«Երկ­րի ա­պա­գան իր ներ­քին ռե­սուրս­նե­րի հաշ­վին կա­ռու­ցե­լու ու­նա­կու­թ­յունն է ցան­կա­ցած պե­տու­թ­յուն դարձ­նում ու­ժեղ, ու Հա­յաս­տա­նը բա­ցա­ռու­թ­յուն չէ»

«Երկ­րի ա­պա­գան իր ներ­քին ռե­սուրս­նե­րի հաշ­վին կա­ռու­ցե­լու ու­նա­կու­թ­յունն է ցան­կա­ցած պե­տու­թ­յուն դարձ­նում ու­ժեղ, ու Հա­յաս­տա­նը բա­ցա­ռու­թ­յուն չէ»
07.02.2020 | 02:03
ՄԵՆՔ ՇՐ­ՋԱ­ԿԱ ՄԻ­ՋԱ­ՎԱՅ­ՐԻ ՊԱՀ­ՊԱ­ՆՈՒ­ԹՅԱՆ ՆԱ­ԽԱ­ՐԱ­ՐՈՒ­ԹՅՈՒՆՈԻՄ ԵՆՔ
Հար­գե­լի ըն­թեր­ցող, նա­խորդ հոդ­վա­ծը ցույց տվեց, որ շր­ջա­կա մի­ջա­վայ­րի պահ­պա­նու­թյան նա­խա­րա­րու­թյու­նը գործ­նա­կա­նում ան­հա­ղորդ է իր իսկ հռ­չա­կած «Մա­կերևու­թա­յին ջրա­յին ռե­սուրս­նե­րը Հա­յաս­տա­նին մաք­սի­մալ ծա­ռա­յեց­նե­լու խնդ­րի լուծ­մա­նը», ին­չը, չնա­յած նա­խա­րա­րու­թյան ֆի­նան­սա­կան մի­ջոց­նե­րի և իմ կող­մից ներ­կա­յաց­ված հայ­րե­նա­կան գի­տա­տեխ­նի­կա­կան հա­մա­պա­տաս­խան նո­րույթ­նե­րի առ­կա­յու­թյա­նը, երկ­րում ստեղ­ծել է ճգ­նա­ժա­մա­յին ի­րա­վի­ճակ հատ­կա­պես գյու­ղա­ցուն ո­ռոգ­ման ջրով ա­պա­հո­վե­լու, Սևա­նից ջրա­ռը կա­սեց­նե­լու, ե­րաշ­տի ազ­դե­ցու­թյու­նը մեղ­մե­լու, ջր­հե­ղեղ­նե­րը, տա­րած­քա­յին հր­դեհ­նե­րը, սո­ղանք­նե­րը, հո­ղա­տար­ման երևույթ­նե­րը կան­խե­լու, խմե­լու ջրի լեռ­նա­յին ստոր­գետ­նյա աղ­բյուր­նե­րը, ա­նա­պա­տաց­ված ա­րոտ­նե­րը վե­րա­գոր­ծար­կե­լու, վեր­ջին­նե­րիս բեր­քատ­վու­թյու­նը էա­կա­նո­րեն բարձ­րաց­նե­լու խն­դիր­նե­րում:
Եվ թե­պետ նա­խա­րար պա­րոն Է­րիկ Գրի­գո­րյա­նին ան­ձամբ տր­ված դի­մու­մում շեշ­տել էի, որ կա­ռա­վա­րու­թյուն ներ­կա­յաց­ված մեր հաշ­վարկ­նե­րով, միայն խո­տի բեր­քի ա­ճից եր­կի­րը տա­րե­կան կու­նե­նա մո­տա­վո­րա­պես 100 մլն դո­լա­րի մա­քուր օ­գուտ, որ ա­ռա­ջարկ­վող տեխ­նո­լո­գիան ու մե­քե­նան ներդ­նե­լու հա­մար ար­վե­լիք ծախ­սե­րը կփոխ­հա­տուց­վեն մի տա­րուց էլ պա­կաս ժամ­կե­տում, ար­ձա­գան­քը ո­լոր­տի ղե­կա­վա­րի և նրա տե­ղա­կալ­նե­րի կող­մից գործ­նա­կա­նում զրո­յա­կան էր, ե­թե չհաշ­վենք ըն­դու­նե­լու­թյուն­նե­րի ջերմ ժպիտ­նե­րը, ձեռք­սեղ­մում­նե­րը և «Հար­գե­լի պա­րոն Խո­յե­ցյան» վե­րա­տա­ռու­թյամբ ինձ ու­ղարկ­ված հու­սադ­րող պա­տաս­խան­նե­րի տր­ցա­կը: Նա­խա­րա­րու­թյան հետ «հա­մա­գոր­ծակ­ցե­լու» ան­ցած տար­վա 8 անպ­տուղ ա­միս­նե­րի փոր­ձը ինձ հա­մո­զեց, որ ո­լոր­տի ու­ղե­ղը` նա­խա­րա­րու­թյու­նը, հակ­ված է «գործ» ա­նե­լու ի­մի­տա­ցիա­յի, ո­րով դեռ ոչ մի դա­րում, ոչ մի երկ­րում նոր, ի­րա­կան ար­դյունք չի ստեղծ­վել։ Եվ Հա­յաս­տանն էլ բա­ցա­ռու­թյուն չէ:
Սա­կայն պարզ­վում է, որ նա­խա­րա­րու­թյունն այն­քան էլ «ժրա­ջան» չէ նաև շր­ջա­կա մի­ջա­վայ­րի պահ­պա­նու­թյան հար­ցե­րում: Ըն­թեր­ցո­ղիս հի­շեց­նեմ նա­խա­րա­րին ուղղ­ված դի­մու­միս հա­մա­պա­տաս­խան մա­սը. այն ներ­կա­յաց­նում եմ ամ­բող­ջու­թյամբ` «Մյուս ա­ռա­ջար­կու­թյան ար­տադ­րա­կան փոր­ձարկ­մամբ վա­րա­կա­զերծ­վել են գո­մաղ­բը, թռչ­նաղ­բը, և հան­րա­պե­տու­թյու­նում առ­կա, հո­ղի հատ­կու­թյուն­նե­րը բա­րե­լա­վող հան­քա­յին նյու­թե­րից (ցեո­լիտ, բեն­տո­նիտ, կա­լիա­կան տուֆ, մո­խիր և այլն) պատ­րաստ­վել և ներ­քին շու­կա­յում ի­րաց­վել է մո­տա­վո­րա­պես 5 տ օր­գա­նա­կան և օր­գա­նա­հան­քա­յին գրա­նու­լաց­ված պա­րար­տա­նյութ: Ագ­րոէ­կո­լոգ, դոկ­տոր-պրո­ֆե­սոր Վյա­չես­լավ Հա­րու­թյու­նյա­նի (հեռ. 093-275361) եր­կա­րա­մյա դաշ­տա­յին փոր­ձար­կում­նե­րի հա­վաստ­մամբ այդ պա­րար­տա­նյու­թի օգ­տա­գործ­մամբ կանխ­վում են ոչ միայն հո­ղի, ջրա­յին ա­վա­զան­նե­րի վա­րա­կը, նրանց աղ­տո­տու­մը ա­զո­տով, ֆոս­ֆո­րով և այլն, այլև բարձ­րա­նում է բեր­քատ­վու­թյու­նը 20-25 տո­կո­սով: Այս, ինչ­պես նաև գրա­նու­լաց­ման շա­հու­թա­բե­րու­թյան 31,2 տո­կոս փաս­տը ար­ձա­նագր­վել է նաև պե­տա­կան փոր­ձարկ­մամբ և առ­կա է վար­չա­պե­տին ու­ղարկ­ված նա­խա­րար­նե­րի նա­մակ­նե­րում»:
Հաս­կա­նա­լի է, որ խնդ­րանքս նույնն է. պի­լո­տա­յին որևէ ծրագ­րով այդ տեխ­նո­լո­գիան և մե­քե­նա­յա­կան հա­մա­լի­րը ներդ­նել որևէ հա­մայն­քում, թռչ­նա­ֆաբ­րի­կա­յում: Նա­խա­րա­րի տե­ղա­կալ Վար­դան Մե­լի­քյա­նի մոտ ըն­դու­նե­լու­թյան ժա­մա­նակ այս ծրա­գի­րը բա­վա­րար չա­փով չքն­նարկ­վեց. բա­վա­րար­վե­ցինք օ­րեն­սդ­րա­կան դաշ­տի լրամ­շակ­ման հար­ցե­րով` ա­ռանց գո­մաղ­բի և թռչ­նաղ­բի վա­րա­կա­զերծ­ման չթույ­լատ­րել դրանց օգ­տա­գոր­ծու­մը: Ես այն­քան էլ չհա­մա­ռե­ցի այս խնդ­րում, քա­նի որ ար­դեն ու­նեի մի «ձեռք­բե­րում»՝ փոխ­նա­խա­րա­րի, ինչ­պես ինձ թվաց, հա­վաս­տիա­ցու­մը, որ ներ­կա­յաց­ված ծրագ­րի ա­ռա­ջին մա­սը` Ա­րո­տի բազ­մա­ֆունկ­ցիո­նալ տեխ­նո­լո­գիա­յի և մե­քե­նա­յի պի­լո­տա­յին ներդ­րու­մը, կֆի­նան­սա­վոր­վի (բայց, ինչ­պես հի­շում եք նա­խորդ հոդ­վա­ծից, դա էլ չե­ղավ):
Նա­խա­րա­րի տե­ղա­կալ, տի­կին Ի. Ղափ­լա­նյա­նի մոտ 24.05. 2019 թ. խոր­հր­դակ­ցու­թյան ժա­մա­նակ, գյուղ­նա­խա­րա­րու­թյան ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րի ե­լույթ­նե­րից պարզ­վեց մի այլ խայ­տա­ռակ ի­րո­ղու­թյուն. ի­րենք ի­րա­գոր­ծում են ա­րոտ­նե­րի պա­րար­տաց­ման մի տեխ­նո­լո­գիա, որն ան­մի­ջա­կա­նո­րեն նպաս­տում է շր­ջա­կա մի­ջա­վայ­րի, մաս­նա­վո­րա­պես ջրա­յին ա­վա­զան­նե­րի, այդ թվում Սևա­նի, աղ­տոտ­մա­նը: Ստաց­վում է՝ կա­ռա­վա­րու­թյու­նը ահ­ռե­լի մի­ջոց­ներ է հատ­կաց­նում (տվյալ դեպ­քում 60 մլն դո­լար վար­կա­յին գու­մար) ա­րոտ­նե­րը բա­րե­լա­վե­լու հա­մար։ ՈՒ այդ գու­մա­րով էլ փաս­տո­րեն խրա­խու­սում է շր­ջա­կա մի­ջա­վայ­րը ա­պա­կա­նե­լը: Ա­սել է՝ կա­ռա­վա­րու­թյան մի ձեռ­քը չգի­տի, թե ինչ է ա­նում մյուս ձեռ­քը։ Այս ի­րա­վի­ճա­կի վրա ու­շադ­րու­թյուն դարձ­նե­լու դի­մու­մը մեջ­բե­րում եմ ամ­բող­ջու­թյամբ.
«ՀՀ բնա­պահ­պա­նու­թյան նա­խա­րա­րի տե­ղա­կալ Ի. Ղափ­լա­նյա­նին, կրկ­նօ­րի­նա­կը` Հան­րա­յին խոր­հր­դի «Բնա­պահ­պա­նու­թյան հար­ցեր»-ի հանձ­նա­ժո­ղո­վի նա­խա­գահ Կ. Դա­նիե­լյա­նին
ԴԻ­ՄՈՒՄ
24. 05. 2019 թ. նա­խա­րա­րի տե­ղա­կա­լի մոտ «Մա­կերևու­թա­յին ջրա­յին ռե­սուրս­նե­րը Հա­յաս­տա­նին մաք­սի­մալ ծա­ռա­յեց­նե­լուն, գո­մաղ­բի և թռչ­նաղ­բի բա­ցա­սա­կան ազ­դե­ցու­թյու­նը շր­ջա­կա մի­ջա­վայ­րի վրա չե­զո­քաց­նե­լուն ուղղ­ված տեխ­նո­լո­գիա­նե­րի, մե­քե­նա­սար­քա­վո­րում­նե­րի պի­լո­տա­յին ներ­դր­ման» ԾՐԱԳ­ՐԻ քն­նարկ­ման ա­ռի­թով:
Հար­գար­ժան տիկ­նայք
Քն­նարկ­ման ըն­թաց­քում կաս­կած­ներ ա­ռա­ջա­ցան, որ գյուղ­նա­խա­րա­րու­թյու­նը ա­րոտ­նե­րի բա­րե­լավ­մա­նը ուղղ­ված 60 մլն դո­լա­րա­նոց վար­կա­յին ծրագ­րի ի­րաց­ման կի­րառ­վող տեխ­նո­լո­գիա­յով ոչ միայն չի նպաս­տում շր­ջա­կա մի­ջա­վայ­րի բնա­կա­նոն զար­գաց­մա­նը, այլև օ­բյեկ­տի­վո­րեն խա­թա­րում է այն, վնաս հասց­նում ա­րո­տա­յին տն­տե­սու­թյա­նը. մե­ծա­նում են հո­ղից խո­նա­վու­թյան գո­լոր­շա­ցու­մը, պա­րար­տա­նյու­թի կո­րուս­տը, թու­նա­վոր­ման վտանգ է ստեղծ­վում կեն­դա­նի­նե­րի հա­մար, չեն լուծ­վում են­թա­ցանք­սի սեր­մի հա­մար պառ­կե­լա­տեղ, սեր­մի և պա­րար­տա­նյու­թի միջև հո­ղա­շերտ ստեղ­ծե­լու, մի­ջա­կա օ­դա­զանգ­վա­ծը բա­ցա­ռե­լու, հո­ղի ծա­կոտ­կե­նու­թյու­նը 50/50 հա­րա­բե­րակ­ցու­թյամբ պա­հե­լու և ագ­րո­տեխ­նի­կա­կան մի շարք այլ խն­դիր­ներ:
Մեծ է վտան­գը որ հո­ղի մեջ չմտց­ված, չվա­րա­կա­զերծ­ված հում գո­մաղբն ու թռչ­նաղ­բը ցա­քա­նի ա­ռա­ջաց­րած առ­վակ­նե­րով ա­վե­լի ա­րագ և մեծ ծա­վալ­նե­րով կկեղ­տո­տեն ջրա­վա­զան­նե­րը:
Մտա­հո­գու­թյուն են ա­ռա­ջաց­նում նաև գո­մաղ­բի բա­ցա­սա­կան ազ­դե­ցու­թյու­նը շր­ջա­կա մի­ջա­վայ­րի վրա չե­զո­քաց­նե­լուն միտ­ված, գյուղ­նա­խա­րա­րու­թյան կող­մից շր­ջա­նա­ռու­թյան մեջ դր­ված «խե­լա­ցի-է­կո­գո­մեր» նա­խագ­ծե­րը, ո­րոնք չեն լու­ծում խն­դի­րը, բայց ո­րոնց ի­րաց­ման հա­մար մինչև 2028 թ. բյու­ջեից հատ­կաց­վել է 3 մլրդ դրամ: Նշեմ, որ ԳԱԱ տվյալ­նե­րով միայն ա­նաս­նա­պա­հու­թյու­նից և բու­սա­բու­ծու­թյու­նից ա­մեն տա­րի Սևա­նա լիճ է թափ­վում մո­տա­վո­րա­պես 280 տ ա­զոտ, 10 տ ֆոս­ֆոր, 13 տ թու­նա­քի­մի­կատ, 135 տ ծանր մե­տաղ:
Նշ­ված ի­րո­ղու­թյուն­նե­րը, դրան­ցով պայ­մա­նա­վոր­ված ռիս­կե­րը ա­վե­լի հիմ­նա­վոր­ված ներ­կա­յաց­նե­լու հա­մար անհ­րա­ժեշտ է ձեռ­քի տակ ու­նե­նալ ա­րոտ­նե­րի բա­րե­լավ­ման կի­րառ­վող պաշ­տո­նա­կան տեխ­նո­լո­գիան և «խե­լա­ցի» ա­նաս­նա­շեն­քե­րի նա­խագ­ծա­յին փա­թե­թը, ին­չը ա­ռայժմ ինձ չի հա­ջող­վում:
Հար­գար­ժան տիկ­նայք.
այդ փաս­տաթղ­թե­րի առ­կա­յու­թյան դեպ­քում պատ­րաստ եմ հա­սա­րա­կա­կան հի­մունք­նե­րով մաս­նակ­ցե­լու խնդ­րի բա­ցա­հայտ­մա­նը, դրանց կոնկ­րետ լու­ծում­նե­րը ներ­կա­յաց­նե­լով Ձեր քն­նարկ­մա­նը:
Հար­գանք­նե­րով Ս. Խո­յե­ցյան, 29. 05. 2019»։
ՈՒ ստա­նում եմ դի­մու­միս պա­տաս­խա­նը Ի. Ղափ­լա­նյա­նից։ Ինչ­պես ա­սում են, բա­րով-խե­րով չս­տա­նա­յի: Հար­գար­ժան տի­կի­նը բա­ցատ­րում է, որ «…«խե­լա­ցի» ա­նաս­նա­շեն­քե­րի ծրագ­րի ի­րա­կա­նաց­ման հետ կապ­ված հար­ցե­րը դուրս են շր­ջա­կա մի­ջա­վայ­րի նա­խա­րա­րու­թյան ի­րա­վա­սու­թյուն­նե­րի շր­ջա­նա­կից»: Այ­սինքն, այդ ա­նաս­նա­շեն­քե­րում ստաց­ված գո­մաղ­բը կա­պա­կա­նի շր­ջա­կա մի­ջա­վայ­րը, թե ոչ, դա ի­րենց չի հե­տաք­րք­րում, ի­րենց չեն ա­սել, որ պետք է զբաղ­վեն այդ հար­ցով: Ո՞վ պետք է ա­սի… Երևի վար­չա­պե­տը: ՈՒ վար­չա­պե­տը ա­սում է իր խոս­քը, պա­տա­հա­բար հա­յացքն ուղ­ղե­լով հե­ռուս­տաէկ­րա­նին` այն­տեղ «խե­լա­ցի» գո­մի բաց­ման ա­րա­րո­ղու­թյունն է. զայ­րա­նում է թրի­քա­մե­զով շա­ղախ­ված կո­վե­րին տես­նե­լով, կա­ռա­վա­րու­թյան հե­ռուս­տա­հե­ռար­ձակ­վող նիս­տից բա­ցատ­րում է, որ այդ պայ­ման­նե­րում մթե­րատ­վու­թյան աճ չի լի­նի, ո­րով­հետև գո­մում մեծ է ա­զո­տի տո­կո­սը և այլն, և այլն, օն­լայն ռե­ժի­մով նկա­րում և ո­լոր­տի պա­տաս­խա­նա­տու­նե­րին է ու­ղար­կում տե­սա­ծը` հա­վե­լե­լով, որ ի­րո­ղու­թյու­նը և ա­նու­նը (խե­լա­ցի գոմ) պետք է հա­մա­հունչ լի­նեն: Ա­ռաջ չանց­նե­լով, ա­վե­լի հետ նա­յե­լով ա­սեմ, որ մինչ վար­չա­պե­տի այդ դի­տար­կու­մը, «Ի­րա­տե­սը» հրա­տա­րա­կել էր խնդ­րին վե­րա­բե­րող իմ 4 հոդ­ված­նե­րը, որ­տեղ ման­րա­մասն շա­րադ­րել էի «խե­լա­ցի» կոչ­վող գո­մե­րի ան­հե­թե­թու­թյու­նը, վտան­գա­վո­րու­թյու­նը` բնա­պահ­պա­նա­կան, ար­դյու­նա­վե­տու­թյան տե­սա­կե­տից, դի­մում­նե­րով ա­հա­զան­գել հա­մա­պա­տաս­խան կա­ռույց­նե­րին: Բայց, ինչ­պես տես­նում եք, ան­տար­բե­րու­թյու­նը հա­մա­կարգ­ված է, լու­ծու­մը վերևից` մինչև չա­սի շե­ֆը: Իսկ շե­ֆը մեզ պես հա­սա­րակ մահ­կա­նա­ցու է, հա­զար աչ­քա­նի չէ, իսկ շա­րիկ­ներն էլ մեր ու­նե­ցա­ծից մի քիչ շատ կամ քիչ են:
Այդ ըն­թաց­քում` մինչ վար­չա­պե­տը իր հա­յաց­քը նո­րից կուղ­ղի հե­ռուս­տաէկ­րա­նին. ձմեռ­վա ըն­թաց­քում գո­մին կից կու­տակ­ված (մինչև գա­րուն գո­մաղ­բը չես կա­րող տե­ղա­փո­խել, դաշ­տա­մի­ջյան ճա­նա­պարհ­նե­րը փակ են), գո­մաղ­բից ան­ջատ­ված ա­զո­տը, ֆոս­ֆո­րը, կա­լիու­մը, ո­րոնք ճիշտ օգ­տա­գոր­ծե­լու դեպ­քում կա­րող էին ա­վե­լաց­նել գյու­ղա­ցու բեր­քը, առ­կա վի­ճա­կով (ինչ­պես ար­դեն աս­վեց ԳԱԱ հա­ղոր­դագ­րու­թյամբ) լց­վում են Սևա­նա լիճ, լճի հերն ա­նի­ծում` նա մեկ ծաղ­կում է, մեկ կապ­տում, մեկ ջրի­մուռ­նե­րով պատ­վում, լո­ղա­լու հա­մար դառ­նում ան­թույ­լատ­րե­լի, ու մենք աղ­մուկ-ա­ղա­ղա­կով դի­մում ենք աշ­խար­հին` ա­սեք, ինչ­պե՞ս փր­կենք Սևա­նը… Մինչ­դեռ փր­կու­թյան պրակ­տիկ, գրե­թե զրո­յա­կան ծախ­սե­րով լու­ծու­մը տվել են մեր մաս­նա­գետ­նե­րը, հու­շել են մեր պա­պե­րը. բայց դե ինչ հե­ղա­փո­խու­թյուն, ե­թե չմեր­ժենք ան­ցյա­լը, այդ թվում նաև տա­րի­նե­րի փոր­ձով ձեռք բեր­ված դրա­կա­նը: ՈՒ մեր­ժե­ցին. հի­մա կո­վե­րը լիա­կա­տար ա­զա­տու­թյան մեջ են, այդ թվում նաև գո­մում, երբ ու­զե­նան, որ­տեղ ու­զե­նան կթր­քեն, կմի­զեն, իսկ գո­մաղբի առ­վակ­նե­րը նա­խագ­ծե­րից հա­նել են… Եվ քա­նի որ դր­սում ձմեռ է, ցուրտ է, իսկ գո­մի ծա­վալն էլ, բարձ­րու­թյունն էլ ե­ռա­պա­տիկ ա­վե­լաց­վել է (փոր­ձեք տրա­մա­բա­նա­կան որևէ բա­ցատ­րու­թյուն գտ­նել դրա­նում։ Չեք գտ­նի, Ձեր փո­խա­րեն դա կա­նեն ադր­բե­ջան­ցի­նե­րը. 7 մ բարձ­րու­թյան հասց­ված գո­մը ա­վե­լի հեշտ կտե­ղո­րոշ­վի, քան նախ­կին 2,5 մետ­րը): Ի­հար­կե, տա­րօ­րի­նակ է, երբ հու­մա­նի­տար կր­թու­թյուն ու­նե­ցող վար­չա­պե­տը դի­տո­ղու­թյուն­ներ է ա­նում ո­լոր­տի մաս­նա­գետ­նե­րին, ա­նըմ­բռ­նե­լի է, երբ այդ և բազ­մա­թիվ այլ թե­րու­թյուն­նե­րի մա­սին ա­հա­զան­գում է մա­մու­լը («Ի­րա­տե­սը»), իսկ ո­լոր­տը` մի տոն­նա ջուր տե­ղա­վո­րե­լով փո­րո­տի­քում, ի­րեն զր­կում է վար­չա­պե­տին և մա­մու­լին ար­ձա­գան­քե­լու, հա­սա­րա­կու­թյա­նը տե­ղյակ պա­հե­լու հնա­րա­վո­րու­թյու­նից:
Հար­գե­լի ըն­թեր­ցող, ան­շուշտ նկա­տե­ցիք, որ հար­գար­ժան տի­կի­նը չի ար­տա­հայ­տում իր վե­րա­բեր­մուն­քը դի­մու­մում առ­կա իմ այն բա­ցա­հայտ­մա­նը, որ գյուղ­նա­խը փաս­տո­րեն մեր վզին նս­տած 60 մի­լիոն դո­լար վար­կա­յին գու­մա­րով ա­պա­կա­նում է շր­ջա­կա մի­ջա­վայ­րը և, փաս­տո­րեն, հրա­ժար­վում է գյուղ­նա­խից պաշ­տո­նա­պես պա­հան­ջել ի­րենց մոտ կի­րառ­վող, մեր կար­ծի­քով վի­ճա­հա­րույց տեխ­նո­լո­գիան, ո­րը պետք է չե­ղար­կել, որ­պես­զի կա­րո­ղա­նանք շր­ջա­կա մի­ջա­վայ­րը փր­կել հա­մա­տա­րած ա­պա­կա­նու­մից: Ես հաս­կա­նում եմ տի­կին Ի. Ղափլա­նյա­նի ան­հան­գս­տու­թյու­նը, հարևան նա­խա­րա­րու­թյան բոս­տա­նը մտ­նե­լու ա­ռու­մով: Բայց այդ­պես էր մինչ հե­ղա­փո­խու­թյու­նը, իսկ հի­մա՞: Մինչ­դեռ մեր ա­ռա­ջար­կու­թյան, ՀՀ Հե­ղի­նա­կա­յին ի­րա­վուն­քի ար­ժա­նա­ցած վկա­յագ­րում (Գյու­տի ար­տո­նա­գիր համ. 3111Ա, գրանց­ված է պե­տա­կան գրան­ցա­մա­տյա­նում 03.07. 2017 թ.) բա­ցա­հայտ­ված են տեխ­նո­լո­գիա­յի բնա­պահ­պա­նա­կան և ար­դյու­նա­վե­տու­թյան բո­լոր խու­թե­րը, տր­ված են դրանց կա­ռուց­ված­քա­յին լու­ծում­նե­րը, և ե­թե մեր չի­նով­նիկ­նե­րը մի փոքր ա­վե­լի խե­լա­միտ գտն­վեին, ա­պա հնա­րա­վոր կլի­ներ հե­ղի­նա­կա­յին այդ ի­րա­վուն­քը պա­տեն­տա­վո­րել ար­տերկ­րում, կազ­մա­կեր­պել դրա ոչ այն­քան բարդ ար­տադ­րու­թյու­նը և ի­րա­ցու­մը, լուրջ քայլ կա­տա­րե­լով երկ­րում գի­տա­հեն ար­տադ­րու­թյուն ստեղ­ծե­լու ո­լոր­տում: Բայց, ինչ­պես տես­նում եք, նա­խա­րա­րի տե­ղա­կա­լը կա­յուն ան­տար­բեր է. չենք տե­սել, չգի­տենք, մեր ինչ գործն է, թե բնու­թյու­նը ա­պա­կան­վում է, մեզ այդ մա­սին վերևնե­րից ո­չինչ չեն ա­սել:
Փոր­ձեմ ամ­փո­փել. նա­խա­րա­րին հա­մա­պա­տաս­խան դի­մու­մով տե­ղյակ եմ պա­հում, որ իր երկ­րի «Գյու­ղատն­տե­սու­թյան մե­քե­նա­յաց­ման ԳՀԻ»-ի գիտ­նա­կան­նե­րը հա­ջո­ղու­թյամբ լու­ծել են «Մա­կերևու­թա­յին ջրա­յին ռե­սուրս­նե­րը Հա­յաս­տա­նին մաք­սի­մալ ծա­ռա­յեց­նե­լու, գո­մաղ­բի և թռչ­նաղ­բի բա­ցա­սա­կան ազ­դե­ցու­թյու­նը շր­ջա­կա մի­ջա­վայ­րի վրա չե­զո­քաց­նե­լուն ուղղ­ված տեխ­նո­լո­գիա­նե­րի, մե­քե­նա­նե­րի ստեղծ­ման խն­դի­րը, ստա­ցել հե­ղի­նա­կա­յին ի­րա­վունք, պե­տա­կան փոր­ձար­կում­նե­րով հա­վաս­տել դրանց բարձր` 31,2 տո­կոս, ե­կամ­տա­բե­րու­թյու­նը, բեր­քի հա­մե­մա­տա­կան` 20-25 տո­կոս ա­ճը», և խնդ­րում եմ ա­ջակ­ցել դրանց ներ­դր­մա­նը պի­լո­տա­յին որևէ ծրագ­րով: Նա­խա­րա­րու­թյու­նում ըն­դու­նում են ծրագ­րա­յին հայ­տե­րը (ու­րեմն փող ու­նեն), կազ­մա­կեր­պում դրանց քն­նար­կում­նե­րը, բա­ցի գո­վես­տից ոչ մի վատ խոսք չեն ա­սում) և տի­րա­պե­տե­լով ֆի­նան­սա­կան, այդ թվում դրա­մաշ­նոր­հա­յին, նկա­տե­լի մի­ջոց­նե­րի, խն­դի­րը չեն լու­ծում։ Ոչ ա­յո, ոչ` ոչ: Չեն էլ ա­սի, որ փող չու­նեն: ՈՒ թվում է, որ քեզ հետ խո­սե­լիս չի­նով­նի­կը այլ բան է մտմ­տում` «Շր­ջա­կա մի­ջա­վայ­րի ա­նա­ղար­տու­թյան հերն էլ ա­նի­ծած, էն որ մեր ջրե­րը «փախ­չում» են Թուր­քիա, Ադր­բե­ջան, Վրաս­տան, ու գյու­ղա­ցին ո­ռոգ­ման ջրի խրո­նի­կա­կան պա­կա­սի պատ­ճա­ռով կազ­մա­լու­ծում է երկ­րի բնա­կա­նոն կյան­քը, փա­կում է մայ­րու­ղի­նե­րը, ին­տե­լի­գեն­ցիան էլ լա­լա­հա­ռաչ կան­խա­տե­սում է Սևա­նի ան­կու­մը, այդ բո­լո­րը նա­խա­րա­րու­թյա­նը չեն վե­րա­բե­րում: Այլ մո­տե­ցում կլի­նի, ե­թե վերևից ա­սեն` լու­ծեք խն­դի­րը: Բայց, ամ­բողջ ֆո­կուսն այն է, որ քո բարձ­րա­ձայ­նա­ծը, որ­քան էլ այն լի­նի հա­մա­պե­տա­կան նշա­նա­կու­թյան, դիտ­վում է որ­պես անձ­նա­կան խն­դիր, իսկ «անձ­նա­կա­նը» ա­մե­նա­վերևի­նին հասց­նե­լը իմ «քա­շի» մարդ­կանց հա­մար գործ­նա­կա­նում անհ­նար է, և հա­ջո­ղու­թյան դեպ­քում էլ հղի է լուրջ վտանգ­նե­րով, ո­րով­հետև քեզ կհարց­նեն` իսկ ո՞րն է քո շա­հը… ՈՒ ի՞նչ պետք է պա­տաս­խա­նես դու հա­մա­տա­րած այս ան­վս­տա­հու­թյան մթ­նո­լոր­տում, որ մի փոքր հա­մո­զիչ երևաս: Ես չգի­տեմ։ Ե­թե գի­տեք, հար­գե­լի ըն­թեր­ցող, օգ­նեք:
Այն­պես չէ, որ այս խն­դիր­նե­րը ծա­գե­ցին հի­մա. դրանք ան­կա­խու­թյան տա­րի­նե­րի մեր ու­ղե­կից­ներն են: Կա­րող եմ բե­րել բազ­մա­թիվ ա­պա­ցույց­ներ, թե ինչ­պես մի­լիո­նա­վոր դո­լար­ներ քա­մուն են տր­վել հո­ղե­րի դեգ­րա­դա­ցիան կան­խե­լու, շր­ջա­կա մի­ջա­վայ­րը ա­նա­ղարտ պա­հե­լու ան­վան տակ: Ան­ցած տա­րի­նե­րի ըն­թաց­քում հա­մոզ­վե­ցի, որ այդ ա­մե­նը ի­րա­գործ­վում է լավ ձևա­վոր­ված, հղկ­ված, պե­տու­թյան հո­վա­նա­վո­րու­թյամբ գոր­ծող մա­ֆիոզ կա­ռույց­նե­րի ձե­ռադր­մամբ, ար­տերկ­րի հա­մա­պա­տաս­խան կա­ռույց­նե­րի մաս­նակ­ցու­թյամբ: ՈՒ իմ այս հոդ­վածն էլ մի փորձ էր հաս­կա­նա­լու` ի՞նչ է փոխ­վել հե­ղա­փո­խու­թյու­նից հե­տո: Ցա­վոք, ինձ հե­տաք­րք­րող ո­լոր­տում ես դրա­կան փո­փո­խու­թյու­նը չտե­սա:
Ստյո­պա ԽՈ­ՅԵ­ՑՅԱՆ
Դիտվել է՝ 2548

Մեկնաբանություններ