Երրորդ հա­մաշ­խար­հա­յին պա­տե­րազ­մը վա­ղուց է ըն­թա­նում, պար­զա­պես՝ ոչ տաք փու­լով

Երրորդ հա­մաշ­խար­հա­յին պա­տե­րազ­մը վա­ղուց է ըն­թա­նում, պար­զա­պես՝ ոչ տաք փու­լով
06.09.2019 | 00:24
Իմ հար­գե­լի հա­մա­քա­ղա­քա­ցի­ներ, ի՜նչ շոգ էր 2019-ի ան­ցած օ­գոս­տո­սը։ Բո­լո­րո­վին ար­ձա­կուր­դա­յի­նի նման չէր։ Ի­րադ­րու­թյու­նը «վառ­վող» էր ոչ միայն Հա­յաս­տա­նի ներ­սում, այլև նրա շուր­ջը։ Բայց, ինչ­պես երևում է, մեր հան­րու­թյունն այն­քան հի­վանդ է, որ նրան ո­չինչ չի հե­տաք­րք­րում, բա­ցի նրա­նից, ին­չը նրա աչ­քի տակ է «գց­վում»։ Երևա­նի մշ­տա­կան խն­դիր­նե­րից է այն, որ «Կար­գին Հայ­կոն» շա­բաթ­նե­րով աղ­բը չի հե­ռաց­նում։ Գար­շա­հո­տու­թյունն ու վա­րա­կի աղ­բյու­րը մեր տնե­րի մոտ են։ Աչ­քի տա­կի երկ­րորդ «պզու­կը» «Ստամ­բու­լյան հա­մա­ձայ­նա­գիրն» է, ո­րի հա­մար սպառ­նում են «նոր հե­ղա­փո­խու­թյամբ» և Փա­շի­նյա­նի իշ­խա­նու­թյա­նը վերջ տա­լով։ Հի­մա էլ կր­քերն են Ա­մուլ­սա­րի շուրջ բոր­բոք­վում։ Իշ­խա­նու­թյու­նը պաշտ­պան­վում է կար­ծես թե չկա­մո­րեն և «ինձ չի վե­րա­բե­րում» սկզ­բուն­քով, իբր՝ այդ ա­մե­նը նախ­կին­նե­րի ա­րածն է։ Ճիշտ է, բայց դուք իբր ե­կել եք, որ փո­խեք նախ­կին­նե­րի ա­րած ա­մեն ին­չը։ Ին­չու՞ է հան­րա­պե­տա­կան կու­սակ­ցու­թյան ա­րած­նե­րից ա­մե­նա­խո­տե­լին մնում ան­ձեռ­նմ­խե­լի։ Կար­ծում եմ, որ Հա­յաս­տա­նի յու­րա­քան­չյուր գի­տա­կից քա­ղա­քա­ցի ար­դեն գի­տի այդ հար­ցի պա­տաս­խա­նը. կամ ստա­ցել են ի­րենց «բա­ժի­նը» և մեջ-մեջ ա­րել, կամ էլ... Գու­ցե ճիշտ էր Զա­րու­հի Փոս­տան­ջյա­նը, որ «հե­ղա­փո­խու­թյուն չի ե­ղել», իսկ Փա­շի­նյա­նի իշ­խա­նու­թյու­նը պար­զա­պես...
Ժա­մա­նա­կը ցույց կտա ա­մեն ինչ։ Բայց զար­մաց­նում է այն, թե ինչ­քան անգ­րա­գի­տա­բար են իշ­խա­նու­թյուն­ներն աշ­խա­տում ա­զատ­վել Ա­մուլ­սա­րի գծով հա­կազ­գա­յին դա­վադ­րու­թյու­նից։ Այդ ո՞վ է ա­սել, որ Ա­մուլ­սա­րում ոս­կի կա, իսկ ու­րան չկա։ Օ­գոս­տո­սի 26-ին ի­րա­վա­բան և փոր­ձա­գետ Նա­զե­լի Վար­դա­նյա­նը, ո­րը հայտ­նի էր դար­ձել Բու­դա­պեշ­տում հայ սպա Գուր­գեն Մար­գա­րյա­նի սպա­նո­ղին պատ­ժե­լու հա­մար պայ­քա­րին մաս­նակ­ցե­լու տա­րի­նե­րին, «Новости Армении» կայ­քի հետ հար­ցազ­րույ­ցում հայ­տա­րա­րել է. «Ոս­կու պա­րու­նա­կու­թյան մա­սին կա­րե­լի է խո­սել, բայց այն ա­վե­լի չէ, քան որևէ այլ տե­ղում, նույ­նիսկ պո­չամ­բար­նե­րում։ Ա­մուլ­սա­րի հան­քի 1 տոն­նա­յում պա­րու­նակ­վում է 0,75 գ ոս­կի։ Նույն հա­ջո­ղու­թյամբ կա­րե­լի է մշա­կել ցան­կա­ցած պո­չամ­բար»։ Նա հաս­տա­տել է, որ Ջեր­մու­կի շր­ջա­նում «գրանց­ված է ճա­ռա­գայթ­ման բարձր մա­կար­դակ, հետևա­բար այն­տեղ առ­կա են ռա­դիոակ­տիվ տար­րեր», ու դրա­նով հեր­քել իշ­խա­նու­թյուն­նե­րի պն­դում­նե­րը։ Նա նաև հայ­տա­րա­րել է. «Ան­ցյալ տար­վա սեպ­տեմ­բե­րին ես ի­րա­վա­բա­նա­կան եզ­րա­կա­ցու­թյուն եմ ներ­կա­յաց­րել՝ շա­րադ­րե­լով Հա­յաս­տա­նի օ­րեն­սդ­րու­թյան ու վա­վե­րաց­րած հա­մա­ձայ­նագ­րե­րի խախ­տում­նե­րը, ցույց տա­լով կո­ռուպ­ցիոն ռիս­կե­րը: Յու­րա­քան­չյու­րի առ­թիվ պետք է կա­տար­վեր հե­տաքն­նու­թյուն, հա­րուց­վեին քրեա­կան գոր­ծեր, մե­ղա­վոր­նե­րը են­թարկ­վեին պա­տաս­խա­նատ­վու­թյան։ Ին­չու՞ դա չի ար­վում։ Ին­չու՞ չի խոս­վում վտանգ­նե­րի և հնա­րա­վոր կո­րուստ­նե­րի մա­սին։
Այն մա­սին, որ ի­րա­կա­նում այդ կազ­մա­կեր­պու­թյան ան­գոր­ծու­թյամբ վնաս է հասց­ված մեր պե­տու­թյա­նը։ Ա­մե­նա­պարզ օ­րի­նա­կը. ա­ռա­ջին բնա­պահ­պա­նա­կան եզ­րա­կա­ցու­թյու­նը «Լի­դիան Ար­մե­նիան» ստա­ցել է 2009 թվա­կա­նին։ Հան­քա­վայ­րի մշակ­ման թույ­լտ­վու­թյու­նը տր­վել է 10 տա­րով։ Այ­սինքն, այ­սօր պետք է խո­սեինք հան­քա­վայ­րի փակ­ման, ոչ թե բաց­ման մա­սին։ 2009-ից նրանք պետք է աշ­խա­տեին, շա­հու­թա­հարկ վճա­րեին, այլ պար­տա­դիր մու­ծում­ներ ա­նեին։ Այն խո­սակ­ցու­թյուն­նե­րը, թե «կբա­ցենք ու ոս­կու մեջ լող կտանք», ան­հիմն են։ Ե­թե հա­վա­տանք նրանց հիմ­նա­վո­րում­նե­րին, ա­պա ար­դեն պետք է «ոս­կու մեջ լող տա­յինք»։ Ի­րա­կա­նում կորց­րել ենք ե­ղած պա­շար­նե­րը։ Այդ տա­րած­քում կա­րող էին ա­րա­ծել հո­տե­րը, ա­ճել մշա­կա­բույ­սե­րը, ծաղ­կել այ­գի­նե­րը։ Մար­դիկ ար­տադ­րանք կտա­յին, հար­կեր կվ­ճա­րեին, ե­կա­մուտ կս­տա­նա­յին։ Դրա փո­խա­րեն ա­նա­պատ է, հատ­ված այ­գի­ներ։ 10 տա­րի ըն­կե­րու­թյու­նը ո­չինչ չի ա­րել։ Վեր­ջին 2 տա­րում սկ­սել են ինչ-որ բան կա­ռու­ցել։ Հո­ղի կե­սը գնել են, կեսն ան­հա­տույց զավ­թել ժո­ղովր­դից։ Ծի­րա­նի այ­գի­ներն են հա­տել։ Ա­մե­նա­սար­սա­փե­լին այն է, որ հա­տել են գար­նա­նը, երբ ծա­ռե­րը ծաղ­կել էին, իսկ դա ցու­ցադ­րում է սե­փա­կա­նա­տե­րե­րի բա­րո­յա­կան կեր­պա­րը։ 152 հեկ­տար հող են զավ­թել ժո­ղովր­դից, զր­կել այդ հո­ղի հաշ­վին ապ­րե­լու հնա­րա­վո­րու­թյու­նից։ Ի՞նչ ենք ու­զում, է­լի 10 տա­րի այդ­պես նս­տե՞նք»։
Նրա հար­ցե­րը չպետք է օ­դում կախ­ված մնան. կա­ռա­վա­րու­թյու­նը և այն նույն «դու­խով ժո­ղո­վուր­դը», որն ազ­գի վզին փա­թա­թեց այդ կա­ռա­վա­րու­թյու­նը, պետք է կանգ­նեն ու չշա­ղակ­րա­տեն «նախ­կին իշ­խա­նու­թյան» մե­ղա­վո­րու­թյան մա­սին, այլ ցույց տան, որ Փա­շի­նյա­նը ի­րա­պես կապ­ված չէ ան­ցյալ իշ­խա­նու­թյան հետ։ Այ­սինքն, խզեն օ­տա­րերկ­րա­ցի­նե­րի հետ կնք­ված կոր­ծա­նա­րար գոր­ծար­քը և Ա­մուլ­սարն ա­զա­տեն հե­տա­գա ոչն­չա­ցու­մից։ Ի՞նչ է մեր ար­դի Հա­յաս­տա­նը, ար­դեն ինչ-որ մե­կի գա­ղու՞թն է, թե՞ այն­պի­սի ա­պուշ­ներ բու­ծե­լու «փորձ­նա­կան լա­բո­րա­տո­րիա», ո­րոնք սի­րում են խո­րո­ված լա­փել փո­ղո­ցի աս­ֆալ­տին։ Այդ թե­մա­յով խո­սակ­ցու­թյու­նը կա­րող է տա­րի­ներ տևել։ Բայց այդ­պի­սի խո­սակ­ցու­թյու­նը պետք է հա­սա­րա­կու­թյա­նը, և պատ­ճա­ռը պարզ է. պետք է լավ ի­մա­նալ մեկ­նար­կա­յին տվյալ­նե­րը՝ հաս­կա­նա­լու, թե ին­չի հույս կա­րե­լի է ու­նե­նալ ա­ռանց փո­ղո­ցա­յին կամ գի­տա­հան­րա­մատ­չե­լի ֆան­տաս­տի­կա­յի։
Այս­պի­սով, 2019-ի Հա­յաս­տա­նը։ Այն մեծ Հայ­քը չէ։ Փոքր Հայքն էլ չէ։ Նույ­նիսկ Կի­լի­կիա­յի թա­գա­վո­րու­թյու­նը չէ։ Դա նույ­նիսկ Վաս­պու­րա­կա­նի թա­գա­վո­րու­թյու­նը չէ։ Այ­սօր­վա Հա­յաս­տա­նը նույ­նիսկ ա­վե­լի փոքր է, քան 1918-20 թթ. Ա­ռա­ջին Հան­րա­պե­տու­թյու­նը։ Այ­սօր­վա Հա­յաս­տա­նը լոկ Վե­րած­նն­դի ու­ղու ա­մե­նաս­կզ­բում է, ո­րը հնա­րա­վոր չէ ի­րա­կա­նաց­նել բե­կոր մնա­լով։ Ար­ցա­խի Հան­րա­պե­տու­թյու­նը և՛ Հա­յաս­տան է, և՛ Հա­յաս­տան չէ, բայց կգա այն օ­րը, երբ ան­ձամբ կտես­նենք լիա­կա­տար Միա­ցու­մը։ Կամ՝ Վե­րա­միա­վո­րու­մը։ Բայց 2019-ին ար­ժե՞ հի­շել Մեծ Հայ­քը կամ Կի­լի­կիան։ Ար­ժե։ Հա­յաս­տա­նի քա­ղա­քա­ցի­ներն այժմ կզար­մա­նան, բայց ես հա­վա­տում եմ, որ, բա­ցառ­ված չէ, Կի­լի­կիան ա­վե­լի ա­րագ վե­րա­կան­գն­վի, քան մեր մյուս պատ­մա­կան տա­րածք­նե­րը։ Ի՞նչ կա, որ։ Կա­րե­լի է հա­մա­րել, որ կի­լի­կիա­ցի հա­յերն ար­դեն ու­նեն ի­րենց բա­նա­կը։ Դրանք այն սի­րիա­ցի հա­յերն են, ո­րոնք չհա­մա­ձայ­նե­ցին լի­նե­լու ԱՄՆ-Իս­րա­յե­լի ստ­րուկ­նե­րը և սի­րիա­կան բա­նա­կի հետ զեն­քը ձեռ­քին մար­տե­րում պաշտ­պա­նե­ցին Հա­լե­պի, Հա­մա­յի, Հոմ­սի քրիս­տո­նեա­կան թա­ղա­մա­սե­րը, թուր­քե­րին քշե­ցին Քե­սա­բից, ա­հա­բե­կիչ­նե­րին թույլ չտ­վե­ցին ներ­խու­ժել Էլ Կա­միշ­լի և Դեյր էզ Զոր։ «Դաշ­նակ­ցու­թյու­նը» և Ա­րամ Ա կա­թո­ղի­կո­սը հոգ կտա­նեն վե­րա­կան­գն­ված Կի­լի­կյան Հա­յաս­տա­նի քա­ղա­քա­կան ու կրո­նա­կան ղե­կա­վա­րու­թյան մա­սին։
Եվ ա­հա՝ Մեծ Հայ­քը։ Որ­պես ազգ՝ մենք պար­զա­պես մի­ջոց­ներ չու­նեինք ա­զա­տագ­րե­լու ողջ Մեծ Հայ­քը 20-րդ դա­րի սկզ­բում, երբ մեծ տե­րու­թյուն­նե­րը ոչն­չաց­նում էին Օս­մա­նյան կայս­րու­թյու­նը, բա­ցի դրա­նից սիո­նիս­տա­կան շր­ջա­նակ­ներն ան­մի­ջա­պես սկ­սե­ցին Ռու­սա­կան կայս­րու­թյան ոչն­չաց­ման գոր­ծըն­թա­ցը։ Այն միակ երկ­րի, ո­րի շնոր­հիվ այ­սօր մո­լո­րա­կում ինչ-որ բան է մնա­ցել, ո­րը կոչ­վում է Հա­յաս­տան։ Խոր­հր­դա­յին Ռու­սաս­տա­նի հրեա բոլշևիկ­նե­րը վատ չէին գոր­ծակ­ցում թուր­քիա­ցի հրեա-դյոն­մե­նե­րի՝ Մուս­տա­ֆա Քե­մալ փա­շա­յի (Ա­թա­թուր­քի) տի­պի նախ­կին ե­րիտ­թուր­քե­րի հետ։ Ծի­ծա­ղե­լի չէ՞, սա­լո­նիկ­ցի հրեա, և հան­կարծ՝ «թուր­քե­րի հայր»։ Ծի­ծա­ղե­լի չէ, ե­թե խոր մտա­ծենք։ 
Ա­սում են, որ պատ­մու­թյու­նը չի հան­դուր­ժում զա­նա­զան «ե­թե»-ներ։ Դա ճիշտ է։ Բայց, այ­նուա­մե­նայ­նիվ, ե­թե հրեա­նե­րը չոչն­չաց­նեին Ռու­սա­կան կայս­րու­թյու­նը և Կով­կա­սյան ռազ­մա­ճա­կա­տից 1917-18 թթ. չհա­նեին ռու­սա­կան բա­նա­կը, ա­պա նույ­նիսկ Խոր­հր­դա­յին Հա­յաս­տա­նի կազ­մում 1991-ի սկզ­բին կլի­նեին և՛ Վա­նը, և՛ Կար­սը, և՛ Կա­րի­նը (Էրզ­րու­մը), և Տրա­պի­զո­նը։ Չէ՞ որ ռու­սա­կան բա­նա­կը հայ կա­մա­վո­րա­կան­նե­րի հետ ար­դեն ջար­դել էր թուր­քա­կան բա­նա­կի ող­նա­շա­րը... Այժմ Մեծ Հայքն ա­ռաջ­վա պես օ­կու­պաց­ված է, օ­կու­պանտ­ներն ստա­ցել են Կարսն ու Կար­սի մար­զը, իսկ մեր Նա­խիջևանն ըն­ծայ­վել է «կրտ­սեր թուր­քե­րին»։ Բայց ես հենց այն­պես չեմ խո­սում այդ մա­սին։ Ինձ հա­մար կարևոր է, որ Հա­յաս­տա­նի քա­ղա­քա­ցի­նե­րը 2019 թվա­կա­նը հա­մադ­րեն 1919 թվա­կա­նին։ 100 տա­րում աշ­խարհն զգա­լիո­րեն փոխ­վել է։ 1919 թ. սիո­նիստ­նե­րը միջ­նա­բերդ չու­նեին մեր տա­րա­ծաշր­ջա­նի մո­տա­կայ­քում։ Այժմ, այն էլ հենց նույն 1948-ից, երբ թուր­քե­րը պետք է վե­րա­դարձ­նեին Կար­սը և Կար­սի մար­զը (թեև ոչ հենց մեզ), նրանք այդ­պի­սի միջ­նա­բերդ ու­նեն (Իս­րա­յե­լը) և նույն ձևով Թուր­քիա­յի հետ են, ո­րով­հետև միտք են դրել ի­րենց տի­րա­պե­տու­թյա­նը են­թար­կե­լու Հայ­կա­կան և Ի­րա­նա­կան բարձ­րա­վան­դակ­նե­րը։ Նրանց նպա­տա­կը հին քա­ղա­քակր­թու­թյուն­նե­րի ցան­կա­ցած հետ­քի ոչն­չա­ցումն է, ինչն ակն­բա­խո­րեն ցույց տվե­ցին եր­կու ա­հա­բեկ­չա­կան պա­տե­րազմ­նե­րը Ի­րա­քի և Սի­րիա­յի դեմ։ Ինձ՝ որ­պես հա­յի, նվաս­տաց­նում է այն փաս­տը, որ և 1919-ին Հա­յաս­տա­նը մի­ջոց­ներ չու­ներ Մեծ Հայ­քի ա­զա­տագր­ման պայ­քա­րը շա­րու­նա­կե­լու հա­մար, և 2019-ին մի­ջոց չու­նի Մեծ Հայ­քի ա­զա­տագր­ման պայ­քա­րը վե­րա­կանգ­նե­լու հա­մար։ ՈՒս­տի մենք ստիպ­ված ենք շարժ­վե­լու՝ կի­րա­ռե­լով «մանր քայ­լե­րի» մար­տա­վա­րու­թյու­նը։ Դրան­ցից ա­ռա­ջինն ան­կաս­կած Ար­ցախն է։ Բայց մենք ի՞նչ պետք է ընտ­րենք որ­պես երկ­րորդ «մանր քայլ»։ Նույ­նիսկ այդ­պի­սի կարևոր հար­ցով ո­րո­շում ըն­դու­նե­լը մեր կամ­քով չէ, մեր ձեռ­քում չէ։
Այ­նինչ այդ հար­ցը, ինչ­պես և մեր պատ­մա­կան հո­ղե­րի վե­րա­բե­րյալ այլ հար­ցե­րը, պետք է լու­ծեինք միայն մենք։ Այդ բնույ­թի խո­սակ­ցու­թյու­նը պետք է հայ հա­սա­րա­կու­թյա­նը թե­կուզ այն հատ­ճա­ռով, որ «չար­չի­նե­րի և առևտրա­կան­նե­րի Հա­յաս­տա­նում» դրախ­տը եր­բեք հնա­րա­վոր չի լի­նի. մենք Լյուք­սեմ­բուր­գը կամ Լիխ­տենշ­տայ­նը չենք, որ հույս դնենք ա­տա­մի պրո­թե­զի կամ «Ջեր­մու­կի» հան­գիստ ու մանր առևտրի վրա։ 1991-ից մեզ կե­րակ­րել են կեղ­ծի­քով. գործ դրեք, հարս­տա­ցեք ինչ­պես կա­րող եք։ Պարզ­վեց, որ հարս­տա­նալ կա­րող են միայն նրանք, ով­քեր մոտ են գոր­ծող իշ­խա­նու­թյա­նը։ Եվ միշտ այդ­պես է լի­նե­լու. տա­րածք չկա, որ ինչ-որ տեղ փախ­չես «նոր եր­ջան­կու­թյան» հե­տևից, որ բազ­միցս փոր­ձես ու սխալ­վես։ Մի սխալ, և դու չկաս ոչ բա­րո­յա­պես, ոչ նյու­թա­պես։ Այն­պես որ, այ­սօր­վա ինչ-որ բա­նով հարս­տա­նա­լու քիչ հիմ­քեր կան։ Խոս­քը ոչ թե մեր ողջ ազ­գի մա­սին է, այլ միայն մեր երկ­րի։ Մի հոդ­վա­ծում ա­մեն ին­չի մա­սին չես ար­տա­հայտ­վի, չես գրի... Բայց միայն տա­րածք­նե­րի վե­րա­դարձ­ման ըն­թաց­քում կա­րե­լի կլի­նի ներ­կա­յիս Հա­յաս­տա­նի բնակ­չու­թյա­նը ստեր չփ­չել «մոտ ա­պա­գա­յում» 4 կամ 5 մի­լիոն քա­ղա­քա­ցի­նե­րի մա­սին, այլ հիմ­նա­վոր­ված կեր­պով խո­սել բնակ­չու­թյան թի­վը 20 տա­րում մինչև 10-15 մի­լիոն մար­դու հասց­նե­լու պե­տա­կան ծրագ­րի մա­սին։ Այն էլ՝ ոչ Հնդ­կաս­տա­նի կամ Չի­նաս­տա­նի ա­ռանց վի­զա­յի զանգ­վա­ծո­րեն ժա­մա­նող քա­ղա­քա­ցի­նե­րի հաշ­վին։
Այ­նուա­մե­նայ­նիվ, ի՞նչ է կա­տար­վում մեզ հետ և մեր շուր­ջը։ Ողջ աշ­խարհն է հայ­տն­վել ան­դուն­դի եզ­րին, և կարևոր չէ, թե որ թվա­կա­նից պետք է սկ­սել այդ ան­դուն­դի եզ­րին հայ­տն­վե­լու հաշ­վար­կը։ Բայց կան հար­ցեր, ո­րոնք պետք է ինքն ի­րեն տա Հա­յաս­տա­նի յու­րա­քան­չյուր քա­ղա­քա­ցի, և փոր­ձի գտ­նել դրանց պա­տաս­խա­նը։
Շատ փոր­ձա­գետ­ներ ար­դեն շատ տա­րի­ներ ա­սում են, որ Եր­րորդ հա­մաշ­խար­հա­յին պա­տե­րազ­մը վա­ղուց է ըն­թա­նում, պար­զա­պես՝ ոչ տաք փու­լով, այլ քա­րոզ­չա­կան և տե­ղե­կատ­վա­կան, պա­տե­րազմ­նե­րի, դի­վեր­սիոն և քայ­քա­յիչ գոր­ծո­ղու­թյուն­նե­րի, ար­հես­տա­կա­նո­րեն բու­ծած նո­րա­գույն ա­հա­բեկ­չա­կան խմ­բա­վո­րում­նե­րի մա­կար­դա­կով և այլն։ Դրա վառ օ­րի­նակ է այն, թե 2012-14 թթ. ԱՄՆ-ը և Իս­րա­յելն ինչ­պես հա­զիվ նկա­տե­լի քր­դա­կան ար­մա­տա­կան փոք­րա­քա­նակ խում­բը վե­րա­ծե­ցին «Իս­լա­մա­կան պե­տու­թյուն» (ԻՊ) ա­հա­բեկ­չա­կան սին­դի­կա­տի և այն ուղ­ղե­ցին Ի­րա­քի ու Սի­րիա­յի դեմ։ Հաշ­վար­կը հաս­կա­նա­լի էր, և այդ մա­սին 2015-ին բե­րա­նից թռց­րել էին հենց ԻՊ-ի պա­րագ­լուխ­նե­րը. հե­տո պետք է հար­վա­ծեին Կով­կա­սին, Ռու­սաս­տա­նին, Ի­րա­նին։
Ես պն­դում էի, որ այդ Եր­րորդ պա­տե­րազ­մը վա­ղուց էր ըն­թա­նում՝ 2012-14-ից շատ ա­վե­լի վաղ։ Ա­մեն ինչ սկս­վեց առն­վազն 1999-ին, երբ Արևմուտ­քը ռմ­բա­կո­ծեց ու ոչն­չաց­րեց Հա­րավս­լա­վիա­յի ուղ­ղա­փառ մա­սը։ Նույ­նիսկ հնա­րա­վոր է, որ էլ ա­վե­լի վաղ՝ 1995-96-ին, երբ ԱՄՆ-Իս­րա­յե­լը Սաու­դյան Ա­րա­բիա­յի միջ­նոր­դու­թյամբ գաղտ­նի բա­նակ­ցու­թյուն­ներ էին վա­րում Ի­րա­նի նա­խա­գահ Ա­լի Աք­բար Հա­շե­մի-Ռաֆ­սան­ջա­նիի հետ։ Իսկ երբ հաս­կա­ցան, որ Ի­րա­նի կա­պի­տու­լյա­ցիան անհ­նար է, Թուր­քիա­յի հրեա վար­չա­պետ Թան­սու Չի­լե­րի մի­ջո­ցով սկ­սե­ցին պա­տե­րազմ նա­խա­պատ­րաս­տել Ի­րա­նի դեմ։ Բայց Թուր­քիա­յի նա­խա­գահ Սու­լեյ­ման Դե­մի­րե­լը Թեհ­րան ակն­թար­թա­յին այ­ցով և Թան­սու Չի­լե­րի ու թուր­քա­կան գե­նե­րա­լի­տե­տի պլան­նե­րի բա­ցա­հայտ­մամբ խա­փա­նեց թուրք-ի­րա­նա­կան պա­տե­րազ­մի պլա­նը։ Թուր­քիա­յում սկս­վե­ցին ձեր­բա­կա­լու­թյուն­ներ, պաշ­տո­նա­թո­ղու­թյուն­ներ, խմո­րում­ներ հան­րու­թյան ստո­րին խա­վե­րում... Սա­կայն ո­րոշ հար­մար պատ­ճառ­ներ կան հենց 1999-ը հա­մա­րե­լու հաշ­վար­կի սկիզբ։ Ա­ռա­ջին հա­մաշ­խար­հա­յին պա­տե­րազ­մը ևս սկս­վել է Բալ­կա­նյան թե­րակղ­զուց, Սեր­բիա­յից, այ­սինքն՝ նույն Հա­րավս­լա­վիա­յից։ Մո­լո­րա­կի պատ­մու­թյան մեջ հա­մընկ­նում­ներ ու պա­տա­հա­կա­նու­թյուն­ներ չկան, պար­զա­պես չեն լի­նում։ Խն­դի­րը սիո­նիզ­մի մեջ է։ Եվ որ­պես­զի կա­րո­ղա­նա հաղ­թել, սիո­նիզ­մը սան­ձա­զեր­ծեց քա­ղա­քակր­թա­կան պա­տե­րազմ­ներ՝ հաշ­վի առ­նե­լով, թե ով­քեր բո­լոր ի­րա­վունք­ներն ու­նեն Ե­րու­սա­ղե­մի ուղ­ղա­փառ թա­ղա­մա­սե­րի վրա։ Շղ­թան պարզ է. Բալ­կան­նե­րում ուղ­ղա­փա­ռու­թյան ժա­ռան­գը դար­ձավ Սեր­բա­կան ուղ­ղա­փառ ե­կե­ղե­ցին (ՍՈՒԵ), իսկ ընդ­հան­րա­պես ամ­բողջ աշ­խար­հում՝ Ռու­սա­կան ուղ­ղա­փառ ե­կե­ղե­ցին (ՌՈՒԵ)։ Հա­յոց ե­կե­ղե­ցին, թեև կոչ­վում է ա­ռա­քե­լա­կան, ի­րա­կա­նում պաշ­տո­նա­պես կոչ­վում է Հա­յաս­տա­նյայց ա­ռա­քե­լա­կան ուղ­ղա­փառ սուրբ ե­կե­ղե­ցի, այ­սինքն ոչ թե՝ ՀԱ­ՍԵ, այլ՝ ՀԱՈՒ­ՍԵ։ Այդ պատ­ճա­ռով պա­տե­րազ­մը մղ­վում էր այդ ե­րեք ժո­ղո­վուրդ­նե­րի՝ հա­յե­րի, սեր­բե­րի և ռուս­նե­րի դեմ։ Սա է մո­լո­րա­կի հա­կա­քա­ղա­քակր­թա­կան ու­ժե­րի խն­դի­րը, ո­րոնք, ի մի­ջի այ­լոց, այժմ հայ ազ­գին պար­տադ­րում են խո­նարհ­վել ԼԳԲՏ-ի ա­ռաջ և «սի­րել» Թուր­քիան ու թուր­քե­րին։
Ինչ-որ մե­կը կհարց­նի. «Հա­յաս­տա­նի ու հա­յե­րի դա­տաս­տա­նը տե­սել են 1915-23 թթ., ի՞նչ կա­րիք կա այժմ ինչ-որ բան սկ­սե­լու»։ Նախ, Հա­յաս­տա­նից ու հայ ժո­ղովր­դից, ընդ ո­րում, պե­տա­կա­նու­թյան տես­քով, այ­նուա­մե­նայ­նիվ, ինչ-որ բան մնա­ցել է։ Չհա­ջող­վեց «թուր­քա­կան գո­տի» ստեղ­ծել։ Դուրս է գա­լիս, որ Ա­ռա­ջին հա­մաշ­խար­հա­յին պա­տե­րազ­մը չի լու­ծել հա­կա­քա­ղա­քակր­թա­կան ու­ժե­րի գլ­խա­վոր խն­դի­րը՝ հնե­րի հետ­քե­րի վե­րա­ցու­մը։ Այս խո­սակ­ցու­թյու­նը եր­կա­րատև է և հույժ գաղտ­նի, փակ քն­նար­կում­ներ է պա­հան­ջում։ Ա­հա և 21-րդ դա­րի նա­խօ­րյա­կին սկս­վել է հեր­թա­կան «խա­չակ­րաց ար­շա­վան­քը», այս ան­գամ՝ ԱՄՆ-ի գլ­խա­վո­րու­թյամբ։ «Խա­չակ­րաց ար­շա­վանք հա­նուն ժո­ղովր­դա­վա­րու­թյան». հի­շեք ԱՄՆ-ի նա­խա­գահ Ջորջ Բուշ Կրտ­սե­րին և նրա պետ­քար­տու­ղար Քոն­դո­լի­զա Ռայ­զին, նրանք բազ­միցս հռ­չա­կել են այդ «ժո­ղովր­դա­վա­րու­թյան խա­չակ­րաց ար­շա­վան­քը» դե­պի Արևելք։ Նրանց օ­րոք հենց մեր հարևան Ի­րա­նը կոշտ կեր­պով տեղ­նե­րը նս­տեց­րեց սիո­նիստ­նե­րին ու ա­մե­րի­կա­ցի­նե­րին՝ հայ­տա­րա­րե­լով, որ ի պա­տաս­խան կսկս­վի Արևել­քի ինք­նա­կազ­մա­կեր­պու­մը և պաշտ­պա­նու­թյու­նը «նոր խա­չա­կիր­նե­րի» դեմ։ Եվ չնա­յած Բա­րաք Օ­բա­ման ու Հի­լա­րի Քլին­թո­նը ժո­ղովր­դա­վա­րա­կան կու­սակ­ցու­թյունն էին ներ­կա­յաց­նում, բայց ռազ­մա­վա­րա­կան ի­մաս­տով շա­րու­նա­կում էին «խա­չակ­րաց ար­շա­վան­քը» դե­պի Արևելք, այդ թվում՝ Այ­սր­կով­կաս և Ի­րան։ Նրանց էլ Ի­րա­նը կոշտ կեր­պով տեղ­նե­րը նս­տեց­րեց ու կանգ­նեց­րեց։ Այժմ Ի­րա­նը կր­կին դի­մա­կա­յում է ԱՄՆ-ի հան­րա­պե­տա­կան­նե­րին։ Եվ Հա­յաս­տանն ու հայ ժո­ղո­վուր­դը պետք է ընտ­րեն, թե ում հետ ենք մենք. Արևմուտ­քի «նեո­խա­չա­կիր­նե­րի» գլխա­վո­րած մար­դա­տյաց ու­ժե­րի՞, թե՞ հին ազ­գե­րի։ Հաս­կա­նա­լի է, որ սա լոկ իմ՝ Սեր­գեյ Շա­քա­րյան­ցիս վար­կածն է, բայց ես պն­դում եմ այդ վար­կա­ծը։
Որ­պես­զի Հա­յաս­տա­նի քա­ղա­քա­ցի­նե­րը գո­նե հի­մա սկ­սեն լր­ջո­րեն մտո­րել ի­րենց ե­րե­խա­նե­րի ու թոռ­նե­րի ա­պա­գա­յի մա­սին, հի­շեց­նեմ, թե ինչ է լայ­նո­րեն հայտ­նի դար­ձել օ­գոս­տո­սի սկզ­բին։ Հա­րա­վա­յին Կա­լի­ֆոռ­նիա­յի (ԱՄՆ) հա­մալ­սա­րա­նի հա­յա­գի­տու­թյան ինս­տի­տու­տի վեր­լու­ծա­բան Է­միլ Սա­նա­մյա­նը Հա­յաս­տա­նի և Ար­ցա­խի հան­րու­թյանն սթա­փեց­նող հայ­տա­րա­րու­թյուն­ներ է ա­րել։ Նրա տվյալ­նե­րը ԱՄՆ-ի հա­յե­րին էլ պետք է ստի­պեն մտա­ծե­լու, թե նրանք ինչ երկ­րում են ապ­րում և ինչ երկ­րի են երդ­վում հա­վա­տա­րիմ մնալ մինչև այն աս­տի­ճա­նի, որ պատ­րաստ են մշ­տա­պես մի­ջամ­տե­լու Հա­յաս­տա­նի և Ար­ցա­խի ներ­քին գոր­ծե­րին։ Ե­թե հա­մա­ռոտ, ա­պա ա­մե­րի­կա­ցի մեր հայ­րե­նակ­ցի հայ­տա­րա­րու­թյուն­նե­րի ի­մաս­տը հետևյալն է. Ադր­բե­ջա­նին ԱՄՆ-ի բազ­մա­կողմ, այդ թվում՝ ռազ­մա­կան, օգ­նու­թյունն ամ­բողջ ծրագ­րով օգ­տա­գործ­վել է հա­յե­րի դեմ 2016 թ. ապ­րի­լին։ Սա­նա­մյա­նի «ԱՄՆ-ը 2018-19 թթ. Ադր­բե­ջա­նին հատ­կաց­րել է 100 մի­լիոն դո­լա­րի օգ­նու­թյուն անվ­տան­գու­թյան ո­լոր­տի հա­մար» վեր­նագ­րով հոդ­վա­ծը վե­րո­հի­շյալ հա­յա­գի­տա­կան ինս­տի­տու­տի կայ­քում հրա­պա­րակ­վել է հու­լի­սի 17-ին, պար­զա­պես Երևա­նում այդ մա­սին հայտ­նի է դար­ձել միայն օ­գոս­տո­սին։ Սա­նա­մյանն ըն­դգ­ծում է, որ Թրամ­փի վար­չա­կազ­մը հետևո­ղա­կա­նո­րեն ա­վե­լաց­նում է անվ­տան­գու­թյան հար­ցե­րով Ադր­բե­ջա­նին ուղղ­վող ֆի­նան­սա­կան օգ­նու­թյու­նը, ո­րը 2019 թ. ար­դեն 100 մլն դո­լա­րից ա­վե­լի է։ Այդ օգ­նու­թյու­նը, հա­վա­նա­բար, Ի­րա­նի վրա ճն­շումն ա­վե­լաց­նե­լու նպա­տա­կով ԱՄՆ-ի ռազ­մա­վա­րու­թյան մի մասն է և կենտ­րո­նա­նում է ադր­բե­ջա­նա-ի­րա­նա­կան սահ­մա­նում, են­թադ­րում է Սա­նա­մյա­նը։ Բայց իս­կույն էլ ար­դա­րա­ցիո­րեն նշում է, որ այն ուղ­ղա­կիո­րեն ազ­դում է նաև Հա­յաս­տա­նի վրա, և բե­րում է հետևյալ տվյալ­նե­րը։
2018-19 թթ. ԱՄՆ-ի Պեն­տա­գո­նի և պետ­դե­պար­տա­մեն­տի կող­մից ռազ­մա­կան և ի­րա­վա­կան ո­լորտ­նե­րում Ադր­բե­ջա­նին հատ­կաց­ված ֆի­նան­սա­կան օգ­նու­թյու­նը ե­ղել է ա­վե­լի քան 102,5 մլն դո­լար։ 2018 թ. բյու­ջե­տա­յին տա­րում Ադր­բե­ջա­նին հատ­կաց­վել է 59 մլն 667 հա­զար դո­լար, իսկ 2019-ի հա­մար նա­խա­տես­ված է 42 մլն 910 հա­զար դո­լար։ Իսկ Հա­յաս­տա­նին 2018-ին հատ­կաց­վել է 41 մլն 720 հա­զար դո­լար, 2019-ի և 2020-ի հա­մար նա­խա­տես­ված է, հա­մա­պա­տաս­խա­նա­բար, 2,8 և 2,1 մլն։ Չնա­յած ԱՄՆ-ը եր­կար ժա­մա­նակ Ադր­բե­ջա­նին ա­վե­լի շատ ռազ­մա­կան օգ­նու­թյուն էր հատ­կաց­նում, քան Հա­յաս­տա­նին, այդ տար­բե­րու­թյունն ա­վե­լի նկա­տե­լի դար­ձավ ան­ցյալ տա­րի, երբ Հա­յաս­տա­նում փոխ­վեց կա­ռա­վա­րու­թյու­նը, նշում է վեր­լու­ծա­բա­նը։ Ըստ նրա, պարզ չէ՝ դա պայ­մա­նա­վոր­վա՞ծ է այն հան­գա­ման­քով, որ Հա­յաս­տա­նը մար­դա­սի­րա­կան ա­ռա­քե­լու­թյուն է ու­ղար­կել Սի­րիա Ռու­սաս­տա­նի զին­վո­րա­կան ա­ռա­քե­լու­թյան կազ­մում։ Ա­մե­րի­կա­հայ վեր­լու­ծա­բան Սա­նա­մյա­նը ևս նշում է, ա­մե­րի­կյան օգ­նու­թյան ա­վե­լաց­մամբ Ադր­բե­ջա­նի պե­տա­կան սահ­մա­նա­պահ ծա­ռա­յու­թյան բյու­ջեն էլ է ա­վե­լա­ցել՝ 2018-ի 90 մլն դո­լա­րից 2019-ին հասնելով 116 մի­լիո­նի։ Ընդ ո­րում, նա ըն­դգ­ծում է, որ ան­ցյալ տար­վա դեկ­տեմ­բե­րին սահ­մա­նա­պահ ծա­ռա­յու­թյունն իր վրա է վերց­րել հայ-ադր­բե­ջա­նա­կան սահ­մա­նի պաշտ­պա­նու­թյան գծով ՊՆ-ի պար­տա­կա­նու­թյուն­նե­րի մի մա­սը, ին­չը հնա­րա­վո­րու­թյուն է տվել ու­ժեր ա­զա­տե­լու և դրանք հայ-ադր­բե­ջա­նա­կան շփ­ման գծում օգ­տա­գոր­ծե­լու հա­մար։ Ադր­բե­ջա­նին տր­ված օգ­նու­թյան մեծ մա­սը՝ 101,515 մլն դո­լար, հատ­կաց­ված է «Section 333 Autority to Build Capacity» ծրագ­րի շր­ջա­նա­կում, ո­րը նա­խա­տե­սում է նյու­թա­կան օգ­նու­թյուն և ռազ­մա­կան հե­տա­խու­զու­թյան ո­լոր­տի պա­րապ­մունք­ներ։ «Razm.info» կայ­քը, ո­րը հա­ճախ է լու­սա­բա­նում ռազ­մա­կան թե­ման, այդ կա­պակ­ցու­թյամբ գրում է, որ նա­խորդ տա­րի­նե­րի հա­մե­մատ վեր­ջին 2 տա­րում Ադր­բե­ջա­նին ա­մե­րի­կյան օգ­նու­թյան ծա­վա­լը կտ­րուկ ա­վե­լա­ցել է. 2017-ին այդ եր­կիրն ԱՄՆ-ից ստա­ցել էր ըն­դա­մե­նը 2 մլն դո­լար։ Ըն­դգ­ծենք, որ Հա­յաս­տա­նի ստա­ցած ֆի­նան­սա­կան օգ­նու­թյու­նը թեև ան­հա­մե­մա­տե­լի է Ադր­բե­ջա­նին հատ­կաց­վող մի­ջոց­նե­րի հետ, սա­կայն ան­ցյալ տա­րի Երևա­նը Վա­շինգ­տո­նից ստա­ցել է 2 մլն դո­լա­րով ա­վե­լի, քան 2017-ին։ «Razm.info» կայ­քի հա­մա­կար­գող Կա­րեն Վր­թա­նե­սյանն ա­ռա­ջար­կում է, որ տրա­մա­բա­նա­կան կլի­ներ, ե­թե Հա­յաս­տա­նի իշ­խա­նու­թյուն­նե­րը պաշ­տո­նա­կան հան­դի­պում­նե­րի ըն­թաց­քում հարց բարձ­րաց­նեին եր­կու եր­կր­նե­րին հատ­կաց­վող ֆի­նան­սա­կան օգ­նու­թյուն­նե­րի ան­հա­մա­չա­փու­թյան մա­սին։ Նա նաև հի­շեց­րել է, որ Ադր­բե­ջա­նի սահ­մա­նա­պահ ծա­ռա­յու­թյան ստո­րա­բա­ժա­նում­նե­րը մաս­նակ­ցել են Ար­ցա­խի դեմ 2016 թ. ապ­րի­լյան ագ­րե­սիա­յին, իսկ հի­մա կանգ­նած են հայ-ադր­բե­ջա­նա­կան սահ­մա­նի Տա­վու­շի մար­զի հատ­վա­ծում։ Վր­թա­նե­սյանն այն կար­ծի­քին է, որ տվյալ հար­ցով հետևո­ղա­կա­նո­րեն պետք է զբաղ­վեն Հա­յաս­տա­նի ԱԳՆ-ն, ՊՆ-ն, ԱԱԾ-ն և ԱԽ-ն։
Այս­պի­սով, ԵԱՀԿ Մինս­կի խմ­բի հա­մա­նա­խա­գահ­նե­րից մե­կի՝ ԱՄՆ-ի օգ­նու­թյունն ան­մի­ջա­կա­նո­րեն օգ­տա­գործ­վել է Ար­ցա­խի դեմ պա­տե­րազ­մա­կան գոր­ծո­ղու­թյուն­նե­րում, ընդ ո­րում՝ ժո­ղովր­դա­վա­րու­թյան պաշտ­պա­նու­թյան ակ­տի 907-րդ լրաց­ման ֆո­նին, ին­չը ԱՄՆ-ին ար­գե­լում է պե­տա­կան մա­կար­դա­կով Ադր­բե­ջա­նին ռազ­մա­կան և այլ օգ­նու­թյուն հատ­կաց­նե­լը։ Այդ լրա­ցու­մը, չնա­յած Բաք­վի հս­կա­յա­կան ջան­քե­րին, վե­րաց­ված չէ և շա­րու­նա­կում է գոր­ծել։ Մենք բազ­միցս ենք նշել, որ ինչ եր­կիր էլ Ադր­բե­ջա­նին օգ­նի դրա­մով և ուղ­ղա­կի ռազ­մա­կան մա­տա­կա­րա­րում­նե­րով, այդ եր­կր­նե­րում պետք է գի­տակ­ցեն, որ դրանց մեծ մասն օգ­տա­գործ­վե­լու է հա­յե­րի դեմ։ Ա­ռա­վել հա­ճախ մե­ղադ­րանք­ներ են հն­չում Ռու­սաս­տա­նի հաս­ցեին, բայց եր­բեք՝ Իս­րա­յե­լի, որն ուղ­ղա­կի ռազ­մա­կան մա­տա­կա­րա­րում­ներ է ա­նում Ադր­բե­ջա­նին և նույ­նիսկ մաս­նակ­ցել է Ար­ցա­խի դեմ 2016 թ. ապ­րի­լյան ագ­րե­սիա­յին, և ԱՄՆ-ի հաս­ցեին, ո­րը ֆի­նան­սա­պես ու­ժե­ղաց­նում է Բաք­վին։ Ես միշտ հա­մա­րել եմ, որ ցան­կա­ցած վե­րա­պա­հում, թե իբր ԱՄՆ-ը և Իս­րա­յելն Ադր­բե­ջա­նին օգ­նում են, որ նա ընդ­հար­վի Ի­րա­նի հետ, առն­վազն կեղ­ծիք են, ո­րով­հետև բո­լո­րը գի­տակ­ցում են, որ Իլ­համ Ա­լիևը վա­խե­ցել և վա­խե­նում է Ի­րա­նի վրա հար­ձակ­վե­լուց և Ադր­բե­ջա­նում հա­կաի­րա­նա­կան կե­տեր ստեղ­ծե­լով ԱՄՆ-ին ու Իս­րա­յե­լին օգ­նե­լուց։ Ես միշտ պն­դել և պն­դում եմ, որ ԱՄՆ-ը և Իս­րա­յե­լը հիա­նա­լի գի­տեն, որ ի­րենց օգ­նու­թյու­նը միշտ օգ­տա­գործ­վե­լու է հա­յե­րի դեմ։ Իմ բո­լոր մե­ղադ­րանք­նե­րը վե­րա­բե­րում են ոչ միայն ԱՄՆ-ին ու Իս­րա­յե­լին, այլև, ա­ռանց բա­ցա­ռու­թյան, բո­լոր այն եր­կր­նե­րին, ո­րոնք ռազ­մա­կան մա­տա­կա­րա­րում­ներ և օգ­նու­թյուն են տրա­մադ­րում Ադր­բե­ջա­նին։ Բայց այժմ ա­ռա­վել հաս­կա­նա­լի է, թե ադր­բե­ջան­ցի­նե­րը 2016 թ. ապ­րի­լին որ­տե­ղից են «կա­նաչ լույս» տե­սել պա­տե­րազմ սկ­սե­լու հա­մար. Թուր­քիա­յից բա­ցի նշան է ե­ղել նաև ԱՄՆ-ից։

Սեր­գեյ ՇԱ­ՔԱՐ­ՅԱՆՑ
Դիտվել է՝ 2625

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao