Մոսկվան չի հասկանում, թե ինչու Հայաստանի վարչապետը չի «հավասարակշռել» Վլադիմիր Զելենսկու Երևանում հնչեցրած հակառուսական հայտարարությունները՝ ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Մենք չենք հասկանում, թե ինչու են Հայաստանի տարածքից հակառուսական արտահայտություններ հնչում։ Այ սա մենք չենք հասկանում։ Եվ ինչո՞ւ Հայաստանի կառավարության ղեկավարը չի փորձում որևէ կերպ դա հավասարակշռել իր հայտարարություններով։ Առայժմ մենք չենք կարողանում սա բացատրել»,- հավելել է Պեսկովը։               
 

Արմեն Սարգսյանը Նյու Յորքում մասնակցել է Ուիլիամ Գլադսթոնի անվան գրադարանի ԱՄՆ Բարեկամների կազմակերպած ընդունելությանը

Արմեն Սարգսյանը Նյու Յորքում մասնակցել է Ուիլիամ Գլադսթոնի անվան գրադարանի ԱՄՆ Բարեկամների կազմակերպած ընդունելությանը
14.03.2018 | 22:08

ՀՀ նորընտիր նախագահ Արմեն Սարգսյանը մարտի 13-ին Նյու Յորքում մասնակցել է Միացյալ Թագավորության նախկին վարչապետ, անվանի պետական գործիչ Ուիլիամ Գլադսթոնի անունը կրող գրադարանի ԱՄՆ Բարեկամների կազմակերպած ընդունելությանը:

Երեկոյի ընթացքում հատուկ մրցանակով պարգևատրվել է 1997թ- ի վեր Կարնեգի հիմնարկության նախագահ Վարդան Գրեգորյանը, ով մասնագիտացած լինելով պատմության և հումանիտար գիտությունների ոլորտում, տարբեր տարիների աշխատել է հեղինակավոր մի շարք կազմակերպություններում և իր գիտական ներդրումների համար արժանացել բազմաթիվ պարգևների:

19–րդ դարի երկրորդ կեսին Միացյալ Թագավորության վարչապետի պաշտոնը չորս անգամ զբաղեցրած Ուիլիամ Գլադսթոնը /1809-1898թթ/ մի շարք առիթներով ելույթներ է ունեցել ի պաշտպանություն թուրքական բռնապետության տակ կեղեքվող հայերի, ինչի համար էլ վայելել է աշխարհասփյուռ հայերի հարգանքը։

Կարնեգի հիմնարկությունը խոշոր նվիրատվություն է արել Գլադսթոնի գրադարանին, որը նպաստելու է Գլադստոնի ժառանգության հետագա ուսումնասիրությանը և ժողովրդավարության, մարդու իրավունքների, ցեղասպանությունների կանխարգելման ոլորտներում նոր նախագծերի իրականացմանը:
Մասնավորապես, նվիրատվությունը ծառայելու է ցեղասպանության թեմայով ցուցահանդեսի կազմակերպմանը: Ցուցահանդեսը մեկնարկելու է Երևանում և այնուհետև շրջելու է աշխարհի տարբեր երկրներում:

2017թ. մայիսի 22-ին Միացյալ Թագավորությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Արմեն Սարգսյանն այցելել էր Ուելսի Հոուրդեն բնակավայր, որտեղ գտնվում է Գլադսթոնի գրադարանը։ Դեսպան Սարգսյանը հանդիպում էր ունեցել Գլադսթոնի ժառանգ Չարլի Գլադսթոնի և գրադարանի ղեկավարության հետ: Ծանոթանալով հայերին վերաբերող գլադստոնյան ժառանգությանը` Արմեն Սարգսյանն ասել էր, որ առկա հարուստ նյութերն ու վկայությունները հայ-բրիտանական պատմական առնչություններն ուսումնասիրելու համար լավ հիմք են։

Դիտվել է՝ 892

Մեկնաբանություններ