«Ի­րա­տե­սի» հա­ջորդ հա­մա­րը լույս կտես­նի հու­նի­սի 2-ին:               
 

Ով էր ժա­մա­նա­կին հանգս­տաց­նում հա­սա­րա­կու­թ­յա­նը

Ով էր ժա­մա­նա­կին հանգս­տաց­նում հա­սա­րա­կու­թ­յա­նը
03.04.2020 | 00:12
«Մենք սկզբ­նա­կան շր­ջա­նում կա­րո­ղա­ցանք կան­խել խու­ճա­պա­յին երևույթ­նե­րը, բայց ոնց հաս­կա­նում եմ, չա­փից ա­վե­լի շատ ենք կան­խել և հի­մա չենք կա­րո­ղա­նում հան­րու­թյա­նը հետ բե­րել հա­վա­սա­րակ­շիռ վի­ճա­կի, քա­նի որ երկ­րում տի­րում է հա­մա­տա­րած հան­գս­տու­թյուն, ո­րը հա­մա­ճա­րա­կա­յին տե­սա­կե­տից պրոբ­լեմ է: Սի­րե­լի հայ­րե­նա­կից­ներ, ես խնդ­րում եմ այդ­քան հան­գիստ մի վե­րա­բեր­վեք այս պրոբ­լե­մին»,- ե­րեկ հայ­տա­րա­րեց վար­չա­պետ Նի­կոլ Փա­շի­նյա­նը։ Սա ա­սում է մի վար­չա­պետ, որն ինքն էր ան­ձամբ ան­լուրջ մո­տե­ցում ցու­ցա­բե­րում և ողջ հա­յու­թյա­նը, ինչ­պես ինքն է ա­սում, չա­փից ա­վե­լի էր հան­գս­տու­թյան մղում։
Երբ ա­ռա­ջա­դեմ, զար­գա­ցած երկր­նե­րում մո­լեգ­նում էր վի­րու­սը, ու նրանք չէին կա­րո­ղա­նում հի­վան­դու­թյան ող­նա­շա­րը կոտ­րել, Նի­կոլ Փա­շի­նյա­նը քա­րո­զար­շավ էր ի­րա­կա­նաց­նում, ի՞նչ էր նրան թվում, որ իր իշ­խա­նու­թյունն այն­քան կազ­մա­կերպ­ված է ու խե­լա­միտ, որ կո­րո­նա­վի­րու­սի վտան­գը կա­րո՞ղ է չե­զո­քաց­նել ու հան­րու­թյա­նը հե­ռու պա­հել այդ ա­լի­քից։ Ո՞վ էր ժա­մա­նա­կին հան­րու­թյանն ան­լուրջ մո­տեց­մամբ հան­գս­տաց­նում, ո՞վ էր փա­փուկ բարձ դնում նրանց գլ­խի տակ, թե վա­րա­կի տա­րա­ծու­մը նշա­նա­կում է, որ մենք «ին­տեգր­ված» ենք մի­ջազ­գա­յին հան­րու­թյա­նը, ո՞վ էր օ­ղիով ու պին­ցե­տով բու­ժում վի­րու­սը։ Փա­շի­նյա­նը հան­րու­թյան շր­ջա­նում ոչ թե խու­ճապ էր կան­խում (էլ չենք խո­սում, որ ո­րոշ հայ­տա­րա­րու­թյուն­ներ խու­ճա­պի դա­սա­կան օ­րի­նակ էին), այլ խն­դիրն էր ան­լր­ջաց­նում, վտան­գի զգա­ցո­ղու­թյունն էր բթաց­նում։ ՈՒ հի­մա նա՞ է, որ պի­տի խո­սի հան­րու­թյան հան­գս­տու­թյան մա­սին։ Երկ­րի ղե­կա­վա­րին են բո­լո­րը նա­յում, նրա վար­քին, պահ­ված­քին և մար­տահ­րա­վեր­նե­րը, սպառ­նա­լիք­նե­րը կան­խե­լու քայ­լե­րին ու հայ­տա­րա­րու­թյուն­նե­րին։ Ինչ­պես նա է ի­րեն պա­հել, այն­պես էլ այ­սօր հան­րու­թյունն է նրան պա­տաս­խա­նում։ Անձ­նա­կան պա­տաս­խա­նատ­վու­թյուն կա­րող է հան­րու­թյան ո­րո­շա­կի շերտ դրսևո­րել, բայց ժո­ղո­վուր­դը գլ­խա­վո­րա­պես հետևում է իր ղե­կա­վա­րին ու նրա խոս­քին։
Ի՞նչ վե­րա­բե­րում է Նի­կոլ Փա­շի­նյա­նի այն հայ­տա­րա­րու­թյա­նը, թե սա սո­վո­րա­կան գրիպ չէ, պարզ­վում է, որ այս­տեղ էլ «է­վո­լու­ցիա» է ե­ղել։ «Ե­թե սա լի­ներ մեզ հայտ­նի գրիպ, մեր այ­սօր­վա հի­վանդ­նե­րի 80 տո­կո­սին ուղ­ղա­կի կա­սեինք գնա­ցեք տուն, թեյ խմեք, հե­ղուկ շատ օգ­տա­գոր­ծեք»,- կա­ռա­վա­րու­թյան նիս­տում հայ­տա­րա­րեց նա։ Ո՞վ կմ­տա­բե­րի, թե ով է ա­սել «ամ­բողջ տա­րի աշ­խար­հում մա­հա­նում է գրի­պով հի­վանդ մոտ կես մի­լիոն մարդ. խոս­քը վի­րու­սի տար­բեր տե­սակ­նե­րի մա­սին է, կո­րո­նա­վի­րուսն էլ նման է գրի­պի վի­րու­սին»։ Ի­հար­կե, ա­ռող­ջա­պա­հու­թյան նա­խա­րար Ար­սեն Թո­րո­սյա­նը։ Էլ չենք խո­սում, թե վեր­ջին շր­ջա­նում այս նա­խա­րա­րի քա­նի հայ­տա­րա­րու­թյուն է հա­կա­սել նախ­կին ա­սած­նե­րին։ Հի­մա վար­չա­պե­տը հեր­քու՞մ է իր նա­խա­րա­րին, թե ի­րենք ար­դեն վե­րա­դար­ձել են սթա­փու­թյան դաշտ, բայց չա­փա­զանց ուշ։ Էլ չենք խո­սում այն մա­սին, թե ինչ­պես է ստաց­վում, որ գլ­խա­վոր հա­մա­ճա­րա­կա­բա­նի գործն իր վրա է վերց­րել Փա­շի­նյա­նը և սկ­սել է բնու­թագ­րել վի­րու­սի տե­սա­կը։ Իսկ ու՞ր մնա­ցին մաս­նա­գետ­նե­րը, թե հնա­րա­վոր է 10-15 օր հե­տո այ­սօր­վա հայ­տա­րա­րու­թյուն­ներն էլ հերք­վեն ու ա­սեն, թե մաս­նա­գետ­ներն այլ բան են ա­սում։ Մաս­նա­գի­տա­կան հար­ցե­րը գո­նե թո­ղեք մաս­նա­գետ­նե­րին։
Այս­պի­սի ի­րա­վի­ճա­կում, երբ ու­նենք փո­փո­խա­կան իշ­խա­նու­թյուն, միակ ե­րաշ­խի­քը հա­սա­րա­կու­թյան սո­ցիա­լա­կան պա­տաս­խա­նատ­վու­թյունն է, որ մար­դիկ ի­րենք զգու­շա­վո­րու­թյուն ցու­ցա­բե­րեն ու գի­տակ­ցեն ի­րա­վի­ճա­կի լր­ջու­թյու­նը։
Ռու­զան ԽԱ­ՉԱՏ­ՐՅԱՆ
Դիտվել է՝ 2612

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ