Մոսկվան չի հասկանում, թե ինչու Հայաստանի վարչապետը չի «հավասարակշռել» Վլադիմիր Զելենսկու Երևանում հնչեցրած հակառուսական հայտարարությունները՝ ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Մենք չենք հասկանում, թե ինչու են Հայաստանի տարածքից հակառուսական արտահայտություններ հնչում։ Այ սա մենք չենք հասկանում։ Եվ ինչո՞ւ Հայաստանի կառավարության ղեկավարը չի փորձում որևէ կերպ դա հավասարակշռել իր հայտարարություններով։ Առայժմ մենք չենք կարողանում սա բացատրել»,- հավելել է Պեսկովը։               
 

Գավաթային անակնկալներ

Գավաթային անակնկալներ
24.01.2014 | 14:32

Չորեքշաբթի օրը կայացավ Անգլիայի ֆուտբոլի լիգայի գավաթի կիսաեզրափակիչ փուլի երկրորդ խաղը. հանդիպեցին «Մանչեստր Յունայթեդն» ու «Սանդերլենդը»: Խաղի հիմնական ժամանակն ավարտվեց նվազագույն հաշվով, հօգուտ տանտերերի, բայց քանի որ կողմերի առաջին հանդիպումն ավարտվել էր 2:1 հաշվով, նշանակվեց լրացուցիչ խաղակես: 119-րդ րոպեին հյուրերին հաջողվեց գրավել մանչեստրցիների դարպասը, սակայն մինչև խաղավարտ Չիչարիտոն կարողացավ վերականգնել խաղի հաշիվը: Հետխաղյա տասնմեկմետրանոցներում ավելի դիպուկ եղան հյուրերը՝ միանգամայն արժանիորեն ձեռք բերելով եզրափակչում հանդես գալու իրավունք: Նախօրեին հայտնի էր դարձել եզրափակչի մյուս մասնակիցը` «Մանչեստր Սիթին», որը 3:0 հաշվով պարտության էր մատնել «Վեստ Հեմին»: Այսպիսով, մանչեստրյան երկու ակումբների գավաթային սպասված առճակատման փոխարեն Անգլիայի լիգայի գավաթը ստացավ «Մանչեստր Սիթի»-«Սանդերլենդ» անակնկալը:
Իր հերթին մեկ այլ անակնկալ, միայն թե առավել քան չսպասված, արձանագրվեց և Ֆրանսիայի գավաթի խաղարկությունում: ՊՍԺ-ն պարտվեց «Մոնպելիեին» ու արդեն իսկ մեկ տասնվեցերորդից դուրս մնաց պայքարից:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1066

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ