նիսկ հա­կա­ռակ կերպ է վար­վում, հա­կադր­վում նրանց: Հա­կա­սու­թյուն­ներն ակն­հայտ են, և դրան­ցով են բա­ցատր­վում ԱՄՆ-ում Թրամ­փի դեմ ողջ քա­րո­զար­շա­վը և մնա­ցած գոր­ծո­ղու­թյուն­նե­րը, ո­րոնք տևա­կան ժա­մա­նակ ծա­վալ­վում են և ա­վե­լին են, քան սոսկ նա­խընտ­րա­կան պայ­քա­րը:


Գլո­բա­լիս­տա­կան ու­ժերն ինչ-որ ա­ռու­մով փա­կու­ղա­յին վի­ճա­կում են հայ­տն­վել, պայ­քա­րը նրանց հա­մար վե­րած­վել է գրե­թե կե­նաց-մա­հու պայ­քա­րի: Նշ­ված ու­ժե­րին ար­դեն պարզ է, որ Ռու­սաս­տա­նի 2024 թ. նա­խա­գա­հա­կան ընտ­րու­թյուն­նե­րում դար­ձյալ Պու­տինն է ըն­տր­վե­լու, և ե­թե ԱՄՆ-ում 2020 թ. նո­յեմ­բե­րի 3-ին կա­յա­նա­լիք նա­խա­գա­հա­կան ընտ­րու­թյուն­նե­րում էլ Թրամփն ըն­տր­վի, կա­րե­լի է հա­մա­րել, որ գլո­բա­լիս­տա­կան ու­ժե­րի պար­տու­թյու­նը գրե­թե ե­րաշ­խա­վոր­ված է: Նկա­տի ու­նե­նանք, որ խոս­քը ոչ թե սո­վո­րա­կան պե­տու­թյուն­նե­րի, այլ գեր­տե­րու­թյուն ԱՄՆ-ի և աշ­խար­հի ե­րեք հզո­րա­գույն պե­տու­թյուն­նե­րից մե­կի` Ռու­սաս­տա­նի ղե­կա­վար­նե­րի մա­սին է (Չի­նաս­տա­նի ղե­կա­վարն ու բարձ­րա­գույն ղե­կա­վա­րու­թյու­նը նույն­պես գլո­բա­լիս­տա­կան ու­ժե­րի­նը չեն):
Ա­հա, վե­րը ներ­կա­յաց­ված ի­րա­վի­ճա­կում է, որ գլո­բա­լիս­տա­կան ու­ժե­րը ո­րո­շել են տա­պա­լել Պու­տի­նին, նրա իշ­խա­նու­թյու­նը, ծն­կի բե­րել, խա­մա­ճիկ պե­տու­թյան վե­րա­ծել կամ կոր­ծա­նել Ռու­սաս­տա­նը: Դրա հա­մար բա­վա­կան է ըն­դա­մե­նը նոր կո­րո­նա­վի­րու­սա­յին հա­մա­վա­րա­կի պատ­ճա­ռով սո­ցիալ-տն­տե­սա­կան ոչ բար­վոք վի­ճա­կում (ինչ­պես աշ­խար­հի բազ­մա­թիվ այլ եր­կր­ներ) գտն­վող, դրա­նից ա­ռաջ Սի­րիա­յում պա­տե­րազ­մի և Արևմուտ­քի պատ­ժա­մի­ջոց­նե­րի հետևան­քով տն­տե­սա­պես ար­դեն իսկ ո­րոշ չա­փով թու­լա­ցած Ռու­սաս­տա­նը ներ­քա­շել Ադր­բե­ջա­նի, Հա­յաս­տա­նի և Ար­ցա­խի տա­րածք­նե­րում Ադր­բե­ջա­նի և Թուր­քիա­յի դեմ պա­տե­րազ­մի մեջ:


Հա­յաս­տա­նի կոր­ծա­նու­մը կան­խե­լու կամ Ան­դր­կով­կա­սում իր քիչ թե շատ հու­սա­լի միակ հե­նա­կե­տը և դաշ­նակ­ցին, նրա հետ միա­սին ողջ Ան­դր­կով­կա­սը չկորց­նե­լու, Ադր­բե­ջա­նի և Թուր­քիա­յի հզո­րա­ցում, միա­ցում, իր հա­մար նույն­պես մեծ վտանգ ներ­կա­յաց­նող պան­թուր­քա­կան ծրագ­րի ի­րա­գոր­ծում թույլ չտա­լու հա­մար, ինչ­պես նաև քրիս­տո­նեա­կան ար­ժե­հա­մա­կար­գա­յին, բա­րո­յա­կան մղում­նե­րով Ռու­սաս­տա­նը հար­կադր­ված կլի­նի ներ­քաշ­վե­լու այդ պա­տե­րազ­մում, ե­թե Թուր­քիան Ադր­բե­ջա­նին ռազ­մա­կան օգ­նու­թյու­նից բա­ցի, ուղ­ղա­կի ռազ­մա­կան մի­ջամ­տու­թյամբ հան­դես գա` հար­վա­ծե­լով Հա­յաս­տա­նի և Ար­ցա­խի տա­րածք­նե­րում ո­րո­շա­կի թի­րախ­նե­րի կամ ռազ­մա­կան ներ­խու­ժում ի­րա­կա­նաց­նի:
Իսկ ի՞նչ է նշա­նա­կում պա­տե­րազ­մի մեջ ներ­քաշ­վել, ի՞նչ կնս­տի այդ հար­կադ­րա­կան քայ­լը ՌԴ-ի վրա: Հաս­կա­նա­լի է, որ Ռու­սաս­տա­նը ռազ­մա­կան և այլ ա­ռում­նե­րով Թուր­քիա­յից ա­վե­լի հզոր պե­տու­թյուն լի­նե­լով, Հա­յաս­տա­նի և Ար­ցա­խի հետ Թուր­քիա­յին և Ադր­բե­ջա­նին, ի վեր­ջո, պար­տու­թյան կմատ­նի, սա­կայն այդ պա­տե­րազմն ան­հետևանք չի լի­նի նաև Ռու­սաս­տա­նի հա­մար, ա­վե­լի ճիշտ, հետևանք­նե­րը կա­րող են լի­նել շատ ծանր:


Պա­տե­րազ­մի յու­րա­քան­չյուր օրն ահ­ռե­լի ծախս կպա­հան­ջի Ռու­սաս­տա­նից (ցան­կա­ցած պա­տե­րազ­մող երկ­րի հա­մար պա­տե­րազմն, ընդ­հան­րա­պես, թանկ հա­ճույք է), ե­թե նույ­նիսկ Ռու­սաս­տանն այդ օր­վա ըն­թաց­քում չկորց­նի ոչ մի ինք­նա­թիռ, ուղ­ղա­թիռ, ԱԹՍ, տանկ, զրա­հա­մե­քե­նա, հր­թի­ռա­յին կա­յանք կամ հրա­նոթ: Մինչ­դեռ երբ խոս­քը զոր­քի թվա­կազ­մի և զին­վա­ծու­թյան ա­ռու­մով աշ­խար­հի լա­վա­գույն բա­նակ­նե­րից մե­կի` Թուր­քիա­յի բա­նա­կի դեմ պա­տե­րազ­մե­լու մա­սին է, այդ, ինչ­պես նաև մարդ­կա­յին մե­ծա­թիվ կո­րուստ­նե­րը կլի­նեն ուղ­ղա­կի ան­խու­սա­փե­լի:
Դժ­վար չէ պատ­կե­րաց­նել, թե դրա­նից հե­տո ինչ ի­րա­վի­ճակ կա­ռա­ջա­նա Ռու­սաս­տա­նում, այն­տեղ Պու­տի­նի և նրա իշ­խա­նու­թյան դեմ ռուս բնակ­չու­թյան թե­կուզ մի մա­սի կող­մից դժ­գո­հու­թյան, բո­ղո­քի և ապս­տամ­բու­թյան ինչ ա­լիք կա­րող է բարձ­րա­նալ, հատ­կա­պես, Ռու­սաս­տա­նում տե­ղե­կատ­վա­կան, քա­րոզ­չա­կան լուրջ կա­րո­ղու­թյուն­նե­րի տի­րա­պե­տող սո­րո­սա­կան և այլ ու­ժե­րի (թուրք-հրեա­կան լոբ­բի, մա­սոն­ներ) ուղ­ղորդ­մամբ, երբ այս­տե­ղից ինք­նա­թիռ­նե­րը ցին­կա­պատ դա­գաղ­նե­րով Ռու­սաս­տան կտե­ղա­փո­խեն հա­յե­րիս հա­մար զոհ­ված ռու­սաս­տան­ցի զին­ծա­ռա­յող­նե­րի դիակ­նե­րը, և, զու­գա­հե­ռա­բար, ՌԴ-ում կվա­տա­նա սո­ցիալ-տն­տե­սա­կան ոչ բար­վոք վի­ճա­կը պա­տե­րազ­մի պա­հան­ջած ահ­ռե­լի ծախ­սե­րի պատ­ճա­ռով: Ե­թե վե­րոն­շյա­լին գու­մա­րենք նաև այն, որ Ռու­սաս­տա­նում գտն­վող ադր­բե­ջա­նա­կան հա­մայն­քը և ՌԴ քա­ղա­քա­ցի­ներ հան­դի­սա­ցող մե­ծա­թիվ մու­սուլ­ման­նե­րի մի մասն այդ ըն­թաց­քում ձեռ­քե­րը ծա­լած չեն նս­տի, պատ­կե­րը թերևս կամ­բող­ջա­նա:


Ի դեպ, ԱՄՆ-ի գլո­բա­լիս­տա­կան ու­ժերն այդ­պի­սի սցե­նար էին նա­խա­տե­սել նաև 2016 թվա­կա­նին` Ա­լիևին հրա­հան­գե­լով կամ նրա­նից պա­հան­ջե­լով սկ­սել ապ­րի­լյան պա­տե­րազ­մը, սա­կայն այն պա­հից, երբ ի­րա­կան սպառ­նա­լիք ա­ռա­ջա­ցավ, որ սկս­ված լայ­նա­մասշ­տաբ ռազ­մա­կան գոր­ծո­ղու­թյուն­նե­րը կվե­րած­վեն լայ­նա­մասշ­տաբ պա­տե­րազ­մի, Ռու­սաս­տա­նին հա­ջող­վեց եր­կու կող­մե­րի ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րին Մոսկ­վա կան­չե­լով, նրանց պար­տադ­րել զի­նա­դա­դար:
Թյուր տե­ղե­կաց­վա­ծու­թյան, մո­լո­րու­թյան հետևանք է այն կար­ծի­քը, թե Ռու­սաս­տա­նը եր­բեք Թուր­քիա­յի դեմ չի պա­տե­րազ­մի, քա­նի որ այդ դեպ­քում ՆԱ­ՏՕ-ի պայ­մա­նագ­րով ԱՄՆ-ը և Հյու­սի­սատ­լան­տյան դա­շին­քի ան­դամ այլ պե­տու­թյուն­ներ նույն­պես կներ­քաշ­վեն տվյալ պա­տե­րազ­մում, բա­նը կհաս­նի Եր­րորդ հա­մաշ­խար­հա­յի­նի և մարդ­կա­յին ողջ քա­ղա­քակր­թու­թյան կոր­ծան­ման: ՆԱ­ՏՕ-ի պայ­մա­նա­գի­րը չի գոր­ծի Թուր­քիա­յի նա­խա­հար­ձակ լի­նե­լու դեպ­քում, մա­նա­վանդ, որ պա­տե­րազմն ի­րա­դար­ձու­թյուն­նե­րի ցան­կա­ցած զար­գաց­ման դեպ­քում Եր­րորդ հա­մաշ­խար­հա­յի­նի չվե­րա­ծե­լու հրա­մա­յա­կա­նով ո՛չ Ռու­սաս­տա­նը կհար­վա­ծի Թուր­քիա­յի տա­րած­քում գտն­վող թի­րախ­նե­րին, ո՛չ էլ Թուր­քիան` ՌԴ տա­րած­քում գտն­վող թի­րախ­նե­րին:


Կա­րող է նաև հարց ա­ռա­ջա­նալ, թե Թուր­քիա­յի նա­խա­գա­հը հո հի­մա՞ր չէ, որ աչ­քի ա­ռաջ ու­նե­նա­լով Ռու­սաս­տա­նի հետ ան­մի­ջա­կան բա­խու­մը, հայ-ադր­բե­ջա­նա­կան պա­տե­րազ­մում ուղ­ղա­կի ռազ­մա­կան մի­ջամ­տու­թյամբ հան­դես գա: Ի­հար­կե հի­մար չէ: Բայց ե­թե Էր­դո­ղա­նը, Թուր­քիա­յի պաշտ­պա­նու­թյան նա­խա­րա­րը և պե­տու­թյան ռազ­մա­քա­ղա­քա­կան ղե­կա­վա­րու­թյու­նը ներ­կա­յաց­նող այլ բարձ­րաս­տի­ճան պաշ­տո­նյա­ներ գլո­բա­լիս­տա­կան ու­ժե­րի ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րից են կամ նրանց կա­մա­կա­տար­նե­րը, ա­պա վեր­ջի­նի պա­րա­գա­յում, թե­կուզ չու­զե­նա­լով հան­դերձ, հար­կադ­րա­բար կգ­նան վե­րոն­շյալ քայ­լին: Հի­շենք այս հոդ­վա­ծա­շա­րի սկզ­բում մեջ­բեր­ված Մի­ջին Արևել­քի և Կով­կա­սի հիմ­նա­հար­ցե­րի փոր­ձա­գետ Ստա­նիս­լավ Տա­րա­սո­վի խոս­քը, ո­րը, կար­ծում ենք, հենց գլո­բա­լիս­տա­կան ու­ժե­րը նկա­տի ու­նե­նա­լով է ա­սել. «Ինչ-որ ու­ժեր ճն­շում են գոր­ծադ­րում Ա­լիևի վրա, ին­չին դի­մադ­րել ոչ ոք չի կա­րող…»:


Մա­նա­վանդ որ, ինչ­պես նշե­ցինք, Ռու­սաս­տա­նը և Թուր­քիան հաս­կա­նա­լի պատ­ճա­ռով մի­մյանց տա­րածք­նե­րում գտն­վող թի­րախ­նե­րին չեն հար­վա­ծի, պա­տե­րազ­մը կծա­վալ­վի Ադր­բե­ջա­նի, Հա­յաս­տա­նի և Ար­ցա­խի տա­րածք­նե­րում` այս պե­տու­թյուն­նե­րի տա­րած­քը վե­րա­ծե­լով մի նոր Սի­րիա­յի, Թուր­քիա­յի բնա­կա­վայ­րե­րը, ռազ­մա­վա­րա­կան օ­բյեկտ­նե­րը և այլն չեն ոչն­չա­նա: Տակն ի՞նչ մնաց` մարդ­կա­յին, ֆի­նան­սա­կան, նյու­թա­տեխ­նի­կա­կան կո­րուստ­նե­րը… Թուր­քիա­յի հա­մար դա հոգ չէ, այս պե­տու­թյու­նը պատ­մու­թյան ըն­թաց­քում քա­նիցս ա­պա­ցու­ցել է, որ զին­վոր­նե­րը նաև զոհ­վե­լու հա­մար են, իսկ մնա­ցյալ կո­րուստ­նե­րը, ո­րոնք կու­նե­նա, շռայ­լո­րեն կփոխ­հա­տուց­վեն ԱՄՆ-ի և Արևմուտ­քի նրա դաշ­նա­կից­նե­րի կող­մից:
Կաս­կա­ծից դուրս է, որ Ռու­սաս­տա­նը գի­տակ­ցում է իր դեմ նյութ­վող վե­րոն­շյալ դա­վադ­րու­թյու­նը և հնա­րա­վոր ա­մեն ինչ ա­նում է ի­րա­դար­ձու­թյուն­նե­րի նման վտան­գա­վոր զար­գա­ցում թույլ չտա­լու հա­մար:


«Մենք շատ ան­հան­գս­տա­ցած ենք կա­տար­վա­ծի կա­պակ­ցու­թյամբ,- հու­լի­սի 16-ին ՏԱՍՍ-ին տված հար­ցազ­րույ­ցում հայ­տա­րա­րել է Ռու­սաս­տա­նի ար­տա­քին գոր­ծե­րի փոխ­նա­խա­րար Անդ­րեյ Ռու­դեն­կոն։- Ար­տա­քին գոր­ծե­րի նա­խա­րա­րու­թյու­նը (Ռու­սաս­տան) հան­դես է ե­կել հա­մա­պա­տաս­խան հայ­տա­րա­րու­թյամբ, ո­րում մենք կոչ ենք ա­րել կող­մե­րին ան­հա­պաղ հրա­դա­դար հաս­տա­տել ու սկ­սել բա­նակ­ցու­թյուն­նե­րը՝ այդ դեպ­քե­րի կրկ­նու­թյու­նը կան­խե­լու հա­մար: Դժ­բախ­տա­բար, առ­ճա­կա­տու­մը սահ­մա­նին, այս­պես ա­սենք, շա­րու­նակ­վում է. այս գի­շեր տե­ղի ու­նե­ցավ ռազ­մա­կան բա­խում­նե­րի հեր­թա­կան բռն­կու­մը»:
ՌԴ փո­խարտ­գործ­նա­խա­րի հա­վաստ­մամբ, Ռու­սաս­տանն ա­րյու­նա­հե­ղու­թյա­նը վերջ տա­լու հա­մար գոր­ծադ­րում է բո­լոր հնա­րա­վոր ջան­քե­րը ինչ­պես ար­տա­քին գոր­ծե­րի նա­խա­րար­նե­րի, այն­պես էլ եր­կու եր­կր­նե­րի գլ­խա­վոր շտաբ­նե­րի պե­տե­րի հետ շփում­նե­րում:
Անդ­րեյ Ռու­դեն­կո­յի հա­վաստ­մամբ, Ռու­սաս­տա­նը կա­նի հնա­րա­վոր ա­մեն ինչ և կդրսևո­րի ռու­սա­կան դի­վա­նա­գի­տու­թյան, ժո­ղովր­դա­կան դի­վա­նա­գի­տու­թյան բո­լոր լա­վա­գույն ո­րակ­նե­րը, որ­պես­զի ոչ միայն կար­գա­վո­րի ներ­կա­յիս սահ­մա­նա­յին բա­խու­մը, այլև որ` իր հա­մար եղ­բայ­րա­կան և մեր­ձա­վոր եր­կր­նե­րի՝ Հա­յաս­տա­նի և Ադր­բե­ջա­նի հա­րա­բե­րու­թյուն­ներն ընդ­հան­րա­պես բա­րե­լավ­վեն: Ըստ նրա, Ռու­սաս­տանն այդ­պի­սի հնա­րա­վո­րու­թյուն­ներ ու­նի, և մի քա­նի ան­գամ դրան­ցից օգտ­վել է, այդ թվում՝ 2016 թ. Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղի շուրջ ռազ­մա­կան գոր­ծո­ղու­թյուն­նե­րի բռնկ­ման ժա­մա­նակ: Փո­խարտ­գործ­նա­խա­րա­րը վս­տա­հու­թյուն է հայտ­նել, որ ի­րենց բո­լոր հնա­րա­վո­րու­թյուն­նե­րը կգոր­ծարկ­վեն:


«Ի­րա­վի­ճա­կի վտան­գը կա­յա­նում է նրա­նում, որ այն կա­րող է ազ­դել տա­րա­ծաշր­ջա­նի անվ­տան­գու­թյան վրա»,- ա­սել է Ռու­դեն­կոն և հա­վե­լել, որ տա­րա­ծաշր­ջանն իս­կա­պես բա­վա­կա­նին պայ­թյու­նավ­տանգ է, Հա­յաս­տա­նի և Ադր­բե­ջա­նի միջև չկան դի­վա­նա­գի­տա­կան հա­րա­բե­րու­թյուն­ներ, Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղի շուրջ ի­րա­վի­ճա­կը մնում է չկար­գա­վոր­ված:
ԱԳ փոխ­նա­խա­րա­րի խոս­քով` այդ կա­պակ­ցու­թյամբ, ի­հար­կե, մե­ծա­նում է միջ­նորդ­նե­րի՝ Մինս­կի խմ­բի հա­մա­նա­խա­գահ­նե­րի դե­րը, ո­րում ընդգրկված են Ռու­սաս­տա­նը, Ֆրան­սիան ու Միա­ցյալ Նա­հանգ­նե­րը:
«Ներ­կա­յումս ին­տեն­սիվ շփում­ներ են ըն­թա­նում, ի­հար­կե, ինչ­պես հայ­կա­կան, այն­պես էլ ադր­բե­ջա­նա­կան կող­մե­րի ներգ­րավ­վա­ծու­թյամբ,- ա­սել է Անդ­րեյ Ռու­դեն­կոն:- Հու­սով ենք, ջան­քե­րը ո­րո­շա­կի ար­դյունք­նե­րի կբե­րեն: Հի­մա գլ­խա­վո­րը` դա­դա­րեց­նել ա­րյու­նա­հե­ղու­թյու­նը սահ­մա­նին և ա­վե­լի ակ­տի­վո­րեն զբաղ­վել հիմ­նա­կան հար­ցե­րի կար­գա­վոր­մամբ, ակ­տի­վաց­նել Մինս­կի խմ­բի և հա­մա­նա­խա­գահ­նե­րի ջան­քե­րը: Վս­տահ եմ, որ նրանք կզ­բաղ­վեն դրա­նով, այս պրո­ցե­սի ա­ռաջ­խա­ղաց­ման պլան­ներն ար­դեն նա­խանշ­վել են»:


Նշե­լով, որ հի­մա ամ­բողջ մի­ջազ­գա­յին հան­րու­թյան ա­ռաջ­նա­հերթ խն­դիրն է հնա­րա­վո­րինս ա­րագ դա­դա­րեց­նել այն, ինչ Ադր­բե­ջա­նի և Հա­յաս­տա­նի սահ­մա­նին տե­ղի է ու­նե­ցել վեր­ջին օ­րե­րին, փոխ­նա­խա­րարն ա­սել է. «Այս կա­պակ­ցու­թյամբ ան­չափ կա­րևոր է այն պե­տու­թյուն­նե­րի հա­վա­սա­րակ­շռ­ված դիր­քո­րո­շու­մը, ո­րոնք նաև Մինս­կի խմ­բի ան­դամ են, իսկ Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղի հա­կա­մար­տու­թյան կար­գա­վոր­ման Մինս­կի խում­բը շատ ա­վե­լի մեծ թվով պե­տու­թյուն­նե­րի է միա­վո­րում, քան միայն ե­րեք հա­մա­նա­խա­գա­հող­ներն են: Այն եր­կր­նե­րը, ո­րոնք շր­ջա­պա­տում են, ո­րոնք սահ­մա­նա­կից են այդ տա­րա­ծաշր­ջա­նին, պետք է դրսևո­րեն ա­ռա­վե­լա­գույն հա­վա­սա­րակշ­ռու­թյուն, պա­տաս­խա­նատ­վու­թյուն և զսպ­վա­ծու­թյուն, այդ թվում՝ հրա­պա­րա­կա­յին հռե­տո­րա­բա­նու­թյան մեջ»:


Պա­րոն Ռու­դեն­կոն ակն­հայ­տո­րեն նկա­տի է ու­նե­ցել Թուր­քիան, ո­րը նույն­պես ԵԱՀԿ Մինս­կի խմ­բի ան­դամ է, և շատ թա­փան­ցիկ ակ­նար­կել այդ մա­սին: Ստեղծ­ված ի­րա­վի­ճա­կից ան­հան­գս­տա­ցած է նաև ան­ձամբ ՌԴ նա­խա­գահ Վլա­դի­միր Պու­տի­նը, ո­րը Ռու­սաս­տա­նի Անվ­տան­գու­թյան խոր­հր­դի մշ­տա­կան ան­դամ­նե­րի հետ օ­րերս քն­նար­կել է Ադր­բե­ջա­նի և Հա­յաս­տա­նի սահ­մա­նա­յին ի­րադ­րու­թյու­նը:
«Քն­նարկ­վել են նաև Ռու­սաս­տա­նի հա­րա­բե­րու­թյուն­նե­րը ԱՊՀ եր­կր­նե­րի, նե­րա­ռյալ` Ադր­բե­ջա­նի և Հա­յաս­տա­նի հետ, գլ­խա­վո­րա­պես այս հան­րա­պե­տու­թյուն­նե­րի սահ­մա­նին շա­րու­նակ­վող սրաց­ման լույ­սի ներ­քո,- «ՌԻԱ Նո­վոս­տի»-ի տե­ղե­կաց­մամբ, հայտ­նել է ՌԴ նա­խա­գա­հի մա­մու­լի քար­տու­ղար Դմիտ­րի Պես­կո­վը:
Դրա­նից հե­տո, հու­լի­սի 27-ին Վլա­դի­միր Պու­տի­նը Թուր­քիա­յի նա­խա­գահ Էր­դո­ղա­նի հետ հե­ռա­խո­սազ­րույ­ցի ըն­թաց­քում հայ-ադր­բե­ջա­նա­կան պե­տա­կան սահ­մա­նին ի­րա­վի­ճա­կի սր­ման հա­մա­տեքս­տում քն­նար­կե­լով Ան­դր­կով­կա­սում առ­կա վի­ճա­կը, կարևո­րել է լար­վա­ծու­թյան ա­ճը խթա­նող ցան­կա­ցած գոր­ծո­ղու­թյան ան­թույ­լատ­րե­լիու­թյու­նը: Չնա­յած դրան, նա­խա­տես­ված զո­րա­վար­ժու­թյուն­նե­րին մաս­նակ­ցող թուրք զին­վո­րա­կան­նե­րը և Թուր­քիա­յի զրա­հա­տեխ­նի­կան հու­լի­սի 27-ին մտել են Նա­խիջևան:


Թուր­քիա­յի ՊՆ հրա­պա­րա­կած տե­սա­նյու­թի հա­մա­ձայն, Նա­խիջևա­նի Սա­դա­րա­կի շր­ջա­նում, Ա­րաք­սի վրա գտն­վող «Հույս» կամր­ջին տե­ղի է ու­նե­ցել թուրք-ադր­բե­ջա­նա­կան դրոշ­նե­րի փո­խա­նա­կում: Այլ տե­ղե­կու­թյուն­նե­րի հա­մա­ձայն, հան­դի­սա­վոր ա­րա­րո­ղու­թյան ժա­մա­նակ Թուր­քիան եր­կինք է բարձ­րաց­րել կոր­ծա­նիչ­ներ: Թուր­քիա­յի վե­րոն­շյալ քայլն, ան­շուշտ, տա­րա­ծաշր­ջա­նում լար­վա­ծու­թյան ա­ճը խթա­նող գոր­ծո­ղու­թյուն է, և այն հենց այդ­պես են ըն­կա­լում և՛ Հա­յաս­տա­նի շար­քա­յին քա­ղա­քա­ցի­նե­րը, և՛ ՀՀ ԶՈՒ ղե­կա­վա­րու­թյու­նը: Թերևս պա­տա­հա­կան չէ, որ Թուր­քիա­յի հի­շյալ գոր­ծո­ղու­թյանն ար­ձա­գան­քե­լով, վեր­ջին օրե­րին Հա­յաս­տա­նում ևս կոր­ծա­նիչ­ներն օդ բարձ­րաց­վե­ցին, դրանք սու­րում էին նաև Երևա­նի եր­կն­քում:
Ա­հա այս ի­րա­վի­ճա­կում «ՀՀ Ազ­գա­յին ժո­ղով» կոչ­վա­ծի իշ­խող «Իմ քայ­լը» խմ­բակ­ցու­թյան ղե­կա­վար Լի­լիթ Մա­կուն­ցը հայ­տա­րա­րել է, թե «Թուր­քիան չի միա­նա Ադր­բե­ջա­նին` Հա­յաս­տա­նի նկատ­մամբ լայ­նա­ծա­վալ ագ­րե­սիա­յի սան­ձա­զերծ­ման հար­ցում»: Բնա­կա­նա­բար, հարց է ա­ռա­ջա­նում` ախր ի՞նչ գի­տեք… Թուր­քիան չի միա­նա Ադր­բե­ջա­նին, ե­թե այն Հա­յաս­տա­նի և Ար­ցա­խի դեմ լայ­նա­ծա­վալ պա­տե­րազմ սան­ձա­զեր­ծի, այդ պա­րա­գա­յում մեզ թույլ կտա՞, որ հա­կագ­րո­հով հաս­նենք մինչև Գան­ձակ ու Բա­քու, թույլ կտա՞, որ Ադր­բե­ջա­նին կա­պի­տու­լյա­ցիա պար­տադ­րենք… Սա՞ է իշ­խող խմ­բակ­ցու­թյան ղե­կա­վա­րի քա­ղա­քա­կան հա­սու­նու­թյան և աշ­խար­հա­քա­ղա­քա­կան ի­մա­ցու­թյան մա­կար­դա­կը… Այս­պի­սի դեպ­քե­րում կանգ­նում ես հայտ­նի երկ­վու­թյան առջև` խն­դա՞լ թե՞ լալ…


ՀՅԴ գոր­ծիչ Բագ­րատ Ե­սա­յա­նը ո­րո­շել է հեգ­նել և «Ֆեյս­բուք»-ի իր է­ջում կա­տա­րել է հետևյալ գրա­ռու­մը .
«Ճա­նա­չե­ցի՞ք։ Լի­լիթ Մա­կու՞նցն է։ Ձեզ միայն թվում է։ Սա մեր հպար­տու­թյունն է, սու­պեր­գոր­ծա­կա­լը՝ Մարդ-սար­դը (ճպսՏՉպՍ տՈցՍ), Մարդ-կրե­տը (ճպսՏՉպՍ ՏրՈ), Մարդ-թի­թե­ռը (ճպսՏՉպՍ-ՎՏ­ՑօսպՍ), Մարդ-մր­ջյու­նը (ճպսՏՉպՍ-Վց­ՐՈՉպռ) և վեր­ջա­պես Ան­տե­սա­նե­լի մար­դը (ճպսՏՉպՍ-վպՉՌՊՌՎՍՈ) նույն դեմ­քում!!! Նա կա­րո­ղա­ցել է էս վեր­ջին 3-4 օ­րը թա­փան­ցել թուր­քա­կան պաշտ­պա­նու­թյան նա­խա­րա­րու­թյուն, գլ­խա­վոր շտաբ, ու­սում­նա­սի­րել և լու­սան­կա­րել է քար­տեզ­ներն ու գոր­ծո­ղու­թյուն­նե­րի պլան­նե­րը, այ­նու­հետև ինք­նա­ներ­դր­վել է Էր­դո­ղա­նի ու Չա­վու­շօղ­լուի ա­կանջ­նե­րում ու ու­ղեղ­նե­րում, թուր­քա­կան կա­ռա­վա­րա­կան կա­պի լա­րե­րում ու «պար­զել» է ա­մեն ինչ։
Կա­րող ենք հի­մա հան­գիստ լի­նել՝ ին­քը սաղ ի­մա­նու­մա!!!!


Հ.Գ. Զգույշ ե­ղեք, փաս­տո­րեն ոչ միայն բո­լորն են ի­րա մեջ, այլև ին­քը բո­լո­րի մեջ ա­զատ ներ­սու­դուրս կա­րա ա­նի»:
Ա­վե­լորդ չենք հա­մա­րում հի­շեց­նել նաև հայ-ադր­բե­ջա­նա­կան պե­տա­կան սահ­մա­նա­գո­տու հյու­սի­սարևե­լյան հատ­վա­ծում ծա­վալ­ված ռազ­մա­կան գոր­ծո­ղու­թյուն­նե­րի ըն­թաց­քում ՀՀ զին­ված ու­ժե­րի գլ­խա­վոր շտա­բի պետ, գե­նե­րալ-լեյ­տե­նանտ Օ­նիկ Գաս­պա­րյա­նի՝ հրա­մա­նա­տար­նե­րին և զին­վոր­նե­րին ուղղ­ված հրա­պա­րա­կա­յին մար­տա­կան կո­չի գլ­խա­վոր ու­ղեր­ձը. «Ադր­բե­ջա­նը, ո­գե­կոչ­վե­լով մեր թշ­նա­մի­նե­րի բազ­մա­կող­մա­նի ա­ջակ­ցու­թյու­նից, չի կա­րո­ղա­նում հաշտ­վել Հա­յաս­տա­նի հյու­սիս-արևել­քում իր կող­մից սադ­րած մար­տա­կան գոր­ծո­ղու­թյուն­նե­րում ջախ­ջա­խիչ պար­տու­թյուն կրե­լու հան­գա­ման­քի հետ և սպառ­նում է մեզ լայ­նա­ծա­վալ պա­տե­րազ­մով»:
Հնա­րա­վո՞ր է, որ գլո­բա­լիս­տա­կան ու­ժե­րը հրա­ժար­վեն Ա­լիևին պա­տե­րազ­մի մղե­լու ի­րենց մտադ­րու­թյու­նից: Հնա­րա­վոր է, ե­թե նկա­տի ու­նե­նան, որ նման քայ­լից հե­տո ի­րենք ևս ան­պա­տիժ չեն մնա: Միա­ժա­մա­նակ, վեր­ջին տե­ղե­կու­թյուն­նե­րի հա­մա­ձայն, Թրամ­փը նա­խընտ­րա­կան լավ վի­ճա­կում չէ, գլո­բա­լիստ­նե­րը` հան­ձին ԱՄՆ-ի նա­խա­գա­հի դե­մոկ­րա­տա­կան թեկ­նա­ծու Ջո­զեֆ (Ջո) Բայ­դե­նի, ա­ռա­ջի­կա­յում հաղ­թե­լու, ԱՄՆ-ի ղեկն ամ­բող­ջա­պես ի­րենց ձե­ռը վերց­նե­լու հնա­րա­վո­րու­թյուն են տե­սել, ին­չը նրանց կա­րող է Ռու­սաս­տա­նի հետ հե­տա­գա դի­մա­կա­յու­թյան ըն­թաց­քում Պու­տի­նի իշ­խա­նու­թյան հար­ցերն այլ կերպ լու­ծե­լու հույս տալ:


Ար­թուր ՀՈՎ­ՀԱՆ­ՆԻ­ՍՅԱՆ

Դիտվել է՝ 3025

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ