«Ի­րա­տես» թեր­­թի հա­ջորդ հա­մա­րը լույս կտես­նի հուն­վա­րի 31-ին:               
 

Հեր­թա­կան լակ­մու­սի թուղ­թը կո­ռուպ­ցիա­յի դեմ պայ­քա­րից և օ­րի­նա­կա­նու­թ­յու­նից խո­սող Փա­շի­ն­յա­նի և ի­րա­վա­պահ­նե­րի հա­մար

Հեր­թա­կան լակ­մու­սի թուղ­թը կո­ռուպ­ցիա­յի դեմ պայ­քա­րից և օ­րի­նա­կա­նու­թ­յու­նից խո­սող Փա­շի­ն­յա­նի և ի­րա­վա­պահ­նե­րի հա­մար
19.11.2019 | 01:24

Ա­հա հեր­թա­կան լակ­մու­սի թուղ­թը կո­ռուպ­ցիա­յի դեմ պայ­քա­րից և օ­րի­նա­կա­նու­թյան հաս­տա­տու­մից մեծ-մեծ խո­սող ՀՀ վար­չա­պետ Նի­կոլ Փա­շի­նյա­նի, ՀՀ գլ­խա­վոր դա­տա­խա­զու­թյան ու գլ­խա­վոր դա­տա­խա­զի, Հա­տուկ քնն­չա­կան ծա­ռա­յու­թյան ու ՀՔԾ պե­տի, թերևս նաև քնն­չա­կան կո­մի­տեի հա­մար: Հա­յաս­տա­նում դար­ձյալ հան­ցա­գոր­ծու­թյուն է կա­տար­վել բնու­թյան նկատ­մամբ, իսկ վե­րոն­շյալ մար­մին­նե­րը դեռ որևէ տե­ղե­կու­թյուն կամ հա­ղոր­դագ­րու­թյուն չեն հրա­պա­րա­կել այդ կա­պակ­ցու­թյամբ գո­նե նյու­թեր նա­խա­պատ­րաս­տե­լու մա­սին:


Փաստ 1-ին. ՀՀ տա­րած­քա­յին կա­ռա­վար­ման և են­թա­կա­ռուց­վածք­նե­րի նա­խա­րա­րու­թյու­նը կամ նրա ջրա­յին կո­մի­տեն «Ար­փի լիճ» ջրամ­բա­րի մա­կար­դակն ի­ջեց­նե­լուց, ջրամ­բա­րում ջրի ծա­վա­լը մե­ռյալ ծա­վա­լի (5 մլն խմ) հասց­նե­լուց ա­ռաջ չի ստա­ցել ՀՀ ԳԱԱ կեն­դա­նա­բա­նու­թյան և հիդ­րոէ­կո­լո­գիա­յի գի­տա­կան կենտ­րո­նի մաս­նա­գի­տա­կան եզ­րա­կա­ցու­թյան վրա հիմն­ված ՀՀ շր­ջա­կա մի­ջա­վայ­րի նա­խա­րա­րու­թյան թույ­լտ­վու­թյու­նը, իսկ ա­ռանց դրա ի­րա­վունք չու­ներ «Ար­փի լիճ» ջրամ­բա­րի ջրի ծա­վա­լը մե­ռյալ ծա­վա­լի ի­ջեց­նե­լու:


Փաստ 2-րդ. ինչ­պես տե­ղե­կա­ցանք ՀՀ շր­ջա­կա մի­ջա­վայ­րի նա­խա­րա­րի մա­մու­լի քար­տու­ղա­րի ժա­մա­նա­կա­վոր պաշ­տո­նա­կա­տար Ալ­լա Սու­քիա­սյա­նից, վար­չա­պե­տի հանձ­նա­րա­րա­կա­նի հա­մա­ձայն, շր­ջա­կա մի­ջա­վայ­րի նա­խա­րա­րու­թյան կող­մից ու­սում­նա­սիր­վել են Ար­փի լճի լց­վա­ծու­թյան և մե­ռյալ ծա­վա­լի հետ կապ­ված խն­դիր­նե­րը, և նա­խա­րա­րու­թյու­նը թռ­չուն­նե­րի բնադ­րա­վայ­րե­րի պահ­պան­ման հա­մար «Ար­փի լիճ» ջրամ­բա­րի ջրի մե­ռյալ ծա­վալն ըն­դու­նել է 18 մլն խո­րա­նարդ մետր:


Այս­պի­սով, թեև ՀՀ կա­ռա­վա­րու­թյան հա­մա­պա­տաս­խան ո­րոշ­ման հա­մա­ձայն, կա­ռա­վա­րու­թյան պաշ­տո­նա­կան խոր­հր­դա­տուն ՀՀ գի­տու­թյուն­նե­րի ազ­գա­յին ա­կա­դե­միան է, և «Ար­փի լիճ» ջրամ­բա­րի ջրի մե­ռյալ ծա­վալ ըն­դու­նե­լուց կամ ո­րո­շե­լուց ա­ռաջ ՀՀ շր­ջա­կա մի­ջա­վայ­րի նա­խա­րա­րու­թյու­նը հա­մա­պա­տաս­խան մաս­նա­գի­տա­կան եզ­րա­կա­ցու­թյուն ստա­նա­լու հա­մար պար­տա­վոր էր դի­մել ՀՀ ԳԱԱ կեն­դա­նա­բա­նու­թյան և հիդ­րոէ­կո­լո­գիա­յի գի­տա­կան կենտ­րոն, ա­ռանց նրա եզ­րա­կա­ցու­թյու­նը ստա­նա­լու, ի­րա­վունք չու­ներ «Ար­փի լիճ» ջրամ­բա­րի մե­ռյալ ծա­վալ ո­րո­շե­լու, այ­նու­հան­դերձ, նույ­նիսկ նա­խա­րա­րու­թյան` չգի­տես ին­չի հի­ման վրա ո­րո­շած մե­ռյալ ծա­վա­լը ջրա­յին կո­մի­տեի կող­մից գե­րա­զանց­վել է 13 մլն խմ-ով: Այ­սինքն` ՀՀ շր­ջա­կա մի­ջա­վայ­րի նա­խա­րա­րու­թյու­նը թե­կուզ կա­ռա­վա­րու­թյան վե­րոն­շյալ ո­րո­շու­մը զանց է ա­ռել, սա­կայն ՀՀ տա­րած­քա­յին կա­ռա­վար­ման և են­թա­կա­ռուց­վածք­նե­րի նա­խա­րա­րու­թյա­նը կամ նրա ջրա­յին կո­մի­տեին, բո­լոր դեպ­քե­րում, չի տվել «Ար­փի լիճ» ջրամ­բա­րի ջրի մե­ռյալ ծա­վա­լը 5 մլն խմ հա­մա­րե­լու, ջու­րը մինչև այդ ծա­վա­լը դա­տար­կե­լու թույ­լտ­վու­թյուն:


Փաստ 3-րդ. ըստ «Ար­փի լիճ» ազ­գա­յին պար­կի նախ­կին տնօ­րեն Հով­սեփ Սի­մո­նյա­նի, Ար­փի լճի ջրի թույ­լատ­րե­լի նվազ­ման սահ­մա­նը 20 մլն խմ է, և լճի ջրա­յին ծա­վա­լի նվա­զե­ցու­մը լճի կեն­սա­բազ­մա­զա­նու­թյան վրա կանդ­րա­դառ­նա ուղ­ղա­կիո­րեն: Ան­կախ «Ար­փի լիճ» ազ­գա­յին պար­կի հոր­դոր­նե­րից, ջրա­յին կո­մի­տեն օ­գոս­տո­սի վեր­ջից սկ­սած ջր­բաց­թո­ղում­նե­րի ար­դյուն­քում լճի ծա­վա­լը նվա­զեց­րել է 5 մլն խմ-ի, ին­չը, Հով­սեփ Սի­մո­նյա­նի հա­վաստ­մամբ, ան­թույ­լատ­րե­լի էր: Այս մա­սին նա ա­սել է «Հայ­կա­կան ժա­մա­նակ»-ի հետ զրույ­ցում:
«Ըստ Սի­մո­նյա­նի, իր տնօ­րի­նու­թյան ժա­մա­նա­կա­հատ­վա­ծում, երբ ջրա­յին կո­մի­տեից ստաց­վել է պատ­վա­րի անվ­տան­գու­թյունն ա­պա­հո­վե­լու գոր­ծո­ղու­թյուն­ներն ի­րա­կա­նաց­նե­լու հա­մար ջրի մա­կար­դակն ի­ջեց­նե­լու մա­սին գրու­թյու­նը, ի­րենք դեմ են ե­ղել,- գրել է «Հայ­կա­կան ժա­մա­նա­կը»:- «Մենք գրել ենք, որ դա լուրջ խն­դիր­ներ է ա­ռա­ջաց­նե­լու, նույ­նիսկ էդ ժա­մա­նակ շր­ջա­կա մի­ջա­վայ­րի նա­խա­րարն էլ գրեց, որ մեզ հա­մար ըն­դու­նե­լի չէ: Ըն­դու­նե­լի տար­բե­րա­կը մին­չեւ 20 մլն խմ էր, դրա­նից ներքև ար­դեն խն­դիր­ներ են ա­ռա­ջա­նում»:


Փաստ 4-րդ. «Բա­վա­կան ձկ­նա­յին պա­շար կար, էդ ջր­թո­ղի հետ ձկ­նա­յին պա­շար­նե­րը գնա­ցին գե­տը, էդ ձկ­նա­յին պա­շա­րը թռ­չուն­նե­րի հա­մար կե­րա­կուր էր, և ան­հայտ է, թե վա­ղը էդ թռ­չուն­նե­րը որ ե­կան, ինչ է լի­նե­լու դրանց հետ»,- «Հայ­կա­կան ժա­մա­նակ»-ի հետ նույն զրույ­ցում ա­սել է 2017 թվա­կա­նից «Ար­փի լիճ» ազ­գա­յին պար­կի տնօ­րեն, ս. թ. հոկ­տեմ­բե­րի 31-ին, աշ­խա­տան­քա­յին պայ­մա­նագ­րի ա­վար­տից դեռ 2,5 տա­րի ա­ռաջ ա­ռող­ջա­կան խն­դիր­նե­րի պատ­ճա­ռա­բա­նու­թյամբ աշ­խա­տան­քից ա­զատ­ման դի­մում ներ­կա­յաց­րած Հով­սեփ Սի­մո­նյա­նը:
Փաս­տո­րեն վե­րոն­շյալ ջր­բաց­թո­ղու­մը` տվյալ պա­րա­գա­յում ՀՀ քրա­կան օ­րենս­գր­քի 293-րդ հոդ­վա­ծում («Ձկ­նա­յին պա­շար­նե­րի պահ­պա­նու­թյան կա­նոն­նե­րը խախ­տե­լը») նշ­ված այլ աշ­խա­տանք­նե­րի ի­րա­կա­նա­ցու­մը, լճից ձկ­նա­յին պա­շար­նե­րի հե­ռաց­ման ա­ռու­մով (հիմք ըն­դու­նե­լով «Ար­փի լիճ» ազ­գա­յին պար­կի նախ­կին տնօ­րե­նի հայտ­նած տե­ղե­կու­թյու­նը) հան­գեց­րել է օ­րենս­գր­քի նույն հոդ­վա­ծում նշ­ված այլ ծանր հետևանք­նե­րի, մա­նա­վանդ, ե­թե նկա­տի ու­նե­նանք, որ Ար­փի լի­ճը բնու­թյան հա­տուկ պահ­պան­վող տա­րածք հան­դի­սա­ցող «Ար­փի լիճ» ազ­գա­յին պար­կի օ­բյեկտ է, ա­ռա­վել ևս` կենտ­րո­նա­կան կամ հիմ­նա­կան օ­բյեկ­տը: Բա­ցի այդ, կա­տար­վա­ծը կա­րող է հան­գեց­նել կե­րից զրկ­ված ջր­լող ո­րոշ թռ­չուն­նե­րի զանգ­վա­ծա­յին ոչն­չաց­ման:
Ջրա­յին կո­մի­տեի հա­մա­պա­տաս­խան պաշ­տո­նյա­նե­րի վե­րոն­շյալ ա­րար­քը հա­մա­պա­տաս­խա­նում է նաև ՀՀ քրեա­կան օ­րենս­գր­քի 298-րդ հոդ­վա­ծում («Բնու­թյան հա­տուկ պահ­պան­վող տա­րածք­նե­րի ռե­ժի­մը խախ­տե­լը») նշ­վա­ծին` «Ար­գե­լոց­նե­րի, ար­գե­լա­վայ­րե­րի, ազ­գա­յին պար­կե­րի, բնու­թյան հու­շար­ձան­նե­րի և պե­տու­թյան կող­մից հա­տուկ պահ­պան­վող բնա­կան այլ տա­րածք­նե­րի կամ օ­բյեկտ­նե­րի ռե­ժի­մը խախ­տե­լը, ո­րը դի­տա­վո­րու­թյամբ կամ անզ­գու­շու­թյամբ ա­ռա­ջաց­րել է էա­կան վնաս...»:


Կա­տար­վա­ծը նաև «կեն­դա­նա­կան աշ­խար­հի մա­սին» ՀՀ օ­րեն­քի կո­պիտ խախ­տում է։
ՀՀ տա­րած­քա­յին կա­ռա­վար­ման և են­թա­կա­ռուց­վածք­նե­րի նա­խա­րա­րու­թյան ջրա­յին կո­մի­տեի տե­ղե­կատ­վա­կան կենտ­րո­նը մոտ տասն օր ա­ռաջ հան­դես ե­կավ պար­զա­բան­մամբ` անդ­րա­դառ­նա­լով Շի­րա­կի մար­զում, Ա­մա­սիա­յի և Ա­շոց­քի տա­րա­ծաշր­ջան­նե­րում գտն­վող Ար­փի լճի վե­րա­բե­րյալ «Հայ­կա­կան բնա­պահ­պա­նա­կան ճա­կա­տի» հրա­պա­րա­կած ա­հա­զան­գին:
Հայ­կա­կան բնա­պահ­պա­նա­կան ճա­կա­տը տե­ղե­կու­թյուն էր տա­րա­ծել, որ «Ար­փի լի­ճը ցա­մա­քել է» և այդ «փաս­տով» պայ­մա­նա­վոր­ված մտա­հո­գու­թյուն էր հայտ­նել։ Այս մա­սին հայտ­նե­լով, ջրա­յին կո­մի­տեն տե­ղե­կաց­րել է.


«Ջրա­յին կո­մի­տեն տե­ղե­կաց­նում է, որ մտա­հո­գու­թյան ա­ռիթ չկա, քա­նի որ լճի մա­կար­դակն ի­ջեց­վել է մե­ռյալ ծա­վա­լի՝ ոչ թե այն ցա­մա­քեց­նե­լու, այլ տեխ­նի­կա­կան հան­գույց­նե­րի ու­սում­նա­սի­րու­թյան հա­մար։ Ման­րա­մաս­նենք.
«Ար­փի լիճ» ջրամ­բա­րը կա­ռուց­վել է Շի­րա­կի, Ար­մա­վի­րի, Թա­լի­նի տա­րա­ծաշր­ջան­նե­րի ո­ռո­գե­լի տա­րածք­նե­րի ջրա­պա­հան­ջարկն ա­պա­հո­վե­լու նպա­տա­կով, գտն­վում է Շի­րա­կի մար­զում, շա­հա­գործ­վում է 1950 թվա­կա­նից։ Ջրամ­բա­րի ընդ­հա­նուր ծա­վա­լը 105 մլն խմ է, մե­ռյալ ծա­վա­լը՝ 5 մլն խմ։ Այն իր աշ­խա­տան­քա­յին ռե­ժի­մով բազ­մա­տա­րյա կար­գա­վոր­ման ջրամ­բար է։
Ջրամ­բա­րի շուրջ 70 տար­վա շա­հա­գործ­ման ըն­թաց­քում ա­ռաջ են ե­կել մի շարք տեխ­նի­կա­կան հար­ցեր, ո­րոնք պայ­մա­նա­վոր­ված են պատ­վա­րի ա­ռան­ձին տար­րե­րի մաշ­վա­ծու­թյան, կա­յու­նու­թյան, աշ­խա­տան­քա­յին բնու­թագ­րե­րի փո­փոխ­ման խն­դիր­նե­րով։ Մաս­նա­վո­րա­պես, պատ­վա­րի վե­րին շե­պի եր­կաթ­բե­տո­նե էկ­րա­նը հող­մա­հար­ված, ջրա­տար­ված վի­ճա­կում է, շի­նա­րա­րա­կան կա­րե­րը, մա­կե­րե­սի ա­ռան­ձին խո­ռոչ­նե­րը, ամ­րան­նե­րը բաց­ված վի­ճա­կում են։ Էկ­րա­նի մի­ջով, պատ­վա­րի հիմ­նա­տա­կով, ինչ­պես նաև պատ­վա­րի աջ և ձախ ա­փա­յին լծոր­դում­նե­րից տե­ղի են ու­նե­նում ֆիլտ­րա­ցիոն հոս­քեր, ո­րոնք բեռ­նա­թափ­վում են ներ­քին բիե­ֆում։


Ի­ռի­գա­ցիոն ջր­թող կա­ռույ­ցը կա­հա­վոր­ված է 4 հարթ փա­կան­նե­րով, ո­րոնց ծա­ռա­յու­թյան նոր­մա­տիվ ժամ­կե­տը վա­ղուց լրա­ցել է, դրանք են­թա­կա են փո­խա­րին­ման՝ նո­րե­րով։
Հարթ փա­կան­նե­րի վե­րամ­բարձ սար­քա­վո­րում­նե­րը 1946 թ. ար­տադ­րու­թյան են, բա­րո­յա­պես, ֆի­զի­կա­պես մաշ­ված վի­ճա­կում են։ Մաս­նա­կի կա­տար­ված ու­սում­նա­սի­րու­թյան հի­ման վրա պատ­վար­նե­րի անվ­տան­գու­թյան Հա­մաշ­խար­հա­յին բան­կի փոր­ձա­գի­տա­կան խում­բը, ինչ­պես նաև Գեր­մա­նա­կան զար­գաց­ման բան­կի (KfW) մաս­նա­գետ­նե­րը եզ­րա­կա­ցու­թյան են հան­գել, որ պատ­վա­րի հան­գույ­ցը պետք է են­թարկ­վի վե­րա­կան­գն­ման և վե­րա­զին­ման՝ դրանք նոր­մա­տի­վա­յին պա­հանջ­նե­րին հա­մա­պա­տաս­խա­նեց­նե­լու հա­մար։
Ջրա­յին կո­մի­տեի կող­մից այդ աշ­խա­տանք­նե­րի նա­խագ­ծու­մը կազ­մա­կեր­պե­լու հա­մար մր­ցույթ էր հայ­տա­րար­վել, ո­րոշ­վել է կա­պա­լա­ռու նա­խագ­ծող կազ­մա­կեր­պու­թյու­նը։


Նա­խագ­ծա­յին աշ­խա­տանք­նե­րի հա­մար պայ­ման­ներ ստեղ­ծե­լու նպա­տա­կով «Ար­փի լիճ» ջրամ­բա­րում ջուրն ի­ջեց­վել է մինչև մե­ռյալ ծա­վա­լի «5 մլն խմ» հո­րի­զո­նի։ Դա թույլ կտա նա­խագ­ծող­նե­րին՝ պատ­վա­րի վե­րին շե­պի եր­կաթ­բե­տո­նե էկ­րա­նի խուլ պա­տի ջրըն­դու­նի­չի բա­զալ­տե հե­նա­պա­տե­րի ստորջ­րյա հատ­վածն ու­սում­նա­սի­րել, դրանց տեխ­նի­կա­կան վի­ճա­կը վեր­հա­նել և ըստ այդմ, նա­խագ­ծա­յին լու­ծում­ներ մշա­կել՝ պատ­վա­րի ամ­րաց­ման, պատ­վա­րի հիմ­նա­տա­կով և ա­փե­րը շր­ջան­ցող ֆիլտ­րա­ցիոն հոս­քե­րի, ինչ­պես նաև էկ­րա­նի ջրա­մե­կու­սաց­ման աշ­խա­տանք­նե­րը նա­խագ­ծե­լու նպա­տա­կով: Ա­վե­լաց­նենք, որ նշ­ված հան­գույց­նե­րում երբևէ հիմ­նա­նո­րո­գում չի կա­տար­վել, կա­տար­վել են միայն ըն­թա­ցիկ նո­րո­գում­ներ։
Ջրամ­բա­րի ջուրն ի­ջեց­վել է մինչև մե­ռյալ ծա­վալ, այդ հո­րի­զո­նը կպահ­պան­վի մինչև նո­յեմ­բե­րի 20-ը, ո­րից հե­տո կվերս­կս­վի ջրի կու­տա­կու­մը»։


Նախ, նկա­տի ու­նե­նանք, որ ըստ «Հայ­կա­կան բնա­պահ­պա­նա­կան ճա­կա­տի» հրա­պա­րա­կած տե­ղե­կատ­վու­թյան, «Ար­փի լի­ճը ցա­մա­քել է», ին­չը թեև նման դեպ­քե­րում միան­գա­մայն թույ­լատ­րե­լի կեր­պով փոքր-ինչ չա­փա­զանց­ված է, սա­կայն հիմ­նա­կա­նում հա­մա­պա­տաս­խա­նում է ի­րա­կա­նու­թյա­նը, քա­նի որ հենց ջրա­յին կո­մի­տեի խոս­տո­վա­նու­թյան հա­մա­ձայն, 105 մլն խմ ընդ­հա­նուր ծա­վալ ու­նե­ցող ջրամ­բա­րի ջուրն ի­ջեց­վել է մինչև մե­ռյալ ծա­վալ` 5 մլն խմ: ՀԲՃ-ի տե­ղե­կատ­վու­թյան մեջ չի նշ­ված, թե լճի մա­կար­դակն ի­ջեց­վել է այն ցա­մա­քեց­նե­լու նպա­տա­կով, հետևա­բար ան­հաս­կա­նա­լի է, թե ջրա­յին կո­մի­տեն ինչն է հեր­քում կամ պար­զա­բա­նում:


Երկ­րորդ. «Ար­փի լիճ» ջրամ­բա­րը նախ և ա­ռաջ բնա­կան լիճ է, իր մե­ծու­թյամբ` թե մա­կե­րե­սով, թե ծա­վա­լով, Սևա­նա լճից հե­տո Հա­յաս­տա­նի երկ­րորդ բնա­կան լի­ճը, ո­րը ջրա­յին պա­շար­նե­րի կու­տակ­ման նպա­տա­կով 1946-1951 թթ. ար­հես­տա­կա­նո­րեն մե­ծաց­վել է, որ­պես ջրամ­բար շա­հա­գործ­ման հան­ձն­վել 1951 թվա­կա­նից: Բա­ցի այդ, թե՛ ջրա­յին տա­րած­քում, թե՛ ա­փա­մերձ գո­տում այն­պի­սի հա­րուստ, գե­ղե­ցիկ ու բա­ցա­ռիկ է­կոաշ­խարհ ու­նի, որ Ջա­վախք-Շի­րակ բարձ­րա­վան­դա­կի ու­րույն կեն­սա­բազ­մա­զա­նու­թյան պահ­պան­ման նպա­տա­կով և «Կով­կա­սի է­կո­տա­րա­ծաշր­ջա­նի բնա­պահ­պա­նա­կան ծրագ­րի» (ECP) շր­ջա­նա­կում 2009 թ. Գեր­մա­նիա­յի կա­ռա­վա­րու­թյան ֆի­նան­սա­վոր­մամբ այս­տեղ հիմն­վեց «Ար­փի լիճ» ազ­գա­յին պար­կը: Ազ­գա­յին պար­կի տա­րած­քում կան մոտ 670 տե­սա­կի ծա­ղիկ­ներ և այլ բույ­սեր՝ խո­լորձ, թրա­շու­շան, հի­րիկ, կա­կաչ, շու­շան և այլն, ո­րոն­ցից 25-ը նե­րառ­ված են ՀՀ Կար­միր գր­քում, դրան­ցից 22-ն էն­դե­միկ տե­սակ­ներ են։ Պար­կում կա կաթ­նա­սուն­նե­րի 38 տե­սակ, ո­րոն­ցից 3-ը գրանց­ված են ՀՀ Կար­միր գր­քում, 2-ը՝ Բնու­թյան պահ­պա­նու­թյան մի­ջազ­գա­յին միու­թյան (IUCN) կար­միր ցու­ցա­կում:
Ազ­գա­յին պար­կի տա­րած­քում գրանց­ված են 225 տե­սա­կի ող­նա­շա­րա­վոր կեն­դա­նի, այդ թվում Բնու­թյան պահ­պա­նու­թյան մի­ջազ­գա­յին միու­թյան Կար­միր ցու­ցա­կում գրանց­ված 14 տե­սակ՝ ջրա­սա­մույր, խայ­տա­քիս, տա­փաս­տա­նա­յին հող­մա­վար բա­զե և այլն: Տա­րած­քում գրանց­ված են 11 տե­սա­կի ձուկ, 3 տե­սա­կի երկ­կեն­ցաղ, 6 տե­սա­կի մո­ղես և 4 տե­սա­կի օձ, ո­րոն­ցից մե­կը գրանց­ված է ՀՀ Կար­միր գր­քում և Բնու­թյան պահ­պա­նու­թյան մի­ջազ­գա­յին միու­թյան կար­միր ցու­ցա­կում:

«Ար­փի լիճ» ազ­գա­յին պար­կի է­կո­հա­մա­կար­գը ճա­նաչ­ված է որ­պես չվող և բնիկ թռ­չուն­նե­րի բազ­մաց­ման հա­մար նպաս­տա­վոր գո­տի, ինչ­պես նաև հա­մաշ­խար­հա­յին կարևո­րու­թյուն ներ­կա­յաց­նող օ­բյեկտ: Պար­կի տա­րած­քում ար­ձա­նագր­վել է թռ­չուն­նե­րի 193 տե­սակ, ո­րոն­ցից 32-ը գրանց­ված է ՀՀ Կար­միր գր­քում, իսկ 11 տե­սա­կը՝ Բնու­թյան պահ­պա­նու­թյան մի­ջազ­գա­յին միու­թյան կար­միր ցու­ցա­կում: 193 թռչ­նա­տե­սակ­նե­րից 80-85-ը բնադ­րում են ազ­գա­յին պար­կի տա­րած­քում, նշ­ված 80-85-ից յո­թը հա­մաշ­խար­հա­յին պահ­պան­ման մտա­հո­գու­թյան ա­ռար­կա են, նե­րա­ռյալ` գանգ­րա­փե­տուր հա­վա­լու­ս­նը և մար­գա­հա­վը: Ազ­գա­յին պար­կի տա­րած­քում են գտն­վում Հա­յաս­տա­նում գանգ­րա­փե­տուր հա­վա­լուս­նի միակ բնա­կա­վայ­րը և էն­դե­միկ հայ­կա­կան ո­րո­րի ա­մե­նա­մեծ գա­ղութն աշ­խար­հում (էն­դե­միկ հայ­կա­կան ո­րո­րը ձվադ­րում է Ար­փի լճի շր­ջա­կայ­քում):


Եր­րորդ. Ար­փի լճին է­կո­լո­գիա­կան լուրջ հար­ված հասց­նե­լու պա­րա­գա­յում, ին­չի ռիսկն այժմ, կար­ծում ենք, կա, ազ­գա­յին պար­կի գո­յու­թյու­նը և կա­տար­ված ծախ­սե­րը կա­րող են դառ­նալ այս կամ այն չա­փով ա­նի­մաստ:


Չոր­րորդ. նա­խագ­ծա­յին վե­րոն­շյալ աշ­խա­տանք­նե­րի մի մա­սի կա­տար­ման հա­մար պայ­ման­ներ ստեղ­ծե­լու նպա­տա­կով լճում ջրի ծա­վա­լը նվա­զեց­նե­լու (այն էլ` մինչև մե­ռյալ ծա­վալ) անհ­րա­ժեշ­տու­թյուն չկար, իսկ նա­խագ­ծա­յին աշ­խա­տանք­նե­րի մյուս մա­սի ի­րա­կա­նաց­ման հա­մար անհ­րա­ժեշտ ու­սում­նա­սիր­ման, չա­փագր­ման աշ­խա­տանք­նե­րը, կար­ծում ենք, կա­րե­լի էր կա­տա­րել նաև ջրա­սու­զակ­նե­րի մի­ջո­ցով, ախր հի­մա ո՞ր դարն է։


Հին­գե­րորդ. ե­թե հի­մա միայն նա­խագ­ծա­յին աշ­խա­տանք­նե­րի կա­տար­ման հա­մար պայ­ման­ներ ստեղ­ծե­լու պատ­ճա­ռա­բա­նու­թյամբ ջրամ­բա­րում ջրի ծա­վալն ի­ջեց­վել է մինչև մե­ռյալ ծա­վալ, ա­պա բնա­կան է, որ նա­խագ­ծա­յին աշ­խա­տանք­նե­րի ա­վար­տից հե­տո, երբ գա բուն շի­նա­րա­րա­կան ու տեխ­նի­կա­կան աշ­խա­տանք­նե­րի կա­տար­ման ժա­մա­նա­կը, ջրամ­բա­րի ջրի ծա­վա­լը դար­ձյալ նվա­զեց­վե­լու է մինչև մե­ռյալ ծա­վալ, մինչ­դեռ մեծ հարց է, թե այդ­պի­սի ահ­ռե­լի տա­տա­նում­նե­րից, փո­փո­խու­թյուն­նե­րից հե­տո լճի ա­ռանց այն էլ տու­ժած ձկ­նաշ­խար­հից ու նվա­զած ձկ­նա­պա­շար­նե­րից, ընդ­հան­րա­պես, է­կոաշ­խար­հից ինչ կմ­նա:


Վե­ցե­րորդ. թեև ջրա­յին կո­մի­տեի տե­ղե­կատ­վու­թյան մեջ նշ­ված է, որ ջրամ­բա­րի ջրի մե­ռյալ ծա­վա­լը, լճի ներ­կա­յիս հո­րի­զո­նը կպահ­պան­վի մինչև նո­յեմ­բե­րի 20-ը, ո­րից հե­տո կվերս­կս­վի ջրի կու­տա­կու­մը, սա­կայն չի նշ­ված, թե լճի ծա­վա­լը երբ կհաս­նի մինչև ի­ջե­ցու­մը ե­ղած ծա­վա­լին: Մինչ­դեռ նո­յեմ­բե­րի 20-ից մինչև ձմեռ ըն­դա­մե­նը 10 օր է մնում, մինչև ձմ­ռան ա­վարտ` մոտ 100 օր, հետևա­բար մինչև լճի սառ­ցա­կա­լու­մը և նույ­նիսկ ձմ­ռան ա­վար­տին լճի ծա­վա­լը տար­վա տվյալ ժա­մա­նա­կա­հատ­վա­ծում սա­կա­վա­ջուր գե­տե­րի շնոր­հիվ էա­պես չի կա­րող ա­վե­լա­նալ ու չի ա­վե­լա­նա­լու:


Յո­թե­րորդ. ե­թե նույ­նիսկ ըն­դու­նենք, թե վե­րոն­շյալ նա­խագ­ծա­յին աշ­խա­տանք­նե­րի կա­տար­ման հա­մար պայ­ման­ներ ստեղ­ծե­լու նպա­տա­կով անհ­րա­ժեշտ էր ջրամ­բա­րում ջրի ծա­վալն ի­ջեց­նել մե­ռյալ ծա­վալ, և այդ գոր­ծո­ղու­թյու­նը չու­ներ այ­լընտ­րանք, ա­պա դա պետք է ար­վեր ժա­մա­նա­կին:
Պետք էր նկա­տի ու­նե­նալ, որ առջևում ձմեռն է, Ար­փի լիճն ա­մեն ձմ­ռան խո­ր սառ­ցա­կա­լում է (ընդ­հան­րա­պես տվյալ վայ­րը Հա­յաս­տա­նի ա­մե­նա­ցուրտ տա­րա­ծաշր­ջանն է, Ար­փի լճի ամ­բար­տա­կի մոտ, ջրամ­բա­րի արևե­լյան ա­փին գտն­վող Պա­ղակն գյու­ղը ոչ միայն Հա­յաս­տա­նի, այլև ողջ Կով­կա­սի ա­մե­նա­ցուրտ վայրն է, նվա­զա­գույն ջեր­մաս­տի­ճանն այս­տեղ հա­սել է Ցել­սիու­սի սանդ­ղա­կով -46-ի), իսկ լճում ջրի մե­ռյալ ծա­վա­լի կամ, թե­կուզ, դրա­նից քիչ ա­վե­լիի պա­րա­գա­յում շատ մեծ է ռիս­կը, որ լիճն ա­վե­լի հաստ շեր­տով կսառ­ցա­կա­լի, բա­ցի այդ, սառ­ցե շեր­տով ծածկ­ված, մթ­նո­լոր­տից էկ­րա­նա­վոր­ված լճում ե­ղած թթ­վա­ծի­նը չի բա­վա­րա­րի այն­տեղ մնա­ցած ձկ­նե­րին, ին­չի պատ­ճա­ռով այդ ձկ­նե­րը կա­րող են շն­չա­հեղձ լի­նել` ան­կախ նրա­նից, որ ա­ռանց այն էլ փոք­րիկ, իսկ այժմ և ա­ռա­ջի­կա ա­միս­նե­րին սա­կա­վա­ջուր գե­տերն այդ ըն­թաց­քում թթ­ված­նի ոչ մեծ պա­շար գու­ցե կբե­րեն լիճ: Այս­պի­սով լիճն իր ար­ժե­քա­վոր ձկ­նա­յին պա­շար­նե­րից կա­րող է գրե­թե կա­տա­րե­լա­պես կամ կա­տա­րե­լա­պես զրկ­վել:


Եվ վեր­ջում` մե­ղա­վոր­նե­րի նկատ­մամբ հա­մա­պա­տաս­խան մի­ջոց­ներ չձեռ­նար­կե­լը գնա­հատ­վե­լու է առն­վազն հո­վա­նա­վոր­չու­թյան, քա­ղա­քա­կան կո­ռուպ­ցիա­յի դրսևո­րում:

Ար­թուր ՀՈՎ­ՀԱՆ­ՆԻ­ՍՅԱՆ

Դիտվել է՝ 2004

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao