Մոսկվան չի հասկանում, թե ինչու Հայաստանի վարչապետը չի «հավասարակշռել» Վլադիմիր Զելենսկու Երևանում հնչեցրած հակառուսական հայտարարությունները՝ ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Մենք չենք հասկանում, թե ինչու են Հայաստանի տարածքից հակառուսական արտահայտություններ հնչում։ Այ սա մենք չենք հասկանում։ Եվ ինչո՞ւ Հայաստանի կառավարության ղեկավարը չի փորձում որևէ կերպ դա հավասարակշռել իր հայտարարություններով։ Առայժմ մենք չենք կարողանում սա բացատրել»,- հավելել է Պեսկովը։               
 
  • Ատղագիտական դասախոսություններ` Արցախում

    Ատղագիտական դասախոսություններ` Արցախում

    12.04.2013| 12:07
    Արցախի դպրոցներում անցկացվելու է աստղագիտական դասախոսությունների շարք: Ծրագրի նպատակներն են աստղագիտական գիտելիքների տարածումը, օժտված և աստղագիտությամբ հետաքրքրվող աշակերտների հայտնաբերումը` նրանց հետ հետագա կապ պահպանելու և հարկ եղած դեպքում մասնագիտական աճին օժանդակելու համար: Դասախոսություններ կանցկացվեն Արցախի 12 դպրոցներում, կլինեն նաև հանդիպումներ Արցախի կրթության և գիտության նախարարությունում և Արցախի պետական համալսարանում:
  • «Ժամանակակից վեց հայ բանաստեղծները»

    «Ժամանակակից վեց հայ բանաստեղծները»

    12.04.2013| 12:06
    «Նոր ձայներ Եվրոպայից և այն կողմ» մատենաշարով հրատարակել է «Ժամանակակից վեց հայ բանաստեղծներ» երկլեզու (անգլերեն, հայերեն) ժողովածուն: Գրքում ընդգրկված են Հրաչ Սարուխանի, Խաչիկ Մանուկյանի, Անատոլի Հովհաննիսյանի, Ազնիվ Սահակյանի, Վիոլետ Գրիգորյանի, Հասմիկ Սիմոնյանի ստեղծագործությունները:
  • Այնտեղ ձկնորսել են Անդրեասն ու Պետրոսը

    Այնտեղ ձկնորսել են Անդրեասն ու Պետրոսը

    12.04.2013| 11:38
    Իսրայելի տարածքում գտնվող Տիվերիադյան լճի հատակում հայտնաբերվել են չմշակված բազալտե քարաբեկորներ և քարի կտորներ, որոնք ամրացված են միասնական կառույցի մեջ, 60000 տոննա մոտավո քաշով:
  • Ռաֆայել ՀԱՄԲԱՐՅԱՆ. «Հեքիաթ, որում Գլխավոր Գլուխ Երկրորդ Նախկին Յաբուն և իր տիկինը հրաշագործությամբ են զբաղվում»

    Ռաֆայել ՀԱՄԲԱՐՅԱՆ. «Հեքիաթ, որում Գլխավոր Գլուխ Երկրորդ Նախկին Յաբուն և իր տիկինը հրաշագործությամբ են զբաղվում»

    11.04.2013| 21:07
    Առաջարկում ենք կարդալ Ռաֆայել ՀԱՄԲԱՐՅԱՆԻ «Հեքիաթ, որում Գլխավոր Գլուխ Երկրորդ Նախկին Յաբուն և իր տիկինը հրաշագործությամբ են զբաղվում» պատումը:
  • Վիրտուալ օգնություն գրավաճառներին

    Վիրտուալ օգնություն գրավաճառներին

    11.04.2013| 17:54
    Այսուհետ գիրք կարելի է գնել գրքի վիրտուալ տոնավաճառից, որտեղ տեղ է գտել գեղարվեստական և ուսումնական գրականության համակարգված ընտրանին: http://yeritasardakan.com/ կայքը ստեղծվել է մի շարք կազմակերպությունների միասնական աշխատանքի արդյունքում` որպես մետրոպոլիտենի «Երիտասարդական» կայարանի գետնանցումում գրքի տոնավաճառի այլկնտրանքային ձևաչափ: Կայքում արդեն իսկ տեղադրվել են վաճառվող գրքերի մասին հարյուրավոր անվճար հայտարարություններ:
  • Հայ գեղանկարիչների պլեներային այցը Հնդկաստան

    Հայ գեղանկարիչների պլեներային այցը Հնդկաստան

    11.04.2013| 13:35
    Հայաստանի նկարիչների միությունում բացվել է «Հնդկաստանի առեղծվածային անդրադարձումները» խորագրով ցուցահանդես: Ներկայացված են Անատոլի Ավետյանի, Վարդան Ավետյանի, Սուրեն Խորենյանի և Վլադիմիր Սիմոնյանի ստեղծագործությունները: Ցուցահանդեսը նվիրվում է Հայաստանի ու Հնդկաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20-ամյակին, որը լրացավ անցյալ տարի:
  • Պրոֆեսիոնալը 80 տարեկան է

    Պրոֆեսիոնալը 80 տարեկան է

    11.04.2013| 10:28
    Ժան Պոլ Բելմոնդոն տոնում է իր 80-ամյակը: Նրա դեբյուտը 1950 թվականին էր, Փարիզում, երբ «Քնած գեղեցկուհին» պիեսում խաղաց արքայազնի դերը: Հանրաճանաչություն գեղեցկադեմ ֆրանսիացուն բերեց կինոն, 60-ական թվականներից:
  • Միտրա աստծո տաճարը դռներն է բացում Լոնդոնում

    Միտրա աստծո տաճարը դռներն է բացում Լոնդոնում

    11.04.2013| 10:24
    Լոնդոնի գործարար հատվածում հնագետները հայտնաբերել են հին հռոմեական շրջանի Միտրա աստծո տաճարը և 10000 իրեր: Գետամերձ հատվածի խոնավության շնորհիվ հողում լավ պահպանվել են օրգանական նյութերից պատրաստված առարկաները: Գտածոները թվագրվում են 40 թվականից մինչև 5-րդ դար:
  • Լարային քառյակը կրում է Էդուարդ Միրզոյանի անունը

    Լարային քառյակը կրում է Էդուարդ Միրզոյանի անունը

    10.04.2013| 13:37
    Օրերս տեղի է ունեցել հայ մեծանուն կոմպոզիտոր Էդուարդ Միրզոյանի անվան լարային քառյակի հիմնադրմանը նվիրված միջոցառում: Քառյակի հիմնադիրներն են ջութակահարներ Արամ Ասատրյանը, Սոնա Ազարյանը, ալտահար Արմեն Թորոսյանը և թավջութակահար Վահան Գրիգորյանը:
  • ՀՊԵՆ-ը գյումրեցիներին կնվիրի դասական երաժշտությամբ լեցուն օր

    ՀՊԵՆ-ը գյումրեցիներին կնվիրի դասական երաժշտությամբ լեցուն օր

    10.04.2013| 12:51
    ԱՊՀ մշակութային մայրաքաղաք Գյուրիում այսօր իշխելու է դասական երաժշտությունը։ Կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղում Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը (ՀՊԵՆ) և Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանատունը Գյումրու երաժշտասեր հանրությանը կներկայացնեն «Երիտասարդները երիտասարդների համար. Hollywood Non-Stop» բացառիկ համերգային ծրագիրը: Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը հանդես կգա հոլիվուդյան կինոարվեստի գլուխգործոց դարձած հանրահայտ ֆիլմերի երաժշտության կատարմամբ։ Կներկայացվեն «Կարիբյան ծովի ծովահենները», «Խիզախ սիրտը», «Վեսթսայդյան պատմություն», «Կնքահայրը», «Ռոմեո և Ջուլիետ», «Մի անգամ Ամերիկայում» և այլ հանրահայտ ֆիլմերի սաունդթրեքները։