ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին երկուշաբթի կայցելի Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին՝ տեղեկացրել է Ելիսեյան պալատը։ Երկու երկրների ղեկավարները կքննարկեն «արդար և ամուր խաղաղության պայմանները»՝ Ժնևում բանակցություններից հետո։ Տեղի կունենա նաև ամերիկյան «խաղաղ պլանի» քննարկում։               
 

Ֆրանսիան պատրաստ է նպաստել Ղարաբաղի վերաբերյալ բարձր մակարդակի հանդիպման կազմակերպմանը

Ֆրանսիան պատրաստ է նպաստել Ղարաբաղի վերաբերյալ բարձր մակարդակի հանդիպման կազմակերպմանը
20.05.2016 | 11:18

Ադրբեջանի և Ֆրանսիայի արտգործնախարարները քննարկել են ղարաբաղյան հակամարտությունը՝ հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները` վկայակոչելով Ադրբեջանի ԱԳՆ-ի մամուլի ծառայությանը: Էլմար Մամեդյարովը հանդիպել է Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Մարկ Էյրոյին և զրույցի ընթացքում կարծիքների հանգամանալից փոխանակում է եղել Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ վերջերս բարձր մակարդակի հանդիպման արդյունքների վերաբերյալ:

Նախարարներն ընդգծել են կողմերի` հրադադարի ռեժիմի վերաբերյալ պայմանավորվածության պահպանման, լիարժեք բանակցային գործընթացի շուտափույթ վերականգնման անհրաժեշտությունը` հակամարտության համընդհանուր քաղաքական կարգավորման հասնելու նպատակով: Էլմար Մամեդյարովը ողջունել է ֆրանսիական կողմի պատրաստակամությունը` իր ծառայություններն առաջարկել կարճ ժամկետում բարձր մակարդակով հաջորդ հանդիպման կազմակերպման առումով, որի վերաբերյալ կողմերը պայմանավորվել են Վիեննայում:

Դիտվել է՝ 1809

Մեկնաբանություններ